Գրադարան
Դաս 126. 3 Նեփի 17


Դաս 126

3 Նեփի 17

Նախաբան

Երբ Փրկչի առաջին օրը Նեփիացիների հետ մոտեցավ ավարտին, Նա զգաց, որ շատերը լիովին չհասկացան Իր խոսքերը: Նա ուսուցանեց նրանց, թե ինչպես ստանային լրացուցիչ հասկացողություն, և Նա շեշտեց աղոթքի և խորհելու կարևորությունը: Ժողովուրդը արտասվեց, երբ Նա հայտարարեց, որ մեկնում էր: Կարեկցանքով լցված Փրկիչը մի քիչ էլ մնաց բժշկելու հիվանդներին, աղոթելու մարդկանց համար և օրհնելու նրանց երեխաներին: Նեփիացիները տոգորվեցին ուրախությամբ:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 17.1–3

Հիսուսը հրահանգում է Նեփիացիներին խորհել Իր խոսքերի շուրջ և աղոթել հասկանալու համար:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել հետևյալ իրավիճակը. Դուք և մի ընկեր գերագույն համաժողովում կամ տարածքային համաժողովում ունեք առաջին շարքերում նստատեղեր, որտեղ մարգարեն է խոսելու: Այնտեղ դուք տեսնում եք նրան: Երբ համաժողովը վերջանում է դուք և ձեր ընկերը տուն եք գնում:

  • Ի՞նչ եք կարծում, ինչի մասին կխոսեք դուք և ձեր ընկերը ժողովից հետո:

Հիշեցրեք ուսանողներին, որ Հիսուս Քրիստոսը ուսուցանել էր Նեփիացիներին ամենայն հավանականությամբ ողջ օրը: Երբ Նա պատրաստվում էր հեռանալ, նա զգաց, որ մարդիկ լիովին չէին հասկացել, թե ինչ էր Նա ուսուցանել: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 17.1–3 հատվածները, որոնելով, թե ինչ էր Փրկիչն ասել Նեփիացիներին, որ պետք է անեին, որպեսզի ձեռք բերեին ավելի շատ հասկացողություն: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այն, ինչ գտել են:) Երբ ուսանողները հայտնեն իրենց գտածի մասին, հարցրեք.

  • Ի՞նչ է նշանակում խորհել:

1. Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ միտքը: Խնդրեք դասարանին լսել, թե ինչ նա ուսուցանեց խորհելու մասին:

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Կարդալը, ուսումնասիրելը և խորհելը նույնը չեն: Մենք կարդում ենք խոսքեր և կարող ենք գաղափարներ ստանալ: Մենք ուսումնասիրում ենք և կարող ենք հայտնաբերել օրինակներ և կապեր սուրբ գրություններում: Բայց, երբ մենք խորհում ենք, մենք հայտնություն ենք հրավիրում Հոգուց: Խորհելը, իմ կարծիքով, մտածելն է և աղոթելը, որ ես անում եմ սուրբ գրությունները ուշադրությամբ կարդալուց և ուսումնասիրելուց հետո» («Ծառայեք Հոգով», Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2010, 60):

  • Ինչպե՞ս խորհելը և աղոթելը կարող են միասին գործել՝ օգնելով մեզ հասկանալ այն, ինչ մենք սովորում ենք եկեղեցում կամ սեմինարիայում:

Շեշտեք Փրկչի հրահանգը 3 Նեփի 17.3-ում այն մասին, որ Նեփիացիները պետք է «պատրաստեն [իրենց] մտքերը էգուցվա համար», երբ Նա կրկին վերադառնա նրանց ուսուցանելու:

  • Ի՞նչ կարող է անել անձնավորությունը պատրաստելու իր միտքը եկեղեցի կամ սեմինարիա գնալուց առաջ:

  • Ի՞նչ տարբերություն է առաջացնում, երբ մենք պատրաստում ենք մեր մտքերը՝ սովորելու այդպիսի հնարավորությունների համար:

Ուսանողներին օգնելու համար հասկանալ սկզբունքը, որն ուսուցանվում է 3 Նեփի 17.1–3-ում, գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին և խնդրեք ուսանողներին ավարտել այն՝ հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցին:

Խորհելով և աղոթելով Հորը, մենք կարող ենք …

Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Խորհելով և աղոթելով Հորը, մենք կարող ենք ստանալ ավելի մեծ հասկացողություն:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները.

Պատրաստել իմ միտքը մինչև եկեղեցի կամ սեմինարիա հաճախելը:

Խորհել այն բաների մասին, որոնք լսում եմ եկեղեցում և սեմինարիայում:

Աղոթել այն բաների մասին, որ լսում եմ եկեղեցում և սեմինարիայում:

Հրավիրեք ուսանողներին ընտրել գրատախտակի վրա գրված գործողություններից մեկը: Նրանց ժամանակ տվեք մտածելու. (1) ինչպե՞ս են նրանք դա արել և (2) hինչպե՞ս է դա օգնել նրանց ավելի շատ բան սովորել եկեղեցու կամ սեմինարիայի իրենց փորձառությունից: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց մտքերով դասարանի հետ: Խրախուսեք ուսանողներին մտածել, թե ինչպես կարող են բարելավվել երեք բնագավառներից մեկում և ծրագրեր կազմել, թե ինչպես նրանք դա անեն: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք գրեն իրենց ծրագրերը տետրում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Ասեք ուսանողներին, որ դասի հաջորդ մասը նրանց հնարավորություն կտա կիրառել խորհելու սկզբունքը:

3 Նեփի 17.4–25

Փրկիչը բժշկում էՆեփիացիների մեջ գտնվող հիվանդներին, աղոթում է Հորը ժողովրդի համար և օրհնում նրանց երեխաներին:

Նկար
Հիսուսն ուսուցանում է արևմտյան կիսագնդում

Ցույց տվեք Հիսուսի նկարը, որտեղ Նա ուսուցանում է արևմտյան կիսագնդում (62380; Gospel Art Book [2009], no. 82): Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ 3 Նեփի 17.4 : Շեշտեք «այժմ ես գնում եմ Հոր մոտ» արտահայտությունը: Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք հենց նոր են անցկացրել մեկ օր Փրկչի հետ և Նա հայտարարել է, որ Իր հեռանալու ժամանակն է: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 17.5, և խնդրեք դասարանին գտնել, թե ինչպես Նեփիացիներն արձագանքեցին, երբ Փրկիչն արտահայտեց Իր հեռանալու մտադրությունը:

Բացատրեք, որ Նեփիացիները չունենային արդար ցանկություններ, 3 Նեփի 17 և 18 հատվածներում գրառված իրադարձությունները, գուցե, երբեք տեղի չունենային: Հետևյալ վարժությունը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելի լիովին հասկանալ այն սերը, որ Հիաուա Քրիստոսն ունի Իր ժովովրդի հանդեպ, և օգնելու նրանց ինքնուրույն գտնել ճշմարտությունները սուրբ գրություններում՝ Հիսուս Քրիստոսի բնավորության մասին: Գրեք հետևյալ սուրբ գրության հղումները գրատախտակին և խնդրեք ուսանողներին արտագրել դրանք տետրում կամ սուրբ գրքերի ուսումնասիրության օրագրերում:

3 Նեփի 17.6–10

3 Նեփի 17.11–18

3 Նեփի 17.19–25

Կարդացեք Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնի հետևյալ մետքը.

Նկար
Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոն

«Այն մարդն է մեծագույնն ու ամենաօրհնվածը և ուրախը, ում կյանքը ամենաշատն է մոտենում Քրիստոսի օրինակին: Սա ոչ մի կապ չունի երկրային հարստության, իշխանության կամ հեղինակության հետ: Մեծության, օրհնվածության, ուրախության միակ ճշմարիտ ստուգարքն այն է, թե որքան կյանքը կարող է նմանվել Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Նա է ճիշտ ճանապարհը, լիակատար ճշմարտությունը և առատ կյանքը» (“Jesus Christ—Gifts and Expectations,” Ensign, Dec. 1988, 2):

Ուսանողներին տվեք 5-10 րոպե ժամանակ՝ մտքում ուսումնասիրելու սուրբ գրությունների յուրաքանչյուր հատվածը, որոնք դուք գրել եք գրատախտակին: Հրավիրեք նրանց հասկանալ ճշմարտությունները Փրկչի բնավորության մասին: Երբ նրանք ուսումնասիրեն, նրանք պետք է գտնեն առնվազն մեկ ճշմարտություն սուրբ գրությունների յուրաքանչյուր հատվածի համար: Խնդրեք, որ նրանք գրեն իրենց գտած ճշմարտությունները:

Երբ ուսանողներն ավարտեն ուսումնասիրելը, հրավիրեք նրանցից մի քանիսին գրել գրատախտակին համապատասխան սուրբ գրության հղման տակ՝ իրենց սովորած մեկ ճշմարտություն Փրկչի մասին: Երբ ուսանողներն ավարտեն այս վարժությունը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է կարևոր մեզ համար իմանալն այս ճշմարտությունները Փրկչի մասին:

  • Ի՞նչ ապացույց գտաք, որ Փրկիչը զգայուն է մեր կարիքների և ցանկությունների նկատմամբ:

  • Այս պատմության ո՞ր մասերը ամենամեծ տպավորությունը թողեցին ձեզ վրա: Ինչո՞ւ:

  • Ինչո՞ւ էր ժողովուրդը տոգորված ուրախությամբ: (Տես 3 Նեփի 17.18:)

  • Ինչո՞ւ էր Փրկչի ուրախությունը լիակատար էր այդ օրը: (Տես 3 Նեփի 17.20:)

Խնդրեք ուսանողներին ամփոփել այն, ինչ սովորեցին 3 Նեփի 17.6–25 հատվածներից: Ուսանողները կարող են տալ տարբեր պատասխաններ: Մեկ ճշմարտություն, որ նրանք կարող են հասկանալ, այն է, որ Փրկիչը մեծ կարեկցանք է զգում մեր հանդեպ: Գրեք այս ճշմարտությունը գրատախտակին: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս ճշմարտությունը կամ որևէ այլ ճշմարտություն, որը հասկացել են, իրենց սուրբ գրությունների լուսանցքում 3 Նեփի 17.6 հատվածի կողքին:

Օգնելու համար ուսանողներին գնահատել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի բնավորությունը հասկանալը օգնում մեզ մեծացնել մեր հավատքը, կարդացեք հետևյալ միտքը.

«Դուք կարող եք հավատք գործադրել առ Քրիստոս, երբ համոզվածություն ունեք, որ Նա գոյություն ունի, ճիշտ գաղափար Նրա բնավորության մասին և գիտելիք, որ դուք ձգտում եք ապրել համաձայն Նրա կամքի» (Հավատքին Հավատարիմ. ավետարանական վկայակոչում [2004] ):

  • Ինչպե՞ս է Փրկչի գթառատ էության հասկացողությունն օգնում ձեզ հավատք գործադրել Նրա հանդեպ:

Շեշտեք «չարչարված էին ինչ որ ձևով» արտահայտությունը 3 Նեփի 17.9-ում:

  • Ինչպիսի՞ տկարություններ կարող են ներառվել «որևէ ձևով» չարչարվածների շարքում:(Բոլոր տեսակի ֆիզիկական, հուզական, մտավոր և հոգևոր տկարություններ:)

Խնդրեք ուսանողներին խորհել ուղիների մասին, որոնցով նրանք կարող են «չարչարվել», և թե ինչից կխնդրեին Փրկչին բժշկել իրենց, եթե Նա օրհներ նրանց անձնապես: Հիշեցրեք նրանց, որ չնայած Փրկիչն այստեղ չէ անձնապես ծառայելու մեզ, օրհնելու և բժշկելու Նրա զորությունը մատչելի են քահանայության միջոցով:

  • Ո՞ւմ մոտ եք դուք գնում քահանյության օրհնությունների համար:

  • Ե՞րբ եք վերջին անգամ զգացել Փրկչի բժշկող ազդեցությունը ձեր կյանքում:

Հիշեցրեք ուսանողներին խորհելու սկզբունքի մասին, որը նրանք քննարկեցին դասի սկզբում: Առաջարկեք, որ խորհելու ուղիներից մեկը ինքներդ ձեզ պատկերացնելն է այն իրավիճակներում, որոնք նկարագրվում են իրենց կարդացած սուրբ գրությունների պատմություններում: Հրավիրեք ուսանողներին պատկերացնել իրենց Նեփիացիների մեջ այն իրադարձությունների ժամանակ, որոնք նկարագրվում են 3 Նեփի 17-ում: Ժամանակ տվեք ուսանողներին գրել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում այն մասին, ինչ իրենք կարող է լսեին, տեսնեին, զգային և սովորեին, եթե եղած լինեին Նեփիացիների մեջ և հաղորդակցվեին Փրկչի հետ այդ իրադարձության ժամանակ: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք գրեն մի տկարության մասին, որը նրանք կխնդրեին Փրկչին բժշկել: Երբ նրանք դադարեն գրելը, կարող եք մի քանի ուսանողների հրավիրել կարդալ այն, ինչ գրել են դասարանում: Հավաստիացեք, որ նրանք հասկանում են, որ իրենք չպետք է հարկադրված զգան կիսվելու որևէ բանով, որը խիստ անձնական է կամ գաղտնի:

Երբ մի քանի ուսանողներ կիսվեն իրենց գրածով, դուք կարող եք հրավիրել նրանցից մի երկուսին պատմել, թե ինչպես են նրանք սկսել հասկանալ, որ Հիսուս Քրիստոսը սիրում է իրենց և կարեկցանք ունի իրենց հանդեպ: Խրախուսեք ուսանողներին խորհել այս դասի մասին և վստահել Փրկչի կարեկցանքին, երբ նրանք ապավինեն Նրան՝ օգնության համար իրենց ցանկությունների, տկարությունների, վշտերի և փորձությունների ժամանակ: