Գրադարան
Դաս 120. 3 Նեփի 11.1–17


Դաս 120

3 Նեփի 11.1–17

Նախաբան

Ավերումից և երեք օրվա խավարից հետո, որը Փրկչի մահվան ազդանշանն էր, մոտ 2500 Նեփիացի տղամարդիկ և կանայք ու երեխաներ հավաքվեցին Լիառատ երկրի տաճարի մոտ (տես 3 Նեփի 17.25): Երբ նրանք խոսում էին միմյանց հետ, նրանք լսեցին Երկնային Հոր ձայնը, որը ներկայացրեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, ով այդ ժամանակ հայտնվեց: Հիսուս Քրիստոսը հրավիրեց ժողովրդին անձնապես ականատես լինել, որ Նա սպանվել էր աշխարհի մեղքերի համար: Նրանք մեկ առ մեկ մոտեցան Նրան և շոշափեցին Նրա կողի վերքը և գամերի հետքերը Նրա ձեռքերի և ոտքերի վրա:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 11.1–7

Նեփիացիները լսում են Հոր ձայնը, որը հայտարարում է Իր Որդու հայտնվելը:

Երբ ուսանողները դասարան մտնեն, միացրած ունեցեք սրբազան երաժշտության մի ձայնագրություն կամ գերագույն համաժողովի որևէ ելույթ ցածր ձայնով՝ ուղղակի այնքան բարձր, որ լսվի: Անջատեք ձայնագրությունը, երբ գա բացիչ աղոթքի և դասի ժամանակը: Աղոթքից հետո հարցրեք ուսանողներին, թե նրանք արդյոք լսեցին ձայնագրությունը: (Եթե դուք ռեսուրսներ չունեք այս միջոցառումն իրականացնելու համար, մտածեք հանձնարարել որևէ ուսանողի կարդալ մեղմ ձայնով 3 Նեփի 11գլխից, երբ ուսանողները ներս մտնեն լսարան: Եթե ընտրեք այս տարբերակը, այն լավագույն ձևով կստացվի, եթե դուք հանձնարարությունը տաք մեկ օր առաջ, գուցե մի ուսանողի, որը սովորաբար վաղ է տեղ հասնում:)

  • Ի՞նչ պետք է անի անձնավորությունը՝ մեղմ ձայնը լսելու և հասկանալու համար:

  • Ո՞րն է երգի (կամ գերագույն համաժողովի ելույթի կամ սուրբ գրության հատվածի) ուղերձը, որը միացված էր, երբ դուք այսօր ներս մտաք լսարան:

  • Հե՞շտ էր, թե դժվար լսել և հասկանալ խոսքերը, երբ բոլորը դասարան էին մտնում: Ինչո՞ւ:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.1–3: Խնդրեք, որ դասարանը ընթացքում հետևի, որոնելով, թե Նեփիացիներն ինչն էին դժվարանում հասկանալ:

  • Ինչպե՞ս է նկարագրվում ձայնը3 Նեփի 11.3 հատվածում: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն ձայնի նկարագրությունը իրենց սուրբ գրություններում:)

  • Ի՞նչ ազդեցություն ունեցավ ձայնը նրանց վրա, ովքեր լսեցին այն:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 11.4–7, որոնելով, թե Նեփիացիները ինչն էին անում տարբեր ձևով, որպեսզի հասկանային ձայնը՝ երրորդ անգամ այն լսելուց հետո:

  • Ի՞նչ արեցին Նեփիացիները տարբեր ձևով երրորդ անգամ, երբ լսեցին ձայնը:

  • Հիմնվելով այն բանի վրա, ինչ կարդում եք 3 Նեփի 11.7, ո՞ւմ ձայնը լսեց ժողովուրդը: (Նրանք լսեցին Երկնային Հոր ձայնը, որը ներկայացրեց Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:)

Մտածեք խնդրել ուսանողներին կարդալ Հելաման 5.30, որոնելով Տիրոջ ձայնի մեկ այլ նկարագրություն:

  • Ինչպե՞ս էր Նեփիացիների լսած ձայնը նման այն հուշումներին, որոնք մենք ստանում ենք Սուրբ Հոգուց: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Սուրբ Հոգին հաճախ խոսում է մեզ հետ մեր զգացումների միջոցով):

  • Ինչո՞ւ է կարևոր ուշադրություն դարձնել ոգեշնչմանը, որ մենք ստանում ենք Տիրոջից Սուրբ Հոգու միջոցով:

Հրավիրեք ուսանողներին կիսվել փորձառություններով, որ նրանք ունեցել են, երբ նրանք զգացել են Սուրբ Հոգու ոգեշնչումը իրենց միտքը կամ սիրտը գալիս: Խնդրեք նրանց նկարագրել, թե ինչպես են զգացել: Դուք կարող եք նաև կիսվել ձեր իսկ փորձառությամբ:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ միտքն այն մասին, թե ինչ մենք պետք է անենք՝ լսելու և հասկանալու Տիրոջ ձայնը Սուրբ Հոգու միջոցով:

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Հոգին չի գրավում մեր ուշադրությունը գոռալով: Այն երբեք չի ցնցում մեզ ծանր ձեռքով: Հոգին շշնջում է: Այն շոյում է այնպես մեղմորեն, որ եթե մենք գերզբաղված ենք լինում, չենք կարող ընդհանրապես զգալ այն:

Երբեմն Հոգին ուղղակի կպնդի բավականաչափ հաստատուն ձևով կամ բավականաչափ մեզ համար, որ ուշադրություն դարձնենք, բայց, իմ փորձառությունից ելնելով, մեծամասամբ, եթե մենք ուշադրություն չենք դարձնում մեղմ զգացումին, եթե մենք չենք ունկնդրում այդ զգացումներով, Հոգին ետ կքաշվի և կսպասի, մինչև մենք գանք՝ ձգտելով և լսելով մեր ձևով և մեր արտահայտությամբ» («Ինչպե՞ս է Հոգին խոսում մեզ հետ» New Era, փետր. 2010, 3):

  • Ի՞նչ սկզբունք մենք կարող ենք սովորել 3 Նեփի 11.1–7 հատվածներից և Նախագահ Փաքերից: (Ուսանողները կարող է տարբեր պատասխաններ տան, բայց հավաստիացեք, որ նրանք հասկացել են հետևյալ ճշմարտությունը. Երբ մենք սովորում ենք լսել Տիրոջ ձայնը Սուրբ Հոգու միջոցով, մենք կհասկանանք հաղորդակցությունը, որ Նա տալիս է մեզ:)

  • Ի՞նչն է օգնում ձեզ նախապատրաստել ձեր միտքը և սիրտը՝ լսելու և հասկանալու Սուրբ Հոգու հուշումները:

3 Նեփի 11.8–11

Հիսուս Քրիստոսը հայտնվում է Նեփիացիներին և հրավիրում նրանց մեկ առ մեկ շոշափել վերքերի տեղերը Իր ձեռքերին, ոտքերին և կողին

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.8–10 հատվածները: Խնդրեք, որ դասարանը հետևի ընթացքում և պատկերացնի, թե ինչ կզգային այդ ժամանակ, եթե լինեին Նեփիացիների մեջ: Ցուցադրեք Հիսուսն ուսուցանում է արևմտյան կիսագնդում նկարը (62380; Gospel Art Book [2009], no. 82) և հարցրեք.

Նկար
Հիսուսն ուսուցանում է արևմտյան կիսագնդում
  • Ի՞նչ մտքեր և զգացումներ ձեր կարծիքով կունենայիք, եթե եղած լինեիք Նեփիացիների մեջ, երբ Փրկիչն այցելեց նրանց:

Հիշեցրեք ուսանողներին խավարի և ավերման մասին, որ Նեփիացիները տարան հենց Փրկչի հայտնվելուց առաջ: Ապա որևէ ուսանողի հրավիրեք կարդալ բարձրաձայն Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը Նեփիացիներին Փրկչի հայտնվելու կարևորության մասին:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Այդ հայտնվելը և այդ հայտարարությունը դրեց կիզակետը, գերագույն պահը, Մորոմնի Գրքի ողջ պատմության մեջ: Դա այն դրսևորումն էր և վճիռը, որը հաղորդել էր և ոգեշնչել յուրաքանչյուր Նեփիացի մարգարեի նախորդ վեց հարյուր տարիների ընթացքում, էլ չեմ ասում հազարավոր տարիներ դրանից առաջ նրանց Իսրայելացի և Հարեդացի նախնիների մասին :

Ամենքը խոսել են Նրա մասին, երգել են Նրա մասին, երազել են Նրա մասին և աղոթել Նրա հայտնվելու համար, բայց ահա նա իրականում այստեղ էր: Օրերի օրն էր: Աստված, ով դարձնում է մութ գիշերը առավոտյան լույս, եկել էր» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 250–51):

Բացատրեք դասարանին, որ դասի հաջորդ մասը նախատեսված է թույլ տալու նրանց ինքնուրույն խորհել Փրկչի այցելության մասին: Դասից առաջ պատրաստեք հետևյալ հրահանգները և հարցերը յուրաքանչյուր ուսանողի համար թերթիկի վրա (կամ գրեք դրանք գրատախտակին կամ պաստառին): Ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրեք 3 Նեփի 11.11–17 հատվածները կարդալու և թերթիկի հրահանգներին հետևելու համար: Խրախուսեք նրանց խորհել ուշադիր այս հատվածների իմաստի մասին, երբ նրանք ուսումանսիրեն դրանք:

  1. Կարդացեք մտքում 3 Նեփի 11.11–12 հատվածները: Որոնեք, թե Հիսուս Քրիստոսն ինչ էր կամենում, որ ժողովուրդն իմանար Իր մասին և թե ինչ էր արել Իր մահկանացու կյանքի ծառայության ընթացքում: Խորհեք հետևյալ հարցերի մասին.

    • Փրկչի մտքերից ո՞րն է 3 Նեփի 11.11 հատվածում ամենաիմաստալին ձեզ համար: Ինչո՞ւ:

    • Ի՞նչ ի նկատի ուներ Փրկիչը, երբ ասաց. «ես խմեցի այն դառը բաժակից, որը Հայրը տվեց ինձ»: Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Հիսուս Քրիստոսը միշտ ենթարկվել է Երկնային Հոր կամքին:

  2. Կարդացեք 3 Նեփի 11.13–15, և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

    • Ի՞նչ հրավիրեց անել Փրկիչը: Ի՞նչ էր Նա կամենում, որ նրանք իմանային որպես այդ փորձառության արդյունք:

    • Մարդիկ գնացին Փրկչի մոտ «մեկ առ մեկ, մինչև որ նրանք բոլորն առաջ եկան»(3 Նեփի 11.15): Մտածելով, որ մոտ 2500 մարդիկ կային բազմության մեջ (տես 3 Նեփի 17.25), ի՞նչ է այս ուսուցանում ձեզ այն մասին, թե ինչ է Փրկիչը զգում մեզանից յուրաքանչյուրի հանդեպ:

  3. Պատասխանեք հետևյալ հարցերին մի տետրում կամ սուրբ գրության ուսումնասիրության օրագրում:

    • Ինչո՞ւ եք կարծում, որ Տերը կամենում էր, որ մարդիկ տեսնեն և շոշափեն Իրեն «մեկ առ մեկ»:

    • Ի՞նչ եք կարծում, ինչպես ձեզ վրա կազդեր այն, որ դուք կարողանայիք շոշափել վերքերը, որոնք Փրկիչը ստացել էր, երբ քավում էր ձեր մեղքերը:

  4. Մտածեք գրել հետևյալ ճշմարտությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքում 3 Նեփի 11.11–15 հատվածների կողքին: Հիսուս Քրիստոսը հրավիրում է ինձ ստանալ անձնական վկայություն, որ Նա իմ Փրկիչն է: Պատասխանեք հետևյալ հարցերին տետրում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում.

    • Ի՞նչ փորձառություններ են առաջնորդել ձեզ՝ ձեռք բերելու ձեր իսկ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը ձեր Փրկիչն է:

    • Ի՞նչ եք կարծում, ինչ է կամենում Փրկիչը, որ դուք անեք՝ զորացնելու ձեր վկայությունը Իր մասին:

    • Ե՞րբ եք զգացել, որ Փրկիչը գիտի և օրհնել է ձեզ անհատապես:

Այս վարժությունը կատարելու համար ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 11.16–17 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, որոնելով, թե մարդիկ ինչ արեցին՝ Փրկչի հետ այս անձնական փորձառությունն ունենալուց հետո: Դուք կարող եք բացատրել, որ Ովսաննան եբրայերեն բառ է, որը նշանակում է «փրկիր այժմ» կամ «խնդրում ենք, փրկիր մեզ» և օգտագործվում է սուրբ գրությունների մեջ որպես փառաբանության և աղաչանքի բացականչություն (տես Աստվածաշնչի բառարան, «Ովսաննա», Սուրբ Գրքերի Ուղեցույց, «Ովսաննա», scriptures.lds.org):

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ էին մարդիկ գոչում «ովսաննա» Փրկչի հետ իրենց փորձառությունից հետո:

Հրավիրեք ուսանողներին ավելի մոտիկից ծանոթանալ3 Նեփի 11.15 հատվածին: Խնդրեք նրանց նշել, թե ինչ արեցին մարդիկ, Փրկչի վերքերը տեսնելուց և շոշափելուց հետո: (Մարդիկ արձանագրեցին կամ վկայեցին, որ նա Հիսուս Քրիստոսն էր):

  • Արդյո՞ք կարիք ունենք տեսնելու և շոշափելու Փրկչին՝ իմանալու համար, որ Նա ապրում է (Տես Մորոնի 10.5): Ինչպե՞ս կարող ենք «վկայել» Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ինչպե՞ս կարող ենք վերագրել 3 Նեփի 11.15 հատվածը մեզ: Ի՞նչ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ստանալուց հետո: (Երբ մենք ստանում ենք անձնական վկայություն Հիսուս Քրիստոսի մասին, մեր պարտականությունն է Նրա մասին վկայություն տալ: )

Ավարտեք դասը, հրավիրելով ուսանողներին պատմել այն ժամանակի մասին, երբ նրանք կիսվել են իրենց վկայություններով Հիսուս Քրիստոսի մասին ուրիշների հետ: Եթե ժամանակը բավարարում է, հրավիրեք բոլոր նրանց, ովքեր կամենում են դա անել, կիսվել համառոտ վկայությամբ Փրկչի մասին և գուցե պատմել, թե ինչ են արել՝ իրենց վկայությունները ձեռք բերելու համար: Եթե ժամանակը թույլ տա, դուք կարող եք նաև հրավիրել նրանց կիսվել նրանով, ինչ իրենք գրել են կամ զգացել 3 Նեփի 11 գլխի իրենց ուսումնասիրության ընթացքում այդ օրը:

Բացատրական և պատմական տեղեկություն

3 Նեփի 11․3 «Մեղմ ձայն»

Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերը բացատրել է, թե ինչպես է Սուրբ Հոգու ձայնը ներգործում մեր մտքերի և մեր սրտերի վրա:

«Հոգու ձայնը գալիս է ավելի շուտ որպես զգացում, քան ձայն: Դուք կսովորեք, ինչպես որ ես եմ սովորել, «լսել» այդ ձայնին, որն ավելի շուտ զգացվում է, քան լսվում:…

«Սուրբ Հոգու ձայնը, եթե դուք համաձայնվեք, կառաջնորդի և կպաշտպանի ձեզ և նույնիսկ կուղղի ձեր գործողությունները: Այն հոգևոր ձայն է, որը գալիս է հիշողության մեջ, որպես միտք կամ զգացում կամ որպես զգացում է դրվում ձեր սրտում:…

«Չի սպասվում, որ դուք ապրեք կյանքում առանց սխալներ անելու, բայց դուք չեք անի մեծ սխալ առանց նախապես Հոգու նախազգուշացնող հուշումների» («Խորհուրդ երիտասարդներին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 17–18):