Գրադարան
Դաս 117. 3 Նեփի 2–5


Դաս 117

3 Նեփի 2–5

Նախաբան

Հիսուս Քրիստոսի ծննդյան նշանները տեսնելուց հետո, մարդիկ սկսեցին ավելի քիչ ապշել նշաններից և նրանք կարծրացրեցին իրենց սրտերը: Մարդկանցից շատերը մերժեցին հետագա նշաններն ու հրաշքները և աճեցին ամբարշտության մեջ: Դրա հետևանքով Գադիանթոնի ավազակներն այնքան ուժեղացան, որ Նեփիացիները և Լամանացիները ստիպված էին զենք վերցնել նրանց դեմ: Դարձի եկած Լամանացիները միացան Նեփիացիների հետ և հայտնի դարձան որպես Նեփիացիներ: Լաքոնիուսը՝ Նեփիացիների գլխավոր դատավորը, կոչ արեց մարդկանց ապաշխարել և նրանց նախապատրաստեց ճակատամարտի համար: Իրենց ապաշխարության, Տիրոջ հանդեպ հավատքի և իրենց ջանասեր նախապատրաստությունների շնորհիվ, Նեփիացիները հաղթանակ տարան Գադիանթոնի ավազակների դեմ: Իրենց ազատագրումից հետո, ժողովուրդը ճանաչեց Աստծո զորությունը իրենց պահպանման գործում:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 2

Դարձի եկած Լամանացիները միանում են Նեփիացիների հետ՝ իրենց պաշտպանելու Գադիանթոնի ավազակների դեմ

Հրավիրեք ուսանողներին տրամադրել մի քանի րոպե, գրի առնելու իրենց տետրերում կամ սուրբ գրություններում որոշ հոգևոր փորձառություններ, որոնք նրանք ունեցել են: Հիշեցրեք նրանց, որ հոգևոր փորձառությունները պարտադիր չէ, որ լինեն դրամատիկ կամ անսովոր՝ իմաստալի լինելու համար: Առաջարկեք, որ նրանք խորհեն դեպքերի մասին, երբ իրենք զգացել են իրենց Երկնային Հոր սերը կամ Սուրբ Հոգու ազդեցությունը: Օրինակ, նրանք կարող են գրել փորձառությունների մասին, երբ իրենք ստացել են աղոթքի պատասխաններ, երբ նրանք ստացել են քահանայության օրհնություններ կամ երբ նրանք ծառայել են ուրիշներին: Երբ նրանք վերջացնեն գրելը, հարցրեք նրանց, թե ինչու են կարծում, որ կարող է կարևոր լինել հիշել այս փորձառություններն այսօր և 10 կամ 20 տարի հետո ապագայում:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 2.1–3: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, փնտրելով, թե ինչ պատահեց, երբ ժողովուրդը սկսեց մոռանալ Փրկչի ծննդի հետ կապված նշանները:

  • Ի՞նչ ճշմարտություններ է մեզ ուսուցանում այս պատմությունը՝ հոգևոր փորձառությունները մոռանալու վտանգի մասին:

Երբ ուսանողները կիսվեն ճշմարտություններով, որոնք իրենք գտել են, շեշտեք հետևյալ սկզբունքը: Եթե մենք մոռանանք նախկին հոգևոր փորձառությունները, մենք կդառնանք ավելի խոցելի սատանայի գայթակղությունների և խաբկանքների հանդեպ: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին: Դուք կարող եք նաև խրախուսել ուսանողներին գրել այն իրենց հոգևոր փորձառությունների ցուցակի ներքո:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ հոգևոր փորձառությունները մոռանալը կարող է մեզ խոցելի դարձնել սատանայի դեմ:

  • Ի՞նչ կարող ենք անել հավաստիանալու համար, որ մենք չենք մոռանում մեր ունեցած հոգևոր փորձառությունները: (Պատասխանները կարող են ներառել ուրիշների հետ փորձառություններով կիսվելը, երբ պատշաճ է, գրելը անձնական օրագրում կամ փորձառությունները գրի առնելը Պարտականություն Աստծո հանդեպ կամ Անձնական Զարգացման միջոցառումների ժամանակ):

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ հետևյալ միտքը, որում Նախագահ Հենրի Բ. Այրինգը Առաջին Նախագահությունից բացատրում է, թե ինչպես հոգևոր փորձառությունների արձանագրումը օրագրում օգնել է իրեն: Խնդրեք դասարանին լսել օրհնությունները, որոնք կարող են գալ այդպիսի հիշատակարան պահելուց:

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

« Ես գրում էի մի քանի տող ամեն օր տարիներ շարունակ: Ես երբեք բաց չէի թողնում որևէ օր անկախ նրանից, թե որքան հոգնած կարող էի լինել կամ թե որքան վաղ պետք է վեր կենայի հաջորդ օրը: Նախքան գրելը, ես խորհում էի այս հարցի մասին. «Արդյո՞ք տեսել եմ Աստծո ձեռքը օգնության հասնելիս մեզ կամ մեր երեխաներին կամ մեր ընտանիքին այսօր»: Երբ սկսեցի դրա վրա կենտրոնանալ, սկսեց ինչ որ բան կատարվել: Երբ ետ էի նայում այդ օրվան, ես տեսնում էի ապացույց, թե ինչ էր արել Աստված [մեր ընտանիքի անդամներից մեկի համար], որը ես չէի գիտակցել օրվա զբաղված պահերին: Երբ դա պատահում էր, իսկ դա հաճախ էր պատահում, ես հասկանում էի, որ փորձելով հիշել, ես թույլ էի տալիս Աստծուն ցույց տալ ինձ, թե Նա ինչ էր արել:

«Երախտագիտությունից առավել մի բան սկսեց աճել իմ սրտում: Վկայություն աճեց: Ես ավելի քան եբևէ համոզվեցի, որ մեր Երկնային Հայրը լսում և պատասխանում է աղոթքներին: Ես ավելի շատ երախտագիտություն զգացի փափկեցման և զտման համար, որը գալիս է Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Եվ ես սկսեցի ավելի վստահ զգալ, որ Սուրբ Հոգին կարող է բերել բոլոր բաները մեր հիշողության մեջ,նույնիսկ այն բաները, որոնք մենք չէինք նկատել կամ ուշադրություն դարձրել, երբ դրանք տեղի էին ունեցել: («Օ, հիշեք, հիշեք», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2007, 67):

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես հոգևոր փորձառությունները հիշելը օրագիր գրելով կամ որևէ այլ ձևով, օգնել է նրանց հավատարիմ մնալ, չնայած գայթակղելու կամ խաբելու սատանայի ջանքերին:

Ամփոփեք 3 Նեփի 2.4–19 հատվածները, բացատրելով, որ երբ ժողովուրդը շարունակում էր ամբարշտության մեջ մնալ, Գադիանթոնի ավազակները թվով և ուժով աճում էին: Գադիանթոնի ավազակներն ավելի կատաղիորեն էին հարձակողական դառնում և դարձի եկած Լամանացիները միացրեցին ուժերը Նեփիացիների հետ նրանց դեմ կռվելու համար: Չնայած նրանք որոշ հաջողություն ունեցան Գադիանթոնի ավազակներին դուրս քշելով իրենց հողերից, Նեփիացիները (դարձի եկած Լամանացիների հետ միասին, որոնք այժմ կոչվում էին Նեփիացիներ) դեռևս վտանգավոր հանգամանքներում էին Հիսուս Քրիստոսի ծննդյան նշաններից 15 տարի հետո:

3 Նեփի 3.1–10

Գադիանթոնի ավազակների առաջնորդը պահանջում է, որ Նեփիացիները հանձնվեն:

Բացատրեք, որ 3 Նեփի 3.1–10 հատվածներում մենք տեսնում ենք օրինակ, թե ինչպես հակառակորդը կարող է երբեմն աշխատել ուրիշների միջոցով թուլացնել մեր հավատքը և մեզ մոլորեցնել: Գեդդիանին՝ Գադիանթոնի ավազակների առաջնորդը, մի նամակ գրեց Լաքոնիուսին՝ Նեփիացիների գլխավոր դատավորին, համոզելու նրան հանձնվել Գադիանթոնի ավազակներին:

Գրեք Գեդդիանին գայթակղում է Լաքոնիուսին գրատախտակի վրա: Դասարանի կեսին խնդրեք մտքում կարդալ 3 Նեփի 3.2–5 հատվածները, իսկ դասարանի մյուս կեսին մտքում կարդալ 3 Նեփի 3.6–10 հատվածները: Երբ ուսանողները կարդան, նրանց հանձնարարեք փնտրել խոսքեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են Գեդդիանիի ռազմավարությունը, որը նա օգտագործում էր՝ փորձելով թուլացնել Լաքոնիուսի հավատքը և մոլորեցնել նրան: Ուսանողների կարդալը վերջացնելուց հետո, խնդրեք նրանց հաղորդել, թե ինչ են գտել:Խնդրեք երեխաներից մեկին գրատախտակին գրել նրանց պատասխանները:

Ամփոփելու համար այն ռազմավարությունը, որն ուսանողները նշեցին 3 Նեփի 3.2–10 հատվածներում, գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին ուսանողների ցուցակի ներքևում. Սատանան և նրա հետևորդները հաճախ օգտագործում են հաճոյախոսություններ, կեղծ խոստումներ և սպառնալիքներ մարդկանց մոլորեցնելու համար: Հրավիրեք ուսանողներին ընտրել գրատախտակի վրայի գրված Գեդդիանիի ռազմավարություններից մեկը և բացատրեք, թե ինչպես սատանան և նրա հետևորդները կարող են այսօր օգտագործել նմանատիպ մի ռազմավարություն երիտասարդների հանդեպ: Ուսանողներին օգնելու համար հետազոտել այս համեմատություններից մի քանիսը, դուք կարող եք ուղղել այնպիսի հարցեր, որոնք հետևյալ օրինակներում են.

  • Որո՞նք են որոշ օրինակներ, թե ինչպես հակառակորդն այսօր կարող է օգտագործել հաճոյախոսությունը (կեղծ կամ չափազանցված գորվասանքը) երիտասարդների հանդեպ: Որո՞նք են որոշ կեղծ խոստումները կամ դատարկ սպառնալիքները, որոնք հակառակորդը կարող է օգտագործել: Ձեր կարծիքով, ինչպե՞ս երիտասարդությունը կարող է դիմադրել այս ռազմավարությանը:

3 Նեփի 3.11–5.7

Լաքոնիուսի մարդիկ պատրաստվեցին պաշտպանվել և նրանք պարտության մատնեցին Գադիանթոնի ավազակներին:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 3.11–12: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, փնտրելով, թե ինչպես Լաքոնիուսը արձագանքեց Գեդդիանիի սպառնալի նամակին:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Գեդդիանիին տրված Լաքոնիուսի պատասխանի ձևից: (Ճշմարտություններից մեկը, որ ուսանողները կարող են նշել, այն է, որ արդարակյաց տղամարդիկ և կանայք չպետք է վախենան ամբարիշտներից և չպետք է անձնատուր լինեն նրանց ահաբեկություններին:)

Բաժանեք դասարանը չորս խմբի: Յուրաքանչյուր խմբին տվեք մի մեծ կտոր թուղթ:Հանձնարարեք խմբերին բաժանել իրենց թղթերը երկու սյունակների, մեկը կոչեք Լաքոնիուսի նախապատրաստությունները, իսկ մյուսը կոչեք Ժամանակակից զուգահեռներ: Գրեք հետևյալ սուրբ գրությունների հատվածները գրատախտակի վրա և հանձնարարեք յուրաքանչյուր խմբին մեկ հատ.3 Նեփի 3.12–15, 3 Նեփի 3.16–21, 3 Նեփի 3.22–26, 3 Նեփի 4.1–4: Հրավիրեք ուսանողներին կարդալ իրենց հանձնարարված հատվածները, փնտրելով ուղիներ, որոնցով Լաքոնիուսը պատրաստեց իր ժողովրդին՝ հոգեպես և ֆիզիկապես դիմադրելու Գադիանթոնի ավազակների հարձակումներին: Լաքոնիուսի նախապատրաստությունները վերնագրի տակ, hանձնարարեք յուրաքանչյուր խմբից որևէ ուսանողի գրել, թե ինչ արեցին մարդիկ նախապատրաստվելու համար: (Հիշեցում. Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս հատվածները, հավաստիացեք, որ նրանք տարբերակեն Գեդդիանիի՝ Գադիանթոնի ավազակների առաջնորդի և Գիդգիդոնիի՝ Նեփիացիների մեծ մարգարեի և գլխավոր հրամանատարի միջև տարբերությունը:)

Ուսանողներին բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, որ նրանք լրացնեն իրենց ցուցակները Լաքոնիուսի նախապատրաստությունները վերնագրի ներքո, հրավիրեք նրանց գրի առնել Ժամանակակից զուգահեռների ներքո այն հոգևոր և ֆիզիկական նախապատրաստությունները, որոնք մեզ խորհուրդ է տրվել կատարել վերջին օրերում: Երբ ուսանողները բավականաչափ ժամանակ ունենան այս հանձնարարությունը կատարելու համար, հրավիրեք յուրաքանչյուր խմբից մեկ ուսանողի կիսվել դասարանի հետ, թե ինչ սովորեց իր խումբը: Ուսանողներին օգնելու համար, թե ինչպես որոշեն կիրառել այն, ինչ սովորել են, նմանատիպ հարցեր առաջադրեք իրենց ներկայացման ընթացքում կամ հետո.

  • Ինչպե՞ս կարող ենք ամրացնել մեր տները հակառակորդի հարձակումների դեմ:

  • Ինչո՞ւ են ֆիզիկական նախապատրաստությունները, ինչպես օրինակ կրթություն ստանալը և տնային պահեստը, կարևոր վերջին օրերում:

  • Ինչպե՞ս է ընտանիքներում և ճյուղերում հավաքվելը պաշտպանություն ապահովում մեզ համար:

  • Ե՞րբ է աղոթքն օգնել ձեզ հոգևոր ուժ ստանալ:

  • Ինչպե՞ս կարող է ապաշխարությունը նախապատրաստել մեզ ապագայի համար:

  • Ի՞նչ օրհնություններ են գալիս, երբ մենք հետևում ենք ապրող մարգարեներին և առաքյալներին:

  • Ինչպե՞ս կարող ենք հրավիրել հայտնության հոգին մեր կյանք:

Հրավիրեք մի քանի ուսանողների բարձրաձայն կարդալ 3 Նեփի 4.7–12: Խնդրեք դասարանին հետևել ընթացքում, փնտրելով ուղիներ, երբ մարդիկ օրհնվել են իրենց հոգևոր և ֆիզիկական նախապատրաստվածության շնորհիվ:

  • Ի՞նչ ճշմարտություններ սովորեցիք այս պատմությունից: ( Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, շեշտեք հետևյալ սկզբունքը. Երբ մենք նախապատրաստում ենք մեզ հոգեպես և ֆիզիկապես, Տերը կզորացնի մեզ հաղթահարելու մարտահրավերները: )

Ամփոփեք 3 Նեփի 4.13–29, բացատրելով, որ Լաքոնիուսը և նրա ժողովուրդը հաղթեցին Գադիանթոնի ավազակներին և մահապատժի ենթարկեցին նրանց ղեկավարներին: Բարձրաձայն կարդացեք 3 Նեփի 4.30–33 հատվածները: Հրավիրեք ուսանողներին հետևել ընթացքում, փնտրելով, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց այս հաղթանակին:

  • Ինչպե՞ս արձագանքեցին մարդիկ, երբ Տերն ազատեց նրանց իրենց թշնամիներից:

  • Ի՞նչն ընդունեցին ժողովուրդը որպես Գադիանթոնի ավազակներից իրենց ազատման պատճառներ: (Նրանց ապաշխարությունն ու համեստությունը և Աստծո բարությունը: Դուք կարող եք մատնանշել, որ երբ մենք ապաշխարում ենք և մեզ խոնարհեցնում, Աստված կհաստատի մեզ մեր փորձությունների ընթացքում և կազատի մեզ դրանցից:

Դուք կարող եք կիսվել մի փորձառությամբ, որի ընթացքում դուք ապավինել եք Աստծուն և Նա օգնել է ձեզ դիմանալ կամ հաղթահարել փորձությունը: Դուք կարող եք նաև հրավիրել մեկ կամ երկու ուսանողի կիսվելու իրենց փորձառությամբ:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 5.1–4 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, փնտրելով, թե ինչ արեցին Նեփիացիները որպես օգնության և օրհնությունների արդյունք, որ նրանք ստացել էին Գադիանթոնի ավազակների դեմ իրենց ճակատամարտում: Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, շեշտեք, որ ուղիներից մեկը, որով մարդիկ արձագանքեցին՝ ուրիշներին ավետարանը քարոզելն էր:

3 Նեփի 5.8–26

Խաղաղությունը վերականգնվում է ժողովրդի մեջ, Մորմոնը բացատրում է հիշատակարանի իր կրճատման մասին:

Ասեք ուսանողներին, որ 3 Նեփիի 5 գլուխը պարունակում է Մորմոնի բացատրությունն այն մասին, թե ինչու էր կրճատում այս հիշատակարանը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 5.12–15, փնտրելով այն, ինչ Մորմոնն ասել էր Նեփիի հիշատակարանների կրճատման իր պարտականության մասին:

  • Ի՞նչ ճշմարտություն սովորեցիք այս հատվածներից, որը նկարագրում է մեր պատասխանատվությունը որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ: (Չնայած ուսանողները կարող է օգտագործեն տարբեր բառեր, նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ մենք պատասխանատվություն ունենք ուսուցանել ուրիշներին հավիտենական կյանքի ուղին: Դուք կարող եք գրել այս ճշմարտությունը գրատախտակին: )

Մատնանշեք, որ ամենակարևոր ուղիներից մեկը, որով մենք կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը Տիրոջը, այն օրհնությունների համար, որ Նա մեզ տալիս է, ուրիշներին օգնելն է՝ գալ դեպի Իրեն և ստանալ նույն օրհնությունները: Խնդրեք ուսանողներին առաջարկել մի քանի ուղիներ, որոնցով նրանք, որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, կարող են ուսուցանել ուրիշներին հավիտենական կյանքի ճանապարհը: Խրախուսեք ուսանողներին ընդունել այս առաջարկներից մեկը կամ երկուսը ավետարանով կիսվելու համար և աղոթքով որոնել Տիրոջ օգնությունը՝ իրականացնելու այն, ինչ իրենք ընտրում են անել:

Բացատրական և պատմական տեղեկություն

3 Նեփի 2.15 «Եվ նրանց անեծքը վերցվել էր իրենց վրայից»

Օգնելու համար հասկանալ անեծքի մասին, որը դրվել էր Լամանացիների վրա, տես Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի հայտարարությունը դաս 27 ում, ուսուցանման գաղափարի ներքո 2 Նեփի 5.19–25-ի համար: Տես նաև բացատրությունը և պատմական տեղեկությունը Ալմա 3.6–17-ի համար դաս 70-ի վերջում:

3 Նեփի 2․5-8 Նեփիացիների օրացույցերը

Իրենց պատմության ընթացքում Նեփիացիներն օգտագործել են երեք տարբեր մեկնարկային կետեր իրենց օրացույցերում ժամանակը չափելու համար: (1) ժամանակը, երբ Լեքին թողեց Երուսաղեմը, (2) ժամանակը, երբ թագավորները փոխվեցին դատավորներով , և (3) ժամանակը, երբ տրվեցին Հիսուս Քրիստոսի ծննդյան նշանները: Անհայտ է, թե Նեփիացիները ճշգրիտ երբ են սկսել հաշվել իրենց օրացույցը Հիսուս Քրիստոսի ծննդյան ժամանակից սկսած, բայց Մորմոնը հաստատում է այս փոփոխությունը 3 Նեփի 2.7–8 հատվածներում:

Մեկնարկային կետ

Մոտավորապես երբ է օգտագործվել

Սուրբ գրության հատված

Այն ժամանակից ի վեր, երբ Լեքին թողեց Երուսաղեմը

600–92 Ք.ծ.ա.

1 Նեփի 1Մոսիա 29

Այն ժամանակից սկսած, երբ կառավարությունը փոխվեց թագավորներից անցնելով դատավորներին

92 Ք.Ծ.ա.Ք.ծ.հ. 1

Մոսիա 293 Նեփի 1

Այն ժամանակից սկսած, երբ տրվեց Հիսուս Քրիստոսի ծննդյան նշանը

Ք.ծ.հ. 1–421

3 Նեփի 1Մորոնի 10