Գրադարան
Դաս 119. 3 Նեփի 8–10


Դաս 119

3 Նեփի 8–10

Նախաբան

Փրկչի ծննդյան նշանը տեսնելուց երեսուներեք տարի անց Նեփիացիները սկսեցին սպասել Սամուել Լամանացու մարգարեությամբ տրված Փրկչի մահվան նշանին: Չնայած շատ նշաններ էին տրվել, կասկածներ ու վիճաբանություններ բարձրացան ժողովրդի մեջ: Հաջորդ տարվա մեջ Սամուելի մարգարեությունն իրականացավ: Մեծ փոթորիկներից, երկրաշարժերից և այլ աղետներից առաջացած համատարած ավերումներից հետո, խավարը ծածկեց երկիրը երեք օրվա ընթացքում: Խավարի մեջ ժողովուրդը, որը փրկվել էր ավերումներից, լսեց Հիսուս Քրիստոսի ձայնը: Նա հրավիրեց նրանց ապաշխարել և վերադառնալ դեպի Իրեն: Երբ խավարը ցրվեց, ժողովրդի սուգը փոխվեց ուրախության և գովքի առ Հիսուս Քրիստոս:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 8.1–18

Մեծ ավերումներն ազդանշաններ են Հիսուս Քրիստոսի մահվան մասին՝ իրականացնելով Սամուել Լամանացու մարգարեությունը:

Սկսեք դասը՝ ուղղելով հետևյալ հարցը.

  • Դուք տեղյա՞կ եք որևէ նշանների, որոնք արդեն տեղի են ունեցել, ցույց տալով, որ Փրկչի Երկրորդ Գալուստը մոտիկ է: (Դուք կարող եք մատնանշել, որ շատ մարգարեություններ, ինչպես օրինակ ավետարանի Վերականգնումը, Եղիա մարգարեի գալուստը և ավետարանի քարոզումը ողջ աշխարհում, իրականացել են կամ իրականացման ընթացքի մեջ են:)

  • Ինչպե՞ս եք զգում, երբ ճանաչում եք ինչ որ բան, որպես հստակ նշան, որ Փրկչի Երկրորդ Գալուստը մոտենում է:

Բացատրեք, որ մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, որը նման էր այն ժամանակին, երբ հենց ճիշտ Հիսուս Քրիստոսի Նեփիացիներին այցելելուց առաջ էր: Ճիշտ ինչպես Նեփիացիներն էին հետևում Սամուել Լամանացու տված նշաններին, որոնք ազդանշաններ կլինեին Հիսուս Քրիստոսի մահվան և Հարության մասին, մենք էլ պետք է հետևենք Փրկչի Երկրորդ Գալստի նշաններին:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ3 Նեփի 8.3–4 հատվածները, գտնելով տարբերությունները, թե ինչ զգացողություններ ունեին Նեփիացիներից ոմանք նշանների հանդեպ: Խնդրեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել: (Չնայած մարդիկ հետևում էին նշաններին «մեծ լրջությամբ», նրանց մեջ գոյություն ունեին «մեծ կասկածներ և վիճաբանություններ»:)

  • Ի՞նչ ուղիներով է 3 Նեփի 8.3–4 հատվածներում նկարագրվող իրավիճակը նման այսօրվա աշխարհի իրավիճակին:

  • Ինչպե՞ս կարող ենք զորացնել մեր հավատքը առ Հիսուս Քրիստոս, նույնիսկ, երբ մեր շրջապատում գտնվող շատ մարդիկ կասկած են արտահայտում:

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք երբևէ զգացել են կատաղի փոթորիկ, երկրաշարժ կամ այլ աղետ: Երբ ուսանողները պատասխանեն, հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես են զգացել այդ փորձառության ընթացքում և հետո:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 8.5–7 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, որոնելով, թե ինչ պատահեց Հիսուս Քրիստոսի ծննդից հետո 34-րդ տարում: Ապա հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 8.8–18, որոնելով, թե ի՞նչ պատահեց քաղաքների բնակիչներին: Հանձնարարեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել: Հիշեցրեք ուսանողներին, որ Սամուել Լամանացին մարգարեացել էր այս բաների մասին (տես Հելաման 14.20–27 հատվածները): Շեշտեք, որ մարգարեների բոլոր խոսքերը կիրականանան և որ Աստված ամբարիշտներին պատասխանատվության կենթարկի իրենց գործերի համար:

3 Նեփի 8.19–25

Խավարը պատում է երկիրը երեք օր շարունակ

Բացատրեք, որ փոթորիկների և երկրաշարժերի դադարելուց հետո, խավարը պատեց երկիրը երեք օր: Մի պահ անջատեք լույսը սենյակում: Ապա հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք երբևէ եղել են բացարձակապես մութ տեղում, ինչպես օրինակ քարայրում կամ առանց պատուհանների սենյակում:

  • Ինչպե՞ս էիք զգում, երբ այդ տեղում էիք գտնվում:

Մատնանշեք, որ խավարը, որ պատել էր երկիրը երեք օր, տարբեր էր այն խավարից, որն առաջանում է, երբ անջատում ենք լույսերը կամ գնում մի տեղ, որտեղ պատուհաններ չկան: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 8.19–23 հատվածները, որոնելով արտահայտություններ, որոնք նկարագրում են խավարը, որ զգացին Նեփիացիները: (Պատասխանները կարող են ընդգրկել «թանձր խավար» «խավարի մեգ», «խավարի մշուշներ», «ոչ մի լույս»:)

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 8.23–25 հատվածները, որոնելով այն ազդեցությունները, որոնք զգացին Նեփիացիները, ովքեր փրկվել էին կործանումից: Հանձնարարեք ուսանողներին հաղորդել, թե ինչ են գտել:

3 Նեփի 9.1–14

Խավարում Հիսուս Քրիստոսը հրավիրում է նրանց, ովքեր փրկվել են կործանումից, ապաշխարել և գալ Իր մոտ:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ հարցերը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 9.1–12 հատվածները, որոնելով պատասխաններ այս հարցերին:

Ինչո՞ւ տեղի ունեցավ այս կործանումը:

Ինչպե՞ս սատանան արձագանքեց այս կործանմանը:

Ի՞նչ է այս ուսուցանում սատանայի մասին և ինչպես է նա վերաբերվում նրանց, ովքեր հետևում են իրեն:

Բարձրաձայն կարդացեք3 Նեփի 9.13–14 հատվածները դասարանի համար: Խնդրեք ուսանողներին ընթացքում հետևել, որոնելով Փրկչի հրավերը նրանց, ովքեր խնայվել էին կործանումից: Խնդրեք ուսանողներին պատկերացնել այն Նեփիացիներին, ովքեր լսում էին Փրկչի ձայնը լիակատար խավարում: Նրանք «խնայվեցին, որովհետև նրանք ավելի արդարակյաց էին, քան» նրանք, ովքեր կործանվեցին, բայց նրանք դեռ կարիք ունեին ապաշխարելու և փոխվելու (տես 3 Նեփի 9.13, 10.12):

  • Ի՞նչ զգացին ձեր կարծիքով Նեփիացիները, երբ նրանք լսեցին Փրկչի այս հրավերը: Ինչո՞ւ:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Յոթանասունից Երեց Կ. Սքոթ Գրոուի հետևյալ միտքը.

«Հիսուս Քրիստոսը Մեծ Բժիշկն է մեր հոգիների: …

«Երբ մեղանչում ենք, սատանան ասում է մեզ, որ մենք կորած ենք: Ի հակադրություն, մեր Քավիչն առաջարկում է փրկագնում բոլորին՝ անկախ նրանից, թե մենք ինչ ենք սխալ արել, նույնիսկ ձեզ և ինձ («Քավության հրաշքը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 109):

Հաստատեք, որ Փրկչի հրավերը 3 Նեփի 9.13-ում՝գալ Իր մոտ և բժշկվել,տարածվում է մեզանից յուրաքանչյուրի վրա: Որպեսզի Փրկիչը բժշկի մեզ, մենք պետք է ընդունենք Նրա հրավերը, ապաշխարենք մեր մեղքերից և դարձի գանք: Խնդրեք ուսանողներին մտածել իրենց կյանքի բնագավառների մասին, որտեղ նրանք Փրկչի բժշկության կարիքն ունեն: Ապա հրավիրեք նրանց պատասխանել հետևյալ հարցին տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:

  • Ի՞նչ պետք է դուք անեք, որպեսզի կարողանաք ստանալ Փրկչի բժշկությունը ձեր կյանքում:

3 Նեփի 9.15

Փրկիչը հայտարարում է, որ Իր զոհաբերության միջոցով Մովսեսի օրենքը կատարված է

Կարդացեք բարձրաձայն3 Նեփի 9.19 հատվածը: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով այն, ինչ Հիսուս Քրիստոսն ասաց, որ Նա այլևս չէր ընդունելու Նեփիացիներից: Կարող է անհրաժեշտ լինել հիշեցնել ուսանողներին, որ Նեփիացիներն այդ ժամանակ ապրում էին Մովսեսի օրենքով: Որպես Մովսեսի օրենքի մաս, Տերը պատվիրեց Իր ժողովրդին մատուցել կենդանու զոհաբերություններ, որպես օրինակ և շուք այն զոհաբերության, որ Փրկիչն էր մատուցելու Իր Քավության միջոցով:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 9.20 հատվածը, որոնելով այն, ինչը Փրկիչն ասաց, որ Նեփիացիներն այժմ պետք է մատուցեին որպես զոհաբերություն: Հանձնարարեք ուսանողներին հաղորդել, ինչ որ գտնեն:

  • Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում մատուցել որպես զոհաբերություն. «կոտրված սիրտ և փշրված հոգի»:

  • Ի՞նչ օրհնություններ է Փրկիչը խոստանում նրանց, ովքեր գալիս են դեպի Իրեն կոտրված սրտով և փշրված հոգով:

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է մտածելու մի ձև՝ «կոտրված սրտի» և «փշրված հոգու» մասին: Կարդացեք հետևյալ միտքը, խնդրելով ուսանողներին լսել Երեց Քրիսթոֆերսոնի խոսքերը, որոնք նա օգտագործել է՝ օգնելու մեզ հասկանալ այս արտահայտությունները:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Դուք կարող եք մատուցել Տիրոջը ձեր կոտրված կամ ապաշխարող սրտի և փշրված կամ հնազանդ հուգու պարգևը: Իրականում դա ձեր ինքնության պարգևն է՝ այն, ինչ կաք և ինչ որ դառնում եք:

«Արդյոք կա՞ ձեր կյանքում որևէ բան, որն անմաքուր է և անարժան: Երբ դուք դրանից ազատվեք, դա ընծա է Փրկչին: Կա՞ արդյոք լավ սովորույթ կամ հատկանիշ, որը բացակայում է ձեր կյանքում: Երբ դուք որդեգրեք այն և դարձնեք այն ձեր բնավորության մի մասը, դուք ընծա եք տալիս Տիրոջը»(«Երբ դուք դարձի եք եկել», Ensign կամ Լիահոնա, մայիս 2004, 12):

  • Ի՞նչ խոսք է օգտագործում Երեց Քրիստոֆերսոնը՝ օգնելու մեզ հասկանալ «սրտով կոտրված» (Ապաշխարող) արտահայտությունը: Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում ունենալ ապաշխարող սիրտ:

  • Ի՞նչ խոսք է օգտագործում Երեց Քրիստոֆերսոնը՝ օգնելու մեզ հասկանալ «փշրված հոգի» (հնազանդ) արտահայտությունը: Ինչպե՞ս կնկարագրեիք ինչ որ մեկին, ով հնազանդ հոգի ունի:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 9.21–22 հատվածները, որոնելով Փրկչի նկարագրությունը, թե ինչպես մենք պետք է գանք դեպի Նա: Հանձնարարեք նրանց հաղորդել, թե ինչ են գտել: Բարձր բռնեք մի փոքրիկ երեխայի նկար, գուցե հենց ձեր ընտանիքից ինչ որ մեկի նկարը:

  • Ինչպե՞ս եք պատկերացնում որևէ փոքրիկ երեխայի գալը դեպի Փրկիչը: Ինչպե՞ս է այս օգնում ձեզ հասկանալ, թե ինչպես մենք պետք է գանք դեպի Փրկիչը:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները.

Եթե մենք գանք դեպի Քրիստոսը կոտրված սրտով և փշրված հոգով, Նա կ …

Խնդրեք ուսանողներին վերանայել 3 Նեփի 9.13–15, 19–22 հատվածները՝ գտնելու ուղիներ լրացնելու գրատախտակի վրայի միտքը: Հրավիրեք նրանց հաղորդել իրենց գտածը: Պատասխանները կարող են ներառել, որ Նա կբժշկի մեզ (տես 3 Նեփի 9.14), և կընդունի մեզ (տես 3 Նեփի 9.22): Ուսանողների պատասխանելուց հետո, լրացրեք գրատախտակի վրայի միտքը. Եթե մենք գանք դեպի Քրիստոս կոտրված սրտով և փշրված հոգով, Նա կընդունի մեզ, կբժշկի և կտա մեզ հավերժական կյանք:

3 Նեփի 10

Տերն առաջարկում է հավաքել Իր ժողովրդին, ինչպես հավն է հավաքում իր ճտերին

Ամփոփեք 3 Նեփի 10.1–3 հատվածները բացատրելով, որ Փրկչի ձայնը լսելուց հետո, մարդիկ այնքան ապշահար էին, որ նրանք մի քանի ժամ շարունակ լուռ էին: Նա կրկին խոսեց ժողովրդի հետ:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 10.4–6: Մատնանշեք, որ այս հատվածներում Փրկիչը խոսում է Իսրայելի տան՝ Իր ուխտի ժողովրդի մասին:

  • Ի՞նչպես է Փրկիչը նման հավի, որը պաշտպանում է իր ճտերին վտանգից: Ինչո՞ւ Փրկիչը չհավաքեց և չպաշտպանեց Իսրայելի ողջ տունը: (Նրանք չկամեցան գալ Նրա մոտ:)

  • Ի՞նչ խոստացավ Փրկիչը նրանց, ովքեր կամեցան ապաշխարել և վերադառնալ դեպի Իրեն: (Նա կհավաքեր նրանց, ինչպես հավն է հավաքում իր ճտերին:)

Խնդրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին տետրերում կամ սուրբ գրություննների ուսումնասիրության օրագրերում: (Դուք կարող եք գրել այս հարցը գրատախտակին կամ կարդալ այն դանդաղ, որպեսզի ուսանողները կարողանան գրել այն:)

  • Ե՞րբ եք զգացել Փրկչի հրավերը՝ Իր սնուցումը և պաշտպանությունը ստանալու համար:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 10.9–11 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, որոնելով, թե ինչ էր տեղի ունեցել ժողովրդի հետ Փրկչի խոսելուց հետո: Դուք կարող եք եզրակացնել, վկայելով, որ Փրկիչը ողորմած է բոլոր նրանց հանդեպ, ովքեր գալիս են դեպի Նա կոտրված սրտով և փշրված հոգով: Դուք կարող եք նաև բացատրել, որ հաջորդ դասում ուսանողները կքննարկեն Փրկչի այցելությունը ժողովրդին և ինչպես Նա անձնապես ծառայեց նրանցից յուրաքանչյուրին:

Բացատրական և պատմական տեղեկություն

3 Նեփի 9․2 «Դևը ծիծաղում է և նրա հրեշտակները հրճվում են»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը ուսուցանեց հակառակորդի արձագանքի մասին, երբ մենք մեղանչում ենք:

Ադամն ընկավ, որպեսզի մարդիկ լինեն. և մարդիկ կան, որպեսզի ունենան ուրախություն:2 Նեփի 2.25

Երբեմն մենք մոռանում ենք, որ մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մեզանից յուրաքանչյուրն ունենա այս ուրախությունը: Միայն հանձնվելով գայթակղությանը և մեղքին մենք կարող ենք պահվել այդ ուրախությունից հեռու: Իսկ հանձնվելը ճիշտ այն է, ինչ Սատանան է ուզում, որ մենք անենք:

«Մի անգամ ես հնարավորություն ունեցա ընկերակցելու Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին մի հեռավոր երկրում: Մեզ տեսարժան վայրերի դիտման տարան այդ տարածքում, ներառյալ ստորգետնյա կատակոմբները՝ գերեզմանատները, այն մարդկանց համար, ովքեր հալածվել էին մոլեռանդ քրիստոնյաների կողմից: Երբ մենք մոտեցանք այդ տեղի մութ նեղ աստիճաններին, Նախագահ Քիմբալն ուսուցանեց ինձ մի անմոռանալի դաս: Նա քաշեց վերարկուիս ծայրից և ասաց. «Ինձ միշտ անհանգստացրել է այն, թե ինչ է հակառակորդն անում՝ օգտագործելով մեր Փրկչի անունը»: Ապա նա ասաց. «Ռոբերտ, հակառակորդը երբեք ուրախություն չի ունենա, մինչև դու և ես չմեղանչենք»:

«Երբ ես խորհրդածեցի այս մեկնաբանության մասին և ուսումնասիրեցի սուրբ գրությունները, ես սկսեցի հասկանալ, թե ինչ ի նկատի ուներ Նախագահ Քիմբալը:… Մեր մեղքերն են, որ ստիպում են դևին ծիծաղել, մեր վիշտը, որը բերում է նրան շինծու ուրախություն:

Չնայած դևը ծիծաղում է, նրա ուժը սահմանափակ է: Ոմանք կարող է հիշեն հին ասացվածքը. «Դևը ստիպեց ինձ անել այդ»: Այսօր ես ուզում եմ բացարձակապես հստակ արտահայտություններով հաղորդել ձեզ, որ հակառակորդը չի կարող ստիպել մեզ անել որևէ բան: Իսկապես, նա մեր դռան մոտ է պառկում, ինչպես սուրբ գրություններն են ասում, և նա հետևում է մեզ ամեն օր: Ամեն անգամ, երբ մենք դուրս ենք գալիս, յուրաքանչյուր որոշում, որ մենք ընդունում ենք, մենք կամ որոշում ենք շարժվել նրա ուղղությամբ, կամ մեր Փրկչի ուղղությամբ: Բայց հակառակորդը պետք է հեռանա, եթե մենք ասում ենք, որ նա հեռանա: Նա չի կարող ազդել մեզ վրա, մինչև որ մենք թույլ չտանք, և նա գիտի դա: Միակ պահը, երբ նա կարող է ազդել մեր մտքերի և մեր մարմինների վրա՝հենց մեր հոգիների վրա, այն ժամանակն է, երբ մենք թույլ ենք տալիս նրան անել այդ: Այլ խոսքով ասած, մենք չպետք է ենթարկվենք նրա հրապույրներին: (“To Act for Ourselves: The Gift and Blessings of Agency,” Ensign or Liahona, May 2006, 5–6):

3 Նեփի 9․19–20 «Կոտրված սիրտ և փշրված հոգի»

Երեց Նիլ Ա.Մաքսվելը Տասներկու Առաքյալների Քվորումից նկարագրել է, թե ինչ է նշանակում առաջարկել Տիրոջը կոտրված սիրտ և փշրված հոգի.

«Իսկական, անձնական զոհաբերությունը երբեք կենդանին խորանի վրա դնելը չէր: Այլ դա հոժարակամությունն է մեր միջի կենդանին դնել խորանին և թողնել, որ այն սպառվի: Այսպիսին է « Տիրոջ համար … կոտրված սրտի և փշրված հոգու զոհաբերությունը» (ՎևՈՒ 59.8) (“Deny Yourselves of All Ungodliness,” Ensign, May 1995, 68)։