Գրադարան
Դաս 124. 3 Նեփի 14


Դաս 124

3 Նեփի 14

Նախաբան

Երբ Հիսուս Քրիստոսը շարունակեց Իր քարոզը Լիառատում տաճարի մոտ, Նա նախազգուշացրեց ժողովրդին ուրիշներին դատելու մասին և նրանց սովորեցրեց ձգտել օրհնությունների Երկնային Հորից՝ աղոթելով և կատարելով Նրա կամքը: Փրկիչը նաև նախազգուշացրեց նրանց կեղծ մարգարեների մասին և շեշտեց Աստծո կամքը կատարելու կարևորության մասին:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 14.1–6

Փրկիչն ուսուցանում է արդար դատողություններ անել

Ուսանողներին Փրկչի ուսմունքներն ուսումնասիրելուն նախապատրաստելու համար, կարդացեք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կողմից պատմած հետևյալ պատմությունը.

Նկար
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Մի երիտասարդ զույգ՝ Լիզան և Ջոնը, տեղափոխվեցին նոր բնակավայր: Մի առավոտ, երբ նրանք նախաճաշում էին, Լիզան դուրս նայեց պատուհանից և տեսավ իր կողքի հարևանին, որը լվացք էր փռում:

«Այդ սպիտակեղենը մաքուր չէ», բացականչեց Լիզան: «Մեր հաևանը մաքուր լվացք անել չգիտի»:

«Ջոնը շարունակեց նայել, բայց լուռ մնաց»:

«Ամեն անգամ, երբ նրա հարևանը լվացք էր փռում, որ չորանար, Լիզան անում էր նույն դիտողությունները»:

Մի քանի շաբաթ անց Լիզան զարմացավ՝ նայելով իրենց պատուհանից և տեսնելով իր հաևանի բակում հիանալի մաքուր փռված լվացքը: Նա ասաց իր ամուսնուն. «Նայիր, Ջոն, նա վերջապես սովորեց, թե ինչպես ճիշտ լվանալ: Զարմանալի է, թե ինչպես նա արեց դա»:

«Ջոնը պատասխանեց. «Դեհ, սիրելիս, ես ունեմ պատասխան քեզ համար: Քեզ համար հետաքրքիր կլինի իմանալ, որ ես այս առավոտ վաղ վեր կացա և լվացա մեր պատուհանները» («Գթությունը երբեք չի խափանվում», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2010, 122):

  • Ի՞նչ դասեր կարող ենք սովորել այս պատմությունից:

Բացատրեք, որ 3 Նեփի 14 գլուխը պարունակում է Նեփիացիներին ուղղված Փրկչի ուսմունքների շարունակությունը: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ 3 Նեփի 14.1–2 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել և հասկանալ նախազգուշացումը, որը Հիսուս Քրիստոսն է տվել ուրիշներին դատելու մասին: Դուք կարող եք բացատրել, որ չափել,բառը, որը գտնվում է3 Նեփի 14.2 հատվածում, նշանակում է գնահատել: «Ինչ չափով որ չափեք» արտահայտությունը վերաբերվում է այն չափանիշին, որն անձնավորությունն օգտագործում է՝ գնահատելու կամ դատելու մյուս մարդկանց:

  • Ինչպե՞ս կարտահայտեիք 3 Նեփի 14.2 հատվածի ճշմարտությունը ձեր իսկ բառերով: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ ճշմարտությունը. Մենք կդատվենք համաձայն նրա, թե ինչպես մենք կդատենք ուրիշներին: )

Ուսանողներին օգնելու համար հասկանալ Փրկչի «մի դատիր» պատվիրանը 3 Նեփի 14.1 հատվածում՝ հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը: Խնդրեք դասարանին լսել, թե ուրիշների մասին ինչպիսի դատողություններից մենք պետք է խուսափենք:

Նկար
Երեց Դալլին Հ. Օուքս

«Վերջին դատաստանը … այն ապագա իրադարձությունն է, որի ժամանակ մենք բոլորս կկանգնենք Քրիստոսի դատարանի առջև՝ դատվելու համաձայն մեր գործերի: … Ես հավատում եմ, որ «մի դատիր» սուրբգրքյան պատվիրանը ամենահստակորեն վերաբերվում է այս վերջին դատաստանին: …

… Ինչո՞ւ Փրկիչը պատվիրեց, որ մենք չդատենք վերջնական դատաստաններ: Ես հավատում եմ, այս պատվիրանը տրվեց, որովհետև մենք վերջնական դատաստան անելու իրավունք ենք վերապահում , երբ հայտարարում ենք, որ ինչ-որ անձնավորություն գնալու է դժոխք (կամ երկինք)՝ ինչ-որ առանձնահատուկ արարքի կամ որևէ հատուկ ժամանակի հետ կապված: Երբ մենք այդպես ենք անում, և մեծ գայթակղություն կա այդպես անելում, մենք վնասում ենք ինքներս մեզ և այն մարդուն, որին մենք երևակայում ենք, թե դատում ենք: …

… Ավետարանը հույսի ավետարան է, և ոչ ոք լիազորված չէ ժխտել Քավության ուժը, որը առաջ է բերում անձնական մեղքերի մաքրագործում և կյանքի բարեփոխում համապատասխան պայմանների դեպքում» (“‘Judge Not’ and Judging,” Ensign, Aug. 1999, 7, 9):

  • Ինչպե՞ս է Երեց Օուքսի միտքն օգնում ձեզ հասկանալ Փրկչի «մի դատիր» պատվիրանը:

Ցուցադրեք փայտի մի փոքրիկ տաշեղ: Բացատրեք, որ տաշեղի համար մեկ այլ խոսք էշյուղը: Այնուհետև ցուցադրեք (կամ գրատախտակին գծեք) փայտի գերան կամ փայտի մի երկար կտոր: Հաղորդեք ուսանողներին, որ Փրկիչը դիմել է շյուղին ու գերանին, օգնելու մեզ հասկանալ այն խնդիրները, որոնք առաջանում են, երբ մենք անարդարացիորեն ենք դատում ուրիշներին: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 14.3–5 հատվածները, և խնդրեք դասարանին մտածել այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում շյուղը և գերանը:

  • Ի՞նչ է ներկայացնում շյուղը: (Հանցանք, որը մենք տեսնում ենք մեկ ուրիշի մեջ:) Ի՞նչ է ներկայացնում գերանը: (Մեր սեփական հանցանքները:)

Մատնանշեք, որ Փրկչի համանմանությունը կենտրոնացած է առարկաների վրա, որոնք գտնվում են աչքում: Այդպիսի առարկաները կազդեն մարդու տեսողության վրա:

  • Ինչպե՞ս կարող են մեր հանցանքներն ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք տեսնում ուրիշներին:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե արդյոք պատշաճ է երբևէ դատողություններ անել ուրիշ մարդկանց մասին: Նրանց ժամանակ տվեք խորհելու այս հարցի շուրջ: Այնուհետև բացատրեք, որ Մատթեոս Է.1 հատվածիոգեշնչված թարգմանության մեջ Մարգարե Ջոզեֆ Սմիթը պարզեցրեց ուրիշներին դատելու վերբերյալ Փրկչի ուսմունքը: Համաձայն Ջոզեֆ Սմիթի՝ Փրկիչն ասել է. «Մի դատեք անարդար ձևով, որպեսզի չդատվեք. այլ արդար դատաստանով դատեք» (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Մատթեոս Է.1 [ Մատթեոս Է.1, տողատակի ծանոթություն ա]): Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ բացատրությունը «Հավատքին հավատարիմ» գրքույկից.

«Երբեմն մարդիկ զգում են, որ սխալ է որևէ ձևով դատել ուրիշներին: Չնայած ճիշտ է, որ դուք չպետք է ուրիշներին դատապարտեք, ձեզ անհրաժեշտ կլինի դատողություններ անել գաղափարների, իրավիճակների և մարդկանց մասին ձեր ողջ կյանքի ընթացքում: Տերը բազմաթիվ պատվիրաններ է տվել, որոնք չեք կարող պահել առանց դատողություններ անելու» ( Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2005], 49):

Ուսանողներին օգնելու համար տեսնել, որ Փրկիչն ուսուցանել է արդար դատողություններ անելու կարևորության մասին, հրավիրեք նրանց մտքում կարդալ3 Նեփի 14.6 հատվածը: Խնդրեք նրանց գտնել մի քանի դատողություններ, որոնք Նա հրահանգել է մեզ կատարել: Խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածի վերաբերյալ:

  • Ի՞նչ է նշանակում տալ այն, ինչ սուրբ է շներին կամ գցել մարգարիտները խոզերի առջև: ( Կիսվել ինչ-որ բանով, որը սրբազան է, նրանց հետ, ովքեր չեն գնահատի այն կամ հարգի դրանց սրբազանությունը:)

  • Ինչպե՞ս է Փրկչի խորհուրդը 3 Նեփի 14.6 հատվածում մեզանից պահանջում ուրիշների վերաբերյալ դատողություններ անել:

Ուսանողների պատասխանելուց հետո, կարդացեք Երեց Դալլին Հ. Օուքսի հետևյալ միտքը այլ իրավիճակների մասին, երբ մենք պետք է արդար դատողություններ անենք.

«Մենք բոլորս դատողություններ ենք անում՝ մեր ընկերներին ընտրելիս, ընտրելիս, թե ինչպես ծախսենք մեր ժամանակը և մեր փողը և, իհարկե, հավերժական կողակից ընտրելիս: …

… Արդար դատողությունը առաջնորդվում է Տիրոջ Հոգու կողմից, ոչ թե՝ բարկության, վրեժխնդրության, նախանձության, կամ շահախնդրության» (“‘Judge Not’ and Judging,” 9):

  • Ինչո՞ւ է կարևոր արդար դատողություններ անել այն բնագավառներում, ինչպես օրինակ՝ ընկերներ ընտրելիս, որոշելիս, թե ինչպես անցկացնել մեր ժամանակը և փողը ծախսելիս ու հավերժական կողակից ընտրելիս:

  • Էլ ի՞նչ իրավիճակներ կարող են լինել, երբ մենք կարիք ենք ունենում դատողություններ անել ուրիշների մասին: (Ուսանողները կարող են նշել ապագա գործատուներ ընտրելիս կամ որոշելիս, թե արդյոք ընդունեն հրավերն ու գնան ժամադրության:)

3 Նեփի 14.7–11

Փրկիչն ուսուցանում է Երկնային Հոր կողմից օրհնություններ փնտրելու մասին

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 14.7–11 հատվածները, որոնելով Փրկչի ուսմունքները՝ մեր աղոթքներին պատասխանելիս Երկնային Հոր հոժարակամության մասին: Բացատրեք, որ եթե երկրային հայրերը, ովքեր բարի են և սիրառատ, բայց անկատար, կամենում են տալ իրենց երեխաներին հաց և ձուկ քարերի և օձերի փոոխարեն, մեր Երկնային Հայրը, ով կատարելապես բարի է և սիրառատ, իհարկե կպատասխանի Իր զավակների օգնության համար հղվող աղոթքներին:

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել3 Նեփի 14.7–11 հատվածներում: (Ուսանողները կարող են հասկանալ տարբեր սկզբունքներ: Մի սկզբունք, որը մենք կարող ենք շեշտել, այն է, որ Երկնային Հայրն օրհնում է մեզ, երբ մենք աղոթում ենք Նրա օգնության համար:)

  • Ինչո՞ւ է կարևոր ձեզ համար իմանալ, որ Երկնային Հայրը կպատասխանի ձեր աղոթքներին:

  • Ե՞րբ եք զգացել Երկնային Հոր սերը ձեր հանդեպ՝ ձեր աղոթքներին Նրա պատասխանելու ձևից: (Դուք կարող եք ուսանողներին մի պահ ժամանակ տալ, այս հարցի շուրջ խորհելու համար, նախքան իրենց պատասխանելը: Մտածեք նաև ձեր սեփական փորձառությամբ կիսվելու մասին:)

3 Նեփի 14.12–27

Փրկիչն ուսուցանում է Երկնային Հոր կամքը կատարելու կարևորության մասին

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ3 Նեփի 14.12 հատվածը, և խնդրեք նրանց մտածել, թե ինչպես Փրկչի այս հատվածի ուսմունքը կարող է օգնել նրանց ավելի նման դառնալ Երկնային Հորը:

  • Ինչպե՞ս կարող է 3 Նեփի 14.12 հատվածի խորհուրդն օգնել մեզ ավելի նման դառնալ Երկնային Հորը:

Տեղեկացրեք ուսանողներին, որ երբ Փրկիչը շարունակեց ուսուցանել, Նա օգտագործեց հզոր համանմանություններ՝ օգնելու մեզ հասկանալ Երկնային Հոր կամքը կատարելու կարևորությունը:

Ուսանողներին նախապատրաստելու Փրկչի համանմանությունն ուսումնասիրելուն 3 Նեփի 14 գլխում, կատարեք հետևյալ վարժությունը.

Բաժանեք ուսանողներին 2–4 խմբերի: Յուրաքանչյուր ուսանողի տվեք մի կտոր թուղթ: Գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները գրատախտակին և յուրաքանչյուր խմբին հանձնարարեք դրանցից մեկը.3 Նեփի 14.13–14, 3 Նեփի 14.15–20, 3 Նեփի 14.24–27: (Եթե դուք մեծ դասարան ունեք, ավելի քան մեկ խմբի հանձնարարեք սուրբ գրությունների հղումները:) Խնդրեք ուսանողներին կարդալ իրենց հանձնարարված սուրբ գրությունները և նկարեք Փրկչի օգտագործած համանամնությունների օրինակները: Հանձնարարեք նրանց նաև գրել, թե ինչ սովորեցին այդ համանմանություններից:

Բավականաչափ ժամանակ անց, թող ուսանողները ցույց տան իրենց նկարները դասարանին և բացատրեն, թե ինչ սովորեցին: Երբ ուսանողները ներկայացնեն, թե ինչ սովորեցին, հղեք այնպիսի հարցեր, ինչպիսին հետևյալն են.

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ուսմունքներին հնազանդվելը նման նեղ արահետով քայլելուն: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի ուսմունքները մերժելը նման լայն արահետով քայլելուն (Տես 3 Նեփի 14.13–14:) Որո՞նք են այն ուղիները, որոնցով Փրկչի ուսմունքները տարբերվում են աշխարհի ուսմունքներից:

  • Ինչո՞ւ է գայլը հագնում ոչխարի հագուստ: (Տես 3 Նեփի 14.15 :) Ինչո՞ւ է գայլը հագնում ոչխարի հագուստ:

  • Եթե ծառերը3 Նեփի 14.16–20 հատվածներում ներկայացնում են մարդկանց, ի՞նչ կարող են ներկայացնել պտուղները: (Պատասխանները կարող են ներառել մարդկանց մտքերը, խոսքերը, գործողությունները և ազդեցությունը ուրիշների վրա:)

  • Երբ մենք լսում ենք Փրկչի խոսքերը և հետևում դրանց, ինչպե՞ս ենք մենք նման այն մարդուն, ով կառուցում է իր տունը ժայռի վրա: (Տես 3 Նեփի 14.24–25:) Եթե մենք չենք ընտրում հետևել Փրկչի խոսքերին, ինչպե՞ս ենք նմանվում այն մարդուն, ով կառուցում է իր տունը ավազի վրա: (Տես 3 Նեփի 14.26–27:)

    Ուսանողների ելույթներից և քննարկումներից հետո, խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 14.21–23 հատվածները:

  • Ի՞նչ կարող ենք սովորել 3 Նեփի 14.21 հատվածից: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, բայց նրանք պետք է հասկանան հետևյալ ճշմարտությունը [գրեք այդ ճշմարտությունը գրատախտակի վրա]. Մենք պետք է անենք Երկնային Հոր կամքը, որպեսզի մտնենք երկնքի արքայությունը: )

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունը կապված լինել լայն և նեղ արահետների պատկերների հետ:

Ուսանողներին մի պահ տվեք խորհելու և կիրառելու համար այն, ինչ նրանք սովորեցին 3 Նեփի 14 գլխից: Հրավիրեք նրանց գրել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե ինչպես բարելավեն 3 Նեփի 14 գլխիՓրկչի ուսմունքներին հետևելու իրենց ջանքերը: Եթե ժամանակը թույլ տա, հրավիրեք մի քանի ուսանողների ամփոփել այն, ինչ սովորել են և կիսվել, թե ինչ են անելու իրենց սովորածի շնորհիվ: Դուք կարող եք եզարփակել, վկայելով այն օրհնությունների վերաբերյալ, որոնք դուք ստացել եք, երբ հետևել եք Երկնային Հոր կամքին: