Գրադարան
Դաս 78. Ալմա 13


Դաս 78

Ալմա 13

Նախաբան

Երբ Ալման առաջին անգամ ուսուցանեց Ամմոնիայի ապստամբ ժողովրդին, նրանք վիճեցին նրա հետ, ասելով. «Ո՞վ ես դու», և կասկածի տակ դրեցին նրա հեղինակությունը (տե՛ս Ալմա 9.1–6): Նրանք ուրացության վիճակում էին, և հարում էին Նեորի կարգին՝— քահանանենգությունը դրած լինելով որպես անձնական շահի նպատակ (տե՛ս Ալմա 1.2–15; 15.15; 16.11): Նեորի ուսմունքներին հակառակ Ալման նրանց ուսուցանում էր «Աստծո սուրբ կարգի բարձրագույն քահանայություն», նպատակ ունենալով օգնել մյուսներին ապաշխարել և մտնել Տիրոջ հանգիստը (տե՛ս Ալմա 13.6): Նա վկայակոչեց Մելքիսեդեկի օրինակը, ով հավատք ու ապաշխարություն էր ուսուցանում և պահում իր ժողովրդին խաղաղության մեջ: Ալման նաև ուսուցանեց նախամահկանացու կյանքի նախասահմանվածության մասին: Նա իր քարոզն ավարտեց, մարդկանց հրավիրելով ականջ դնել իր խոսքերին, որպեսզի նրանք կարողանային նախապատրաստվել մտնել Տիրոջ հանգիստը:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 13.1–12

Ալման ուսուցանում է Ամմոնիայի ժողովրդին բարձրագույն քահանայության կոչման մասին:

Բացատրեք, որ Ալմա 13-ը պարունակում էԱլմայի ուսմունքները մի խումբ մարդկանց մասին, ովքեր մեծ արժեք ունեն Եկեղեցու համար: Ի դեպ, Եկեղեցու բոլոր անդամներն օրհնվել են այդ մարդկանց ծառայությունից:

Ուսանողներին ասացեք, որ իրենք ճանաչում են այդ խմբի մարդկանցից ոմանց: Այնուհետև խնդրեք, որպեսզի ուսանողները մտքում կարդան Ալմա 13.1 և գտնեն, թե ովքեր են այդ մարդիկ: Այդ հատվածը կարդալուց հետո, առաջարկեք, որ նրանք նաև կարդան Ալմա 13.10, 14 և Վարդապետություն և Ուխտեր 107.1–3: Կարող եք առաջարկել, որ նրանք գրեն այդ հղումները Ալմա 13.1–ի կողքին:

Նշեք, որ Ալման խոսեց Աստծո սուրբ կարգի քահանայության մասին, որը Մելքիսեդեկյան քահանայությունն է: Այլ կերպ ասած, նա խոսեց մի մարդու մասին, ով Մելքիսեդեկյան քահանայությունում ուներ բարձրագույն քահանայի կոչում: Ուսանողներին հանձնարարեք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Բրյուս Ռ. Մակքոնքիի հետյալ հայտարարությունը.

«Այդ Նեփիացիները, որոնք հավատարիմ ու ճշմարիտ էին Մովսեսի օրենքներին, ունեին Մելքիսեդեկյան քահանայություն, որը նշանակում է, որ նրանք նույնպես ունեին ավետարանի լրիվությունը: … Մելքիսեդեկյան քահանայության մասին մեր լավագույն տեղեկություններից մեկը գտնվում է Ալմա 13-ում» (The Promised Messiah [1978], 421):

  • Ձեր կյանքում ինչպիսի՞ օրհնություններ եք ստացել Մելքիսեդեկյան քահանայության շնորհիվ: (Ուսանողները կարող են նշել Սուրբ Հոգու պարգևը, հայրապետական օրհնությունը, այլ քահանայության օրհնություններ, Գերագույն Իշխանավորների առաջնորդությունը, տեղական ղեկավարների՝ եպիսկոպոսների և ճյուղի նախագահների առաջնորդությունը, և տաճարում իրենց ծնողների կապած ուխտերի հետևանքով ստացած օրհնությունները: Նրանք նաև կարող են նշել մկրտությունը և հաղորդությունը, որն իրականացվում է Ահարոնյան քահանայության իշխանությամբ, սակայն Մելքիսեդեկյան քահանայության ղեկավարների ցուցումների ներքո:)

Հետևյալ հարցերը գրեք գրատախտակին կամ թղթերի վրա, որոնք կբաժանեք ուսանողներին: Ժամանակ տվեք ուսանողներին կարդալ Ալմա 13.2–10 և գտնել հարցերի պատասխանները:

Ե՞րբ են առաջին անգամ Մելքիսեդեկյան քահանայություն կրողները կանչվել ու պատրաստվել (տե՛ս Ալմա 13.3–5):

Ի՞նչ պարտականություններ ունեն Մելքիսեդեկյան քահանայություն կրողները (տե՛ս Ալմա 13.6):

Ալմա 13.7-ում ո՞ր նախադասություններն են նկարագրում Մելքիսեդեկյան քահանայությունը:

Որո՞նք են այն մի քանի հատկանիշները, որոնք անհրաժեշտ են Մելքիսեդեկյան քահանայությանը կարգվելու համար (տես Ալմա 13.10):

Պատասխանները գտնելուց հետո, խնդրեք ուսանողներին կիսվել իրենց պատասխաններով: Կարող եք նրանց հարցերը գրել գրատախտակին:

Օգնելու համար ուսանողներին հետագայում ավելի լավ հասկանալ ու քննարկել իրենց կարդացածը, տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ ձևով էր քահանայություն կրողների ծառայությունն օգնում մեզ իմանալ, թե ինչպես նայել Հիսուս Քրիստոսին փրկագնման համար: (Տե՛ս Ալմա 13.2, 8, 16: Իրենց օրինակով, ուսմունքներով և արարողություններով, որ կատարում են, նրանք մատնանշում են մեզ Փրկչի կողմը:)

  • Ի՞նչ նկատի ուներ Ալման, երբ ասաց, որ բարձրագույն քահանաները «կանչված ու պատրաստված աշխարհի հիմնադրումից ի վեր»: (Ալմա 13.3): (Նա նկատի ուներ, որ որոշ մարդիկ նախասահմանված էին ստանալու որոշակի քահանայության կոչումներ:)

Օգնելու համար ուսանողներին հասկանալ նախասահմանվածությունը և թե ինչպես է այն կիրառվում մեր կյանքում, կարող եք խնդրել ուսանողներին կարդալ հետևյալ հայտարարությունները:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Յուրաքանչյուր մարդ, ով ունի կոչում ծառայելու երկրի բնակչությանը, կարգվել է այդ նպատակին մինչ այս աշխարհի ստեղծումը տեղի ունեցած երկնքի մեծ խորհրդի ժամանակ» (Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 511):

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է. «Մինչև այս աշխարհը գալը հավատարիմ կանանց տրվել էր որոշակի հանձնարարություն, մինչդեռ հավատարիմ տղամարդկանց նախասահմանվել էին որոշակի քահանայության առաջադրանքներ: Թեև մենք այժմ չենք հիշում մանրամասները, դա չի փոխում այն փառահեղ իրականությունը, որը մենք ընդունել ենք» ( Եկեղեցու նախագահների ուսմունքները. Սպենսեր Վ. Քիմբալ  [2006], 215–16):

  • Ըստ Ալմա 13.3 -ի, ի՞նչ մենք պետք է անենք, որպեսզի կատարենք մեր նախասահմանված առաքելությունները:

  • Երբ մարդը կարգվում է քահանայության կոչման, ի՞նչ պետք է այդ կարգումը նշանակի նրա համար: (Տե՛ս Ալմա 13.8: Ուշադրություն դարձրեք, որ այս հարցինկարող են պատասխանել ինչպես երիտասարդ կանայք, այնպես էլ երիտասարդ տղամարդիկ:)

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Ալմա 13.11–12, փնտրելով այն փոփոխությունը, որն ըստ Ալմայի, տեղի ունեցավ Մելքիսեդեկյան քահանայություն կրողների մոտ՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում որևէ մեկի համար «հանդերձները լվացվեցին ճերմակ՝ Գառան արյան միջոցով» արտահայտությունը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է Մելքիսեդեկյան քահանայություն կրողները փոխվեն Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Ինչպե՞ս մենք կարող ենք հետևել նրանց օրինակին:

Ուսանողներին հիշեցրեք, որ Ալման այդ ճշմարտությունները ուսուցանեց Ամմոնիայի ժողովրդին: Այդ մարդկանցից շատերը «Նեորի դավանանքից էին» (Ալմա 14.18; 15.15), այսինքն՝ նրանք հարում էին Նեորի ուսմունքներին: Նեորը մի մարդ էր, ով ստեղծել էր կեղծ կարգ, որն Ալման անվանեց «քահանանենգություն» (տե՛ս Ալմա 1.12–15):

  • Ինչպե՞ս էին տարբերվում հավատարիմ Մելքիսեդեկյան քահանայություն կրողները նրանցից, ովքեր հետևեցին Նեորի ուսմունքներին: (Կարող եք հանձնարարել ուսանողներին կրկնել Ալմա 1.2–6, փնտրելով Նեորի քահանանենգության և Մելքիսեդեկյան քահանայության տարբերությունները:)

  • Ամմոնիայի ժողովուրդը նախկինում ուսուցանվել էր Մելքիսեդեկյան քահանայության մասին և ստացել օրհնություններ Մելքիսեդեկյան քահանայության միջոցով (տե՛ս Ալմա 9.21; 13.1): Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր Ամմոնիայի ժողովրդի համար, որ նրանք հիշեին նախկինում Մելքիսեդեկյան քահանայության մասին իրենց գիտելիքի մասին:

  • Մինչև այս պահը, ի՞նչ եք սովորել քահանայության մասին: (Մինչ ուսանողները կառաջարկեն բազմաթիվ ճշմարտություններ, նրանց պատասխանները պետք է արտահայտեն, որ քահանայության արարողությունները և քահանայություն կրողների ծառայությունը օգնում են մեզ իմանալ, թե ինչպես նայել Հիսուս Քրիստոսին փրկագնման համար: )

Կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում այդ սկզբունքը և մյուս սկզբունքները, որոնք գտել են: Եթե ժամանակը թույլ տա, խնդրեք նրանց գրել, թե ինչպես են այդ սկզբունքներն ազդել քահանայության օրհնությունների և զորության մասին իրենց տեսակետների վրա:

Ալմա 13.13–20

Ալման ուսուցանում էՄելքիսեդեկի՝ հայտնի քահանայապետի մասին, ով հաստատեց խաղաղություն իր ժողովրդի մեջ:

Հետևյալ բառերն ու արտահայտությունները գրեք գրատախտակին. քահանայապետ, թագավոր, կիրառեց զորեղ հավատք, քարոզեց ապաշխարություն, հաստատեց խաղաղություն, խաղաղության իշխան, թագավորեց իր հոր ներքո: Յուրաքանչյուր բառը գրելիս դադար տվեք, որպեսզի թույլ տաք ուսանողներին գուշակել, առանց սուրբ գրություններին նայելու, թե ում էր Ալման այդ բառերով և արտահայտություններով նկարագրում: (Նա նկարագրում էր Մելքիսեդեկին:) Եթե ուսանողները ճիշտ չեն գուշակել ձեր բոլոր բառերը և արտահայտությունները գրատախտակին գրելուց հետո, թող նրանք կարդան Ալմա 13.14:

Եթե որոշ ուսանողներ մտածեն, որ Ալման խոսում է Հիսուս Քրիստոսի մասին, հարցրեք նրանց, թե ինչու է արդար քահանայապետի նկարագրությունը նրանց հիշեցնում Հիսուս Քրիստոսին: Օգնեք նրանց հասկանալ, որ Մելքիսեդեկյան քահանայություն կրողները «ըստ Որդու կարգի՝ Հոր Միածնի» են (Ալմա 13.9; տե՛ս նաև ՎևՈւ 107.2–4): Նշեք, որ Մելքիսեդեկյան քահանայություն կրողները պետք է ձգտեն հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ իրենց ծառայությունների ու ուսմունքների ընթացքում: Նաև հիշեցրեք ուսանողներին, որ Մելքիսեդեկյան քահանայության իշխանությամբ կատարված արարողություններն օգնում են մեզ ավելի մոտենալ Փրկչին:

Հանձնարարեք մեկ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 13.14–19: Դասարանին հորդորեք մտածել, թե ինչպես Ամմոնիայի ամբարիշտ ժողովուրդը կարող էր օգուտ ստանալ Մելքիսեդեկի մասին իմանալուց:

  • Ալմա 13.17-ում ո՞ր բառերն են նկարագրում Մելքիսեդեկի ժողովրդին: Ինչպիսի՞ ննմանություն ուներ այդ ժողուվուրդը Ամմոնիայի ժողովրդի հետ: (Տե՛ս Ալմա 8.9; 9.8:)

  • Որպես ղեկավար ի՞նչ արեց Մելքիսեդեկը իր ժովորդի համար: Ինչպե՞ս նրա առաջնորդությունն ազդեց ժողովրդի վրա: Ինչո՞վ էր այս ազդեցությունը տարբերվում Ամմոնիայի այն մարդկանց ազդեցությունից, ովքեր հետևեցին Նեորին: (Տե՛ս Ալմա 8.17; 10.27, 32:)

Ուսանողներին հանձնարարեք ամփոփել Ալմա 13.16–18, արտահայտելով այս հատվածների այն ճշմարտությունները, որոնք ուսուցանում են քահանայության ղեկավարների պարտականությունների մասին: Երբ նրանք ներկայացնեն ամփոփումը, համոզվեք, որ նրանք արտահայտում են, որ քահանայության ղեկավարներն օգնում են մեզ նայել Հիսուս Քրիստոսին, ապաշխարել և ապրել խաղաղությամբ: (Կարող եք ուսանողներին հորդորել գրել իրենց ամփոփումները իրենց սուրբ գրություններում Ալմա 13.16–18–ի կողքին:) Նշեք, որ Եկեղեցու այլ ղեկավարներ, ինչպես օրինակ՝ Սփոփող Միության և Երիտասարդ Կանանց ղեկավարները այդ ջանքերի հիմնական մասնակիցներն են: Քահանայության ղեկավարների հետ ծառայելով, նրանք օգնում են առաջնորդել անհատներին և ընտանիքներին գալ դեպի Քրիստոսը:

  • Ինչպե՞ս եք դուք օրհնվել Եկեղեցու ղեկավարների ծառայության միջոցով:

Ալմա 13.21–31

Ալման հրավիրում է ժողովրդին լսել Տիրոջ ձայնը և մտնել Նրա հանգիստը:

Ուսանողներին հանձնարարեք գտնել այն միտքը, որը կրկնվում է Ալմա 13.12, 13, 16, 29–ում: Նրանք պետք է գտնեն հանգիստ բառը և «Տիրոջ հանգիստը»: Կարող եք նրանց հորդորել նշել այդ միտքը յուրաքանչյուր հատվածում: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչ է նշանակում մտնել Տիրոջ հանգիստը այս կյանքում և մեր մահից հետո, կարդացեք հետևյալ հայտարարությունները.

«Հնագույն մարգարեները ասել են «մտնել Տիրոջ հանգիստը» [տե՛ս Ալմա 12.34; ՎևՈւ 84.23–24]: Ի՞նչ է դա նշանակում: Իմ կարծիքով, դա նշանակում է մտնել Աստծո իմացության ու սիրո մեջ, ունենալ հավատք Նրա ծրագրի և նպատակների հանդեպ այնքանով, որ մենք գիտենք դրա ճշմարտացիության մասին և մենք չենք հետապնդում որևէ այլ բան» (Joseph F. Smith, Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith [1998], 56):

«Ճշմարիտ Սրբերը մտնում են Տիրոջ հանգիստը, քանի դեռ այս կյանքում են, և հաստատուն մնալով ճշմարտությանը, նրանք շարունակում են մնալ այդ օրհնված վիճակում մինչև նրանք երկնքում հանգստանան Տիրոջ հետ: …Հավերժության մեջ Տիրոջ հանգիստը, դա հավերժական կյանքի ժառանգումն է, Տիրոջ փառքի լիությունը ձեռք բերելը» (Bruce R. McConkie, Mormon Doctrine, 2nd ed. [1966], 633):

Բացատրեք, որ Ալման հորդորում էր Ամմոնիայի ժողովրդին ապաշխարել և պատրաստվել Քրիստոսի գալստյանը (տե՛ս Ալմա 13.21–26: Այնուհետև նա կիսվեց սկզբունքով, որին նրանք պետք է հետևեին, որպեսզի մտնեին Տիրոջ հանգիստը:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 13.27:

  • Ալմա 13.27 -ում ո՞ր բառն է ցույց տալիս, թե ինչ էր Ալման զգում իր ժողովրդի հանդեպ և իր պատգամի մասին:

Մի քանի ուսանողների հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ալմա 13.27–29: Դասարանին խնդրեք գտնել այն սկզբունքը, որին, Ալման հույսով էր, ժողովուրդը կհետևեր: Այնուհետև խնդրեք ուսանողներին թվել այն սկզբունքները, որոնք իրենք գտել են: Օրինակ, նրանք կարող են ասել՝ եթե մենք խոնարհաբար արձագանքենք ապաշխարելու հրավերին, Հոգին կառաջնորդի մեզ դեպի Տիրոջ հանգիստը:

Ուսանողներին հանձնարարեք գրել նպատակներ, որոնք վերաբերվում են նրան, թե ինչպես նրանք կարող են հետևել Ալմա 13.27–29–ի խորհրդին: Վկայեք, որ մենք կարող են մտնել Տիրոջ հանգիստը այս կյանքում և հաջորդ կյանքում, հետևելով Ալմայի ուսուցանած սկզբունքներին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 13․1 «Ես կկամենայի ուղղել ձեր մտքերն առաջ»։

Ուսանողները կարող են հարցնել, թե ինչու Ալման ասաց. «Ես կկամենայի ուղղել ձեր մտքերն առաջ», իսկ հետո խոսեց այն իրադարձությունների մասին, որոնք արդեն անցել էին (տե՛ս Ալմա 13.1): Օգտակար է հիշել, որ Ալմա 13–ը շարունակությունն է Ալմա 11 և 12-ի մեջ եղած քննարկման: Ալմա 12-ի վերջում խոսվում է Ադամի և Եվայի անկման մասին (տե՛ս Ալմա 12.22–23, 30–32): Ալմա 13-ի սկզբում Ալման շարունակում է իր պատմությունը, խնդրելով մարդկանց «ուղղել [իրենց] մտքերն առաջ» անկումից հետո ընկած ժամանակ, երբ Տերը կարգեց քահանաներ, որպեսզի ուսուցանեն Իր պատվիրանները:

Ալմա 13․3 Կամքի ազատությունը նախաերկրային կյանքում

Խոսելով քահանայություն կրողների և նրանց նախամահկանացու կյանքի նախասահմանվածության մասին, Ալման ուսուցանել է, որ « սկզբում [նրանք] թողնված [էին]՝ ընտրելու բարին կամ չարը» (Ալմա 13.3): Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ավելի է ընդլայնել այս ճշմարտությունը.

«Աստված իր զավակներին տվել է կամքի ազատությունը [նախաերկրային] հոգևոր աշխարհում, ըստ որի անհատ հոգիները ունեին արտոնություն, ինչպես մարդիկ այստեղ, ընտրելու բարին և մերժելու չարը, կամ ընտրելու չարը, որպեսզի տառապեն իրենց մեղքի հետևանքներից: Այդ պատճառով, կային այնպիսինները, ովքեր ավելի հավատարիմ էին Տիրոջ պատվիրաններ, քան մյուսները:…

Մարդկանց հոգիներն ունեին իրենց ազատ կամքը:… Մարդկանց հոգիները հավասար չէին: Միգուցե, նրանք հավասար են սկսել, և մենք գիտենք, որ նրանք բոլորն էլ սկզբում անմեղ էին, բայց ազատ կամքի իրավունքը, որը տրվել էր նրանց, հնարավորություն ընձեռեց գերազանցել մյուսներին և, այդպիսով, անմահ գոյության դարերի մեջ դառնալ ավելի խելացի, ավելի հավատարիմ, քանի որ նրանք ազատ էին գործելու ինքնուրույն, մտածելու ինքնուրույն, ընդունելու ճշմարտությունը կամ ապստամբելու դրա դեմ» (Doctrines of Salvation, comp. Bruce R. McConkie, 3 vols. [1954–56], 2:227-59)։

Ալմա 13․3-5 Նախաերկրային կյանք և նախասահմանվածություն

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն ուսուցանել է.

«Ոչ մի այլ լիակատար ճշմարտություն չի փոխանցվել մեզ վերականգնման ժամանակ, քան նախաերկրային գոյության գիտելիքը: Ոչ մի այլ եկեղեցի չգիտի կամ չի ուսուցանում այդ ճշմարտությունը: Վարդապետությունը առկա է միայն մակերեսային տեսքով, բայց կողմնակի փաստերը բավական հաճախ են կրկնվում հայտնություններում, որպեսզի մեզ հավաստիացնեն որոշակի հիմնարար ճշմարտությունների մեջ:

… Կենսական փաստերը, որոնք մենք գիտենք նախաերկրային կյանքի մեր վիճակի մասին․ «Մարդը նույնպես սկզբում Աստծո մոտ էր»(ՎևՈւ 93․29)։ Մենք ապրում էինք Աստծո, մեր Հավերժական Հոր, ներկայության մեջ, մենք Նրա զավակներն ենք: Աշխարհից առաջ միտքը կազմավորվել է որպես հոգևոր մարմիններ։ (Տես Աբրահամ 3.22:) Մեզանից յուրաքանչյուրին տրվել է ազատ ընտրության իրավունք։ Իշխանություն է շնորհվել և առաջնորդներ ընտրվել։(Ալմա 13․1-4)(Our Father’s Plan [1984], 14):

Հավատքին հավատարիմ աշխատությունը պարունակում է հետևյալ բացատրությունը նախասահմանվածության վերաբերյալ:

«Նախաերկրային հոգևոր աշխարհում Աստված նշանակեց որոշ հոգիների իրենց մահկանացու կյանքի ընթացքում կատարելու հատուկ առաքելություններ: Սա կոչվում է նախասահմանվածություն:

Նախասահմանվածությունը չի երաշխավորում, որ անհատները կստանան որոշակի կոչումներ կամ պարտականություններ: Այդպիսի հնարավորություններ այս կյանք են գալիս ազատ կամքի արդար օգտագործման արդյունքում, ճիշտ ինչպես արդարակյաց նախաերկրային գոյության արդյունքում եկավ նախասահմանվածությունը:…

Նախասահմանվածության վարդապետությունը վերաբերվում է ոչ միայն Փրչին և Նրա մարգարեներին, այլ նաև Եկեղեցու բոլոր անդամներին: Նախքան Երկրի ստեղծումը հավատարիմ կանանց տրվեց որոշակի պարտականություններ և հավատարիմ տղամարդիկ նախասահմանվեցին քահանայության որոշակի պարտականությունների: Չնայած դուք չեք հիշում այդ ժամանակը, դուք անկասկած համաձայնվել եք կատարելու կարևոր հանձնարարություններ մեր Հոր ծառայության մեջ: Երբ դուք ապացուցեք, որ արժանի եք, ձեզ կտրվեն հնարավորություններ կատարելու այն հանձնարարությունները, որոնք այն ժամանակ ստացել եք» (Հավատքին Հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 69–70):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելն ուսուցանել է.

«Նախամահկանացու կյանքը հեշտ վարդապետություն չէ: Մեզանից յուրաքանչյուրի համար կան որոշումներ կայացնելու, դժվարին և շարունակական աշխատանքներ կատարելու, ծաղրանքներ ու ձախորդություններ դիմակայելու, լավ ժամանակ անցկացնելու, տաղանդներ ու շնորհքներ լավագույնս կիրառելու: Այն, որ մենք ընտրվել ենք «այնտեղ և այդ ժամանակ», անշուշտ չի նշանակում, որ մենք կարող ենք լինել անշշան «այստեղ և հիմա»: Լինի դա նախասահմանվածությունը տղամարդկանց համար, թե նախանշանակումը կանանց համար, այդ կանչված ու պատրաստվածները նույնպես պետք է ապացուցեն, որ «ընտրուած եւ հաւատարիմ են»: (Sես Հայտն․ 17․14; ՎևՈւ 121․34–36)։ (“Premortality, a Glorious Reality,” Ensign, Nov. 1985, 17)