Գրադարան
Դաս 73. Ալմա 6–7


Դաս 73

Ալմա 6–7

Նախաբան

Զարահեմլայի Եկեղեցին կարգավորելուց հետո Ալման գնաց Գեդեոն քաղաքը: Նա տեսավ, որ այնտեղի ժողովուրդն ավելի հավատքով էր, քան Զարահեմլայի ժողովուրդը: Հետևաբար, Գեդեոնում նրա ուղերձը տարբեր էր Զարահեմլայի ուղերձից: Նա հորդորեց ժողովրդին մշտապես ապավինել Տիրոջը և ձգտել կիրառել Նրա Քավությունը իրենց կյանքում: Նա վկայեց, որ Փրկիչն իր վրա կվերցնի մահը և մեր մեղքերը, ինչպես նաև մեր ցավերը, չարչարանքները, հիվանդությունները, թուլությունները, որպեսզի իմանա, թե ինչպես օգնի մեզ:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 6

Ալման կարգի է բերում Զարահեմլայի եկեղեցին և գնում քարոզելու Գեդեոնում

Նախքան այս դասը սկսելը խնդրեք մեկ ուսանողի դասարանի հետ համառոտ կիսվել այն մի քանի ուղիներով, որոնք նրան օգնել են եկեղեցի հաճախելու նրա ջանքերում: Դասը սկսեք, խնդրելով այդ ուսանողին դասարանի առջև կանգնել և կիսվել իր պատրաստած մտքերով: Դուք նույնպես կարող եք պատմել, թե որքան եք օրհնվել Եկեղեցի հաճախելու արդյունքում:

Ներկայացրեք Ալմա 6 –ը, բացատրելով, որ այս գլուխն ուսուցանում է, թե ինչպես են Ալման և քահանայություն այլ կրողներ ամրապնդում Զարահեմլայի Եկեղեցին:

Հանձնարարեք մեկ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 6.4–6: Դասարանին հանձնարարեք հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ արեցին Զարահեմլայի Եկեղեցու անդամները նրանց համար, ովքեր չէին ճանաչում Աստծուն: Ուսանողներին հրավիրեք կիսվել իրենց սովորածով:

Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Եկեղեցին հիմնադրված է բոլոր մարդկանց բարօրության համար: Որպեսզի ուսանողները մտածեն, թե ինչպես կարող է այս ճշմարտությունը ազդել իրենց վրա, տվեք հետևյալ հարցը.

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Եկեղեցին մեր օրերում օրհնել այն մարդկանց կյանքը, ովքեր չգիտեն Աստծուն:

Հորդորեք ուսանողներին մտածել ինչ-որ մեկի մասին, ով կարիք ունի ավելի շատ իմանալու Աստծո մասին: Այդ մարդը կարող է լինել Եկեղեցու անդամ կամ այլ հավատքի ներկայացուցիչ: Վկայեք այն օրհնությունների մասին, որոնք մենք ստանում ենք Եկեղեցու անդամ լինելու դիմաց և հորդորեք ուսանողներին հրավիրել ուրիշներին կիսվել այդ օրհնություններով:

Ալմա 7.1–13

Ալման մարգարեանում է Հիսուս Քրիստոսի ծննդի մասին

Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր զույգի հանձնարարեք քննարկել իրենց պատասխանները հետևյալ հարցերի վերաբերյալ.

  • Որո՞նք են այն ապագա իրադարձությունները, որոնց դուք սպասում եք:

Այն բանից հետո, երբ այս զույգերը կքննարկեն այս հարցերի վերաբերյալ իրենց պատասխանները, խնդրեք մի քանի ուսանողների ամբողջ դասարանի հետ կիսվել իրենց պատասխաններով: Այնուհետև բացատրեք, որ Ալման Զարահեմլայի Եկեղեցին կարգավորելուց հետո գնաց Գեդեոն քաղաքը: Նա այնտեղի մարդկանց պատմեց ապագա բաների մասին, որոնցից մեկն «ավելի մեծ կարևորության է, քան մնացած բոլորը» (Ալմա 7.7): Նա ուսուցանեց սկզբունքներ, որոնք կօգնեին ժողովրդին նախապատրաստվել այն օրհնություններին, որոնք կգային այս ապագա իրադարձություններից:

Հանձնարարեք մեկ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 7.3–6: Դասարանին հանձնարարեք ուշադրություն դարձնել Գեդեոնի ժողովրդի վերաբերյալ Ալմայի ունեցած հույսերին: Այնուհետև մեկ այլ ուսանողի խնդրեք Բարձրաձայն կարդալ Ալմա 7.18–19: Խնդրեք ուսանողներին նկարագրել, թե ինչ ոգեշնչումներ ունեցավ Ալման Գեդեոնի ժողովրդի վերաբերյալ:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 7.7, 9–10, ուշադրություն դարձնելով այն իրադարձությանը, որն Ալման կարևոր էր համարում, որ ժողովուրդն իմանար:

  • Ըստ Ալմայի, ո՞րն էր այն «մի բանը, որն ավելի մեծ կարևորության [էր]», քան մնացած բոլորը, որ պետք է տեղի ունենային: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Փրկչի ծնունդն ամենակարևոր իրադարձությունը բոլոր ժամանակների համար:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր Ալման ապաշխարություն աղաղակում այն մարդկանց, ովքեր արդեն հավատում էին և ունեին ուժեղ հավատք:

Բացատրեք, որ այնուհետև Ալման ուսուցանեց, թե ինչու էր Հիսուս Քրիստոսի ծնունդն ամենակարևոր իրադարձությունը ողջ մարդկության պատմության մեջ: Խնդրոք մի քանի ուսանողների հերթով կարդալ Ալմա 7.11–13: Մնացածները թող հետևեն և բացահայտեն, թե Փրկիչն ինչ վերցրեց իր վրա: (Կարող եք բացատրել, որ սատարել նշանակում է թեթևություն պարգևել կամ օգնել ինչ-որ մեկին:)

Նշեք, որ Ալմա 7.11–13 –ը սուրբ գրությունների սերտման հատված է: Կարող եք ուսանողներին առաջարկել տարբերակիչ ձևով ընդգծել այդ հատվածը, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գտնել այն:

Ուսանողների պատասխանները վերնագրերի տեսքով թվարկեք գրատախտակի վերևում: Պատասխանները կարող են ներառել՝ ցավեր, չարչարանքներ, փորձություններ, հիվանդություններ, մահ, թուլություններ (թուլություններ կամ անկարողություն) և մեղքեր:

Կարող եք ուսանողներին առաջարկել ընդգծել «ամեն տեսակի» բառակապակցությունը Ալմա 7.11-ի մեջի: Խնդրեք նրանց թվարկել օրինակներ գրատախտակին գրված յուրաքանչյուր դեպքի համար: Ուսանողների բերված օրինակները գրեք համապատասխան վերնագրերի տակ: (Օրինակ՝ քաղցկեղը կարող է գրվել հիվանդությունների տակ, իսկ ֆիզիկական անկարողությունը՝ թուլությունների տակ:)

Ուսանողներից մեկին խնդրեք կարդալ Յոթանասունական Երեց Բրյուս Ս. Հեյֆենի հետևյալ հայտարարությունը.

«Քավությունը միայն մեղավորների համար չէ» (“Beauty for Ashes: The Atonement of Jesus Christ,” Ensign, ապրիլ 1990, 7): Կարող եք այս հայտարարությունը գրել գրատախտակին և առաջարկել ուսանողներին, որ այն գրեն իրենց սուրբ գրություններում՝ Ալմա 7.11–13–ի հատվածի կողքին:

  • Հիմնվելով Ալմա 7.11–13-ում ձեր կարդացածի վրա, հայտնեք ձեր կարծիքն այն մասին, թե ի՞նչ նկատի ուներ Երեց Հեյֆենն, ասելով. «Քավությունը միայն մեղավորների համար չէ»:

Հետևյալ ճշմարտությունը գրեք գրատախտակին. Հիսուս Քրիստոսը տանջվեց, որպեսզի փրկի մեզ մեղքից ու մահից և օգնի մեզ մահկանացու կյանքի դժվարությունների ժամանակ:

Որպեսզի օգնեք ուսանողներին հետագայում ավելի շատ ապավինել Փրկչի Քավությանը, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Արդյո՞ք դուք պայքարում եք կախվածության դևի՝ ծխախոտի, թմրամոլության, խաղամոլության կամ ժամանակակից վնասակար պոռնոգրաֆիայի ժանտախտի դեմ: … Արդյո՞ք ձեզ շփոթեցնում է գենդերային նույնականացումները կամ ուզո՞ւմ եք ինքնահաստատվել: Արդյո՞ք դուք— կամ ձեր սիրած էակը— հիվանդության, մահի կամ դեպրեսիայի զոհ եք դարձել: Ինչպիսին էլ որ լինեն այս խնդիրները լուծելու հետագա քայլերը, առաջին հերթին եկեք դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը: Վստահեք երկնային խոստումներին: …

Աստծո բարեգութ բնավորությանը վստահելը Քրիստոսի ուսուցանած ավետարանի առանցքում է գտնվում: Ես վկայում եմ, որ Փրկչի Քավությունը ոչ միայն ազատում է մեզ մեր մեղքերի բեռից, այլ նաև՝ մեր հիասթափությունների և տխրությունների, մեր տառապանքների և հուսահատությունների բեռից: [Տես Ալմա 7.11–12:] Ի սկզբանե, ապավինումը այդպիսի օգնությանը միտված էր մեզ տալու և՛ պատճառ, և՛ ուղի, որ կատարելագործվենք, ցած դնենք մեր մեղքերը և մեզ վրա վերցնենք մեր փրկությունը» (“Broken Things to Mend,” Ensign կամ Liahona, մայիս 2006, 70–71):

  • Ինչպե՞ս կարող է Ալմա 7.11–13 –ի ըմբռնումը օգնել մեզ դժվարությունների ժամանակ:

Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով օգնություն և ուժ ստանալու մի քանի եղանակներ ցուցադրելու համար, կարդացեք հետևյալ իրավիճակները: Ամեն մեկը կարդալուց հետո, խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչպես Հիսուս Քրիստոսը Իր Քավության միջոցով կարող է օգնել մարդուն նման դժվարության մեջ:

  1. Ավտովթարի արդյունքում երիտասարդ կնոջ ոտքերը կաթվածահար են եղել:

  2. Երիտասարդ տղամարդն ամաչում է իր վատ արարքներից: Նա իրեն ճնշված ու անարժան է համարում:

  3. Երիտսարդ տղայի հայրը վերջերս մահացել է, և նա իր երիտասարդը մոր հետ տեղափոխվել է նոր քաղաք: Նա տխուր ու միայնակ է զգում իրեն և չի պատկերացնում, թե ինչպես կրկին ամեն բան լավ կլինի:

Կիսվեք ձեր վկայությամբ Քավության զորության և դրա լայնածավալ կիրառության մասին: Այնուհետև ուսանողներին ժամանակ տվեք իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել հետևյալ հարցերի պատասխանները: (Այս հարցերը կարող եք գրել գրատախտակին, հարցաթերթիկներ պատրաստել կամ ուղղակի թելադրել, որպեսզի ուսանողները հասցնեն գրի առնել դրանք:)

  • Ե՞րբ է Քավությունն օգնել ձեզ կամ ձեր որևէ ծանոթին Ալմա 7.11–13–ում նշված եղանակներից որևիցե մեկով:

  • Ի՞նչ կանեք դուք դժվարությունների ժամանակ, որպեսզի ապավինեք Քավությանը:

Մի քանի ուսանողների հրավիրեք կիսվել իրենց գրածով: (Հիշեցրեք նրանց, որ նրանք կարիք չունեն կիսվելու ինչ-որ բանով, որը չափազանց անձնական է կամ գաղտնի:)

Ալմա 7.14–27

Ալման հորդորում է ժողովրդին շարունակել մնալ Աստծո արքայություն տանող շավիղի վրա

Հիշեցնելու համար ուսանողներին, թե ինչպես Ալման նկարագրեց Գեդեոն քաղաքի ժողովրդի հոգևոր վիճակը, հրավիրեք նրանց բարձրաձայն կարդալ Ալմա 7.19: Ընդգծեք, որ ժողովուրդն «այն շավիղում [էր], որը տանում է դեպի Աստծո արքայություն»: Բացատրեք, որ Ալման ցանկանում էր, որ նրանք մնային այդ շավիղի վրա:

Որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել, որ ավետարանի սկզբունքներով ապրելով, մենք հետևում ենք Աստծո արքայություն տանող շավիղին, գծեք շավիղը գրատախտակին: Շավիղի սկզբում գրեք մահկանացու կյանք: Շավիղի վերջում գրեք Աստծո արքայություն: Դասարանը բաժանեք երկու խմբի: Մի խմբին հանձնարարեք ուսումնասիրել Ալմա 7.14–16, իսկ մյուսին՝ Ալմա 7.22–24: Խմբերի ուշադրությունը հրավիրեք նրա վրա, թե ինչ մենք պետք է անենք և ինչպիսին մենք պետք է լինենք, որպեսզի հետևենք Աստծո արքայություն տանող շավիղին:

Երբ ուսանողները ընթերցեն, նրանցից մի քանիսին հրավիրեք դուրս գալ գրատախտակի մոտ: Խնդրեք նրանց այդ շավիղի երկայնքով գրել իրենց կարդացած այն գործողություններն ու հատկանիշները, որոնք տանում են դեպի Աստծո արքայություն: Կարող եք նրանց հարցնել, թե որոնք են այն մի քանի գործողությունները կամ հատկանիշները, որոնք կարևոր են նրանց համար: Կարող եք նաև խնդրել, որ նրանք մտածեն, թե ինչպես կարող են հետևել այս շավիղին: Վկայեք, որ եթե մենք արդար ենք ապրում, ապա «այն շավիղում եք, որը տանում է դեպի Աստծո արքայություն» (Ալմա 7.19):

Սուրբ գրությունների սերտում— Ալմա 7.11–13

Քանի որ Ալմա 7.11–13 -ը սուրբ գրությունների սերտման երկար հատված է, ուսանողներին դժվար կլինի այն հիշել: Այնուհանդերձ Ալմայի խոսքը պարունակում է որոշակի բառեր, որոնք կօգնեն ուսանողներին իրենց ամբողջ կյանքում հիշել Քավության զորությունը ու նրա կիրառության շրջանակը: Որպեսզի նրանց օգնեք հիշել այդ հիմնական բառերը, գրեք Ալմա 7.11–13 –ի տեքստը գրատախտակին, փոխարինելով դատարկ տարածություններ այն հիմնարար բառերով, որոնց հանդիպում եք ընթերցելիս. ցավեր, չարչարանքներ, փորձություններ, հիվանդություններ, մահ, թուլություններ, մեղք, օրինազանցություններ: (Օրինակ՝ Ալմա 7.11-ի համար ձեր գրածը կլինի սրա նման. «Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով … և …, և … ամեն տեսակի»:)

Երբ դասարանի հետ միասին կարդաք Ալմա 7.11–13, թուլ տվեք ուսանողներին լրացնել բաց թողնված բառերը: Մի քանի անգամ դա անելուց հետո, հարցրեք ուսանողներին, թե արդյոք նրանք կարող են գրել առանձին թղթի վրա այն բառերը, որոնք ցույց են տալիս, թե Տերը ինչ վերցրեց Իր վրա նրանց համար: Հորդորեք ուսանողներին ընդմիշտ հիշել, թե Հիսուս Քրիստոսն ինչ արեց նրանց համար, որի շնորհիվ դժվարությունների ժամանակ նրանք կարող են ունենալ մեծ հավատք «իր ազատման զորության» հանդեպ:

Նշում. Հաջորդ դասի սկզբում մի քանի րոպե տրամադրեք համոզվելու համար, որ ուսանողները հիշում են այդ հիմնական բառերը Փրկչի անսահման Քավության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 6․6 Ծոմ պահել ու աղոթել նրանց համար, «ովքեր չգիտեին Աստծուն»:

Շեշտելու համար, որ Եկեղեցու անդամության օրհնությունները նախատեսված են Աստծո բոլոր զավակների համար, կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը.

«Բոլորդ աղոթեք միսիոներների համար: Թող դա այսուհետ այսպես լինի: Այդ նույն ոգով մենք պետք է նաև աղոթենք նրանց համար, ովքեր հանդիպում են կամ պետք է հանդիպեն միսիոներների հետ: Զարահեմլայում անդամներին պատվիրված էր «միանալ ծոմով ու զորավոր աղոթքով» [Ալմա 6.6] բոլոր նրանց համար, ովքեր դեռ չէին միացել Աստծո Եկեղեցուն: Մենք նույնպես կարող ենք այդպես անել:

Մենք նաև ամեն օր կարող ենք աղոթել մեր անձնական միսիոներական փորձությունների համար: Աղոթեք, որ աստվածային առաջնորդության ներքո ձեր երազած միսիոներական հնարավորությունը սերմանվի ինչ-որ մեկի սրտում, ով կարոտում և փնտրում է այն, ինչ դուք ունեք: «Քանզի երկրի վրա դեռ շատերը կան, … որոնք ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն»(ՎևՈւ 123․12)։ Աղոթեք, որ նրանք գտնեն ձեզ: Իսկ հետո եղեք զգոն, քանի որ ձեր աշխարհում կան շատերը, ովքեր զգում են սով իրենց կյանքում» (“Witnesses unto Me,” Ensign, մայիս 2001, 15):

Ալմա 7․1-5 Գեդեոնի երկրի մարդիկ

Ալմա 7-ը պարունակում է Ալմայի ուսմունքները, ուղղված նրանց, ովքեր ապրում էին Գեդեոն քաղաքում, որը գտնվում էր Գեդեոն հովտում, «կոչված լինելով այն մարդու անունով, որը սպանվել էր Նեորի ձեռքով՝ սրով» (Ալմա 6.7): Գեդեոնը Հիսուս Քրիստոսի հավատարիմ հետևորդն էր, ով գործիք եղավ Աստծո ձեռքում՝ ազատելով Լիմքիի ժողովրդին ճորտությունից: Նա մինչև մահ Աստծո խոսքով հակադրվեց Նեորի վարդապետությանը (Տես Մոսիա 22․3-9, Ալմա 1․7-9): Ժողովուրդը, որ ապրում էր այդ վայրում, որը կրում էր այդ հավատարիմ մարդու անունը, նույնպես հավատարիմ էր (տե՛ս Ալմա 7.17–20, 26): Ալման հնարավորություն է ունենում նրանց հետ ուրախությամբ խոսել սրբազան բաների մասին, իմանալով, որ նրանք հավատացել են և որոշել երկրպագել ճշմարիտ և կենդանի Աստծուն (տե՛ս Ալմա 7.6): Նրանց հավատարմությունը նախապատրաստեց նրանց ստանալու Քավության մասին Ալմայի հզոր դասը, որ Հիսուս Քրիստոսը «վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները», որ Նա «[կսատարի] իր ժողովրդին՝ ըստ նրանց թուլությունների» և որ Նա «վեր [կ]առնի իր վրա իր ժողովրդի մեղքերը» (Ալմա 7.11–13):

Ալմա 7.10 Հիսուսը ծնվել է «Երուսաղեմում»:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրություն է տվել է Փրկչի ծնվելու վայրի մասին ըստ Ալմայի խոսքերի.

«Մորմոնի Գրքում չկա հակասություն կամ տարաձայնություն Աստվածաշնչի որևիցե ճշմարտության հետ: Ալմայի խոսքերի ուշադիր ընթերցումը ցույց կտա, որ նա որևէ մտադրություն չուներ հայտարարելու, որ Հիսուսը ծնվելու էր Երուսաղեմի մեջ : Ալման լավ գիտեր: Գիտեին նաև Ջոզեֆ Սմիթը և նրանք, ովքեր առնչվել են Մորմոնի Գրքի ի հայտ գալու հետ: Եթե Ալման ասեր, որ «ծնվել է Երուսաղեմի մեջ, որը մեր նախահայրերի երկիրն է», ապա դա աշխարհում ամեն ինչ կփոխեր: Այդ դեպքում մենք կասեինք, որ նա սխալվել է: Ալման որևէ սխալ չի արել և այն, ինչ նա ասել է, ճշմարիտ է:

Ահա, թե ինչ է ասել այս հարցի վերաբերյալ Դր. Հյու Նիբլին 1957թ. քահանայության իր ուսումնասիրության մեջ, որը վերնագրված է An Approach to the Book of Mormon,, դաս 8, էջ 85.

«… Մորմոնի Գրքի վրա ամենահայտնի հարձակման կետերից մեկն եղել է Ալմա 7.10–ի հայտարարությունը, որ Փրկիչը կծնվի «Երուսաղեմի մոտ, որը մեր նախահայրերի երկիրն է»: Այստեղ Երուսաղեմը քաղաք չէ մեր նախահայրերի երկրի մեջ , դա երկիրն է: Քրիստոսը ծնվել է մի գյուղում, Երուսաղեմից 6 մղոն այն կողմ, դա քաղաքում չէր, այլ դա, ինչպես մենք այժմ գիտենք, հնուց կոչված «Երուսաղեմի երկիրն» էր» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 1:174):

Ալմա 7.11-13 «Ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի»

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն առաջարկել է հետևյալ միտքը, որը վերաբերվում է այն սփոփանքին, որը մենք կարող ենք ունենալ Փրկչի Քավությունից.

«Մինչ մենք վշտացած սպասում ենք Փրկչի կողմից խոստացված օգնությանը, մեզ կմխիթարի այն, որ Նա իր փորձից գիտեր, թե ինչպես բուժեր և օգներ մեզ: Մորմոնի Գիրքը մեզ տալիս է որոշակի վստահություն՝ մխիթարելու Նրա զորության հանդեպ: Եվ հավատքը այդ զորության նկատմամբ կտա մեզ համբերություն, երբ մենք աղոթենք, աշխատենք և սպասենք օգնության: Նա գիտեր, թե ինչպես սատարեր մեզ միայն հայտնությամբ, բայց Նա որոշեց սովորել Իր անձնական օրինակով» (“Adversity,” Ensign or Liahona, May 2009, 24):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսը ուսուցանել է, որ Փրկիչն ունակ է օգնելու մեզ ցանկացած դժվարության ժամանակ.

«Շատերն են ունենում ծանր ժամանակներ: Ոմանք մահվան պատճառով կորցրել են սիրելի մարդկանց, կամ հոգ են տանում հաշմանդամի մասին: Ոմանք վիրավորված են ամուսնալուծության պատճառով: Ոմանք երազում են հավերժական ամուսնության մասին: Ոմանք կախվածություն մեջ են գտնվում նյութերից կամ սովորույթներից, ինչպիսիք են՝ ալկոհոլը, ծխախոտը, թմրանյութերը կամ պոռնոգրաֆիան: Մյուսներն ունեն ֆիզիկական կամ հոգեկան խանգարումներ: Ոմանց վիճարկված է ունենալ հակվածություն միևնույն սեռի նկատմամբ: Ոմանք էլ ունեն ընկճախտի կամ անհամապատասխանության զգացումներ:…

Հիսուս Քրիստոսի բուժիչ զորությունը, - անկախ նրանից, հեռացնում է այն մեր բեռը, թե ուժեղացնում մեզ, որ դիմանանք և ապրենք այդ բեռով, … - հասանելի է մահկանացու կյանքի ցանկացած դժվարության դեպքում» (“He Heals the Heavy Laden,” Ensign կամ Liahona, նոյ. 2006, 6, 8):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը գրել է Քրիստոսի կարեկցանքի և մեզ օգնելու ունակության մասին.

«Քրիստոսը քայլել է այն ճանապարհով, որով ամեն մի մահկանացու մարդ քայլում է, որպեսզի Նա իմանա, թե ինչպես սատարի և զորացնի մեզ մեր ամենադժվար ժամանակներում: Նա տեղյակ է մեր ամենածանր և ամենաանձնական բեռներից: Նա տեղյակ է մեր ամենաակնհայտ և սուր ցավերից: Նա իջավ բոլոր այդ վշտերից ներքև, որպեսզի իմանա, թե ինչպես բարձրացնի մեզ դրանցից վեր: Չկա տառապանք կամ վիշտ կամ տխրություն կյանքում, որը Նա չի ապրել մեր իսկ օգտի համար և հեռացրել, կրելով Իր խիզախ ու կարեկից ուսերի վրա» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 223–24):