Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 20


Տնային ուսումնասիրության դաս

Ալմա 39–44 (Մաս 20)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Ալմա 39–44 (մաս 20) ուսումնասիրելիս ուսանողների սովորած վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը նախատեսված չէ ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ դուք խորհեք ուսանողների կարիքների շուրջ:

Օր 1 (Ալմա 39)

Ճանապարհից շեղված իր որդուն՝ Կորիանթոնին, ուղղված Ալմայի խոսքերն ուսումնասիրելիս ուսանողները սովորեցին, որ սեռական մեղքը պղծություն է Տիրոջ աչքում: Ալման նաև սովորեցրեց իր որդուն, որ ապաշխարությունը ներառում է մեր մեղքերն ընդունելը և թողնելը, և մեր ողջ մտքով, զորությամբ և ուժով դեպի Տերը դառնալը: Ուսանողները կարդացել են Ալմայի վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը եկել էր աշխարհի մեղքերն իր վրա վերցնելու համար:

Օր 2 (Ալմա 40–41)

Կորիանթոնը մտահոգված էր հարության և Վերջին Դատաստանի մասին: Այս մտահոգություններին տրված Ալմայի պատասխաններից ուսանողները մի շարք վարդապետություններ սովորեցին հարության հետ կապված, ներառյալ ճշմարտությունը, որ մենք կվերականգնվենք կամ դեպի երջանկություն կամ թշվառություն՝ համաձայն մահկանացության ժամանակ մեր գործերի և ցանկությունների: Ալման նաև շեշտեց, որ «ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել» (Ալմա 41.10):

Օր 3 (Ալմա 42)

Ալման օգնեց Կորիանթոնին տեսնել, որ անհնազանդության պատճառով անհատները կտրվում են Աստծո ներկայությունից: Իր հերթին, ուսանողները նաև սովորեցին, թե ինչպես է ազատման ծրագիրը թույլ տալիս անհատներին հաղթահրել իրենց ընկած վիճակը: Ալմայի ուսմունքները հաստատում են, որ Հիսուս Քրիստոսի տառապանքները բավարարում են արդարադատության պահանջները, որպեսզի ողորմածությունը հասանելի լինի նրանց, ովքեր ապաշխարում են:

Օր 4 (Ալմա 43–44)

Ուսանողները սովորեցին լամանացիների և նեփիացիների միջև տեղի ունեցած պատերազմի մասին: Ալմա 43–44-ից սովորած դասերից մեկն այն է, որ եթե մենք փնտրենք և հետևենք մարգարեական խորհրդին, մենք ավելի լավ կկարողանանք պաշտպանվել հակառակորդից: Ուսանողները նաև բացահայտեցին, որ երբ մենք աղոթում ենք Տիրոջը մեր արդար ծրագրերի և ցանկությունների համար, Նա կաջակցի մեզ դրանք իրականացնելիս:

Նախաբան

Ինչպես գրված է Ալմա 39–42–ում, Ալման օգնեց իր որդի Կորիանթոնին հասկանալ սեռական մեղքի լրջությունը, հարությանը և Վերջին Դատաստանին վերաբերվող վարդապետությունները և արդարադատության ու ողորմածության օրենքների հավերժական հետևանքները: Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա միմյանց ուսուցանել և բացատրել այս վարդապետությունները:

Ուսուցանման առաջարկներ

Նախքան դասը պատրաստեք տպված թերթիկներ, որոնք կպարունակեն այս դասի վերաբերյալ ցուցումներ: Ծանոթացեք ցուցումներին, որպեսզի դուք կարողանաք օգնել ուսանողներին հաջողության հասնել միմյանց սովորեցնելու իրենց ջանքերում:

Ալմա 39–41

Ալման սովորեցնում է, որ ապաշխարությունը երջանկություն է բերում

Դասը սկսեք, հրավիրելով ուսանողներին միասին անգիր ասել Ալմա 39.9, սերտման սուրբ գրության հատված, որ նրանք խրախուսվել էին անգիր սովորել որպես այս շաբաթվա նրանց ուսումնասիրման մաս: Հարցրեք, թե ով կարող է հիշեցնել դասարանին, թե ինչու էր Ալման այս հատվածում խորհուրդ տալիս իր որդի Կորիանթոնին ապաշխարել և թողնել իր մեղքերը:

Հիշեցեք ուսանողներին, որ Ալմա 40–41-ում Ալման նաև անդրադարձավ մահացածների հարության և Վերջին Դատաստանի մասին Կորիանթոնի մտահոգություններին: Որպեսզի օգնեք ուսանողներին բացատրել այն, ինչ սովորել են և կիսվել իրենց զգացմունքներով և վկայությամբ Ալմա 39–41–ում գտնվող ճշմարտությունների մասին, նախքան դասի սկսվելը գրատախտակին գրեք հետևյալ հարցերը և սուրբ գրության հղումները.

  1. Ինչո՞ւ է կարևոր պահել մաքրաբարոյության օրենքը: (Տես Ալմա 39.1–9:)

  2. Ի՞նչ է հարությունը: Ի՞նչ տարբերություն կա մահկանացու մարմինների և հարություն առած մարմինների միջև: Ի՞նչ է տեղի ունենալու մեր հարությունից հետո: (Տես Ալմա 40.21–26:)

  3. Ինչպե՞ս ես կդատվեմ Վերջին Դատաստանին: (Տես Ալմա 41.1–7:)

  4. Երբեմն թվում է, որ ոմանք, ովքեր չեն պահում պատվիրանները, երջանիկ են: Դա այդպե՞ս է: (Տես Ալմա 41.10–15:)

Խնդրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք միսիոներներ են և որ իրենք հանդիպում ունեն մեկի հետ, ով փնտրում է այս հարցերի պատասխանները: Տեղեկացրեք նրանց, որ իրենց մի փոքր ժամանակ կտրամադրվի նախապատրաստվելու համար, և այնուհետև նրանք հնարավորություն կունենան պատասխանելու այս հարցերից մի քանիսին, օգտագործելով այն, ինչ իրենք սովորեցին Ալմա 39–41:

Եթե ձեր դասարանի չափերը թույլ են տալիս, դասարանը բաժանեք զույգերի, որոնք ներկայացնում են միսիոներական զուգընկերներ: Յուրաքանչյուր զույգին հանձնարարեք գրատախտակի հարցերից մեկը: (Եթե ձեր դասարանը փոքր է, դուք կարող եք հանձնարարել հարցերը առանձին ուսանողներին:) Յուրաքանչյուր զույգին տվեք ստորև տրված հրահանգների օրինակը, և խնդրեք նրանց օգտագործել հատվածների հղումները, որոնք տրված են իրենց հանձնարարված հարցի վերջում, որ պատասխանեն իրենց լսողների հարցերին: Ուսանողներին ժամանակ տվեք, որ վերանայեն հատվածները և կարճ մի դաս պատրաստեն իրենց լսողի համար: Խրախուսեք զույգերին որոշել, թե նրանցից յուրաքանչյուրը հրահանգների որ մասն է պատասխանատու ուսուցանել:

Մինչ ուսանողները պատրաստվում են, դուք կարող եք շրջել ուսանողների մեջ, որպեսզի կարողանաք լսել և անհրաժեշտության դեպքում օգնել: Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին ներկայացնել վարդապետություններ Ալմա 39–41, որոնք օգնում են պատասխանել իրենց հանձնարարված հարցերին: Հետևյալ վարդապետություններն օգտագործեք որպես ուղեցույց.

Սեռական մեղքը պղծություն է Տիրոջ աչքում (տես Ալմա 39.1–9):

Հարությունը հոգու և մարմնի վերամիավորումն է ՝ բոլոր բաները վերականգնված իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով (տես Ալմա 40.21–26):

Մենք կվերականգնվենք երջանկության կամ թշվառության մի վիճակում՝ համաձայն մահկանացու կյանքում մեր գործերի և ցանկությունների (տես Ալմա 41.1–7):

Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել (տես Ալմա 41.10–15):

Հրահանգներ

Երբ սովորեցնեք, պատրաստ եղեք անելու հետևյալը.

  1. Հատվածների մասին որոշ պատմական տեղեկություն տվեք (ինչպես օրինակ բացատրելով, թե ովքեր էին խոսում, ում հետ էին խոսում և ինչու):

  2. Կարդացեք սուրբ գրության հատվածի նախատեսված մասերը, որոնք կօգնեն պատասխանել ձեզ հանձնարարված հարցին:

  3. Գրի առեք ձեր ուսումնասիրած հատվածներում ուսուցանված մի վարդապետություն կամ սկզբունք, որը վերաբերվում է ձեզ հանձնարարված հարցին:

  4. Բացատրեք, թե ինչպես է ձեր գրած վարդապետությունը կամ սկզբունքը օգնում պատասխանել ձեզ հանձնարարված հարցին: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք, ում ուսուցանում եք, գրեն այս վարդապետությունը կամ սկզբունքն իրենց սուրբ գրություններում:

  5. Կիսվեք, թե ինչու է այս վարդապետությունը կամ սկզբունքը կարևոր ձեզ համար, և վկայեք ձեր ուսուցանած ճշմարտությունների մասին:

Երբ ուսանողները նախապատրաստվեն պատասխանել իրենց հանձնարարված հարցերին, բաժանեք նրանց փոքր խմբերի, որպեսզի կարողանան սովորեցնել միմյանց: (Եթե ձեր դասարանը փոքր է, թող յուրաքանչյուր ուսանող կամ զույգ ուսուցանի ողջ դասարանին:) Երբ ուսանողներն ավարտեն միմյանց սովորեցնել, տվեք դասարանին հետևյալ հարցերը.

  • Երբ խորհում եք Կորիանթոնի մեղքերի մասին, ձեր կարծիքով, այս վարդապետությունները հասկանալն ինչո՞ւ օգտակար կլիներ նրա համար:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ դուք կարողանաք բացատրել այս ճշմարտությունները նրանց, ում հետ դուք կշփվեք ձեր կյանքում:

  • Ինչո՞ւ է կարևոր, որ դուք հասկանաք և ապրեք համաձայն այս ճշմարտությունների:

Ալմա 42

Ալման սովորեցնում է Կորիանթոնին արդարադատության և ողորմածության մասին

Նկար
կշեռք

Գրատախտակին նկարեք մի հասարակ կշեռք: Հրավիրեք ուսանողներից մեկին դասարանին սովորեցնել արդարադատության և ողորմածության գաղափարների մասին, օգտագործելով նկարը և այն, ինչ նա սովորել է Կորիանթոնին տրված Ալմայի ցուցումներից Ալմա 42–ում: Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրություններում բացել Ալմա 42-ը և փնտրել արտահայտություններ և նախադասություններ արդարադատության և ողորմածության վերաբերյալ, որ նրանք նշել կամ ընդգծել են:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ պայմանները, որոնցով ողորմածությունը հնարավոր դարձավ, տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ պետք է աներ Հիսուս Քրիստոսը, որ ողորմածությունը հասանելի լիներ մեզ:

  • Ի՞նչ պետք է անենք մենք, որ ստանանք ողորմածություն:

Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչո՞ւ են նրանք երախտապարտ Հիսուս Քրիստոսի Քավության համար:

Ալմա 43–44

Մարգարեների խորհուրդը լսելը պաշտպանում է մեզ հակառակորդից

Եթե ժամանակ մնա, խնդրեք ուսանողներին վերանայել, թե ինչ իրենք սովորեցին Ալմա 43–44-ից, կիսվելով, թե ինչ են գրել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում իրենց հոգևոր պատերազմները պատերազմելու մասին (օր 4, առաջադրանքներ 3 և 4):

Հաջորդ Մասը (Ալմա 45–63)

Ինչո՞ւ էին նեփիացիներն այդքան հաջող կռվում իրենց թշնամիների դեմ: Ինչպե՞ս էին նրանք կարողանում կռվել Տիրոջ ուժով: Պատասխանները կարելի է գտնել Մորոնի զորապետի, Հելամանի և նրա պատանի զինվորների օրինակներն ուսումնասիրելով: