Գրադարան
Դաս 128. 3 Նեփի 19


Դաս 128

3 Նեփի 19

Նախաբան

Նեփիացիներին Փրկչի առաջին այցելելությունից հետո Նրա այցելության նորությունը տարածվեց ողջ ժողովրդի մեջ ամբողջ այդ գիշերվա ընթացքում: (Իրադարձությունները, որոնք արձանագրված են 3 Նեփի 11–18 հատվածներում, բոլորը տեղի ունեցան մեկ օրվա ընթացքում:) Գիշերվա ընթացքում մարդիկ տքնեցին «անչափ … ողջ այդ գիշեր, որպեսզի հաջորդ օրը նրանք կարողանային լինել այն տեղում», որտեղ Փրկիչը կրկին պետք է հայտնվեր (3 Նեփի 19.3): Առավոտյան տասներկու աշակերտները ուսուցանեցին ժողովրդին և նրանց հետ աղոթեցին: Հիսուս Քրիստոսը հայտնվեց և պատվիրեց ժողովրդին աղոթել, մինչ Նա աղոթում էր Հորը նրանց համար: Իրենց հավատքի շնորհիվ տասներկու աշակերտները մաքրագործվեցին: Հիսուսն աղոթեց, որ աշակերտները և բոլոր նրանք, ովքեր հավատացին Նրա խոսքերին, կարողանային դառնալ մեկ Նրա և Իր Հոր հետ:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 19.1–14

Տասներկու աշակերտները ծառայում են ժողովրդին ինչպես պատվիրել էր Փրկիչը

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչ կարող էին անել կամ ինչպես կարող էին զգալ, եթե իմանային, որ վաղը Հիսուսը գալու էր տաճար (կամ ցցի կենտրոն, կամ քաղաքի կենտրոն, կամ որևէ այլ վայր, որը կպահանջեր որոշակի ջանքեր ուսանողների կողմից, որպեսզի հասնեին այնտեղ):

  • Ինչպե՞ս կհասնեիք այնտեղ:

  • Ո՞վ կցանկանայիք, որ գար ձեզ հետ:

  • Ի՞նչ կանեիք այդ փորձառությանը պատրաստվելու համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ առաջին օրը Նեփիացիներին Փրկչի այցելության ավարտին մոտ, Նա խրախուսեց մարդկանց գնալ իրենց տները և խորհել ու աղոթել Իր ուսմունքների մասին՝ նախապատրաստվելու հաջորդ օրվա Իր այցելությանը (տես 3 Նեփի 17.3): Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 19.1–3, որոնելով Փրկչի խոստման Նեփիացիների պատասխանը, որ Նա կվերադառնար հաջորդ օրը: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, ամփոփեք 3 Նեփի 19.4–8, բացատրելով, որ երբ բազմությունը հաջորդ օրը հավաքվեց, տասներկու աշակերտները բաժանեցին ժողովրդին տասներկու խմբերի և սկսեցին ուսուցանել նրանց: Բազմությանը հրահանգելուց հետո ծնկի իջնել աղոթելու, տասներկու աշակերտները նույնպես աղոթեցին և հետո ուսուցանեցին ժողովրդին նույն ճշմարտությունները, որոնք Փրկիչը սովորեցրել էր նախորդ օրը: Այնուհետև աշակերտները ծնկի իջան կրկին աղոթելու:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 19.8–9: Խնդրեք, որ դասարանը ընթացքում հետևի, որոնելով, թե ինչի համար էին աղոթում աշակերտները:

  • Ի՞նչ էին ամենաշատը ցանկանում աշակերտները:

  • Տասներկու աշակերտները պատրաստվում էին Փրկչի մեկնելուց հետո շտկել Եկեղեցու գործերը Նեփիացիների մեջ: Ինչո՞ւ նրանք ունեին Սուրբ Հոգու կարիքը իրենց ծառայության ընթացքում:

  • Ձեր հղած աղոթքներում որո՞նք են այն մի քանի բաները, որոնք դուք ամենաշատն եք ցանկանում:

  • Արդյոք դուք աղոթո՞ւմ եք Սուրբ Հոգու համար: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 19.10–12 հատվածները: Նրա կարդալուց հետո բացատրեք, որ այս երկրորդ մկրտությունը հատուկ դեպք էր: Չնայած Նեփիացիները մկրտվել էին նախկինում մեղքերի թողության համար և արժանի էին Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ լինելուն, Փրկիչը պատվիրեց նրանց նորից մկրտվել, որովհետև Նա Եկեղեցին նորովի էր կազմակերպել:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 19.13–14: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով այն օրհնությունները, որ աշակերտները ստացան ի պատասխան իրենց արդար ցանկությունների: Ուսանողներին օգնելու համար մեծացնել Սուրբ Հոգու ազդեցությունը իրենց կյանքում, կատարեք հետևյալ վարժությունը.

Բաժանեք ուսանողներին զույգերի: Խնդրեք յուրաքանչյուր զույգի մի ցուցակ կազմել իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում: Ապա հրավիրեք ուսանողներին համեմատել իրենց ցուցակները Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ մտքի հետ: (Մինչև դասը պատրաստեք այդ այն թերթիկի վրա կամ գրեք գրատախտակին): Հանձնարարեք ուսանողներին ավելացնել իրենց ցուցակներին նոր մտքեր, որոնք նրանք կգտնեն, երբ կարդան այդ միտքը:

Նկար
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

«Սուրբ Հոգին … Հոր և Որդու մասին մեր վկայության աղբյուրն է: …

Մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք՝ որպես մեր մշտական ուղեկցի՝ օգնելու մեզ կատարել ավելի լավ ընտրություններ այն որոշումներում, որոնք հանդիպում են մեզ ամեն օր:… Հոգու հետ ընկերակցությունը կտա նրանց [մեր երիտասարդությանը], ուժ դիմադրելու չարին և, երբ անհրաժեշտ է, ապաշխարելու և վերադառնալու նեղ և անձուկ արահետ:…Մենք բոլորս կարիք ունենք ամրացման, որը հնարավոր է միայն Սուրբ Հոգու միջոցով:… Սուրբ Հոգու պարգևն ունենալն օգնում է ընտանիքի անդամներին կատարել իմաստուն ընտրություններ՝ ընտրություններ, որոնք կօգնեն նրանց վերադառնալ իրենց ընտանիքների հետ իրենց Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի մոտ՝ ապրելու նրանց հետ հավերժ» (“The Covenant of Baptism: To Be in the Kingdom and of the Kingdom,” Ensign, Nov. 2000, 8):

  • Ձեր ցուցակի օրհնությունները ինչպե՞ս կարող են օգտակար լինել երիտասարդներին Եկեղեցում:

Հրավիրեք ուսանողներին վերանայել օրհնությունների ցուցակը, որ նրանք գրել են, և մտածել, թե ինչ մենք պետք է անենք այս օրհնություններին արժանանալու համար: Խնդրեք նրանց մտքում կարդալ 3 Նեփի 19.9, 13, որոնելով մի սկզբունք Սուրբ Հոգու ազդեցությունը ստանալու մասին: Հանձնարարեք ուսանողներին գրի առնել իրենց գտած այդ սկզբունքը: Խնդրեք նրանցից մի քանիսին կիսվել իրենց գրածով: (Ուսանողները, գուցե, կիսվեն այսպիսի մի բանով. Մեր արդար ցանկություններն ու աղոթքները կարող են արժանի դարձնել մեզ լցվելու Սուրբ Հոգով:)

  • Ե՞րբ են ձեր արդար ցանկություններն ու աղոթքներն օգնել ձեզ զգալ Հոգու ազդեցությունը:

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը: Հրավիրեք ուսանողներին գրի առնել այս կիսատ միտքը և ապա լրացնել այն իրենց իսկ խոսքերով:

Ես ցույց կտամ Երկնային Հորը իմ ցանկությունը Սուրբ Հոգու ընկերակցությունն ունենալու համար:

3 Նոփի 19.15–36

Փրկիչը հայտնվում է և աղոթում ժողովրդի համար, որ նրանք մաքրագործվեն իրենց հավատքով:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի19:15–16: Շեշտեք, որ երբ ժողովուրդը ծնկի իջավ, ականատես եղավ Իր աշակերտների և բազմության համար Հիսուս Քրիստոսի երեք տարբեր աղոթքների: (Բացատրեք, որ ավելի ուշ դասի ժամանակ դասարանը կուսումնասիրի Փրկչի երրորդ աղոթքը:)

Դասից առաջ գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները և հարցերը գրատախտակին (կամ պատրաստեք դրանք թերթիկների տեսքով յուրաքանչյուր ուսանողի համար).

3 Նեփի 19.17–18, 24–26, 30

3 Նեփի 19.19–23

3 Նեփի 19.27–29

Ի՞նչ կարող եք սովորել աղոթքի մասին այս հատվածից:

Ինչպե՞ս կարող եք կիրառել այն, ինչ սովորել եք այս հատվածներում ձեր անձնական աղոթքներում:

Բաժանեք դասարանը խմբերի՝ յուրաքանչյուրն երեք ուսանողից: (Եթե ձեր դասարանը փոքր է, դուք կարող եք այն բաժանել ավելի փոքր խմբերի:) Յուրաքանչյուր խմբում հանձնարարեք կարդալ գրատախտակի վրա գրված սուրբ գրության հատվածներից մեկը: Տեղեկացրեք ուսանողներին, որ նրանք բոլորը պատրաստվեն պատասխանել իրենց խմբերում գրատախտակի հարցերին:

Բավարար ժամանակ տալուց հետո, խնդրեք ուսանողներին կիսվել հարցերի իրենց պատասխաններով իրենց խմբի մյուս անդամների հետ: Պատրաստ եղեք պատասխանել, եթե ուսանողները հարցնեն, թե ինչու աշակերտներն աղոթեցին Փրկչին (տես 3 Նեփի 19.18): Շեշտեք, որ այս եզակի դեպքում աշակերտները աղոթեցին Հիսուս Քրիստոսին, որովհետև Նա նրանց հետ էր անձնապես՝ որպես Հոր ներկայացուցիչ (տես 3 Նեփի 19.22):

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 19:31–34 : Խնդրեք դասարանին ընթացքում հետևել և մտածել, թե ինչու Փրկչի աղոթքը այդքան խորապես ազդեց ժողովրդի վրա: Հրավիրեք մի քանի ուսանողների հաղորդել իրենց գտածի մասին: Չնայած ուսանողները կարող են սովորել շատ ճշմարտություններ միմյանցից, երբ կիսվեն իրար հետ, հետևյալ վարժությունը կշեշտի երկու սկզբունքներ, որոնք նրանք կարող են հայտնաբերել իրենց ուսումնասիրության ընթացքում:

Գրեք հետևյալը գրատախտակին. Երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, …

Խնդրեք ուսանողներին մտքում վերանայել 3 Նեփի 19.28 , որոնելով ուղիներ գրատախտակի վրա գրված միտքը լրացնելու համար: (Հրավիրեք ուսանողներին գրի առնել իրենց պատասխանները: Հետևյալը՝ ուղիներից մեկն է, որով ուսանողները կարող են լրացնել միտքը. Երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, մենք մաքրագործվում ենք:)

  • Ի՞նչ է նշանակում մաքրագործված լինել: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքն օգնում մեզ մաքուր լինել:

  • Ի՞նչ ուղիներով էին աշակերտները հավատք գործադրում այն իրադարձությունների ընթացքում, որոնք արձանագրված են 3 Նեփի 19-ում:

Օգնելու ուսանողներին հասկանալ, որ մենք մաքրագործվում ենք Սուրբ Հոգով, հիշեցրեք նրանց, որ աշակերտները ստացել էին Սուրբ Հոգին և «լցվել էին …կրակով» (3 Նեփի 19.13): Բացատրեք, որ «լցվել էին …կրակով» արտահայտությունը» խորհրդանշական է և վերաբերում է Սուրբ Հոգու ազդեցության միջոցով սրբագործվելու օրհնությանը:

Խնդրեք ուսանողներին մտքում վերընթերցել 3 Նեփի 19.23, 29, որոնելով մեկ այլ օրհնություն, որը գալիս է նրանց, ովքեր ունեն Տիրոջ Հոգին իրենց հետ: (Երբ ուսանոները կարդան, կարող եք առաջարկել, որ նրանք նշեն երկու հատվածներում «որ մենք կարողանանք մեկ լինել» արտահայտությունը:)

  • Ինչպե՞ս են Հիսուս Քրիստոսն ու Հայրը մեկ: (Նրանք առանձին, շոշափելի էակներ են, բայց նրանք մեկ են նպատակով և վարդապետությամբ: Կատարելապես միավորված, նրանք իրականացնում են Երկնային Հոր աստվածային փրկության ծրագիրը:)

  • Ի՞նչ է նշանակում մեզ համար մեկ դառնալ Հայր Աստծո և Որդու հետ:

  • Ի՞նչ ենք սովորում 3 Նեփի 19.23, 29-ից այն մասին, թե ինչպես կարող ենք մեկ դառնալ Նրանց հետ: ( Հավատքի միջոցով մենք կարող ենք մաքրագործվել և դառնալ մեկ Հիսուս Քրիստոսի հետ, ինչպես Նա է մեկ Հոր հետ:)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռ. Ջեֆրի Հոլլանդի հետևյալ խոսքերը.Խնդրեք դասարանին լսել, թե ինչպես մենք կարող ենք մեկ լինել Հոր և Որդու հետ:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Հիսուսը հասավ կատարյալ միասնության Հոր հետ՝ ենթարկելով Իրեն ինչպես մարմնով, այնպես էլ հոգով Հոր կամքին: Նրա ծառայությունը միշտ հստակորեն կենտրոնացած էր, որովհետև Նրա մեջ չկար թուլացնող կամ շեղող երկմտություն: Ակնարկելով Իր Հորը, Հիսուսն ասել է. «Ես միշտ նորան հաճելի բաներն եմ անում» (Հովհ. Ը.29): …

Իհարկե մենք չենք կարող մեկ լինել Աստծո և Քրիստոսի հետ, մինչև Նրանց կամքը և շահը չդարձնենք մեր մեծագույն ցանկությունը: Այդպիսի ենթարկվածության չեն հասնում մեկ օրում. Սուրբ Հոգու միջոցով Տերը կուսուցանի մեզ, եթե մենք հոժար լինենք, մինչև ժամանակի ընթացքում, կարելի կլինի ճշտորեն ասել, որ Նա մեզանում է, ինչպես Հայրն է Նրանում» (“That They May Be One in Us,” Ensign, Nov. 2002, 72, 73):

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 19.35–36 և խորհել իրենց իսկ աղոթքների մասին: Խոստացեք ուսանողներին, որ մենք ևս կարող ենք ունենալ ավելի մեծ հոգևոր փորձառություններ և աճել՝ դառնալով մեկ Հոր և Որդու հետ , եթե մենք մեծացնենք մեր հավատքը և անկեղծորեն աղոթենք Հոգու ընկերակցության համար:

Բացատրական և պատմական տեղեկություն

3 Նեփի 19.10–13 Նորից մկրտված

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է, թե ինչու Նեփիացիները պետք է նորից մկրտվեին.

«Ոչ մի տարօրինակ բան չկա այն փաստում, որ երբ Տերն եկավ Նեփիացիների մոտ, Նեփին մկրտվեց և բոլոր մյուսները ևս, չնայած նրանք նախկինում մկրտվել էին:

Քրիստոսի գալստից առաջ Նեփիացիների մեջ Եկեղեցին իր լրիվության մեջ չէր և Մովսեսի օրենքի տակ էր: Փրկիչը վերականգնեց դրա լրիվությունը և տվեց նրանց ավետարանի բոլոր արարողություններն ու օրհնությունները: Ուստի, այն փաստորեն դարձավ նոր կազմակերպություն և մկրտության միջոցով նրանք եկան այնտեղ:

Այս տնտեսությունում մենք ունենք նմանատիպ մի վիճակ: Մարգարե Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին մկրտվեցին Հովհաննես Մկրտիչ Հրեշտակի հրամանով: Նախքան Եկեղեցու կազմակերպումը մի քանի ուրիշ մարդիկ ևս մկրտվեցին: Այնուամենայնիվ, այն օրը, երբ Եկեղեցին կազմակերպվեց, բոլորը, ովքեր նախկինում մկրտվել էին, կրկին մկրտվեցին, ոչ թե մեղքերի թողության համար, այլ Եկեղեցում ընդունվելու համար: Յուրաքանչյուր դեպքում պատճառը նույնն էր» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 3:205–6)։

3 Նեփի 19.18, 22: «Նրանք աղոթեցին առ Հիսուսը»:

Սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների ուսմունքներից մենք գիտենք, որ պետք է երկրպագենք Հայր Աստծուն և աղոթենք միայն Նրան: Մենք չպետք է աղոթենք Հիսուս Քրիստոսին: Օրինակ Փրկիչը սովորեցրեց Նեփիացիներին. «Դուք պետք է միշտ աղոթեք Հորը իմ անունով» (3 Նեփի 18.19): Սակայն, այդ մասին Փրկչի սովորեցնելուց ոչ շատ անց, Նրա Նեփիացի աշակերտները աղոթեցին ուղղակի Իրեն (տես 3 Նեփի 19.18): Նրանք այդպես արեցին, ասաց Նա, որովհետև Նա նրանց հետ էր (տես 3 Նեփի 19.22): Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բրյուս Ռ.ՄակՔոնկին բացատրեց, որ դա բացառություն էր՝ եզակի իրավիճակ.

«Կար հատուկ պատճառ այս դեպքում՝ դա անելու համար և մեկանգամյա հիմնավորմամբ: Հիսուսն արդեն ուսուցանել էր նրանց աղոթել Իր անունով Հորը, որը նրանք առաջին անգամ արեցին:… Հիսուսը ներկա էր նրանց առջև որպես Հոր խորհրդանիշ: Նրան տեսնելը, այնպես էր, կարծես, նրանք տեսնում էին Հորը, աղոթելը Նրան, այնպես էր, կարծես, նրանք աղոթում էին Հորը: Դա հատուկ և եզակի իրավիճակ էր» (The Promised Messiah [1978], 560, 561):