Գրադարան
Դաս 101. Ալմա 45–48


Դաս 101

Ալմա 45–48

Նախաբան

Իր որդի Հելամանին վերջին հրահանգները տալուց հետո Ալման հեռացավ նեփիի ժողովրդից և այլևս երբեք չլսեցին նրա մասին: Հելամանը դարձավ մեծ հոգևոր առաջնորդ և Մորոնի զորապետը դարձավ կարևոր ռազմական առաջնորդ՝ նեփիացիների համար դժվարին ժամանակներում: Ամաղիկիան՝ մի խումբ նեփիացի պառակտիչների ղեկավարը, մի նենգ ծրագիր առաջարկեց՝ նեփիացիների վրա զորություն ձեռք բերելու համար: Մորոնի զորապետը օգնեց նեփիացիներին պաշտպանվել իրենց թշնամիների հարձակումներից, որպեսզի նրանք կարողանային պահել իրենց ազատությունը և երկրպագելու իրավունքը:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 45

Հելամանը հավատում է Ալմայի խոսքերին և սկսում է իր ծառայությունը

Հրավիրեք ուսանողներին մտածել մի հարցազրույցի մասին, որ նրանք ունեցել են իրենց ծնողի կամ քահանայության ղեկավարի հետ:

  • Ի՞նչ հարցեր են ծնողները կամ քահանայության ղեկավարները սովորաբար տալիս հարցազրույցների ժամանակ:

Կարճ քննարկումից հետո բացատրեք, որ նախքան Ալման իր որդի Հելամանին հանձնեց սուրբ հիշատակարանները և հեռացավ երկրից (տես Ալմա 45.18–19), նա Հելամանին մի շարք հարցեր տվեց: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 45.2–8, փնտրելով Ալմայի տված հարցերը և Հելամանի տված պատասխանները:

  • Երբ Ալման և Հելամանը ունեցան այս զրույցը, նեփիացիները պատերազմում էին լամանացիների հետ: Ձեր կարծիքով, Հելամանի հավատքն ինչե՞ս էր օգնում իրեն պատերազմի ժամանակ և իր ծառայության ընթացքում:

  • Ե՞րբ եք դուք ուժ ստացել առ Հիսուս Քրիստոսը ձեր հավատքից, մարգարեների խոսքերից և պատվիրանները պահելու ձեր պատասխանատվությունից:

Ամփոփեք Ալմա 45.9–19, ասելով ուսանողներին, որ երբ Ալման մարգարեացավ նեփիի ժողովրդի վերջնական կործանման մասին, նա հեռացավ երկրից և այլևս երբեք չլսեցին նրա մասին: Նախքան հեռանալը նա տվեց իր վերջին մարգարեությունը: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 45.16:

  • Ի՞նչ ճշմարտություններ մենք կարող ենք սովորել այս մարգարեությունից: (Ուսանողները կարող են նշել մի շարք սկզբունքներ, սակայն համոզվեք, որ նրանք հասկանում են, որ Տերը չի կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել:)

Բացատրեք, որ Հելամանը սկսեց իր ծառայությունը երկրով մեկ Եկեղեցու վրա քահանաներ և ուսուցիչներ նշանակելով: Հրավիրեք ուսանողներին աչքի անցկացնել Ալմա 45.23–24, փնտրելով, թե ինչպես ժողովուրդն արձագանքեց եկեղեցու այս ղեկավարներին:

  • Ինչպե՞ս ժողովուրդն արձագանքեց Եկեղեցու իրենց ղեկավարներին: Ինչո՞ւ որոշ մարդիկ հրաժարվեցին լսել Եկեղեցու ղեկավարներին:

Ալմա 46

Մորոնի զորապետը հավաքում է արդարներին, որ պաշտպանեն իրենց իրավունքները և իրենց կրոնը

Ամփոփեք Ալմա 46.1–3, բացատրելով, որ նրանք, ովքեր չլսեցին Եկեղեցու ղեկավարներին, առաջնորդվեցին Ամաղիկիա անունով մի մարդու կողմից: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 46.4–5, փնտրելով, թե ինչ էին ցանկանում Ամաղիկիան և նրա հտևորդները: Հրավիրեք ուսանողներին բացատրել այն, ինչ իրենք բացահայտեցին:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 46.6–7, փնտրելով Ամաղիկիայի ազդեցության հետևանքները նրանց վրա, ովքեր հետևեցին նրան:

  • Ի՞նչ պատահեց Ամաղիկիայի ազդեցության արդյունքում:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 46.8–10, փնտրելով դասերը, որոնք Մորմոնը ցանկանում էր, որ մենք սովորենք Ամաղիկիայի արարքներից: Դուք կարող եք նշել, որ այս խրատներից շատերը ներկայացվում են «Այսպիսով մենք տեսնում ենք» և «Մենք տեսնում ենք» բառերով: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս խրատներն իրենց սուրբ գրություններում:) Ուսանողները կարող են գտնել հետևյալ խրատները.

Շատ մարդիկ արագ են մոռանում Տիրոջը և անօրինություն անում:

Մեկ ամբարիշտ մարդ կարող է առաջ բերել մեծ ամբարշտություն:

Ամաղիկիային Մորոնի զորապետի հետ հակադրելու համար խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 46.11–18 և Ալմա 48.11–13, 17: Հրավիրեք դասարանի կեսին փնտրել, թե ինչ էր ուզում Մորոնին: Հրավիրեք դասարանի մյուս կեսին փնտրել բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպիսին էր Մորոնին: (Օգնեք ուսանողներին տեսնել Մորոնիի արդար դրդապատճառների և Ամաղիկիայի ամբարիշտ դրդապատճառների միջև եղած տարբերությունը: Մորոնին աջակցում էր ազատության և արդարության նպատակին, մինչդեռ Ամաղիկիան զորություն էր փափագում ձեռք բերել և ցանկանում էր գերության բերել նեփիացիներին:)

  • Հիմնվելով ձեր կարդացածի վրա, դուք ինչպե՞ս կնկարագրեիք Մորոնի զորապետին: Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են առաջարկել մի շարք տարբեր սկզբունքներ, ներառյալ այն ճշմարտությունը, որ մեկ արդար մարդը կարող է առաջ բերել մեծ արդարություն:)

  • Համաձայն Ալմա 46.11–18, ինչի՞ համար էր Մորոնին աղոթում: (Որ ազատության օրհնությունները մնային նեփիացիների հետ և որ «Քրիստոնյաների գործը» հովանավորվեր Աստծո կողմից:)

Մորոնին աղոթեց «Քրիստոնյաների գործի» համար: Համաձայն Ալմա 46.12, ըստ Մորոնիի Քրիստոնյաներն ի՞նչ երեք գաղափարներ պատք է պաշտպանեին: (Օգնեք ուսանողներին հասկանալ, որ մեր պարտքն է պաշտպանել ընտանիքներին, մեր կրոնը և մեր ազատությունը: Տես նաև Ալմա 43.45–48:)

  • Ի՞նչ խնդիրներ կան այսօր կանգնած ընտանիքների, Քրիստոնյաների և ազատության դեմ: Ի՞նչ պատշաճ եղանակներով մենք կարող ենք պաշտպանել մեր ընտանիքներին, մեր կրոնը և մեր ազատությունը:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 46.18–22, փնտրելով, թե ինչ խնդրեց Մորոնին իր ժողովրդին անել: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները այս հատվածներում նշեն ուխտ բառը:)

  • Ի՞նչ ուխտեցին ժողովուրդն անել: (Պաշտպանել իրենց իրավունքները և իրենց կրոնը, չթողնել Տիրոջը, չխախտել Աստծո պատվիրանները և չամաչել իրենց վրա վերցնել Քրիստոսի անունը:)

  • Համաձայն Ալմա 46.22, ի՞նչ արեցին մարդիկ որպես իրենց կապած ուխտի խորհրդանիշ: (Նրանք պատռեցին իրենց հանդերձները և գցեցին Մորոնիի ոտքերի մոտ:)

Ցուցադրեք մի հագուստ և պատռեք այն մեջտեղից: Դուք կարող եք բացատրել, որ իրենց հանդերձները պատռելով մարդիկ ցույց էին տալիս իրենց նվիրվածությունն առ իրենց կապած ուխտը:

  • Համաձայն Ալմա 46.21–22, ի՞նչ ասացին ժողովուրդը, որ պիտի պատահեր, եթե նրանք չպահեին իրենց ուխտը:

  • Ինչպե՞ս է սա ձեզ օգնում հասկանալ ուխտերի էության կարևորությունը, որոնք մենք կապում ենք Աստծո հետ:

Հիշեցրեք ուսանողներին, որ Մորոնին և իր ժողովուրդը հանդիպում էին թշնամիներին, ովքեր ուզում էին կործանել նրանց:

  • Համաձայն Ալմա 46.18, ի՞նչը կարող էր, ըստ Մորոնիի ասածի, կործանման բերել իր ժողովրդին:

Գրատախտակին գրեք հետևյալը. Եթե մենք պահենք մեր ուխտերը, Աստված …

Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես կարող են նրանք լրացնել նախադասությունը՝ հիմնվելով Ալմա 46.18–22–ից սովորածի վրա: Նաև խնդրեք նրանց օրինակ բերել, թե ինչպես նրանք գիտեն, որ նախադասությունը ճիշտ է: Պատասխանները կարող են բազմազան լինել: Ամփոփեք պատասխանները, լրացնելով գրատախտակի արտահայտությունը հետևյալ կերպ. Եթե մենք պահենք մեր ուխտերը, Աստված կօրհնի մեզ: Խրախուսեք ուսանողներին Ալմայի մնացած գլուխներն ուսումնասիրելիս փնտրել մի իրադարձություն, որտեղ արտացոլված է այս սկզբունքը: Դուք կարող եք պատմել մի ժամանակաշրջանի մասին, երբ Տերն օրհնել է ձեզ ձեր ուխտերը մեծարելու համար:

Ամփոփեք Ալմա 46.29–41: Բացատրեք, որ Ամաղիկիան և իր հատևորդները տեսան, որ նրանք ավելի բազմաքանակ էին, ուստի իրենք գնացին Նեփիի երկիրը, փորձելով միանալ լամանացիներին: Մորոնիի բանակը թույլ չտվեց, որ Ամաղիկիայի խմբի մեծամասնությունը հասներ Նեփիի երկրին: Ամաղիկիայի հետևորդներից շատերը ուխտի մեջ մտան՝ ազատությանը աջակցելու համար: Մի քանիսը, ովքեր հրաժարվեցին ուխտի մեջ մտնել, մահվան դատապարտվեցին: Ամաղիկիան և նրա մարդկանցից ընդամենը մի քանիսը փախուստի դիմեցին և միացան լամանացիներին:

Ալմա 47

Խարդավանքով Ամաղիկիան դառնում է լամանացիների թագավորը

Հարցրեք ուսանողներին, թե ինչ կզգային իրենք, եթե մասնակցեին մրցակցային խաղի կամ մեկ այլ պայքարի, և ունենային մի գիրք, որը կպարունակեր մի ցուցակ, թե ինչ էր պատրաստում անել իրենց հակառակորդը պայքարում հաղթելու համար: Ասեք ուսանողներին, որ Ալմա 47–ը մեզ նմանեցնելով, մենք կարող ենք որոշ կարևոր դասեր սովորել Սատանայի մարտավարության մասին, երբ փորձում է պարտության մատնել մեզ:

Ամփոփեք Ալմա 47.1–6, ասելով ուսանողներին, որ Ամաղիկիան չէր հրաժարվում նեփիացիներին իշխելու իր նպատակից: Նա մշակեց մի խորամանկ ծրագիր, որ գահազրկեր լամանացիների թագավորին և դառնար նրանց թագավորը, որպեսզի նա կարողանար ի վերջո լամանացիներին տանել նեփիացիների դեմ պատերազմելու: Երբ Ամաղիկիան միացավ լամանացիներին, նա ձեռք բերեց նրանց թագավորի բարեհաճությունը, ով նրան տվեց լամանացիների բանակի մի մասի հրամանատարությունը: Ամաղիկիային և իր զորքին թագավորը հրամայեց հետապնդել լամանացիների բանակի անհնազանդ մասին, որն առաջնորդվում էր Լեքոնտի անունով մի մարդ: Ամաղիկիային հրամայված էր ստիպել Լեքոնտիի զորքին գնալ նեփիացիների դեմ, սակայն Ամաղիկիան այլ ծրագրեր ուներ:

Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել Ալմա 47.7–19, պատկերացնելով, որ իրենք Լեքոնտին են և Ամաղիկիան Սատանան է: Խնդրեք նրանց մտքում կարդալ Ալմա 47.7–10, փնտրելով, թե ուր գնաց Լեքոնտին իր զորքին պաշտպանելու համար և ինչ էր Ամաղիկիան փորձում համոզել Լեքոնտիին անել:

  • Որտե՞ղ էր Լեքոնտին հավաքել իր զորքը ճակատամարտին պատրաստվելիս: Ի՞նչ առավելություն ունի զորքը, երբ այն ավելի բարձր տարածքում է, քան իր թշնամին:

  • Ի՞նչ էր Ամաղիկիան ուզում, որ Լեքոնտին աներ: Ի՞նչ եղանակներով է Սատանան փորձում համոզել մեզ ցած իջնել բարձր տեղից: (Հնարավոր պատասխանները ներառում են մեր չափանիշները ցածրացնելը և գայթակղելը մեզ գնալ վայրեր, որտեղ մենք հոգևորապես ապահով չենք:)

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 47.11–19: Խնդրեք դասարանին հետևել, խորհելով այն մասին, թե ինչպես կարող են Ամաղիկիայի մարտավարությունը նմանեցվել մեզ կործանելու Սատանայի մարտավարությանը:

  • Ինչո՞վ էր Ամաղիկիայի մարտավարությունը նման մեզ կործանելու համար Սատանայի մարտավարությանը: (Հնարավոր պատասխանները ներառում են, որ Սատանան համառ է, ստախոս, նենգ և անգութ:)

  • Ի՞նչ եղանակներով է Սատանան փորձում մեզ «աստիճանաբար» թունավորել:

Ամփոփեք Ալմա 47.20–36, բացատրելով, որ Ամաղիկիան շարունակեց խաբել և սպանել, մինչև նա դարձավ լամանացիների թագավորը: Շեշտեք, որ Ամաղիկիայի նպատակները և մարտավարությունը շատ նման էին մեր հետ կպված Սատանայի ունեցած նպատակներին և մարտավարությանը: Հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Սատանան փնտրում է կործանել մեզ և նա աստիճանաբար գայթակղում է մեզ ցածրացնել մեր չափանիշները:

Ալմա 48

Մորոնի զորապետը ոգեշնչում է նեփիացիներին լինել պատրաստ և հավատարիմ

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 48.7–10, փնտրելով, թե ինչ էր անում Մորոնին, մինչ Ամաղիկիան ձգտում էր իշխանություն ձեռք բերել լամանացիների մեջ:

  • Ի՞նչ էր անում Մորոնին, մինչ Ամաղիկիան ձգտում էր իշխանություն ձեռք բերել լամանացիների մեջ:

  • Ի՞նչ արեց Մորոնին, որ զորացներ իր մարդկանց և ամրացներ նրանց քաղաքները հետագա հարձակումների դեմ: Հատկապես ո՞ր տարածքներին Մորոնին հատուկ ուշադրություն դարձրեց:

Ուսանողներին ժամանակ տվեք խորհել իրենց կյանքի թույլ կողմերի մասին, և թե ինչ կարող են նրանք անել, որ ամրացնեն այդ կողմերը: Խնդրեք նրանց գրել իրենց մտքերը:

  • Համաձայն Ալմա 48.10, ինչո՞ւ էր Մորոնին ջանասիրաբար աշխատում ամրացնել իր ժողովրդին իրենց թշնամիների հարձակումների դեմ: (Շեշտեք, որ Մորոնին ցանկանում էր օգնել պաշտպանել նեփիացիների ազատությունը իրենց կրոնը ունենալու համար:)

  • Ի՞նչ են այսօր մեզ սովորեցնում Եկեղեցու ղեկավարները, որ օգնեն ամրացնել մեր հոգևոր թուլությունները:

  • Ինչո՞ւ են Եկեղեցու ղեկավարները ջանասիրաբար աշխատում, որ ամրացնեն մեզ հոգևորապես:

Վստահեցրեք ուսանողներին, որ երբ մենք հետևենք Տիրոջ ծառաների խորհրդին, մենք կամրանանք գայթակղությունների դեմ:

Խրախուսեք ուսանողներին Ալմայի մնացած գլուխներում ուշադրությամբ փնտրել սկզբունքներ՝ ուխտերը պահելու կարևորության և Սատանայի դեմ պայքարելու համար մեզ ամրացնելու կարևորության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 46.21–22: Ուխտերի լրջությունը

Յոթանասունից Երեց Փոլ Ե. Քոլիքերը վկայել է ուխտերի մեջ մտնելու կարևորության մասին.

«Ուխտ կապելուն լրջորեն մոտենալը խիստ կարևոր է մեր հավերժական փրկության համար: Ուխտերը պայմանագրեր են, որ մենք կապում ենք մեր Երկնային Հոր հետ, ըստ որոնց մենք մեր ողջ սրտով, մտքով և էությամբ պահել Տիրոջ կողմից սահմանված պատվիրանները: Երբ մենք հավատարմորեն պահում ենք մեր պայմանագրերը, Նա ուխտում է, կամ խոստանում, օրհնել մեզ այն ամենով, ինչ Նա ունի» (“Gospel Covenants Bring Promised Blessings,” Ensign or Liahona, Nov. 2005, 94)։

Ալմա 48.19 «Ոչ պակաս պիտանի»

Նախագահ Հովարդ Վ. Հանտերը բացատրել է, թե ինչ ի նկատի ուներ Մորմոնը, երբ նա գրեց, որ Հելամանը «ոչ պակաս պիտանի էր ժողովրդի համար, քան Մորոնին էր».

«Չնայած որ Հելամանն այդքան նկատելի կամ աչքի ընկնող չէր, ինչպես Մորոնին, նա նույնքան պիտանի էր. որը նշանակում է, որ նա նույնքան օգտակար էր, որքան Մորոնին:

Մեզանից բոլորը չէ, որ լինելու են Մորոնիի նման՝ ամեն օր ողջ օրը մեր գործընկերների խրախուսանքին արժանի: Մեզանից շատերը կլինեն լուռ, համեմատաբար ոչ հայտնի մարդիկ, որ գալիս ու գնում ենք և անում ենք մեր աշխատանքն առանց շեփորելու: Ձեզանից նրանց, ովքեր կարող են գտնել այդ միայնակ կամ վախեցնող կամ առանձնապես ոչ լավ, ես ասում եմ, որ դուք «ոչ պակաս պիտանի եք», քան ձեր գործընկերներից ամենաազդուները: Դուք նույնպես Աստծո բանակի մի մասն եք:

Խորհեք, օրինակ, այն մեծ ծառայության մասին, որ մայրը կամ հայրը լուռ կատարում են Վերջին Օրերի Սրբերի արժանի տանը: Մտածեք Ավետարանի Վարդապետության ուսուցիչների և Երեխաների Խմբի խմբավարների և սկաուտների ղեկավարների և Սփոփող Միության այցելող ուսուցիչների մասին, ովքեր ծառայում և օրհնում են միլիոնավորների, սակայն որոնց անունները երբեք հրապարակավ չեն ողջունվում կամ աչքի ընկնում ազգային լրատվամիջոցներում:

Տասնյակ հազարավոր անտեսանելի մարդիկ հնարավոր են դարձնում մեր հեռանկարները և երջանկությունը ամեն օր: Ինչպես ասվում է սուրբ գրություններում, նրանք «ոչ պակաս պիտանի են», քան նրանք, ում կյանքը թերթերի առաջին էջերում են:

Պատմության հռչակը և ժամանակակից ուշադրությունը շատ հաճախ կենտրոնանում է մեկի վրա, քան շատերի (“No Less Serviceable,” Ensign, Apr. 1992, 64):