Գրադարան
Դաս 88. Ալմա 30


Դաս 88

Ալմա 30

Նախաբան

Նեփիացիների և Լամանացիների միջև մեծ ճակատամարտից հետո խաղաղություն տիրեց երկրում: Մոտ երկու տարի անց Կորիհոր անունով մի մարդ սկսեց քարոզել, որ գոյություն չունի Աստված, որ չի լինելու ոչ մի Քրիստոս և չկա ոչ մի մեղք: Նա անարգում էր Եկեղեցու առաջնորդներին, մեղադրելով նրանց նրանում, որ ուսուցանում էին կեղծ ավանդույթներ: Նրա կեղծ ուսմունքները շատ մարդկանց տարան լուրջ մեղքեր գործելու: Կորիհորը բերվեց Ալմայի առջև, ով վկայել էր Հիսուս Քրիստոսի մասին և ուսուցանել, որ բոլոր բաները վկայում են , որ կա մի Գերագույն Արարիչ: Ի վերջո, Աստծո զորությամբ Կորիհորը զարկվեց համրությամբ և համոզվեց ճշմարտության մեջ: Սակայն, երբ նա խնդրեց, որ իր ձայնը վերականգվեր, Ալման մերժեց նրա խնդրանքը, ասելով, որ նա նորից կեղծ ուսմունքեր կքարոզեր, եթե կրկին նրա ձայնը վերկանգվեր: Կորիհորն իր կյանքի մնացած մասը անցկացրեց ուտելիք մուրալով, մինչև որ ոտնակոխ արվեց ի մահ մի խումբ Նեփիացիների կողմից, ովքեր առանձնացել էին իրենց կոչելով Զորամացիներ:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 30.1–18

Կորիհորը, մի հակաքրիստոս,ծաղրում է Քրիստոսի վարդապետությունը

Նախքան դասը սկսելը, մի փոքրիկ անցք բացեք կոկա կոլայի շշի ներքևում և թույլ տվեք, որ պարունակությունը դուրս հոսի: Ցույց տվեք շիշը դասարանին առանց հայտնելու, որ այն դատարկ է: Հարցրեք, թե ով է ուզում այն և որքան կվճարի դրա համար: Խնդրեք որևէ ուսանողի առաջ գալ, զննել շիշը և ասել դասարանին, թե ինչ կա նրանում: (Կոկա կոլայի փոխարեն դուք կարող եք օգտագործել որևէ դատարկ արկղ, տոպրակ կամ փաթեթածրար, որը սովորաբար պարունակում է ինչ որ բան, որն ուսանողները սիրում են:)

  • Ինչպե՞ս են կեղծ ուսմունքները նման այս կոկա կոլայի շշին: (Դրանք հաճախ հրապուրիչ են դրսից, բայց դատարկ են ներսից:)

Բացատրեք, որ այսօրվա դասում ուսանողները կսովորեն մի մարդու մասին, որի անունը Կորիհոր է: Երբ նրանք ուսումնասիրեն Ալմա 30 գլուխը, խրախուսեք նրանց մտածել թե ինչպես Կորիհորի ուսմունքները հոգևորապես դատարկ դարձրեցին նրան և մյուսներին:

Ասացեք ուսանողներին, որ Լամանացիների դեմ պատերազմի ժամանակաշրջանից հետո Ամմոնի ժողովուրդը (Անթի Նեփի Լեքիները) մտան խաղաղության մի ժամանակաշրջան: Ապա Կորիհորն ընդհատեց նրանց խաղաղությունը: Խնդրեք ուսանողներին կարդալ Ալմա 30.6, 12, որոնելով մի բառ, որը նկարագրում է այդ մարդուն: (Այդ բառը հակաքրիստոսն է: Բացատրեք, որ այդ բառի սահմանումներից մեկն է՝ «ամեն ոք, ով բացահայտորեն կամ ծածուկ ընդդիմանում է Քրիստոսին, կամ այն ամենը, որ ավետարանի և փրկության ճշմարիտ ծրագրի կեղծ արտահայտումն է» [Սուրբ գրքերի ուղեցույց, «հակաքրիստոս», scriptures.lds.org]:)

Պատրաստեք հետևյալ վարժությունը թերթիկների վրա կամ գրեք գրատախտակին՝ դասը սկսելուց առաջ: Եթե դուք գրեք այն գրատախտակին, խնդրեք երեխաներին արտագրել այն տետրերում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերոմ: Այն կօգնի նրանց տեսնել, թե ինչպես է սատանան և նրանք, ովքեր ծառայում են նրան, օգտագործում կեղծ վարդապետություններ՝ հրապուրելու մեզ մեղք գործել:

Կորիհոր հակաքրիստոսի կեղծ ուսմունքները

Կեղծ ուսմունք

Ուղերձ

1. Ալմա 30.13–14

ա. Դուք չեք կարող իմանալ, թե արդյոք ինչ որ բան ճշմարիտ է, մինչև այն չտեսնեք: Ուստի, դուք չեք կարող իմանալ, որ կլինի Քրիստոս:

2. Ալմա 30.15

բ. Չկա այնպիսի բան, ինչպիսին մեղքն է: Չկա համաշխարհային չափանիշ, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ:

3. Ալմա 30.16

գ. Մարդիկ բարգավաճում են իրենց իսկ ջանքերով միայն: Չկա այնպիսի բան, ինչպիսին քավությունն է:

4. Ալմա 30.17 (սկսելով «ամեն մարդ ընթանում էր …»)

դ. Անհնարին է իմանալ այն բաների մասին, որոնք տեղի են ունենալու ապագայում, այսպիսով՝ դուք չպետք է հավատաք Քրիստոսին կամ հետևեք մարդկանց խոսքերին, ովքեր ասում են, թե իրենք մարգարեներ են:

5. Ալմա 30.17 (սկսելով «ինչ որ մարդ արել է …»)

ե. Մեղքի ներումը խելագար միտք է, որը գալիս է կեղծ ավանդույթներից:

6. Ալմա 30.18

զ. Չկա կյանք մահից հետո, այսպիսով՝ կարիք չկա անհանգստանալ այս կյանքից հետո դատաստանի մասին:

Ուսանողներին զույգերի բաժանեք: Խնդրեք նրանց միասին կարդալ Ալմա 30.12–18: Հրահանգեք նրանց համեմատել ուսմունքների ուղերձները, որոնք ձախ կողմում են, այն ուսմունքների ուղերձների հետ, որոնք աջ կողմում են: (Պատասխաններ. 1–դ, 2–ա, 3–ե, 4–գ, 5–բ, 6–զ:)

Ուսանողներին օգնելու վերլուծել Կորիհորի ուսմունքները և կիրառել իրենց սովորածը տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպիսի՞ ուսմունքների ազդեցության եք ենթարկվել, որոնք նման են Կորիհորի ուսմունքներին:

  • Համաձայն Ալմա 30.18-ի, Կորիհորի ուսմունքները ի՞նչ էին մարդկանց առաջնորդում անել:

  • Ինչո՞ւ եք կարծում, որ այս ուսմունքները տանում էին մարդկանց գայթակղությունների հանձնվելուն:

  • Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածներից կեղծ ուսմունքների վտանգների մասին: (Օգնեք ուսանողներին գտնել հետևյալ սկզբունքը. Սատանան օգտագործում է կեղծ վարդապետություններ՝ գայթակղելու համար մեզ մեղք գործել:)

Խնդրեք ուսանողներին պատկերացնել հետևյալ իրավիճակը.

Մի ընկեր հրավիրում է ձեզ տեսախաղ խաղալ: Երբ գալիս եք ձեր ընկերոջ տուն, հասկանում եք, որ դա մոլեխաղ է և որ այն հարուստ է անհամեստ հագնված կերպարներով: Երբ տատանվում եք խաղալ այդ խաղը, ձեր ընկերը խնդրում է բացատրել, թե ինչու դուք չեք կամենում խաղալ այն:

  • Ի՞նչ կասեիք դուք: (Ուսանողները կարող են բացատրել, որ այդ խաղը խախտում է իրենց հավատքի չափանիշները:)

  • Եթե ձեր ընկերը սկսում է քննադատել ձեզ կամ ձեր հավատալիքները, ասելով, որ այն սահմանափակում է ձեր ազատությունը, ի՞նչ կպատասխանեիք:

Ալմա 30.19–60

Կորիհորը նշան է պահանջում Ալմայից և Աստծո զորությամբ զարկվում է համրությամբ:

Ամփոփեք Ալմա 30.19–30, բացատրելով, որ Կորիհորը ուսուցանեց կեղծ վարդապետություններ Նեփիական երեք տարբեր քաղաքներում: Ի վերջո, նա բերվեց երկրի գլխավոր դատավորի առջև և Ալմայի առջև, ով Եկեղեցու առաջնորդն էր: Դուք կարող եք նշել, որ Կորիհորի ուժեղ փաստարկներից մեկն այն էր, որ Եկեղեցու առաջնորդները մարդկանց պահում էին գերության մեջ, որ նրանց կրոնը ժողովրդից վերցնում էր ազատությունը: Նա նաև մեղադրեց Եկեղեցու առաջնորդներին մարդկանց աշխատանքից անձնական շահ փնտրելու մեջ:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 30.31, փնտրելով Ալմայի և Եկեղեցու առաջնորդների դեմ Կորիհորի մեղադրանքները:

Հրավիրեք ուսանողներին կարդալ Ալմա 30.32–35 հատածները՝ բացահայտելու, թե ինչպես Ալման պատասխանեց Կորիհորին:

  • Ինչպե՞ս եք տեսել Ալմայի պատասխանների ճշմարտացիությունը Եկեղեցու առաջնորդների կյանքում:

Հրավիրեք երկու ուսանողների գալ դասարանի առջև: Խնդրեք նրանց բարձրաձայն կարդալ Ալմա 30.37–45, ընդ որում մեկը թող կարդա Ալմայի խոսքերը, իսկ մյուսը՝ Կորիհորի խոսքերը: Հրավիրեք դասարանի մնացած մասին փնտրել, թե Ալման ինչ ներկայացրեց որպես Աստծո գոյության ապացույց:

  • Ի՞նչ ապացույցներ բերեց Ալման Աստծո գոյության վերաբերյալ: (Երբ ուսանողները պատասխանեն, դուք կարող եք գրել նրանց պատասխանները գրատախտակին: Դուք կարող եք նաև խրախուսել ուսանողներին նշել դրանք իրենց սուրբ գրություններում: Որպես այս քննարկման մաս շեշտեք, որ բոլոր բաները վկայում են Աստծո մասին:

  • Այն փաստարկներից, որոնք նշեց Ալման, որո՞նք են հատկապես զորեղ ձեզ համար: Ինչո՞ւ:

Տվեք ուսանողներին մի քանի րոպե գրելու համար: Խնդրեք նրանց գրել ապացույցները, որոնք նրանք տեսել են, որ «մատնանշում են, որ կա Աստված» (Ալմա 30.44): Հրավիրեք մի քանի ուսանողների իրենց ցուցակներով կիսվել դասարանի հետ:

  • Ինչպե՞ս են այս ապացույցներն ազդում ձեզ վրա: Ի՞նչ ուղիներով դրանք կարող են զորացնել ձեր հավատքն ու վկայությունը:

Ամփոփեք Ալմա 30.46–50, բացատրելով, որ Կորիհորը դեռևս չընդունելով իրեն տրված նշանները, պահանջեց, որ Ալման ցույց տար Աստծո գոյության մի նշան: Ի պատասխան, Աստծո զորությամբ նա զարկվեց համրությամբ: Համոզվելով Աստծո զորության մեջ, Կորիհորը գրեց, թե ինչու էր նա քարոզում Հայր Աստծո և Հիսուս Քրիստոսի դեմ: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Կորիհորի բացատրությունը Ալմա 30.51–53 հատվածներում:

  • Ի՞նչ եք կարծում, Կորիհորը ի՞նչ ի նկատի ուներ, երբ ասաց, որ ուսուցանում էր բաներ, որոնք «հաճելի էին մարմնական մտածողության համար»: (Դուք կարող եք բացատրել, որ Կորիհորի ուսմունքները գոհացնում էին ավելի շուտ մարդկանց անարդար ֆիզիկական ցանկությունները, քան նրանց արդար հոգևոր ցանկությունները:)

ԱմփոփեքԱլմա 30.54–59, բացատրելով, որ Կորիհորը խնդրեց Ալմային աղոթել, որպեսզի անեծքը վերանար իրենից: Ալման հրաժարվեց՝ ասելով, որ եթե Կորիհորը ստանար խոսելու ունակություն, նա նորից կուսուցաներ կեղծ վարդապետություն ժողովրդին: Կորիհորը դուրս գցվեց և տնից տուն էր գնում՝ ուտելիք մուրալով: Ի վերջո, նա գնաց Զորամացիների մոտ, ովքեր պառակտվել էին Նեփիացիներից և ոտնակոխ արվեց ի մահ:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 30.60, որոնելով այն սկզբունքը, որը Մորմոնն է ուսուցանում:

  • Ի՞նչ սկզբունք է Մորմոնն ուսուցանում այս հատվածում:

Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ «դևը չի աջակցի իր զավակներին [իր հետևորդներին] վերջին օրը»:

  • Ինչպե՞ս է սա տարբերվում այն ձևից, թե ինչպես են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հոգ տանում մեզ համար: (Երբ ուսանողները քննարկում են այս հարցը, դուք կարող եք նրանց հանձնարարել կարդալ Ալմա 36.3:)

Վկայեք այն ճշմարտությունների մասին, որոնք ուսանողները և դուք քննարկեցիք այս դասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 30․52 «Ես միշտ գիտեի, որ կա Աստված»

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է նշանները ճանաչելու կարևորության մասին, որոնք մենք ստացել ենք ավետարանի ճշմարտացիության վերաբերյալ.

«Եթե մենք չենք ենթարկվում Սուրբ Հոգու նուրբ ազդեցությանը, մենք դառնում ենք Մորմոնի Գրքի Կորիհորի նման մի հակաքրիստոս: Ոչ միայն Կորիհորը չհավատաց Աստծուն, բայց նա նաև ծաղրեց Փրկչին, Քավությունը և մարգարեության ոգին, կեղծորեն ուսուցանելով, որ չկա Աստված և չկա Քրիստոս:

Կորիհորը չէր բավարարվում պարզապես մերժելով Աստծուն և խաղաղ գնալով իր իսկ ճանապարհով: Նա ծաղրում էր հավատացյալներին և պահանջում էր, որ Ալմա մարգարեն համոզեր իրեն Աստծո գոյության և զորության վերաբերյալ մի նշանով: Ալմայի պատասխանը նույնքան իմաստալի է այսօր, ինչպես դա այն ժամանակ էր. «Դու ունեցել ես բավականաչափ նշաններ, մի՞թե դու փորձում ես քո Աստծուն: Մի՞թե դու կասես՝ ցույց տուր ինձ մի նշան, երբ դու ունես վկայությունը բոլոր այս քո եղբայրների և նաև բոլոր սուրբ մարգարեների: Սուրբ գրքերը դրված են քո առջև, այո, և բոլոր բաները մատնանշում են, որ կա՛ Աստված. այո, նույնիսկ երկիրը և բոլոր բաները, որ նրա երեսին են, այո, և նրա շարժումը, այո, և բոլոր մոլորակները, որոնք շարժվում են իրենց կանոնավոր ձևով, վկայում են, որ կա մի Գերագույն Ստեղծող:Ալմա 30․44

Վերջապես Կորիհորին տրվեց նշան: Նա համրացած էր: Եվ Կորիհորը պարզեց իր ձեռքը և գրեց․ …Ես գիտեմ, որ Ասստծո զորությունից բացի ոչ մի բան չէր կարող բերել այս ինձ վրա. Այո, և ես միշտ գիտեի, որ կա Աստված»:Ալմա 30․52

Եղբայրներ և քույրեր, դուք երևի արդեն գիտեք ձեր հոգու խորքում, որ Աստված ապրում է: Դուք գուցե դեռ ամեն ինչ չգիտեք Նրա մասին և չեք հասկանում բոլոր Նրա ուղիները, բայց հավատքի լույսը ձեր ներսում է, սպասելով արթնացման և ուժեղացման Աստծո Հոգու և Քրիստոսի լույսի միջոցով, որով դուք ծնվել եք» (“Seeking to Know God, Our Heavenly Father, and His Son, Jesus Christ,” Ensign or Liahona, Nov. 2009, 31–32):