Գրադարան
Դաս 130. 3 Նեփի 21–22


Դաս 130

3 Նեփի 21–22

Նախաբան

Երբ Հիսուս Քրիստոսը շարունակեց ուսուցանել Նեփիացիներին, Նա բացատրեց, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալը վերջին օրերին կլինի նշան, որ Նա սկսել էր Իսրայելի հավաքումը և Իր ուխտը իրականացնելը Իր ժողովրդի հետ: Շեշտելով Իր մեծ սերը Իր ուխտի ժողովրդի հանդեպ, Փրկիչը մեջբերեց Եսայիայի մարգարեությունները ուխտի ժողովրդի վերականգման մասին:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 21.1–11

Հիսուս Քրիստոսն ուսուցանեց, որ Մորմոնի Գրքի ի հայտ գալը կլինի նշան Իսրայելի հավաքման մասին վերջին օրերին:

Մինչև դասը սկսելը նկարեք հետևյալ նշանները գրատախտակին (Կամ օգտագործեք այլ նշաններ, որոնք ընդունված են այնտեղ, որտեղ դուք եք ապրում):

Նկար
անվադող վերանորոգողի նշան
Նկար
խաչմերուկի նշան
Նկար
ելքի նշան
Նկար
երկկողմանի երթևեկության նշան

Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր նշանը: Ապա ուղղեք հետևյալ հարցերը.

  • Ինչի՞ համար են օգտագործվում նշանները: (Պատրաստելու, նախազգուշացնելու և հրահանգելու համար:)

  • Ինչո՞ւ է կարևոր, որ նշանը ճիշտ փակցվի և որ նշանի վրա ուղերձը հեշտ լինի հասկանալ:

Հիշեցրեք ուսանողներին, որ սուրբ գրությունները հաճախ խոսում են նշանների մասին, որոնք պատրաստում են, նախազգուշացնում և հրահանգում մեզ Երկնային Հոր ծրագրի կատարման վերաբերյալ: Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել 3 Նեփի 21.1–2, 7, որոնելովնշան բառը: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք նշեն այդ բառը, որտեղ որ այն հայտնվի այդ հատվածներում: Ապա խնդրեք նրանց մտքում ուշադիր կարդալ հատված 1-ը:

  • Ինչո՞ւ Տերն ասաց, որ Նա կտա այս որոշակի նշանը: (Որպեսզի մարդիկ իմանան, որ Նա հավաքում է Իսրայելի տունը:)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 21.1–7 հատվածները, և խնդրեք նրանց նշել «այս բաները» և «այս գործերը» և մտածել, թե այդ արտահայտություններն ինչին են վերաբերվում :

  • Խոսելով Նեփիացիների հետ, Փրկիչն ասաց «այս բաները, որոնք ես հայտարարում եմ ձեզ» (3 Նեփի 21.2): Որտե՞ղ էին Նեփիացիներին ուղղված Նրա խոսքերն արձանագրվելու: (Մորմոնի Գրքում:)

  • Համաձայն այս հատվածների, ո՞րն է նշաններից մեկը, որ Աստված իրականացնում է Իր ուխտերը վերջին օրերում: (Օգնեք ուսանողներին հասկանալ հետևյալ ճշմարտությունը [գրեք այն գրատախտակին]. Մորմոնի Գրքի ի հայտ գալը նշան է, որ Աստված իրականացնում է վերջին օրերին Իսրայելը հավաքելու Իր ուխտը:)

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը: Խնդրեք դասարանին լսել այն ուղիների մասին, որոնցով Մորմոնի Գիրքն օգնում է մարդկանց հավաքվել Տիրոջ աշխատանքի շուրջ:

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Մորմոնի Գիրքը կենտրոնական է այս աշխատանքում: Այն հայտարարում է հավաքման վարդապետությունը: Այն մղում է մարդկանց սովորել Հիսուս Քրիստոսի մասին, հավատալ Նրա ավետարանին և միանալ Նրա Եկեղեցուն: Փաստորեն եթե չլիներ Մորմոնի Գիրքը, Իսրայելի խոստացված հավաքումը տեղի չէր ունենա» («Ցրված Իսրայելի հավաքումը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2006, 80):

  • Ե՞րբ է Մորմոնի Գիրքն օգնել ձեզ այս ձևով: Ե՞րբ եք տեսել, որ Մորմոնի Գիրքն օգնել է ուրիշ մարդկանց այս ձևով:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 21.9, և խնդրեք դասարանին նշել «մեծ և զարմանալի գործ» արտահայտությունը: Նշեք, որ այս արտահայտությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգմանը, որը ներառում է Մորմոնի Գրքի ի հայտ գալը:

  • Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը մեծ և զարմանալի:

Նկար
Եղբայր Ջոզեֆ

Շեշտեք, որ 3 Նեփի 21.9 հատվածը վերաբերում է «մի մարդու»: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ո՞վ կարող է լինել այդ մարդը: Ապա ցույց տվեք Ջոզեֆ Սմիթի նկարը (գուցե Եղբայր Ջոզեֆի նկարը կամ Առաջին տեսիլքի նկարը [Gospel Art Book (2009), no. 87, no. 90]): Ասացեք ուսանողներին, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հաստատել է այդ մարդու ինքնությունը որպես Ջոզեֆ Սմիթ (տես Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 287–88): Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 21.10–11հատվածները, մտածեք, թե ինչպես է Մարգարե Ջոզեֆ Սմիթը համապատասխանում այս հատվածների նկարագրությանը:

  • Ինչպե՞ս է Աստված ցույց տվել Ջոզեֆ Սմիթի միջոցով, որ Իր «իմաստությունն ավելի մեծ է, քան դևի խորամանկությունը»:

  • Համաձայն 3 Նեփի 21.11-ի, ի՞նչ կպատահի նրանց, ովքեր չեն հավատում Քրիստոսի խոսքերին, որոնք ի հայտ են եկել Ջոզեֆ Սմիթի միջոցով: (Նրանք «կկտրվեն» այն օրհնություններից, որոնք գալիս են ուխտերի միջոցով:)

3 Նեփի 21.12–22.17

Փրկիչը խոսում է չապաշխարողների կործանման և Իր ժողովրդի վերականգման մասին, ովքեր կապաշխարեն և կվերադառնան Նրա մոտ:

Ամփոփեք 3 Նեփի 21.12–21, բացատրելով, որ Փրկիչը վերջին օրերին տվեց մի նախազգուշացում նրանց, ովքեր չեն հավատա Իրեն և չեն ապաշխարի: Նա ասաց, որ իրենց նյութական ունեցվածքները, քաղաքները, ամրոցները և չար գործերը կկործանվեն: Նա նաև ասաց, որ նրանք կկտրվեն Նրա ուխտի ժողովրդից:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 21.22, 25–28 հատվածները, որոնելով օրհնությունները և պարտականությունները, որոնք վերջին օրերին կտրվեն նրանց, ովքեր կապաշխարեն և ականջ կդնեն Փրկչի խոսքերին:

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես կամփոփեին3 Նեփի 21.12–22, 25–28 ուսմունքները: Հրավիրեք մի քանի ուսանողների գրատախտակին գրել իրենց պատասխանները: Ապա ամփոփեք բոլոր պատասխանները գրատախտակին, շեշտելով, որերբ մենք ապաշխարում ենք և ականջ դնում Փրկչի խոսքերին, մենք հավաքվում ենք որպես Նրա ուխտյալ ժողովրդի մաս: (Դուք կարող եք գրել այս ճշմարտությունը գրատախտակին:)

Գրատախտակին կամ պաստառի վրա մի վրան նկարեք (դուք կարող եք անել դա դասից առաջ): Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսը մեջբերեց մի մարգարեություն, որը ոգեշնչել էր Եսայիա մարգարեին գրել դարեր առաջ: Այս մարգարեության մեջ Եսայիան համեմատեց Եկեղեցին իր ուխտերով և օրհնություններով վրանի հետ:

Նկար
վրան
  • Որո՞նք են վրանի ծածկի տակ լինելու առավելությունները: (Պատասխանները կարող են ներառել՝ վրանը ապահովում է պաշտպանություն փոթորիկներից և ստվեր արևից:)

  • Ինչո՞վ է Եկեղեցին նման վրանի:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 22.2:

  • Ինչո՞ւ կարող է այս «վրանը» անհրաժեշտ լինել ընդարձակել և ամրացնել վերջին օրերին: (Քանի որ շատ մարդիկ կմիանան Եկեղեցուն կամ կվերադառնան Տիրոջ հետ իրենց ուխտերին: ) Ի՞նչ կարող եք դուք անել՝ օգնելու ընդարձակել վրանը և ամրացնել ցցերը: (Խրախուսեք ուսանողներին գործել այս հարցին իրենց պատասխանների համաձայն:)

Բացատրեք, որ այս նույն մարգարեության մեջ Եսայիան օգտագործեց մեկ այլ համանմանություն: Նա Իսրայելի տունը նմանեցրեց մի կնոջ, ում ամուսինը Տերն է: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 22.4–5 հատվածները, և խնդրեք դասարանին որոնել մխիթարության բառեր կնոջ համար:

  • Ի՞նչ մխիթարության խոսքեր եք տեսնում 3 Նեփի 22.4: (Պատասխանները կարող են ներառել «դու չպիտի ամաչես» և «դու պիտի մոռանաս քո երիտասարդության նախատինքը [խայտառակությունը]»:) Ինչո՞ւ է մխիթարող այն իմանալը, որ «ամուսինը» «Քավիչն է, Իսրայելի Սուրբը» (3 Նեփի 22.5):

  • Ինչպե՞ս են այս հատվածները նման մեզ տրված Փրկչի պատասխանին, երբ մենք մեղանչում ենք:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 22.7–10 հատվածները՝որոնելով խոստումները, որոնք Փրկիչը տալիս է Իր ուխտի ժողովրդին, ովքեր վերադառնում են դեպի Իրեն:

  • Ի՞նչ է խոստանում Փրկիչը նրանց, ովքեր վերադառնում են դեպի Նա:

  • Որո՞նք են այն ճշմարտությունները, որոնք մենք սովորում ենք Տիրոջ մասին այս հատվածներում: (Ուսանողները կարող են կիսվել այս հարցի մի քանի տարբեր պատասխաններով: Հավաստիացեք, որ նրանք հասկանում են հետևյալ ճշմարտությունները. Տերը ցույց է տալիս հավիտենական բարություն և ողորմածություն այն մարդկանց, ովքեր վերադառնում են դեպի Իրեն: Դուք կարող եք գրել այս ճշմարտությունը գրատախտակին: Դուք կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները գրեն այն իրենց սուրբ գրություններում 3 Նեփի 22.7–10 հատվածների կողքին:)

Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալ 3 Նեփի 22.4–10 հատվածները, կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Չնայած եղել է ամլություն, իսկ երբեմն՝ անհավատարմություն, այնուամենայնիվ, ամուսինը (Քրիստոսը) կվերընդունի և կփրկագնի իր հարսնացուին (Իսրայելին): Եհովայի պատկերումը, որպես փեսացու, և Իսրայելը՝ որպես հարսնացու, ամենաշատ օգտագործված համանմանությունն է սուրբ գրություներում, լինելով օգտագործված Տիրոջ և նրա մարգարեների կողմից նկարագրելու փոխհարաբերությունը Աստվածության և ուխտի զավակների միջև:

… Քրիստոսը երբեմն իրավացիորեն բարկացել է մեղսավոր Իսրայելի վրա, բայց դա միշտ եղել է կարճ և ժամանակավոր՝ «մի կարճ պահ»: Կարեկցանքն ու ողորմածությունը միշտ վերադառնում են և գերիշխում ամենահաստատուն ձևով: Լեռներն ու բլուրները կարող են անհետանալ: Մեծ ջրերի ծովերը կարող են ցամաքել: Ամենաանհավանական բաներն աշխարհում կարող են պատահել, բայց Տիրոջ բարությունն ու խաղաղությունը երբեք չի վերցվի իր ուխտի ժողովրդից: Նա երդվել է մի երկնային երդումով, որ չի զայրանա նրանց վրա հավիտյան» (Christ and the New Covenant, 290):

  • Փրկչի ողորմածության և բարության ի՞նչ ապացույցներ եք դուք տեսել ձեր կյանքում: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ չպետք է կիսվեն որևէ բանով, որը խիստ անձնական է կամ գաղտնի:)

  • Ինչպե՞ս կարող է Փրկչի ողորմածության և բարության իմացությունն ազդել ուխտերին հավատարիմ մնալու վրա:

Բացատրեք, որ Փրկիչը շարունակեց ուսուցանել Նեփիացիներին այն օրհնությունների մասին, որոնք սպասում են արդարներին: Հրավիրեք ուսանողներին մտքում հետազոտել 3 Նեփի 22.13–17 հատվածները, որոնելով մեկ խոստացված օրհնություն, որն իսկապես իմաստալի է նրանց համար: Շեշտեք, որ երբ մենք կարդում ենք այս խոստացված օրհնությունների մասին, մենք տեսնում ենք, որ Տիրոջ ժողովուրդը կհաստատվի արդարությամբ և կհաղթի ամբարշտությանը:

Եզրափակեք ձեր վկայությամբ այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկվեցին այս դասում: Հրավիրեք ուսանողներին գրել երեք կամ չորս նախադասություն տետրում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում մեկ բանի վերաբերյալ, որը նրանք կարող են անել, որպեսզի այսօր արժանանան օրհնություններին, որոնք Տերը կամենում է տալ նրանց:

Բացատրական և պատմական տեղեկություն

3 Նեփի 21.12–13 «Ինչպես մի առյուծ անտառի գազանների մեջ»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ. ՄակՔոնկին 3 Նեփի 20.16 հատվածի ուսմունքների վերաբերյալ արտահայտել է հետևյալ միտքը: Նրա մեկնաբանությունները կարելի է նաև կիրառել 3 Նեփի 21.12–13 հատվածների վերաբերյալ:

«Այս խոսքերը, որոնք մեր Տերն ուղղեց Նեփիացիներին, մեջբերված են Միքիա Ե.8–9-ում, և վերաբերում են այն ամայացումներին և վերջնական այրմանը, որոնք կկործանեն ամբարիշտներին Երկրորդ Գալստի ժամանակ: Բացի մի քանի Քրիստոսի խոնարհ հետևորդներից, հեթանոսները չեն ապաշխարի: Նրանք կզվարճանան իրենց պղծություններում և կմեղանչեն վերականգված ավետարանի դեմ, և կայրվեն մեր Տիրոջ գալստյան պայծառությունից, մինչդեռ արդարները՝ ովքեր այստեղ կոչվում են Հակոբի մնացորդ, պիտի մնան այդ օրը: Իսկ հետո մարգարեական նկարագրությունը, կիրականանա այսպես՝ Իսրայելի մնացորդը կոխ կտա իրենց թշնամիներին ինչպես կորյունը՝ ոչխարների հոտերի մեջ» (The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 248):

3 Նեփի 21.22 «Ես կհիմնեմ իմ եկեղեցին նրանց մեջ»

Իսրայելի հավաքումը տեղի է ունենում, երբ ժողովուրդը հավատում է Հիսուս Քրիստոսին և դառնում է Նրա Եկեղեցու մի մասը (տես 1 Նեփի 15․14–16; 2 Նեփի 9․1–2; 3 Նեփի 5․20–26; 21․22; Մորմոն 9․36–37): Երեց Բրյուս Ռ. Մակքոնկին ուսուցանել է.

«Ոչ ոք չի հավաքվում Իսրայելի հետ մինչև նրանք չընդունեն Խաչվածին:… Հրեաների ներկա հավաքը Պաղեստինում քաղաքական է, ոչ հոգևոր և դա Իսրայելի հավաքումը չէ, որի մասին խոսում են մարգարեությունները:

Իսրայելի հավաքումը բաղկացած է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն միանալուց, այն եկեղեցուն, որը միակ և կենդանի Եկեղեցին է ողջ երկրի երեսին» (A New Witness for the Articles of Faith [1985], 564, 565; տես նաև 511, 519–20 էջերը և The Millennial Messiah: The Second Coming of the Son of Man [1982], 229):

3 Նեփի 21.22–25 Նոր Երուսաղեմը

Դանիել Հ. Լադլոուն պարզաբանել է, թե ով կկառուցի Նոր Երուսաղեմ քաղաքը.

«Նոր Երուսաղեմը» վերջին օրերին կկառուցվի Ամերիկյան մայրցամաքում (1) «Հակոբի մնացորդի կողմից, (2) Հեթանոսների, ովքեր «կմտնեն ուխտի մեջ և կհամարվեն … Հակոբի այս մնացորդի թվում» և (3) «Իսրայելի տնից բոլոր նրանց, ովքեր կգան» 3 Նեփի 21.22–25 Կարդացեք նաև 3 Նեփի 20․22; Եթեր 13․1–12) (A Companion to Your Study of the Book of Mormon [1976], 281):

3 Նեփի 22.2 «Ամրացրեք ձեր ցցերը»

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնը բացատրեց ցից բառի իմաստը, ինչպես այն օգտագործվում է 3 Նեփի 22.2-ում և սուրբ գրությունների այլ հատվածներում.

«Ցից բառը խորհրդանշական արտահայտություն է: Պատկերացրեք ձեր մտքում մի մեծ վրան, որը պահվում է պարաններով, որոնք ձգվում են դեպի բազմաթիվ ցցերը, որոնք ամուր խփված են գետնին:

Մարգարեները նմանեցրել են վերջին օրերի Սիոնը մի մեծ վրանի, որն ընդգրկում է երկիրը: Այդ վրանը պահվում է պարաններով, որոնք ամրացված են ցցերին: Այդ ցցերը, իհարկե, տարբեր աշխարհագրական կազմակերպություններ են, որոնք սփռված են երկրի վրա: Ներկայումս, Իսրայելը հավաքվում է տարբեր ցցերում» (“Strengthen Thy Stakes,” Ensign, Jan. 1991, 2):