Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 81
նախորդ հաջորդ

Բաժին 81

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Հայրամում, Օհայո, 1832թ. մարտին (History of the Church, 1.257–258): Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը կանչվում է՝ լինելու քահանայապետ և Բարձրագույն Քահանայության Նախագահությունում խորհրդական: Պատմական արձանագրությունները ցույց են տալիս, որ երբ 1832թ. մարտին ստացվել էր այս հայտնությունը, Նախագահությունում Ջոզեֆ Սմիթի խորհրդականի պաշտոնին էր կանչվել Ջեսսի Գաուսին: Ինչևէ, երբ նա թերացավ շարունակել այն ձևով, որը համապատասխանում էր այդ նշանակմանը, կոչումը հետագայում փոխանցվեց Ֆրեդերիկ Գ. Վիլյամսին: Հայտնությունը (1832թ. մարտ ամսով գրանցված) պետք է համարել մի քայլ՝ Առաջին Նախագահության պաշտոնական կազմավորման ուղղությամբ, այդ մարմնում խորհրդականի պաշտոնի հատուկ կոչումով և այդ նշանակման արժանապատվության բացատրությամբ: Եղբայր Գաուսը որոշ ժամանակ ծառայեց, սակայն 1832թ. դեկտեմբերին հեռացվեց Եկեղեցուց: Եղբայր Վիլյամսը կարգվեց նշված պաշտոնին 1833թ. մարտի 18-ին:

1–2՝ Առաջին Նախագահությունը միշտ կրում է արքայության բանալիները. 3–7՝ Եթե Ֆրեդերիկ Գ. Վիլյամսը հավատարիմ լինի իր ծառայության մեջ, նա հավերժական կյանք կունենա:

1 Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, իմ ծառա՛ Ֆրեդերիկ Գ. Վիլյամս. Լսիր ձայնը նրա, ով խոսում է, Տիրոջ՝ քո Աստծո խոսքը, և ականջ դիր այն կոչմանը, որով դու կանչվել ես, այսինքն՝ լինելու աքահանայապետ իմ եկեղեցում և խորհրդական իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերի համար.

2 Որին ես տվել եմ արքայության աբանալիները, որոնք միշտ պատկանում են Բարձրագույն Քահանայության բՆախագահությանը.

3 Հետևաբար, ճշմարիտ, ես ճանաչում եմ նրան և կօրհնեմ նրան, և նաև քեզ, որքան որ դու հավատարիմ լինես խորհրդի մեջ, այն պաշտոնում, որում նշանակել եմ քեզ, միշտ աղոթքի մեջ՝ բարձրաձայն և սրտումդ, հրապարակավ և առանձին, ինչպես նաև քո ծառայության մեջ՝ կենդանեաց երկրում և քո եղբայրների մեջ ավետարանը քարոզելիս:

4 Եվ անելով այս բաները՝ դու ամենամեծ բարիքը կգործես քո մերձավորների համար և կավելացնես ափառքը նրա, ով քո Տերն է:

5 Ուստի, եղիր հավատարիմ. կանգնիր այն պաշտոնում, որում նշանակել եմ քեզ. ասատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և բամրացրու գտկար ծնկները:

6 Եվ եթե դու հավատարիմ լինես մինչև վերջ, դու կունենաս աանմահության պսակը, և բհավերժական կյանք գապարանքներում, որոնք ես պատրաստել եմ իմ Հոր տան մեջ:

7 Ահա, տե՛ս, սա խոսքերն են Ալֆայի և Օմեգայի, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի: Ամեն: