Գրադարան
Դաս 122. 3 Նեփի 12


Դաս 122

3 Նեփի 12

Նախաբան

Հիսուս Քրիստոսն ուսուցանեց Նեփիացիներին ինչպես ստանալ Իր ավետարանի օրհնությունները և հրահանգեց նրանց ազդել ուրիշների վրա բարու համար: Նա հայտարարեց, որ կատարել էր Մովսեսի օրենքը, և Նա տվեց մարդկանց ավելի բարձր օրենք՝ նրանց նախապատրաստելու Իր և մեր Երկնային Հոր նման դառնալու համար:

Ուսուցանման առաջարկներ

3 Նեփի 12.1–12

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է բազնությանը այն օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք, երբ մենք ապրում ենքՆրա ավետարանով

Դասից առաջ գրեք հետևյալ հարցերը գրատախտակին.

Արդյոք Երկնային Հայրը սպասո՞ւմ է մեզանից, որ կատարյալ լինենք:

Արդյոք մենք պե՞տք է կատարյալ դառնանք այս կյանքում՝ սելեստիալ արքայություն մտնելու համար:

Մենք երբևէ կարո՞ղ ենք կատարյալ լինել:

Դասի սկզբում հրավիրեք ուսանողներին խորհել այս հարցերի շուրջ: Խնդրեք նրանց մտածել հարցերի մասին դասի ընթացքում:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 12.48 հատվածը: Նշեք, որ սա սուրբ գրության անգիր սերտման հատված է: Կարող եք առաջարկել, որ ուսանողներն այնպիսի արտահայտիչ ձևով նշեն այս հատվածը, որպեսզի կարողանան այն հեշտությամբ գտնել:

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ միտքը՝ կատարյալ լինելու պատվիրանի վերաբերյալ.

Նկար
Երեց Ռասսել Մ.Նելսոն

«Մենք չպետք է վհատվենք, եթե կատարելագործման մեր անկեղծ ջանքերը այժմ թվան այդքան անմատչելի [դժվար] և անվերջ: Կատարելությունը ընթացքում է: Այն կարող է լիովին գալ միայն Հարությունից հետո և միայն Տիրոջ միջոցով: Այն սպասում է բոլորին, ովքեր սիրում են Նրան և պահում Նրա պատվիրանները» (“Perfection Pending,” Ensign, Nov. 1995, 88):

  • Ինչո՞ւ եք կարծում կատարելություն կարող է գալ «միայն Տիրոջ միջոցով»:

Վերանայեք դասի սկզբի երեք հարցերը: Հարցրեք ուսանողներին, թե կարող են արդյոք փոխել այդ հարցերի իրենց պատասխանները՝ 3 Նեփի 12.48 հատվածը կարդալուց և Երեց Նելսոնի բացատրությունը լսելուց հետո: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ Երկնային Հայրը չի սպասում մեզանից, որ կատարյալ դառնանք մեր մահկանացու կյանքի ընթացքում, այլ երբ մենք ջանասիրաբար ձգտում ենք պահել պատվիրանները և երբ մենք ապավինում ենք Քավությանը, մենք կարող ենք ի վեջո կատարելագործվել:

Գրեք օրհնվել բառը գրատախտակին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 12.1–12 հատվածները, որոնելով հատկանիշները, որոնք Փրկիչը հորդորում է մեզ զարգացնել և օրհնությունները, որոնք Նա խոստանում է արդյունքում:

  • Ի՞նչ օրհնություններ են եկել ձեր կյանք 3 Նեփի 12.1–12 հատվածների Հիսուս Քրիստոսի ուսմունքներով ապրելու արդյունքում:

Նշեք, թե որքան հաճախ է օրհնված բառը հայտնվում այս հատվածներում: Կիսվեք ձեր վկայությամբ, թե ինչպես եք օրհնվել, երբ ապրել եք Փրկչի ուսմունքներով:

Ուսանողներին խնդրեք գրել տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում մի օրհնության մասին, որը նրանք ցանկանում են, որը նկարագրված է 3 Նեփի 12.1–12 հատվածներում: Հանձնարարեք նրանց գրի առնել այն հատկանիշը, որը նրանք պետք է զարգացնեն՝ այդ օրհնությունը ստանալու համար: Ապա հրավիրեք նրանց գրել, թե ինչ կկամենային անել այդ հատկանիշը զարգացնելու համար: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ են գրել և ինչու:

3 Նեփի 12.13–16

Փրկիչը հորդորում է բազմությանը արդարակյաց օրինակներ լինել աշխարհին:

Ցուցադրեք աղ պարունակող մի աման: Խնդրեք, որ դասարանը նշի աղի օգտակար հատկությունները: Երբ ուսանողները պատասխանեն, հավաստիացեք, որ պարզ է, որ աղը համ է տալիս ուտելիքին և այն պահպանիչ է, որն օգտագործվում է միսը փչանալուց պահպանելու համար: Դուք կարող եք նաև բացատրել, որ Մովսեսի օրենքի համաձայն քահանաներից պահանջվում էր աղ մատուցել իրենց զոհաբերության նվիրատվությունների հետ (տես Ղևտացոց Բ.13): Այսպիսով, աղը ուխտի խորհրդանիշ է Տիրոջ և Իր ժողովրդի միջև:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ 3 Նեփի 12.13 հատվածը և նշեն, թե Փրկիչը ում հետ է աղը համեմատում: Երբ ուսանողները պատասխանեն, բացատրեք, որ Փրկիչն այդ օրը ի նկատի չուներ միայն տաճարի մոտի բազմությանը, այլ բոլոր նրանց, ովքեր մկրտվել են Իր Եկեղեցում և ապրում են Իր ավետարանով:

  • Ինչպե՞ս կարող ենք որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ նման լինել աղին: (Մենք պետք է օգնենք պահպանել կամ փրկել ժողովրդին և բարելավել աշխարհը՝ ազդելով ուրիշների վրա բարու համար:)

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում աղի համար կորցնել իր համը:

Երբ ուսանողները քննարկեն այս հարցը, դուք կարող եք կարդալ Յոթանասունից Երեց Կառլոս Ի. Էսեյի հետևյալ միտքը.

«Աղը չի կորցնում իր համը տարիքի հետ: Համը կորում է խառնուրդից և աղտոտվելուց: …Համն ու որակը կորչում է մարդուց, երբ նա աղտոտում է իր միտքը անմաքուր մտքերով, սրբապղծում է բերանը՝ խոսելով այն, ինչ ճշմարտությունից չէ և սխալ է օգտագործում իր ուժը՝ կատարելով չար գործեր» (“Salt of the Earth: Savor of Men and Saviors of Men,” Ensign, May 1980, 42):

  • Ինչո՞ւ մենք պետք է մաքուր լինենք, որպեսզի ազդենք ուրիշների վրա բարու համար:

Բացատրեք, որ Փրկիչն օգտագործել է մեկ այլ խորհրդանիշ, ուսուցանելու, թե ինչպես Իր Եկեղեցու ուխտյալ անդամները պետք է ազդեն մյուսների վրա բարու համար: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 12.14–16 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով, թե ինչպես էր Փրկիչն օգտագործում լույսը՝ ուսուցանելու Իր ուխտի ժողովրդի դերը աշխարհում: Նախքան ուսանողի կարդալը, կարող եք բացատրել, որ գրվանը զամբյուղ է:

  • Ինչպե՞ս կարող են Եկեղեցու անդամները լույս լինել ուրիշներին: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում թույլ տալ, որ մեր լույսը շողա: (Երբ ուսանողները պատասխանեն այս հարցին, օգնեք նրանց տեսնել, թե ինչպես արդարակյաց ապրելու իրենց օրինակները կարող են օգնել մյուս մարդկանց:)

  • Ինչպե՞ս կարող են որոշ Եկեղեցու անդամներ ծածկել իրենց լույսը:

  • Համաձայն 3 Նեփի 12.16 հատվածի, ինչո՞ւ է Փրկիչը կամենում, որ մեր լույսը շողա: (Երբ մենք արդար օրինակ ենք ցույց տալիս, մենք կարող ենք օգնել ուրիշներին փառավորել Երկնային Հորը: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս սկզբունքը իրենց սուրբ գրություններում՝ իրենց իսկ խոսքերով:)

  • Ո՞ւմ արդար օրինակն է օգնել ձեզ մոտենալ Երկնային Հորը և ուժեղացրել ավետարանով ապրելու ձեր ցանկությունը:

Հրավիրեք ուսանողներին խորհել այն օրինակի մասին, որ հանդիսացել են իրենք՝ իրենց շրջապատի համար:

3 Նեփի 12.17–48

Հիսուս Քրիստոսն ուսուցանում է բազմությանը ավելի բարձր օրենք, որը կօգնի նրանց դառնալ Իր և Երկնային Հոր նման

Բացատրեք, որ Փրկիչը շարունակեց ուսուցանել Նեփիացիներին, թե ինչպես գալ Իր մոտ և մտնել երկնքի արքայությունը: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 12.19–20 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, փնտրելով մի բառ, որը բազմաթիվ անգամներ հայտնվում է այս հատվածներում:

  • Ի՞նչ կարևոր խոսք է Փրկիչն օգտագործում երեք անգամ որպես դեպի Իրեն գալու այս հրավերի մաս: (Պատվիրաններ)

Բացատրեք, որ 3 Նեփի 12.21–47 հատվածները պարունակում են որոշ առանձնահատուկ պատվիրաններ, որոնք Փրկիչը տվել է, որոնք կօգնեն մեզ գալ դեպի Իրեն և ավելի նման դառնալ Իրեն: Երբ Նա ուսուցանեց այդ պատվիրանները Նեփիացիներին, Նա անդրադարձավ Մովսեսի օրենքի դրույթներին, որոնք այդ օրենքի մասն էին կազմում և ապա ուսուցանեց ավելի բարձր օրենքը: Նա անդրադարձավ Մովսեսի օրենքի ավանդական ըմբռնմանը, երբ Նա օգտագործեց այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են. «դուք լսել եք, որ ասվել է նրանց կողմից, հին ժամանակ» և «գրված է»: Երբ Նա ասաց. «բայց ես ասում եմ ձեզ», Նա ներկայացրեց այն ձևը, որ Ինքն էր կամենում, որ մենք պահենք այդ պատվիրանն այսօր:

Ուսանողներին օգնելու համար ուսումնասիրել այս հատվածները՝ արտագրեք հետևյալ սխեման գրատախտակին: Բաժանեք դասարանը չորս խմբի: Հանձնարարեք յուրաքանչյուր խմբին սխեմայից մի շարք, և հրավիրեք նրանց կարդալ ուղեկցող հատվածները և պատասխանել հարցերին:

Ո՞րն էր Մովսեսի օրենքի ավանդական ըմբռնումը:

Ինպե՞ս Փրկիչը խորհուրդ տվեց մեզ ապրել :

Ի՞նչ կարող է անել որևէ երիտասարդ տղամարդ կամ կին՝ Փրկչի ուսմունքը կիրառելու համար:

3 Նեփի 12.21

3 Նեփի 12.22–26

3 Նեփի 12.27

3 Նեփի 12.28–30

3 Նեփի 12.38

3 Նեփի 12.39–42

3 Նեփի 12.43

3 Նեփի 12.44–46

Ուսանողների՝ 3 Նեփի 12.22 հատվածիընթերցանության օգտակարության համար, դուք կարող եք բացատրել, որ Հիմար բառը ստորացնող կամ ծաղրական բառ է, որն արտահայտում է արհամարհանք կամ ծաղր (տես Մատթեոս Ե.22, տողատակի ծանոթություն դ): Դուք կարող եք նաև բացատրել, որ Յոթանասունից Երեց Դեյվիդ Ի. Սորենսենը սովորեցրել է, որ «հաշտվիր քո հակառակորդի հետ արագ» արտահայտությունը (3 Նեփի 12.25 հատվածում) նշանակում է. «վաղ լուծել մեր տարաձայնությունները, որպեսզի պահի տակ կրքերը չուժեղանան, դառնալով ֆիզիկական կամ էմոցիոնալ դաժանություն, և մենք գերի չդառնանք մեր բարկությանը» («Ներողամտությունը դառնությունը կփոխի սիրո», Ensign կամ Լիահոնա, մայիս 2003, 11):

Երբ ուսանողները վերջացնեն իրենց հանձնարարված հատվածների ուսումնասիրությունը, հրավիրեք յուրաքանչյուր խմբի հաղորդել իրենց պատասխանները: Դուք կարող եք հանձնարարել նրանց գրել իրենց պատասխանները սխեմայում գրատախտակի վրա:

  • Ի՞նչն էր, որ թվում էր փոխվեց Մովսեսի օրենքի և Հիսուս Քրիստոսի կողմից ուսուցանվող բարձրագույն օրենքի միջև:

Դուք կարող եք մատնանշել, որ բարձրագույն օրենքը կենտրոնանում է ավելի շատ մեր ցանկությունների, մտքերի և դրդապատճառների վրա, քան մեր արտաքուստ գործողությունների:

  • Երբ մենք ձգտում ենք կատարելագործվել, ինչո՞ւ է այդքան կարևոր կենտրոնանալ մեր ցանկությունների, մտքերի և դրդապատճառների վրա:

Հրավիրեք ուսանողներին ընտրել Փրկչի ուսմունքներից մեկը 3 Նեփի 12 հատվածից և գրել մի պարբերություն այն մասին, թե ինչպես նրանք կարող են առաջընթաց ունենալ այդ բնագավառում:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ 3 Նեփի 12.19–20 հատվածները: Օգնեք ուսանողներին հասկանալ, որ ապաշխարելով և ջանասիրաբար փորձելով պահել պատվիրանները, որոնք ուսուցանվել են Փրկչի կողմից, մենք կարող ենք կատարյալ դառնալ Քավության միջոցով և «մտնել երկնային արքայություն» (3 Նեփի 12.20):

Այս վարժությունները կատարելուց հետո, ուսանողներին հրավիրեք կիսվել, թե ինչն էր նրանց համար ամենաիմաստալին: Ամփոփեք այս գլուխը՝ գրատախտակին գրելով հետևյալ սկզբունքը. Երբ մենք գալիս ենք դեպի Քրիստոս և պահում Նրա պատվիրանները, մենք ավելի նման ենք դառնում Նրան և մեր Երկնային Հորը, ով կատարյալ է: Հիշեցրեք ուսանողներին, որ որևէ աստիճանի կատարելություն ձեռք բերելու համար, մենք պետք է ապավինենք Հիսուս Քրիստոսի Քավությանը: Հրավիրեք ուսանողներին գրել մեկ կամ երկու ուղիներ, որոնց միջոցով իրենք կկամենային կիրառել Փրկչի ուսմուքները, որոնք նրանք սովորեցին այսօր: Եզրափակեք, կիսվելով ձեր վկայությամբ այն սկզբունքի վերաբերյալ, որը գրել եք գրատախտակին:

Սերտման սուրբ գրություն. 3 Նեփի12.48

Հրավիրեք ուսանողներին բացել իրենց սուրբ գրություններում 3 Նեփի 12.48 հատվածը: Խնդրեք նրանց միասին բարձրաձայն կարդալ հատվածը: Ուսանողներին ժամանակ տվեք ուսումնասիրել հատվածը, իսկ հետո խնդրեք նրանց փակել իրենց սուրբ գրությունները և կրկին արտասանել հատվածը, այնքան կատարյալ, որքան կարող են: Հանձնարարեք նրանց կրկնել գործընթացը՝ նայելով հատվածը, փակելով սուրբ գրությունները, իսկ հետո անգիր արտասանելով հատվածը:

  • Ինչպե՞ս բարելավվեցիք ջանքեր գործադրելով:

  • Ինչպե՞ս է այս վարժությունն օգնում ձեզ հասկանալ ձեր ճանապարհորդությունը դեպի կատարելություն:

Մատնանշեք, որ մեր ջանքերը կյանքում խիստ կարևոր են: Սակայն ուսանողներին հիշեցրեք, որ Տերը չի սպասում, որ մենք կատարյալ դառնանք բոլոր բաներում մեր մահկանացու կյանքի ընթացքում: Քավության և Փրկչին հետևելու մեր ջանասեր ջանքերի միջոցով մենք, ի վերջո, կկատարելագործվենք: Հրավիրեք ուսանողներին մտածել մի ուղու մասին, որով իրենք կկարողանան ձգտել հետևել Փրկչին:

Հուշում.Այս դասի երկարության պատճառով դուք կարող եք օգտագործել այս միջոցառումը մեկ այլ օր, երբ դուք ավելի շատ ժամանակ կունենաք:

Բացատրական և պատմական տեղեկություն

3 Նեփի 12․28-30 Հեշտասիրության մեղքը

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է.

«Ինչո՞ւ է հեշտասիրությունը «մահացու» մեղք: Դե՜, ի լրումն նրա, որ այն մեր հոգուց լիովին հեռացնում է Հոգու ներգործությունը, կարծում եմ, դա մեղք է, որովհետև ապականում է ամենամեծ և ամենասուրբ հարաբերությունը, որ Աստված տվել է մահկանացու կյանքում՝ սերը, որ տղամարդն ու կինն ունեն միմյանց հանդեպ, և ցանկությունը, որ զույգերն ունեն՝ զավակներ բերելու ընտանիք, որը նախատեսված է հավերժության համար:… Սերը մեզ բնազդորեն ձգում է դեպի Աստված և այլ մարդիկ: Իսկ հեշտասիրությունը տանում է ամեն բանի, բացի աստվածայինից, և գոհանում է ինքնահանդուրժողականությամբ: Սերը գալիս է բաց ձեռքերով և բաց սրտով, հեշտասիրությունը գալիս է միայն բաց ախորժակով» («Տեղ չկա իմ հոգու թշնամուն», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 44–45):

3 Նեփի 12․43-44 «Սիրեք ձեր ընկերոջը» և «սիրեք ձեր թշնամիներին»

Փրկչի ուսուցումը Նեփիացիներին, որ նրանք պետք է սիրեն միմյանց և սիրեն իրենց թշնամիներին, ժամանակին էր և տեղին: Նեփիացիների և Լամանացիների միջև դարավոր պատերազմներից, ինչպես նաև տարիներ շարունակ ներքին հակասություններից հետո, հակամարտող խմբավորումների միջև կարող էր լինել ավանդական ատելություն: Օրինակ, Մոսիա 10.17 հատվածը հայտնում է, որ Լամանացիները «սովորեցրել էին իրենց երեխաներին, որ նրանք ատեն նրանց [Նեփիացիներին] , և որ սպանեն նրանց, և որ կողոպտեն ու թալանեն նրանց, և անեն այն ամենը, ինչ կարող են՝ նրանց կործանելու համար»: Եթե ժողովուրդը շարունակեր ապրել ըստ 3 Նեփի 12.43–44 հատվածների, Փրկչի ուսմունքներով նրանք կկարողանային պահպանել խաղաղություն և ի սպառ վերջ կդնեին իրենց թշնամիներին ատելու կեղծ ավանդույթին, որն ուսուցանում էին երեխաներին: Սակայն Փրկչի այցելությանը հաջորդող խաղաղության տարիները կործանվեցին, որովհետև ժողովրդից ոմանք ընտրեցին «կանխամտածված ապստամբել Քրիստոսի ավետարանի դեմ, և նրանք սովորեցնում էին իրենց զավակներին, որ նրանք չպետք է հավատան»: Նրանք ընտրեցին որդեգրել «իրենց հայրերի ամբարշտությունը և պղծությունը, ճիշտ ինչպես ի սկզբանե էր: Եվ նրանց սովորեցրել էին ատել Աստծո զավակներին, ճիշտ ինչպես Լամանացիներին էին սովորեցրել ատել Նեփիի զավակներին ի սկզբանե» (4 Նեփի 1.38–39):