Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 14


Տնային ուսումնասիրության դաս

Մոսիա 26Ալմա 4 (Մաս 14)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը ուսանողները սովորեցին, երբ ուսումնասիրեցին Մոսիա 26Ալմա 4 (մաս 14), որը նախատեսված չէ ուսուցանելու որպես ձեր դասի մի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետությունների և սկզբունքների միայն մի մասի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածում եք ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Մոսիա 26)

Ուսումնասիրելով Նեփիացիների մի սերնդի մասին, ովքեր չեն զարգացրել ավետարանի հանդեպ վկայություն, ուսանողները բացահայտեցին, որ վկայություն զարգացնելու և պահպանելու համար մենք պետք է սնվեք Աստծո խոսքով, հավատքով աղոթենք և հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին: Ուրիշներին ապաշխարության բերելու Ալմայի ջանքերի օրինակից ուսանողները սովորեցին, որ Աստված կների նրանց, ովքեր կապաշխարեն իրենց սրտի անկեղծությամբ:

Օր 2 (Մոսիա 27)

Երբ ուսանողները ուսումնասիրեցին Ալմա կրտսերի և Մոսիայյի որդիների դարձի գալու պատմությունները, նրանք սովորեցին ավետարանի հետևյալ երեք ճշմարտությունները. Տերը պատասխանում է ուրիշների համար մեր անկեղծ աղոթքներին՝ թողնելով նրանց իրենց կամքի ազատությունը; մեզանից յուրաքանչյուրը պետք է վերստին ծնվի Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով; և որպեսի մարդը իսկապես ապաշխարի, նա պետք է անի ամեն հնարավորը, որպեսզի վերականգնի այն վնասը, որը հասցրել է: Ուսանողները իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրել են, թե քՔվության շնորհիվ ինչպես են իրենք փոխվել:

Օր 3 (Մոսիա 28–29)

Երբ ուսանողները ուսումնասիրեցին ավետարանը Լամանացիներին քարոզելու Մոսիա որդիների ցանկության մասին, նրանք սովորեցին, որ որքան մեր հավատքը մեծանում է, ավետարանով կիսվելու մեր ցանկությունը նույնքան մեծանում է: Նրանք նույնպես գրեցին իրենց փորձառությունների մասին, որոնք օգնել են իրենց կիսվել ավետարանով: Ուսանողները կարդացին Նեփիացիների ղեկավարների փոփոխության մասին և սովորեցին, որ քաղաքացիները պարտավոր են հետևել արդար օրենքներին և ղեկավարներին:

Օր 4 (Ալմա 1–4)

Ուսումնասիրելով խոնարհ Նեփիացիների օրինակը, ուսանողները սովորեցին, որ երբ մենք ապրում ենք ավետարանով, մենք ունենում ենք խաղաղություն մեր կյանքում, նույնիսկ, այն ժամանակ, երբ մեզ հալածում են: Կարդալով Ամղիկիացիների ապստամբության մասին, նրանք բացահայտեցին, որ մեր երջանկությունը կամ տխրությունը կախված է նրանից, թե մենք ում ենք ընտրում հնազանդվել: Ալման օրինակն էր այն մարդու, ով ընտրեց հնազանդվել Տիրոջը: Հպարտ Նեփիացիներին դեպի ապաշխարություն կոչ անելու նրա անսասան նվիրվածությունն օգնեց ուսանողներին տեսնել, որ Տիրոջ ծառաները բերում են վկայություն և մեղավորներին կանչում ապաշխարության:

Նախաբան

Այս դասը թույլ է տալիս ուսանողներին կրկնել ապաշխարության սկզբունքները և խորհել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մեզ փոխվելու անհրաժեշտության մասին,— ինչպես արեցին Ալմա կրտսերը և Մոսիայի որդիները: Աղոթեք առաջնորդության համար, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք լավագույնս օգնել ուսանողներին փնտրել այդ փոփոխությունը իրենց կյանքում:

Ուսուցանման առաջարկներ

Մոսիա 26

Ալման ոգենշնչում ստացավ, թե ինչպես դատել նրանց, ովքեր մեծ մեղք էին գործել

Այս դասը սկսելու համար հանձնարարեք ուսանողներին կարդալ գլխի վերնագիրը Մոսիա 26–ի սկզբում: Դասարանի համար կարդացեք հետևյալ իրավիճակները: Հանձնարարեք ուսանողներին մտածել, թե յուրաքանչյուր իրավիճակում ինչ կանեին նրանք, որպեսզի օգնեին այդ մարդուն:

  1. Երիտասարդ կինը մեծ մեղք է գործել, բայց վախենում է խոսել իր եպիսկոպոսի հետ:

  2. Երիտասարդ տղամարդը ցանկանում է ապաշխարել, բայց չգիտի, թե ինչպես:

  3. Երիտասարդ կինը կրկնում է նախկինում կատարած մեղքը, և նա անհանգստանում է, որ Տերը այլևս չի ների նրան:

  4. Երիտասարդ տղամարդը ցանկանում է ապաշխարել, բայց չի ցանկանում ներել իրեն նեղացնողին:

Հետևյալ հատվածները գրեք գրատախտակին. Մոսիա 26.21–23, 29–31: Պարզաբանեք ուսանողներին, որ այս հատվածները ցույց են տալիս Տիրոջ հայտնությունը Ալմային՝ այն մարդկանց վերաբերյալ, ովքեր մեծ մեղք էին գործել: Հանձնարարեք ուսանողներին կարդալ այդ հատվածները և գտնել առնվազն մեկ սկզբունք, որը կօգներ վերը նշված մարդկանցից որևէ մեկին: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց պատասխաններով դասարանի հետ: Կարող եք կիսվել Մոսիա 26–ում նշված ապաշխարության սկզբունքի մասին ձեր վկայությամբ:

Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք նպատակ են դրել կիրառելու Մոսիա 26-ից իրենց սովորած սկզբունքներից որևէ մեկը՝ ապաշխարելու իրենց անձնական փորձերում: Խրախուսեք նրանց հետևել իրենց նպատակներին:

Մոսիա 27–28

Ալմա Կրտսերը և Մոսիայի որդիները ապաշխարում են և վերստին ծնվում

Որպեսզի ուսանողներին բերեք որևէ մեկի օրինակը, ով վերապրել է սրտի մեծ փոփոխություն, հրավիրեք նրանցից մի քանիսին հերթով և բարձրաձայն կարդալ հետևյալ փորձառությունը, որով կիսվել է Յոթանասունական Երեց Քեյթ Կ. Հիլբիգը.

«[Մի երիտասարդ երեց, ով ծառայում էր Արևելյան Եվրոպայում] և իր զուգընկերը գտնում և ուսուցանում են միջին հասակի մի մարդու, որի անունն էր Իվան:… Այդ հետաքրքրվողը դժվար կյանք էր ունեցել, դա արտացոլվում էր նրա մաշված հագուստի, անխնամ մորուքի և անվճռական վարքագծի մեջ: Կյանքը դժվար և անբարյացակամ էր գտնվել նրա հանդեպ:

Չունենալով ոչ մի նախնական կրոնական ուսուցում, Իվանը պետք է շատ բան հաղթահարեր: Այն գործելակերպերը որոնք համահունչ չէին վերականգնված ավետարանին, պետք է մի կողմ դրվեին: Պետք էր ընդունել և կիրառել նոր սկզբունքներ: Իվանը ցանկանում էր սովորել և նա ջանասիրաբար պատրաստվում էր իր մկրտությանը և հաստատմանը: Նրա հագուստը մնում էր մաշված և նրա մորուքը մնում էր անխնամ, բայց նա անում էր առաջին քայլերը: Իվանի մկրտությունից շատ չանցած միսիոները տեղափոխվեց: Նա հույս ուներ, որ Իվանի հետ իրենց ճանապարհները դեռ կխաչվեին:

Վեց ամիս անց միսիայի նախագահը կրկին ուղարկեց երիտասարդ երեցին իր նախկին ճյուղ: Զարմացած, սակայն ուրախ վերադառնալու համար, երեցը իր նոր զուգընկերոջ հետ ճյուղում գտնվելու իր առաջին կիրակի օրը շուտ եկավ հաղորդության ժողովին: …

Երեցն այդ փոքրիկ ճյուղում ճանաչեց համարյա բոլորին: Սակայն նա չէր կարողանում գտնել այդ մարդկանց մեջ այն մարդուն, ում ինքը և իր զուգընկերը ուսուցանել և մկրտել էին վեց ամիս առաջ: Երեցի մոտ առաջացավ հիասթափության և տխրության զգացում: …

Երեցի մտավախություններն ու մտածմունքներն անհետացան, երբ մի անծանոթ արագ առաջ եկավ դեպի միսիոներները, որ գրկախառնվի նրանց հետ: Մաքուր սափրված մարդը ուներ վստահ ժպիտ և նրա դեմքը ամբողջովին փայլում էր: Սպիտակ վերնաշապիկով և խնամքով կապած փողկապով այդ կիրակնօրյա առավոտը նա պետք է պատրաստեր հաղորդությունը իր փոքր ճյուղի համար: Միայն նրա խոսքից երեցը ճանաչեց նրան: Դա նոր Իվանն էր, ոչ այն հին Իվանը, ում նրանք ուսուցանել և մկրտել էին: Իր ընկերոջ մեջ երեցը տեսավ հավատքի, ապաշխարության և ներման հրաշքը. նա տեսավ Քավության իրականությունը:

… [ [Իվանը] զգացել էր «սրտի մի փոփոխություն» (Ալմա 5.26)՝ այն աստիճան, որ մկրտվեր և առաջ շարժվեր դարձի գալու այդ շարունակական գործընթացում» (“Experiencing a Change of Heart,” Ensign, հունիս 2008, 29–31):

Հարցրեք. Պատմության մեջ ի՞նչն է ցույց տալիս, թե Իվանը ինչպես է փոխվում: (Դա ակնհայտ է, որ Իվանի արտաքուստ փոփոխությունները ցուցանիշն են նրա ներսի խորը փոփոխությունների:)

Հիշեցրեք ուսանողներին, որ Մոսիա 27-ը նկարագրում է մեկ ուրիշ դեպք, որը տեղի է ունեցել Քավության միջոցով: Հանձնարարեք մեկ ուսանողի կանգնել դասարանի առջև և ամփոփելՄոսիա 27: Եթե հնարավոր է, ուսանողը կարող է նաև ցույց տալ Ալմա Կրտսերի դարձի գալու նկարը (Gospel Art Book [2009], no. 77): Մեկ այլ ուսանողի խնդրեք ընթերցել Մոսիա 27.24–26: Այնուհետև դասարանին հանձնարարեք բացահայտել, թե ով պետք է փոխվի Քավության միջոցով կամ «ծնվի Աստծուց»: Ուսանողի պատասխանը պետք է արտահայտի հետևյալ ճշմարտությունը. Մեզանից յուրաքանչյուրը պետք է կրկին ծնվի Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Հարցրեք. Ինչպե՞ս եք տեսել որևէ մեկի դեպի լավը փոփոխությունը՝ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ:

Հրավիրեք ուսանողներին մտածել այն հարցի շուրջ, որն այդ պատմության միսիոները տվեց ինքն իրեն Իվանի հետ հանդիպելուց հետո. «Որքա՞ն եմ ես զգացել «սրտի մի փոփոխություն» այս վերջին վեց ամիսների ընթացքում: Արդյո՞ք ես «վերստին ծնվել եմ»» (մեջբերումները՝ Keith K. Hilbig, “Experiencing a Change of Heart,” 31):

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Մոսիա 27.24, 28, փնտրելով այն, թե ինչ արեց Ալման և թե ինչ արեց Տերը, որը բերեց Ալմայի վերափոխմանը: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչու են նրանք հավատում, որ երկուստեք, թե՛ անհատը, և թե՛ Տերը, պետք է մասնակցեն սրտի հզոր փոփոխությանը:

Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք լրացնեն աղյուսակը նախադասություններով, որտեղ ցույց է տրվում նախկին Ալմայի և սրտի փոփոխություն ապրած Ալմայի տարբերությունը (օր 2-ի դաս): Օր 2-ի 2-րդ հանձնարարության մեջ ուսանողները իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրել են մեկ արտահայտություն «Հետո» սյունակից սկսած, որ նրանք հույս ունեին կբնութագրեր նրանց ողջ կյանքի ընթացքում և կպարզաբաներ պատճառը: Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվելու իրենց գրառումներով: Վկայեք, որ սրտի զորեղ փոփոխությունը մեզ համար հնարավոր է Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

Խնդրեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպես են իրենք փոխվել Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Հրավիրեք նրանց, ցանկության դեպքում, կիսվել իրենց մտքերով: Դուք նույնպես կարող եք պատմել, թե ինչպես եք փոխվել Քավության միջոցով:

Խրախուսեք ուսանողներին աշխատել սրտի փոփոխության ուղղությամբ, որպեսզի ավելի մոտենան Տիրոջը և թույլ տան, որ Քավությունը փոխի իրենց կյանքը:

Արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին կամ պատճենեք մեկական օրինակ յուրաքանչյուր ուսանողի համար.

Մոսիա 27.32–37

Մոսիա 28.1–4

Ինչպե՞ս փոխվեցին Ալման և Մոսիայի որդիները:

Ի՞նչ սկզբունք դուք սովորեցիք այս հատվածներից:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է հատուցումը կազմում ապաշխարության կարևոր մասը:

Ինչպե՞ս Մոսիայի որդիները փոխվեցին:

Ի՞նչ սկզբունք դուք սովորեցիք այս հատվածներից:

Ձեր կյանքում ի՞նչ փորձառություններ են ձեզ մոտ ուրիշների հետ ավետարանով կիսվելու ցանկություն առաջացրել:

Դասարանի մի կեսին հանձնարարեք պատասխանել աղյուսակի առաջին սյունակի հարցերին, իսկ մյուս կեսին՝ երկրորդ սյունակի հարցերին: Թող յուրաքանչյուր ուսանող աշխատի առանձին: Յուրաքանչյուր խմբից հրավիրեք մի քանի ուսանողների կիսվելու իրենց պատասխաններով:

Հանձնարարեք ուսանողներին խորհել այն մասին, թե ինչպե՞ս նրանք կարող են հատուցել իրենց մեղքերի և մեծացնել իրենց ցանկությունը կիսվելու ավետարանով ուրիշների հետ:

Մոսիա 29Ալմա 4

Աստված օրհնում է այն Նեփիացիներին, ովքեր հալածանքների ընթացքում մնում են արդարակյաց:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ալմայի առաջին գլուխները նկարագրում են արդարակյաց Նեփիացիների դժվարությունները և հալածանքները: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 1.25, 27: Հանձնարարեք պարզել, թե այդ Նեփիացիները ինչ արեցին հալածանքների ժամանակ:

Նշեք, որ Տերը օրհնեց արդարակյաց Նեփիացիներին այնպես, որ նրանք բարգավաճեցին ավելի շատ, քան ամբարիշտները (տես՝ Ալմա 1.29–32): Ուսանողներին խնդրեք ձգտել հետևել այս հավատարիմ Նեփիացիների օրինակին, երբ նրանք իրենց կյանքում կանգնում են դժվարությունների առաջ:

Հաջորդ Մաս (Ալմա 5–10)

Ինչպե՞ս եք իմանում, որ վերստին ծնվել եք: Ի՞նչ է նշանակում վերստին ծնվել: Երբ ուսանողները ուսումնասիրեն Ալմա 5–10, նրանք կգտնեն մի քանի հարցեր, որոնք կարող են տալ իրենց՝ որոշելու համար, թե արդյոք նրանք վերստին ծնվել են և ունեցել սրտի զորեղ փոփոխություն: Բացի այդ, նրանք ձեռք կբերեն ավելի մեծ պատկերացում Քավության խորության և զորության մասին: