Գրադարան
Դաս 133. 3Նեփի 27


Դաս 133

3 Նեփի 27

Նախաբան

Նեփիացիների մեջ Փրկչի ծառայությունից անմիջապես հետո տասներկու նոր կանչված աշակերտները հանդիպեցին միասին հզոր աղոթքով և ծոմով: Հիսուս Քրիստոսը հայտնվեց նրանց և պատասխանեց նրանց հարցին այն անվան վերաբերյալ, որ նրանք պետք է տային Եկեղեցուն:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 27.1–12

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է տասներկու աշակերտներին այն մասին, որ Իր Եկեղեցին պետք է կրի Իր անունը:

Դասարանը բաժանեք երեք կամ չորս խմբի: Եթե ձեր դասարանը փոքր է յուրաքանչյուր ուսանողի հանձնարարեք անհատապես աշխատել: Խնդրեք յուրաքանչյուր խմբի (կամ անձնավորության) պատկերացնել, որ նրանք պատրաստվում են սկսել նոր ակումբ կամ սպորտային թիմ: Խնդրեք յուրաքանչյուր խմբի որոշել, թե ինչպիսի ակումբ կամ սպորտային թիմ են ստեղծելու, ինչպես օրինակ գիտական ակումբ կամ ֆուտբոլային թիմ, իսկ հետո հանձնարարեք նրանց ընտրել անուն իրենց կազմակերպության համար: Յուրաքանչյուր խմբի հանձնարարեք գրել իրենց անունը մի կտոր թղթի վրա: Ապա հավաքեք խմբերի թղթերը: (Այս վարժությունը պետք է կարճ տևի: Այն չպետք է խիստ շատ ժամանակ խլի կամ ուշադրությունը շեղի 3 Նեփի 27 գլխիվարդապետություններից և սկզբունքներից:)

Բարձրաձայն կարդացեք յուրաքանչյուր թղթի վրա գրված անունը: Յուրաքանչյուր անունը կարդալուց հետո խնդրեք դասարանին գուշակել ակումբի կամ թիմի տեսակը, ելնելով անունից:

  • Ի՞նչ կարող է անունը հաղորդել կազմակերպության և դրա մեջ մտնող մարդկանց մասին:

Բացատրեք, որ Նեփիացիներին Հիսուս Քրիստոսի այցից հետո, Նրա տասներկու աշակերտները միավորվեցին ծոմով ու աղոթքով 3 Նեփի 27.1: Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ 3 Նեփի 27.2–7 հատվածները: Խնդրեք դասարանին հետևել, գտնելով աշակերտների հարցը և Փրկչի պատասխանը:

  • Փրկիչն ի՞նչ ասաց Իր Եկեղեցու անվան մասին:

  • Ի՞նչ պատճառներ Նա բերեց Եկեղեցին Իր անունով կոչելու համար:

Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել 3 Նեփի 27.8–12 հատվածները , որոնելով Իր ճշմարիտ Եկեղեցու Փրկչի նկարագրությունը: Մինչ նրանք ուսումնասիրում են, գրեք հետևյալ անավարտ միտքը գրատախտակին.

Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցն պետք լինի …

Ուսանողներն այս հատվածներն ուսումնասիրելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հարցրեք թե ինչպես կլրացնեին նախադասությունը գրատախտակին՝ հիմնվելով նրա վրա ինչ կարդացին: (Ուսանողները պետք է կարողանան հասկանալ հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին պետք է կոչվի Իր անունով և կառուցվի Իր ավետարանի վրա: )

  • Ինչո՞ւ է Փրկչի Եկեղեցու համար կարևոր է կրել Նրա անունը:

  • Ի՞նչ է նշանակում Եկեղեցու համար «կառուցված լինել [Նրա] ավետարանի վրա3 Նեփի 27.10): Ինչո՞ւ է կարևոր է Եկեղեցու համար կառուցված լինել Նրա ավետարանի, ոչ թե մարդկանց գործերի վրա:

Հրավիրեք ուսանողներին լրացնել հետևյալ նախադասությունը տետրերում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում. «Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամ լինելը կարևոր է ինձ համար, որովհետև …»

3 Նեփի 27.13–22

Հիսուս Քրիստոսը սահմանում է Իր ավետարանը և ուսուցանում, թե ինչ պետք է անենք, որպեսզի անմեղ կանգնենք Նրա և Հոր առջև:

Խնդրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես են իրենք զգացել, երբ բռնվել են ինչ որ բան անելիս, որը սխալ է: (Մի խնդրեք նրանց կիսվել այս փորձառություններով:) Ապա խնդրեք նրանց պատկերացնել, թե ինչպես կզգային, եթե կանգնեյին Տիրոջ առջև դատվելու: Խրախուսեք նրանց մտածել հետևյալ հարցի մասին.

  • Ինչպե՞ս կզգաք Տիրոջ առջև, եթե դուք հանցավոր լինեք մեղքի մեջ:

Բացատրեք, որ ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Հրավիրեք մի քանի ուսանողի հերթով բարձրաձայն կարդալ 3 Նեփի 27.13–16, և խնդրեք դասարանին որոնել բարի լուրեր այս հատվածներում: Խնդրեք նրանց նաև մտածել, թե ինչպե՞ս են այս բարի լուրերը կապված այն օրվա հետ, երբ նրանք կկանգնեն Աստծո առջև դատվելու:

  • Փրկիչը վկայեց, որ եկավ աշխարհ կատարելու Իր Հոր կամքը: Համաձայն 3 Նեփի 27.14-ի, ի՞նչ ուղարկեց Երկնային Հայրը Հիսուս Քրիստոսին անելու աշխարհում:

  • Ելնելով 3 Նեփի 27.13–14-ից, ո՞րն է ավետարանի հիմքը: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը. Ավետարանի հիմքն այն է, որ Հիսուս Քրիստոսը կատարեց Իր Հոր կամքը, իրագործելով Քավությունը: Դուք կարող եք հրավիրել ուսանողներին գրել այս ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում3 Նեփի 27.13–14 հատվածների կողքին:)

  • Քանի որ Փրկիչը կատարեց Իր Հոր կամքը, ինչ կպատահի ողջ մարդկության հետ: (Մենք կբարձրացվենք Նրա առջև՝ դատվելու մեր գործերի համար:)

Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել 3 Նեփի 27.16, որոնելով գործերը, որոնք մենք պետք է անենք ստանալու համար Քավության բոլոր օրհնությունները և պատրաստվելու դատաստանի: Խնդրեք ուսանողներին հաղորդել, ինչ որ գտնեն: Հրավիրեք որևէ ուսանողի գրել նրանց պատասխանները գրատախտակին: Խնդրեք ուսանողներից մեկին գրատախտակին գրել նրանց պատասխանները:

  • Ըստ այս հատվածի, ի՞նչ օրհնություններ կտրվեն նրանց, ովքեր ապաշխարում են, մկրտվում և համբերում մինչև վերջ: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք ապաշխարենք, մկրտվենք և համբերենք մինչև վերջ, մենք անմեղ կլինենք, երբ որ կանգնենք Աստծո առջև դատվելու:)

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 27.17–19: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով թե ինչ կպատահի նրանց հետ, ովքեր չեն ապաշխարում կամ չեն դիմանում մինչև վերջ:

  • Ելնելով ձեր կարդացածից, ինչո՞ւ Երկնային Հոր բոլոր զավակները Հիսուս Քրիստոսի Քավության կարիքն ունեն:

  • Ի՞նչ բարի լուր կա մեզ համար այնտեղ, երբ մենք մտածում ենք Տիրոջ առջև կանգնելու՝ դատվելու մասին:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռ. Ջեֆրի Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Բարի լուրն այն է, որ մահից ու դժոխքից [կարելի է] խուսափել, սխալներն ու մեղքերը [կարող են] հաղթահարվել, որ [կա] հույս, որ [կա] օգնություն, որ անլուծելին լուծվել է, որ թշնամին պարտված է: Բարի լուրն այն [է], որ ամենքի գերեզմանը մի օր դատարկ [կլինի, որ բոլորի հոգին [կարող է] կրկին մաքրվել, որ յուրաքանչյուր Աստծո զավակ [կարող է] նորից վերադառնալ Հոր մոտ, ով նրանց կյանք է տվել» (“Missionary Work and the Atonement,” Ensign, Mar. 2001, 8, 10):

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 27.20–21, և խնդրեք դասարանին որոնել Փրկչի հրավերը մեզ:

  • Ո՞րն է Փրկչի հրավերն այս հատվածներում:

Ուսանողներին օգնելու համար մտածել այս հրավերն ընդունելու իրենց ջանքերի մասին, հրավիրեք նրանց պատասխանել հետևյալ հարցերին տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Դուք կարող եք գրել այս հարցերը գրատախտակին դասից առաջ կամ կարդալ դրանք դանդաղ, որպեսզի ուսանողները կարողանան դրանք գրի առնել:)

  • Ինչո՞ւ է Փրկիչը կամենում, որ դուք ապաշխարեք և գաք դեպի Նա:

  • Ի՞նչ ուղիներով եք ընդունում 3 Նեփի 27.20–21-ում Փրկչի հրավերը :

  • Ի՞նչ կարող եք անել, որպեսզի այսօր պատրաստվեք անբիծ կանգնել Տիրոջ առջև:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.40–42 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել՝ որոնելով լրացուցիչ ներըմբռնում այն մասին, թե ինչու է ավետարանը բարի լուր հանդիսանում: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն ՎևՈՒ 76.40–42 իրենց սուրբ գրություններում3 Նեփի 27.13 հատվածի կողքին:)

Դասի սկզբում դուք խնդրեցիք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչ իրենք կզգային Տիրոջ առջև, եթե հանցավոր լինեին մեղքի պատճառով: Դասի այս մասում հրավիրեք նրանց խորհել, թե ինչպես կզգային Փրկչի առջև, եթե իմանային, որ իրենք մաքրվել են Նրա Քավության և ավետարանի սկզբունքների, պատվիրանների ու արարողությունների միջոցով:

  • Եթե դուք խոսեիք Փրկչի հետ այդ ժամանակ, ի՞նչ կասեիք:

  • Հիմնվելով նրա վրա, ինչ սովորեցիք այսօր, ինչպես կբացատրեիք Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրը ձեր ընկերոջը:

3 Նեփի 27.23–33

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է Իր աշակերտներին դառնալ ճիշտ ինչպես Ինքն է:

Ամփոփեք 3 Նեփի 27.23–26 հատվածները, բացատրելով, որ Փրկիչը հրահանգներ տվեց Իր տասներկու Նեփիացի աշակերտներին և ուսուցանեց նրանց իրենց պարտականությունների մասին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 27.27, որոնելով այն պատվիրանը, որը Նա տվեց աշակերտներին՝ օգնելու համր նրանց կատարել իրենց դերը որպես ժողովրդի դատավորներ:

  • Ինչո՞ւ է կարևոր ժողովրդի դատավորների համար Փրկչի նման լինելը:

Խնդրեք ուսանողներին վերանայել 3 Նեփի 27.21 հատվածը:

  • Ի՞նչ պատվիրեց Փրկիչը աշակերտներին անել:

  • Ո՞րն է Փրկչի գործերն անելու և Նրա նման դառնալու միջև կապը:

Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին. Տերն ակնկալում է, որ Իր աշակերտներն անեն Իր գործերը և դառնան Իր պես:

  • Որո՞նք են այն ուղիները, որոնցով մենք կարող ենք նմանվել Փրկչին: Որո՞նք են այն գործերը, որոնք կարող ենք անել, երբ հետևում ենք Նրա օրինակին:

  • Ի՞նչ ուղիներով եք օրհնվել, երբ փորձել եք հետևել Փրկչի օրինակին:

Եզրափակեք դասը, վկայելով այն օրհնությունների մասին, որոնք գալիս են, երբ մենք ձգտում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին:

Բացատրական և պատմական տեղեկություն

3 Նեփի 27.8 Եկեղեցու անվանումը

Առաջին Նախագահությունը նշել է.

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» հայտնի դարձված անվան օգտագործումը (ՎևՈւ 115.4) մեծապես կարևոր է դարձնում մեր պարտականությունը՝ հռչակելու Փրկչի անունը ողջ աշխարհում: Հետևաբար, մենք խնդրում ենք, որ երբ մենք ակնարկում ենք Եկեղեցին, օգտագործենք նրա լրիվ անունը, որտեղ որ հնարավոր է» (First Presidency letter, Feb. 23, 2001):

Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է.

«Երբ Տերը հայտնեց անունը, որով Եկեղեցին պետք է կոչվեր, նա օգտագործեց հետաքրքիր արտահայտություններ։ Նա ասաց․ «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»:(ՎևՈւ 115․4]»։

Ոչ թե ուղղակի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի, այլ՝ Եկեղեցին, ինչը տարբերակում է այն որպես միակ ճշմարիտ Եկեղեցին երկրի երեսին: Նա չի ասել Մորմոնի Եկեղեցի, Նա չի ասել ՎՕՍ Եկեղեցի, այլ հստակ, հաստատուն, աներկմիտ հայտարարություն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին» (“The Way to Eternal Life,” Ensign, Nov. 1971, 13):

3 Նեփի 27․13-21 Հիսուս Քրիստոսի ավետարանը

Մարգարե Ջոզեֆ Սմիթը բացատրել է Հիսուս Քրիստոսի ավետարանի կենտրոնական ուղերձը.

«Մեր կրոնի հիմնական սկզբունքներն են Առաքյալների և Մարգարեների վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա մահացավ, թաղվեց և բարձրացավ երրորդ օրը և համբարձվեց երկինք, իսկ բոլոր մյուս բաները, որոնք կապված են մեր կրոնի հետ, միայն դրա հավելումներն են» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith 2007, 49):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է․

«Ավետարան բառը նշանակում է «բարի լուր»: Բարի լուրը Տեր Հիսուս Քրիստոսն է ու Նրա փրկության ուղերձը: [Sես Bible Dictionary, “Gospels,” 682–683] Հիսուսը հավասարեցրեց ավետարանը ինչպես Իր առաքելությանը, այնպես էլ մականացու կյանքում Իր ծառայությանը: Իր առաքելության հայտարարության մեջ Հիսուսն ասել է.

«Այս է ավետարանը, որ ես տվել եմ ձեզ, որ ես եկա աշխարհ՝ կատարելու իմ Հոր կամքը, որովհետև իմ Հայրն ուղարկեց ինձ:

Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ»։ [3 Նեփի 27․13-14]

«Փրկչի մահկանացու առաքելությունը մենք գիտենք որպես Քավություն:

Փրկչի մահկանացու ծառայությունը ներառում է բացի այն ամենից, ինչ Նա արեց, Նրա ուսմունքները, սիրո արտահայտությունը, արարողությունների հանդեպ ուշադրությունը, աղոթելու ձևը, հետևողականությունը և ավելին: Նա ապրեց, լինելով մեր Օրինակը, որը Նա նաև հավասարեցրեց ավետարանին Իր ծառայողական ուղերձով. «Այս է իմ ավետարանը, ասաց Նա … քանզի այն գործերը, որոնք դուք տեսաք ինձ անելիս, դրանք պետք է նաև դուք անեք»:[3 Նեփի 27․21] Այսպիսով, հավատքը, ապաշխարությունը, ջրով, կրակով և Սուրբ Հոգով մկրտությունը, ընտրյալների հավաքումը և մինչև վերջ համբերելը՝ բոլորը, ավետարանի մասն են կազմում» (“Senior Missionaries and the Gospel,” Ensign կամ Լիահոնա, նոյ. 2004):

3 Նեփի 27.27: Դառնալ Հիսուս Քրիստոսի նման

Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ուսուցանել է.

«Այն մարդն է մեծագույնն ու ամենաօրհնվածը և ամենաուրախը, ում կյանքն ամենաշատն է համապատասխանում Քրիստոսի օրինակին: Սա ոչ մի ընդհանուր բան չունի աշխարհիկ հարստության, իշխանության կամ հեղինակության հետ: Մեծության, օրհնվածության, ուրախության միակ ճշմարիտ ստուգարքն այն է, թե որքան կյանքը կարող է նմանվել Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին: Նա է ճշմարիտ ճանապարհը, լիակատար ճշմարտությունը և լիառատ կյանքը» (“Jesus Christ—Gifts and Expectations” [BYU devotional address, Dec. 10, 1974], 1, speeches.byu.edu):