Գրադարան
Դաս 75. Ալմա 9–10


Դաս 75

Ալմա 9–10

Նախաբան

Ալման ու Ամուղեկը Ամմոնիայի ժողովրդին քարոզելիս ունեցան քիչ հաջողություն, որովհետև Սատանան «մեծ ազդեցություն էր ձեռք բերել ժողովրդի սրտերի վրա» (տե՛ս Ալմա 8.9): Նրանցից շատերը կարծրացրել էին իրենց սրտերը ավետարանի հանդեպ, և նրանք մերժեցին ապաշխարելու Ալմայի ու Ամուղեկի կոչը: Այնուամենայնիվ, Ալման և Ամուղեկը հավատարմորեն կանչում էին նրանց ապաշխարության, վկայելով, որ քանի որ նրանց ուսուցանվել էր ճշմարտությունը և նրանք զգացել էին Աստծո զորությունը, Տերը նրանցից ակնկալում էր լինել ավելի արդարակյաց, քան Լամանացիները, որոնց ճշմարտությունը չէր ուսուցանվել: Ալման և Ամուղեկը ուսուցանում էին, որ եթե Ամմոնիայի ժողովուրդը չապաշխարեր, նրանք կկործանվեին: Նրանք նաև մարդկանց ուսուցանում էին, որ փրկագնումը հնարավոր էր միայն Հիսուս Քրիստոսի միջոցով:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 9

Ալման զգուշացնում է Ամմոնիայի ժողովրդին, որպեսզի ապաշխարեն և պատրաստվեն Հիսուս Քրիստոսի գալստին:

Ներկայացրեք հետևյալ սցենարը. Երկու ուսանող գալիս են դպրոց և ուսուցիչը հայտարարում է, որ նրանք պետք է հանձնեն անակընկալ քննություն: Առաջին աշակերտը հաճախել է բոլոր դասերին, իսկ երկրորդ աշակերտը բացակայել է երկու շաբաթ՝ հիվանդության պատճառով:

  • Ձեր կարծիքով, ո՞ր ուսանողը լավ կհանձնի քննությունը:

Հանձնարարեք ուսանողներին արագ աչքի անցկացնել Ալմա 9.1–7, փնտրելով այն բառերն ու արտահայտությունները, որոնք ցույց են տալիս, թե որքան լավ էր Ամմոնիայի ժողովուրդը հասկանում ավետարանը և Աստծո զորությունը: Խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով:

Մի քանի ուսանողի հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ալմա 9.8–13: Դասարանին հանձնարարեք գտնել բառեր կամ արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե արդյոք այդ մարդկանց ուսուցանվել էր ավետարանը կամ արդյոք նրանք ունեն Աստծո զորության մասին գիտելիք: (Պատասխանները պետք է լինեն՝ «դուք մոռացաք» և «չե՞ք հիշում դուք»:)

  • Արդյո՞ք Ամմոնիայի ժողովուրդը երբևէ սովորել է ավետարանը կամ ուսուցանվել Աստծո զորության մասին:

  • Որո՞նք են այն մի քանի պատճառները, որոնցով ավետարանը ուսուցանված մարդիկ մոռացել այն, ինչ սովորել են, կամ չեն հասկանում այն, ինչ իրենց ուսուցանվել է:

Հանձնարարեք ուսանողներին աչքի անցկացնել Ալմա 8.9, 11; 9.5, 30 և 12.10–11 հատվածները, ուշադրություն դարձնելով այն բառերի կամ արտահայտությունների վրա, որոնք պարզաբանում են, թե ինչու է Ամմոնիայի ժողովուրդը մոռացել կամ չի հասկացել այն բաները, որոնք ուսուցանվել են: («Սատանան մեծ ազդեցություն էր ձեռք բերել [նրանց] սրտերի վրա», «նրանք կարծրացրեցին իրենց սրտերը», «նրանք մի կարծրասիրտ ու խստապարանոց ժողովուրդ էին», «[նրանց] սրտերը ծայրաստիճան կարծրացած են Աստծո խոսքի հանդեպ»:)

Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին և խնդրեք ուսանողներին արտագրել այն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Համոզվեք, որ մեծ տարածք եք թողել գրելու համար:)

Ժողովրդի հոգևոր անցյալը

Ինչ էր Տերը սպասում ժողովրդից և ինչ էր Տերը խոստացել ժողովրդին

Լամանացիներ (Ալմա 9.14–17)

Ամմոնիայի ժողովուրդը (Ալմա 9.18–24)

Ուսանողներին բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգին հանձնարարեք լրացնել աղյուսակը, օգտագործելով սուրբ գրությունների հղումները: Աղյուսակը լրացնելուց հետո խնդրեք ուսանողներին իրենց աղյուսակի ներքևում մի նախադասությամբ ամփոփել իրենց սովորածը: Նրանցից մի քանիսին հրավիրեք կիսվել իրենց գրածով: Ուսանողները կօգտագործեն տարբեր բառեր, սակայն նրանց պատասխանը պետք է պարունակի հետևյալ ճշմարտությունը. Տերն ակնկալում է մեծ հնազանդություն այն մարդկանցից, ովքեր ստացել են ավետարանի մասին գիտելիքներ և օրհնություններ: Տվեք հետևյալ հարցերը, որպեսզի ուսանողներին օգնեք կիրառել այս սկզբունքները իրենց կյանքում.

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տերը ուներ մեծ սպասելիքներ Ամմոնիայի ժողովրդից:

  • Ինչո՞ւ էր արդարացի Տիրոջ համար ունենալը մեծ սպասելիքներ նրանցից, ովքեր ստացել էին ավետարանի մասին գիտելիքներ և օրհնություններ:

Շեշտեք «Տիրոջ մեծապես արտոնյալ ժողովուրդ» արտահայտությունը Ալմա 9.20–ում: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այդ արտահայտությունը:)

  • Ինչպե՞ս են Եկեղեցու այժմյան անդամները «Տիրոջ մեծապես արտոնյալ ժողովուրդ»-ը հանդիսանում:

  • Ըստ Ալմա 9.19–23–ի, ինչ պարգևներ և օրհնություններ Նեփիացիները (այդ թվում՝ Ամմոնիայի ժողովուրդը) ունեցան, լինելով Տիրոջ ուխտյալ ժողովուրդը:

  • Ինչպիսի՞ պարգևներ ու օրհնություններ եք դուք ունեցել լինելով Տիրոջ Եկեղեցու անդամը:

  • Որո՞նք են այն մի քանի բաները, որոնք Տերը մեզանից ակնկալում է՝ Իրենից պարգևներ ու օրհնություններ ստանալու դիմաց:

Դասարանի կեսին հանձնարարեք առանձին ուսումնասիրել Ալմա 9.24–27, իսկ մյուս կեսին՝ առանձին ուսումնասիրել Ալմա 9.28–30: Խնդրեք ուսանողներին իրենց իսկ բառերով ամփոփել իրենց հանձնարարված հատվածները: Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին, մինչ նրանք պատրաստում են իրենց ամփոփումները.

Այս հատվածներում ի՞նչ ապացույց եք դուք տեսնում այն մասին, որ Տերն ակնկալում է ավելի մեծ հնազանդություն այն մարդկանցից, ովքեր ունեն ավետարանի մասին ավելի շատ գիտելիք:

Ըստ Ալմայի հիշեցման, ի՞նչ օրհնություններ մարդիկ կարող էին ստանալ:

Ըստ Ալմայի խոսքերի, ի՞նչ պետք է մարդիկ անեին, որպեսզի ստանային այդ օրհնությունները:

Կարդալու համար տրամադրված բավարար ժամանակից հետո դասարանի յուրաքանչյուր կեսից կանչեք մեկ ուսանողի, որպեսզի նա ամփոփի հանձնարարված հատվածները: Այնուհետև հարցրեք դասարանին.

  • Որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնց օգնությամբ մենք կարող ենք մնալ հավատարիմ այն լույսին և գիտելիքին, որը մենք ստացել ենք: (Ուսանողների առաջարկները կարող են լինել՝ սուրբ գրությունների ուսումնասիրությունը, Աստծուն ստացված օրհնությունների համար մեր երախտագիտությունը հայտնելը, մեր վկայությունները հաճախ բերելը, ամեն շաբաթ Եկեղեցու ժողովներին հաճախելը, օրագրում գրառումներ կատարելը և այլն:)

Ալմա 10.1–12

Ամուղեկը լսում է Տիրոջ կանչը և հաստատում Ալմայի աստվածային կոչումը

Բացատրեք, որ երբ Ալման խոսեց ժողովրդի հետ, մարդիկ բարկացան և ցանկացան նրան բանտ գցել: Ամուղեկը արիաբար խոսեց ժողովրդի հետ և ավելացրեց իր վկայությունը Ալմայի վկայությանը: (Տե՛ս Ալմա 9.31–34:) Ամփոփեք Ալմա 10.1–4, բացատրելով, որ Ամուղեկը Նեփիի հետնորդն էր: Նա աշխատասեր մարդ էր, ով ստեղծել էր մեծ կարողություն: Նա նաև հայտնի և «ոչ փոքր համբավով» մարդ էր իր ընտանիքի անդամների ու ընկերների շրջապատում (տե՛ս Ալմա 10.4): Սակայն նա չէր ապրում իրեն ուսուցանված ավետարանի ճշմարտություններով:

  • Ջեր կարծիքով, ինչո՞ւ Ալմային ուղեկցելն օգտակար կլիներ Ամուղեկին, ով հայտնի մարդ էր իր շրջապատում, ուղեկցել Ալմային:

Ուսանողներին հարցրեք, թե ինչպես են իրենք այս առավոտյան արթնացել: (Արդյո՞ք նրանք արթնացել են զարթուցիչի ձայնից, կամ որևը ընտանիքի անդամ արթնացրե՞լ է իրենց: Կարող եք ցույց տալ զարթուցիչ կամ դրա նկարը:) Հարցրեք ուսանողներին, թե նրանցից քանիսն են մեկից ավելի «կանչելուց» հետո արթնացել անկողնուց:

Հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ալմա 10.5–6: Դասարանի ուշադրությունը հրավիրեք Ամուղեկի հոգևոր «արթնացնող կանչի» արձագանքին, որը նա ստացավ Տիրոջից:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Ամուղեկը, ասելով. «Ես չեմ կամեցել լսել» և «Ես չէի կամենում իմանալ»:

  • Ի՞նչ ձևով է Տերը մեզ կանչել: (Հնարավոր տարբերակները կարող են լինել՝ Սուրբ Հոգու միջոցով, ծնողների և Եկեղեցու ղեկավարների հրահանգների և Եկեղեցու կոչումների միջոցով:)

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 10.7–10, փնտրելով իր ժողովրդին Ամուղեկի բացիչ վկայության առանցքային կետերը:

  • Ինչպե՞ս էին Ամուղեկի փորձառությունները պատրաստել նրան լինելու Ալմայի պատգամի երկրորդ վկան Ամմոնիայի ժողովրդի առաջ:

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս Ամոնւղեկի հնազանդվելու որոշումը փոխեց նրա կյանքը:

Հանձնարարեք ուսանողներին բարձրաձայն կարդալ Ալմա 10.11–12, և դասարանին խնդրեք գտնել, թե ինչպե՞ս մյուսները օրհնվեցին Տիրոջ կանչը լսելու Ամուղեկի որոշման շնորհիվ: Խնդրեք նրանց կիսվել պատասխաններով:

Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Եթե մենք լսում ու հնազանդվում ենք Տիրոջ կանչին, օրհնությունները գալիս են մեզ և մյուսներին: (Կարող եք առաջարկել ուսանողներին, որ նրանք այս սկզբունքը նշեն իրենց սուրբ գրություններում Ալմա 10.11–12-ի կողքին:) Որպեսզի օգնեք ուսանողներին զգալ այս սկզբունքի կարևորությունը և ճշմարտացիությունը, հարցրեք.

  • Ե՞րբ եք զգացել, որ օրհնվել եք Տիրոջ կանչին հնազանդվելու շնորհիվ:

  • Ինչպե՞ս են ուրիշներին օրհնություններ ստացել, երբ դուք կամ որևէ մեկն արձագանքել է Տիրոջ կանչին:

  • Ինչպե՞ս են այս փորձառություններն ազդել Տիրոջը լսելու և Նրա կանչերին հնազանդվելու ձեր ցանկության վրա:

Ալմա 10.13–32

Ամուղեկը պատասխանում է նրանց, ովքեր դեմ են նրան, և հորդորում է մարդկանց ապաշխարել:

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունները.

  1. Զայրանալ և դառնալ պաշտպանողական

  2. Կասկածել խորհրդի կարևորությանը

  3. Քննադատել այն անձին, ով խորհուրդ է տալիս

  4. Հարցականի տակ դնել կամ վիճարկել խորհուրդը

  5. Խոնարհաբար լսել և հետևել

Խնդրեք ուսանողներին լուռ խորհել այն մասին, թե գրատախտակի վրա գրված որ նախադասությունն է ավելի շատ նման իրենց արձագանքին, երբ ծնողները կամ Եկեղեցու ղեկավարը ուղղում են նրանց կամ խնդրում փոխել այն, ինչ իրենք անում են:

  • Որո՞նք են այն պատճառները, որոնցով մարդիկ փոփոխություններին արձագանքում են այդ ճանապարհով:

Գրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները գրատախտակին. Ալմա 9.2–3; Ալմա 9.4–5; Ալմա 10.13, 16–17; Ալմա 10.24, 28–30:

Ուսանողներին հրավիրեք ընտրել գրատախտակին նշված հատվածներից մեկը անհատական ուսումնասիրության համար: Խնդրեք նրանց գտնել, թե այդ հատվածները ինչպես են նկարագրում Ամմոնիայի ժողովրդի արձագանքը Ալմայի և Ամուղեկի պատգամին: Նաև խնդրեք նրանց ընտրել գրատախտակին նշված նախադասություններից որևէ մեկը, որն ավելի մոտ է արտահայտում այդ ժողովրդի արձագանքի բնույթը: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, խնդրեք ուսանողներին պարզաբանել, թե գրատախտակի այս հինգ պատասխաններից, որն է լավագույնս համապատասխանում այն հատվածին, որը նրանք ուսումնասիրեցին:

  • Ինչո՞ւ են գրատախտակին գրված չորս պատասխանները հոգեպես վտանգավոր:

Մի քանի ուսանողների հանձնարարեք հերթով կարդալ Ալմա 10.19–23: Հորդորեք նրանց ուշադրություն դարձնել նրան, թե ինչ Ամուղեկն ուսուցանեց մեղքի հետևանքների և արդարներին դուրս գցելու վերաբերյալ:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ մեր մեղքերից չապաշխարելու ավերիչ հետևանքները, կարդացեք Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

«Շրջապատում այնքան շատ չարիք կա: Գայթակղությունները, իրենց գերող ազդեցություններով, մեր շուրջբոլորն են: Դժբախտաբար մենք կորուստներ ենք տալիս այդ քայքայիչ ուժերի պատճառով: Մենք վշտանում ենք յուրաքանչյուրի համար, ով պարտվում է: Մենք հասնում ենք նրանց, որպեսզի օգնենք, որպեսզի պաշտպանենք նրանց, բայց շատ դեպքերում մեր խնդրանքները մերժվում են: Ողբերգական է այն ուղին, որ նրանք հետևում են: Դա ճանապարհ է, որը տանում է դեպի կործանում» (“My Testimony,” Ensign, May 2000, 69):

  • Որո՞նք են կործանիչ հետևանքները, որ մարդիկ կամ խմբերն ունենում են, երբ չեն հնազանդվում Աստծո պատվիրաններին:

Եթե ժամանակ մնա, հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ինչպե՞ս կարող են այսօրվա դասին սովորած ճշմարտությունները օրհնել ձեզ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 9․19–23 «Այդքան շատ լույս և այդքան շատ գիտելիք նրանց տրվելուց հետո»

Ամմոնիայի ժողովուրդն ունեցավ ավելի մեծ հետևանքներ իրենց ամբարշտությունների պատճառով, քան Լամանացիները, քանի որ Ամմոնիայի ժողովուրդը ստացել էր ավելի մեծ գիտելիք ավետարանի վերաբերյալ: Քույր Շերի Լ. Դյուի արված հետևյալ արտահայտությունը, ով ծառայել էր որպես Սփոփող Միության գերագույն նախագահության անդամ, ուղղված է Եկեղեցու կանանց, բայց վերաբերվում է Եկեղեցու բոլոր անդամներին.

«Մենք եզակի ենք: Մենք եզակի ենք մեր ուխտերի, մեր հոգևոր արտոնությունների և այդ երկուսից եկող պատասխանատվությունների պատճառով: Մենք օժտված ենք զորությամբ և շնորհված ենք Սուրբ Հոգով: Մենք ունենք ապրող մարգարե, որպեսզի առաջնորդի մեզ, արարողություններ, որոնք կապում են մեզ Տիրոջ և միմյանց հետ, և քահանայության զորություն: Մենք հասկանում ենք, թե որտեղ ենք կանգնած երջանկության մեծ ծրագրում: Եվ մենք գիտենք, որ Աստված մեր Հայրն է և որ Նրա Որդին մեր հավատարիմ Բարեխոսն է:

Այսպիսի արտոնություններից մեծ պատասխանատվություն է բխում, քանզի «նրանից, ում շատ տրվել է, շատ էլ պահանջվում է» (ՎևՈւ 82.3)» (“We Are Women of God,” Ensign, նոյ. 1999, 98):

Ալմա 10․6-11 Տիրոջ կանչին ականջ դնելը ուրիշներին բերում է օրհնություններ

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կիսվել է հետևյալ պատմությունով, որը ցույց է տալիս Սուրբ Հոգու ոգեշնչմանը հետևելու կարևորությունը.

«Մի երեկո ես մեջքի վրա լողում էի Դեզերեթ մարզահամալիրի լողավազանում, հայացքս հառելով առաստաղին: Լուռ, սակայն շատ հստակ մի միտք եկավ ինձ. «Այստեղ դու գրեթե առանց ջանքերի լողում ես, իսկ քո ընկեր Սթենը տանջվում է իր հիվանդասենյակի մահճակալին, չկարողանալով շարժվել»: Ես հուշում զգացի. «Գնա հիվանդանոց և օրհնություն տուր նրան»:

Ես դադարեցրի իմ լողը, հագնվեցի և շտապեցի Սթենի հիվանդասենյակ: Նրա անկողինը դատարկ էր: Քույրն ասաց, որ նա իր սայլակով գնացել է լողավազանի մոտ՝ թերապիա անցնելու: Ես շտապեցի այնտեղ, գտնելով Սթենին կանգնած լողավազանի ամենախորը հատվածի եզրին: Մենք ողջունեցինք միմյանց և վերադարձանք նրա սենյակ, որտեղ քահանայության օրհնություն տրվեց:

Դանդաղորեն բայց հաստատակամ, Սթենի ոտքերի ուժը և շարժունակությունը վերականգնվեցին: …

Սթենը հաճախ է ելույթ ունենում Եկեղեցու ժողովներին և պատմում նրա հանդեպ Տիրոջ բարության մասին: Ոմանց նա պատմում է դեպրեսիվ մութ մտքերի մասին, որոնք նրան պաշարել էին այդ երեկո, երբ լողավազանի եզրին իր անվասայլակի վրա նստած, թվում էր՝ դատապարտվել էր կյանքի հուսահատությանը: Նա պատմում էր, թե ինչպես էր խորհում այլընտրանքի մասին: Դա այնքան հեշտ կլիներ՝ հրել այդ ատելի սայլակը, դեպի խորը ավազանի խաղաղ ջրերը: Որից հետո կյանքը կավարտվեր: Սակայն հենց այդ պահին նա տեսավ ինձ՝ իր ընկերոջը: Այդ օրը Սթենը սովորեց, որ բառիս բուն իմաստով, մենք միայնակ չենք քայլում: Ես նույնպես այդ օրը դաս քաղեցի. Երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չհետաձգել հուշումներին հետևելը» (“The Spirit Giveth Life,” Ensign, May 1985, 70):

Ալմա 10․22-23 «Արդարների աղոթքները»

Ուշադրություն դարձրեք նրան, թե արդարների աղոթքները ինչ ազդեցություն ունեցան Ամմոնիայի ժողովրդի վրա: Ավելի ուշ՝ Մորոնի զորապետի ու Սամուել Լամանացու օրոք արդարների աղոթքները Նեփիացիներին նաև պաշտպանում են կործանվելուց (տե՛ս Ալմա 62․40; Հելաման 13․12–14):

Նախագահ Սթենսեր Վ. Քիմբալը մեր ժամանակներում արված աղոթքների մասին ասել է հետևյալը.

«Կան շատ ու շատ արդար ու հավատարիմ մարդիկ, ովքեր պահում են բոլոր պատվիրանները և որոնց կյանքն ու աղոթքները աշխարհը պահում են կործանումից» (“Voices of the Past, of the Present, of the Future,” Ensign, June 1971, 16):

Երբ արդարները կործանվեցին կամ հեռացվեցին Ամմոնիայից, արդարների աղոթքները դադարեցին պաշտպանել քաղաքը, և «Ամմոնիացիների յուրաքանչյուր ապրող հոգի կործանվեց» Լամանացիների կողմից (Ալմա 16.9):