Ալմա 13
նախորդ հաջորդ

Գլուխ 13

Մարդիկ կանչվում են, որպես քահանաներ, իրենց խիստ մեծ հավատքի ու բարի գործերի շնորհիվ – Նրանք պետք է սովորեցնեն պատվիրանները – Արդարակեցության միջոցով նրանք սրբագործվում են ու մտնում Տիրոջ հանգիստը – Մելքիսեդեկը նրանցից մեկն էր – Հրեշտակները հայտարարում են ավետիք ամբողջ երկրում – Նրանք կհայտնեն Քրիստոսի իրական գալուստը: Մոտ 82թ. Ք.ծ.ա.:

1 Եվ բացի այդ, իմ եղբայրնե՛ր, ես կկամենայի ուղղել ձեր մտքերն առաջ՝ դեպի այն ժամանակը, երբ Տեր Աստված տվեց այս պատվիրաններն իր զավակներին. և ես կկամենայի, որ դուք հիշեք, որ Տեր Աստված քահանաներ ակարգեց՝ ըստ իր սուրբ կարգի, որն ըստ իր Որդու կարգի էր, սովորեցնելու համար այս բաները ժողովրդին:

2 Եվ այդ քահանաները կարգվեցին՝ ըստ իր Որդու ակարգի, մի բձևով, որի միջոցով ժողովուրդը կարողանար իմանալ, թե ինչ ձևով սպասեր նրա Որդուն՝ փրկագնման համար:

3 Եվ այս է ձևը, ըստ որի նրանք կարգվեցին՝ լինելով ականչված ու բպատրաստված աշխարհի գհիմնադրումից ի վեր, համաձայն Աստծո դկանխագիտության, իրենց խիստ մեծ հավատքի ու բարի գործերի շնորհիվ. սկզբում թողնված լինելով՝ եընտրելու բարին կամ չարը. հետևաբար, նրանք ընտրած լինելով բարին, և գործադրելով անչափ մեծ զհավատք, էկանչվում են մի սուրբ կոչումով, այո, այն սուրբ կոչումով, որը պատրաստված էր այդպիսիների համար՝ մի նախապատրաստված փրկագնմամբ և դրա համաձայն:

4 Եվ այսպես, նրանք ականչված են եղել այս սուրբ կոչմանն իրենց հավատքի շնորհիվ, մինչդեռ մյուսները մերժում էին Աստծո Հոգին իրենց սրտերի կարծրության և իրենց մտքերի կուրության պատճառով, մինչդեռ եթե դա եղած չլիներ այդպես, նրանք կկարողանային ունենալ այնպիսի մեծ բարտոնություն, ինչպես իրենց եղբայրները:

5 Կամ ի վերջո, սկզբում նրանք անույն դիրքի վրա էին իրենց եղբայրների հետ. այսպիսով, այս սուրբ կոչումը, նախապատրաստված լինելով աշխարհի հիմնադրումից ի վեր այնպիսիների համար, ովքեր չէին կարծրացնի իրենց սրտերը, որը Միածին Որդու քավության մեջ և միջոցով էր, ով նախապատրաստվել էր,–

6 Եվ այսպես, այս սուրբ կոչումով կանչված և Աստծո սուրբ կարգի բարձրագույն քահանայությամբ կարգված՝ սովորեցնելու նրա պատվիրանները մարդկանց զավակներին, որպեսզի նրանք նույնպես կարողանան մտնել նրա ահանգիստը,–

7 Այս բարձրագույն քահանայությունը, լինելով ըստ իր Որդու կարգի, կարգ, որը կար աշխարհի հիմնադրումից ի վեր. կամ, այլ խոսքով, լինելով աառանց օրերի սկզբի կամ տարիների վերջի, նախապատրաստված լինելով հավերժությունից մինչև ողջ հավերժություն, համաձայն բոլոր բաների վերաբերյալ բնրա կանխագիտության,–

8 Արդ, նրանք ակարգվում էին ըստ այս ձևի,– կանչվելով մի սուրբ կոչումով, և ձեռնադրվելով մի սուրբ արարողությամբ, և իրենց վրա վերցնելով սուրբ կարգի բարձրագույն քահանայությունը, կոչում և արարողություն և բարձրագույն քահանայություն, որն առանց սկզբի է կամ վերջի,–

9 Այսպիսով, նրանք դառնում են աքահանայապետեր հավիտյան, ըստ Որդու կարգի՝ Հոր Միածնի, որն առանց օրերի սկզբի է կամ տարիների վերջի, որը լի է բշնորհով, անաչառությամբ և ճշմարտությամբ: Եվ դա այդպես է: Ամեն:

10 Արդ, ինչպես ես ասացի սուրբ կարգի կամ այս աբարձրագույն քահանայության վերաբերյալ, կային շատերը, որոնք կարգվեցին ու դարձան Աստծո քահանայապետեր. և դա Աստծո առջև նրանց խիստ մեծ հավատքի ու բապաշխարության և նրանց արդարության շնորհիվ էր, նրանք՝ նախընտրելով ավելի շուտ ապաշխարել ու գործել արդար, քան կործանվել,

11 Հետևաբար, նրանք կանչվեցին ըստ այս սուրբ կարգի և ասրբագործվեցին, և նրանց բհանդերձները լվացվեցին ճերմակ՝ Գառան արյան միջոցով:

12 Արդ, նրանք, աՍուրբ Հոգով բսրբագործված, իրենց հանդերձները ճերմակ դարձած, գանարատ ու անբիծ լինելով Աստծո առաջ, չէին կարողանում նայել դմեղքի վրա, բացի միայն եզզվանքով. և կային շատերը, չափից դուրս հսկայական քանակությամբ, ովքեր դարձել էին անարատ և մտել Աստծո՝ իրենց Տիրոջ հանգիստը:

13 Եվ արդ, իմ եղբայրնե՛ր, ես կկամենայի, որ դուք ձեզ խոնարհեցնեք Աստծո առաջ և ապաշխարությանը վայել ապտուղ բերեք, որպեսզի դուք նույնպես կարողանաք մտնել այդ հանգիստը:

14 Այո, խոնարհեցրե՛ք ձեզ, նույնիսկ ինչպես ժողովուրդը աՄելքիսեդեկի օրերում, որը նույնպես քահանայապետ էր՝ ըստ այս նույն կարգի, որի մասին ես խոսել եմ, որը նույնպես վերցրեց իր վրա բարձրագույն քահանայությունը հավիտյան:

15 Եվ դա այն նույն Մելքիսեդեկն էր, որին աԱբրահամը բտասանորդ վճարեց. այո, նույնիսկ մեր հայր Աբրահամը վճարեց տասնորդ՝ մեկ տասներորդ մասն իր ողջ ունեցածի:

16 Արդ, այս աարարողությունները տրվում էին ըստ այս ձևի, որպեսզի դրա միջոցով ժողովուրդը կարողանար սպասել Աստծո Որդուն, այն լինելով մի բմարմնավորում նրա կարգի, կամ այն լինելով նրա կարգը, և դա՝ որպեսզի նրանք կարողանային սպասել նրան իրենց մեղքերի թողության համար, որպեսզի նրանք կարողանային մտնել Տիրոջ հանգիստը:

17 Արդ, այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի երկրի վրա. և նրա ժողովուրդը դարձել էր ուժեղ անօրինության ու պղծության մեջ. այո, նրանք բոլորը մոլորվել էին. նրանք լի էին ամեն ձևի ամբարշտությամբ.

18 Բայց Մելքիսեդեկը, գործադրած լինելով զորեղ հավատք, և ստացած լինելով բարձրագույն քահանայության պաշտոնը, ըստ Աստծո ասուրբ կարգի, քարոզեց ապաշխարություն իր ժողովրդին: Եվ, ահա նրանք ապաշխարեցին. և Մելքիսեդեկն իր օրերում հաստատեց խաղաղություն երկրում. այդ պատճառով նա կոչվեց խաղաղության իշխան, քանզի նա Սաղեմի թագավորն էր. և թագավորում էր իր հոր ներքո:

19 Արդ, կային աշատերը նրանից առաջ, և նաև կային շատերը՝ հետո, բայց բոչ մեկն ավելի մեծ չէր. այդ պատճառով, նրա մասին նրանք ավելի մանրամասնորեն են հիշատակել:

20 Արդ, կարիք չկա, որ ես վերապատմեմ նյութը. ինչ ես ասացի երևի բավական է: Ահա ասուրբ գրքերը ձեր առջև են. եթե դուք կամենաք բաղավաղել դրանք, դա պիտի լինի ի սեփական կործանումն ձեզ:

21 Եվ արդ, եղավ այնպես, որ երբ Ալման ասաց այս խոսքերը նրանց, նա առաջ մեկնեց իր ձեռքը դեպի նրանց ու գոչեց զորեղ ձայնով՝ ասելով. Հիմա՛ է ժամն աապաշխարելու, քանզի փրկության օրը մոտենում է,

22 Այո, և Տիրոջ ձայնը հրեշտակների աբերանով հայտարարում է այդ՝ բոլոր ազգերին, այո՛, հայտարարում է այդ, որպեսզի նրանք կարողանան ունենալ ավետիք մեծ ուրախության. այո, և նա հնչեցնում է այս ավետիքն իր ողջ ժողովրդի մեջ, այո, այսինքն՝ նրանց, որ սփռված են ամենուրեք երկրի երեսին. այդ պատճառով նրանք եկել են մեզ մոտ:

23 Եվ դրանք հայտնի են դարձվել մեզ ապարզ արտահայտություններով, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, որ մենք չկարողանանք սխալվել. և այս մի օտար երկրում մեր բթափառականներ լինելու պատճառով. հետևաբար, մենք այսպես մեծապես առանձնաշնորհված ենք, քանզի մենք ունենք այս ավետիքը՝ հայտարարված մեզ, մեր այգու բոլոր մասերում:

24 Քանզի, ահա ահրեշտակները հայտարարում են դա շատերին այս ժամանակաընթացքում, մեր երկրում. և դա մարդկանց զավակների սրտերը պատրաստելու նպատակով է, որպեսզի իր փառքով նրա գալստյան ժամանակ ընդունեն նրա խոսքը:

25 Եվ արդ, մենք միայն սպասում ենք լսելու ուրախ լուրեր նրա գալստյան մասին՝ հայտարարված մեզ հրեշտակների բերանով. քանզի մենք աչգիտենք որքան շուտ է գալու այդ ժամանակը: Աստված անի, որ դա լինի իմ օրում. բայց լինի դա շուտ, թե ուշ, դրանում ես կցնծամ:

26 Եվ դա պիտի հայտնի դարձվի աարդար ու սուրբ մարդկանց, հրեշտակների բերանով, նրա գալստյան ժամանակ, որպեսզի մեր հայրերի խոսքերը կարողանան իրագործվել, ըստ դրա, ինչ նրանք խոսել են նրա վերաբերյալ, որը մարգարեության ոգու համաձայն էր, որը նրանց մեջ էր:

27 Եվ արդ, իմ եղբայրնե՛ր, ես ացանկանում եմ իմ սրտի ամենախորքից, այո, մեծ տագնապով, մինչև անգամ՝ ցավով, որ դուք ականջ դնեք իմ խոսքերին, և դեն ձգեք ձեր մեղքերն ու չհետաձգեք ձեր ապաշխարության օրը.

28 Այլ, որ դուք խոնարհեցնեք ձեզ Տիրոջ առաջ, և կանչեք նրա սուրբ անունը, և աարթուն կենաք ու շարունակ աղոթեք, որպեսզի դուք չլինի թե բփորձվեք ավելի, քան դուք կարող եք դիմանալ, և այսպես առաջնորդվեք Սուրբ Հոգուց՝ դառնալով խոնարհ, գհեզ, հլու, համբերատար, սիրով և ողջ երկայնամտությամբ լի.

29 աՈւնենալով հավատք առ Տերը. ունենալով մի հույս, որ դուք պիտի ստանաք հավերժական կյանք. ունենալով Աստծո բսերը միշտ ձեր սրտերում, որպեսզի դուք կարողանաք բարձրացվել վերջին օրը և մտնել նրա գհանգիստը:

30 Եվ թող Տերը շնորհի ձեզ ապաշխարություն, որ դուք վայր չբերեք նրա ցասումը ձեզ վրա, որ դուք չկապվեք ադժոխքի շղթաներով, որ դուք չտանեք երկրորդ բմահը:

31 Եվ Ալման խոսեց էլ ավելի շատ խոսքեր ժողովրդի համար, որոնք գրված չեն այս գրքում: