Գրադարան
Դաս 70. Ալմա 3–4


Դաս 70

Ալմա 3–4

Նախաբան

Լամանացիների բանակին միանալուց հետո Ամղիկիացիները առանձնացան Նեփիացիներից՝ իրենց ճակատներին կարմիր նշան անելով: Ամղիկիացիները և Լամանացիները պատերազմեցին Նեփիացիների դեմ և «հազարավոր ու տասնյակ հազարավոր»-ներ մահացան այդ պատերազմի ժամանակ (տե՛ս Ալմա 3.26): Այս ճակատամարտից հետո շատ Նեփիացիներ խոնարհեցրին իրենց և «զարթնեցվեցին ի հիշողություն իրենց պարտականությունների» (Ալմա 4.3): Շուրջ 3500 հոգի մկրտվեցին և միացան Եկեղեցուն: Այնուամենայնիվ, հաջորդ տարի Եկեղեցու շատ անդամներ հպարտացան և սկսեցին հալածել մյուսներին: Այս ամբարշտություններից մտահոգված, Ալման թողնում է գլխավոր դատավորի աթոռը և շարունակում է ծառայել որպես Եկեղեցու քահանայապետ: Այս պաշտոնում նա ծրագրում է ճանապարհորդել ողջ երկրով մեկ՝ բերելով պարզ վկայություն և ապաշխարության կոչ անելով մարդկանց:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 3.1–19

Նեփիացիները վիճում են Ամղիկիացիների և Լամանացիների հետ

Դասարանը բաժանեք երկու խմբի: Յուրաքանչյուր խմբին տվեք մեկական թուղթ հետևյալ բառերով՝ հագուստ, սանրվածք, ականջօղեր և ոսկեղեն, դաջվածքներ: Հարցրեք խմբերին, թե այս առարկաների միջոցով մարդիկ ինչ կարող են արտահայտել, լինի դա միտումնավոր, թե՝ ոչ միտումնավոր:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ամղիկիացիներն առանձնացան Նեփիացիներից և միացան Լամանացիներին (տե՛ս Ալմա 2): Հրավիրեք ուսանողներին կարդալ Ալմա 3.4-ը և բացահայտել, թե ինչպես Ամղիկիացիները փոխեցին իրենց արտաքին տեսքը:

  • Ումի՞ց էին Ամղիկիացիները ցանկանում «տարբերվել»:

  • Ինչպե՞ս կարող են մեր օրերում որոշ մարդիկ տարբերվել արդարներից իրենց արտաքին տեսքով: (Մինչ ուսանողները պատասխանում են, համոզվեք, որ հասկանալի է, որ որոշ մարդիկ միտումնավոր կերպով փոխում են իրենց արտաքին տեսքը, որպեսզի առանձնացնեն իրենց արդարներից կամ ապստամբեն Եկեղեցու չափանիշների դեմ: Մյուսները հետևում են աշխարհիկ միտումներին, առանց գիտակցելու, որ դրանով ուղերձ են փոխանցում իրենց մասին:)

Բացատրեք, որ երբ Ամղիկիացիները նշան արեցին իրենց ճակատներին, որպեսզի առանձնանային Նեփիացիներից, նրանք դրանով ցույց տվեցին, որ Լամանացիների անեծքը բերել են իրենց վրա: Մի քանի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Ալմա 3.14–19: Օգնեք դասարանին վերլուծել այս հատվածները՝ տալով այս բոլոր կամ որոշ հարցերը.

  • Ո՞ր արտահայտությունն է Ալմա 3.18-ում նկարագրում Ամղիկիացիների գործողությունները կամ վերաբերմունքը Աստծո դեմ: («Բացահայտ ապստամբության ընդդեմ Աստծո»:)

  • Ինչպե՞ս էին Ամղիկիացիները անեծքը բերել «իրենց վրա» (Ալմա 3.19):

  • Որո՞նք են այն մի քանի ճշմարտությունները, որոնք մենք սովորում ենք այս հատվածներից: (Պատասխանները կարող են լինել, որ նրանք, ովքեր դուրս են գալիս Աստծո դեմ բացահայտ ապստամբության, բերում են բացասական հետևանքներ իրենց վրա, կամ՝ եթե մենք առանձնացված ենք Աստծուց, ապա դա նրանից է, որ մենք ենք մեզ առանձնացրել Նրանից:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես տարբերակել իրենց ճիշտ ձևով, տվեք հետևյալ հարցերը.

  • Որո՞նք են այն մի քանի ձևերը, որոնցով մենք կարող ենք մեր հագուստի և արտաքին տեսքի միջոցով ցույց տալ, որ մենք Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք: (Եթե ուսանողները դժվարանան պատասխանել այս հարցին, դուք կարող եք նրանց հանձնարարել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում կարդալ «հագուստ և արտաքին տեսք» բաժինը [2011], էջ 6–8: Շեշտեք, որ ավետարանի մասին մեր ներքին վկայությունը պետք է ներազդի հագուստի և արտաքին տեսքի վրա:)

Հորդորեք ուսանողներին իրենց ամենօրյա ընտրություններով, այդ թվում՝ իրենց հագուստի և արտաքին տեսքի ընտրությամբ, ցույց տալ, որ հետևում են Տիրոջը: Շեշտեք, որ մեր հագուստի և արտաքին տեսքի միջոցով մենք կարող ենք մեզ տարբերակել որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

Ալմա 3.20–27

Նեփիացիներից, Լամանացիներից և Ամղիկիացիներից շատերը սպանվեցին պատերազմի ժամանակ

Ամփոփեք Ալմա 3.20–25-ը, նշելով, որ Նեփիացիները ետ մղեցին Լամանացիներին, բայց երկու կողմերն էլ ունեցան հազարավոր զոհեր: Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 3.26–27: Հանձնարարեք դասարանին սովորել այն դասը, որը Մորմոնը ուզում էր, որ մենք հասկանայինք:

  • Համաձայն այդ հատվածների, ինչպիսի՞ վարձք են ստանում նրանք, ովքեր հնազանդվում են Տիրոջը:

  • Ինչպիսի՞ հետևանքներ են ունենում նրանք, ովքեր չեն հնազանդվում Տիրոջը:

Որպես ամփոփում, կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Մենք ստանում ենք ուրախություն կամ թշվառություն կախված նրանից, թե ում ենք կամենում հնազանդվել:

Հրավիրեք ուսանողներին մտածել այն օրհնությունների մասին, որոնք գալիս են Տիրոջը հետևելու որոշումից:

  • Ինչպիսի՞ օրհնություն եք ստացել, երբ ընտրել եք հետևել Նրան:

Ալմա 4.1–14

Եկեղեցու աճի ժամանակաշրջանից հետո Եկեղեցու անդամները սկսեցին հպարտանալ և հակառակվել մեկը մյուսի դեմ:

Գրեք խոնարհ և հպարտ բառերը գրատախտակին:

  • Ի՞նչ է նշանակում լինել խոնարհ: ( Լինել խոնարհ նշանակում է լինել ընկալունակ և երախտագիտությամբ ընդունել մեր կախվածությունը Տիրոջից՝ հասկանալով, որ մենք անընդհատ Նրա աջակցության կարիքն ունենք:)

Մի քանի ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ Ալմա 4.1–5: Դասարանին հանձնարարեք գտնել Նեփիացիների խոնարհ դառնալու փաստը: Երբ ուսանողները պարզաբանեն, թե ինչ են նրանք գտել, կարող եք շեշտել, որ մենք կարիք չունենք վերապրելու դժբախտություն, որպեսզի դառնանք խոնարհ. մենք կարող ենք ընտրել խոնարհ լինելը:

Շեշտեք, որ Նեփիացիների նկարագրությունը Ալմա 4.6-ում շատ տարբեր է Ալմա 4.3–5-ի նկարագրությունից: Ցույց տվեք գրատախտակին գրված հպարտ բառը:

  • Ի՞նչ է նշանակում լինել հպարտ: (Հպարտությունը խոնարհության հականիշն է: Մարդիկ, ովքեր հպարտ են, ընդդիմանում են ուրիշներին և Աստծուն: Նրանք իրենց վեր են դասում շրջապատից և Աստծո ցանկություններին հետևելու փոխարեն հետևում են իրենց ցանկություններին:)

Դասարանի կեսին հանձնարարեք մտքում կարդալ Ալմա 4.6–8, իսկ մյուս կեսին՝ Ալմա 4.9–12: Երկու խմբին էլ հանձնարարեք գտնել որոշ Նեփիացիների հպարտ արարքները, և թե ինչպիսի ազդեցություն ունեցան այս արարքները մյուսների վրա: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո, թող երկու խումբն էլ ասեն, թե ինչ են բացահայտել:

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս է հպարտությունը ազդում ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքի վրա:

  • Ի՞նչ զգուշացում եք դուք տեսնում Ալմա 4.10-ում: (Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ, եթե մենք ոչ ճիշտ օրինակ ենք ցույց տալիս, մեր արարքները կարող են խանգարել ուրիշներին ընդունել ավետարանը: )

Հանձնարարեք բարձրաձայն կարդալ Ալմա 4.13–14: Դասարանին հանձնարարեք գտնել օրինակներ, որտեղ մի քանի Նեփիացիներ խոնարհ էին, երբ մյուսները հպարտ էին:

  • Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե ինչպե՞ս է խոնարհությունը ազդում ուրիշների հանդեպ մեր վերաբերմունքի վրա:

Ընդգծեք, որ խոնարհ կամ հպարտ լինելու մեր որոշումներն ազդում են ինչպես մեզ, այնպես էլ ուրիշների վրա: Ժամանակ տվեք ուսանողներին իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրելու այս սկզբունքի ճշմարտացիությունն ապացուցող փորձառությունների մասին:

Ալմա 4.15–20

Ալման հրաժարական է տալիս գլխավոր դատավորի պաշտոնից, որպեսզի կարողանա իր ժամանակը նվիրաբերել մարդկանց ապաշխարության հրավիրելու գործին:

Ուսանողներին հանձնարարեք պատկերացնել իրենց Ալմայի դերում: Նրանք գլխավոր դատավորն են, և շատ մարդիկ դարձել էին հպարտ և հալածում էին նրանց, ովքեր մնացել էին խոնարհ:

  • Ի՞նչ կանեիք դուք, որպեսզի օգնեիք մարդկանց փոխվել:

Խնդրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 4.15–19: Հանձնարարեք դասարանին գտնել, թե ինչ ընտրեց անել Ալման:

  • Ի՞նչ որոշեց անել Ալման: (Նա որոշեց թողնել գլխավոր դատավորի իր պաշտոնը, որպեսզի կարողանար նվիրել իր ժամանակը ժողովրդին ուսուցանելու գործին:)

  • Ի՞նչ է ասում «պարզ վկայությամբ» արտահայտությունն այն մասին, թե ինչպես Ալման պետք է ուսուցաներ (Ալմա 4.19):

  • Երբ եք լսել, երբ մարդիկ բերել են «պարզ վկայություն»: Ինչպե՞սի ազդեցություն է դա ունեցել ձեզ վրա:

  • Ալմա 4.19-ում ի՞նչ ճշմարտություն մենք կարող ենք սովորել Ալմայի օրինակից:

Ուսանողների պատասխանները կարող են պարունակել հետևյալը.

Մեր հոգևոր պարտականությունները կատարելիս կարող է պահանջվել զոհաբերություն:

«Պարզ վկայություն» բերելն օգնում է ուրիշներին ավելի մոտենալ Աստծուն:

Հրավիրեք ուսանողներին փնտրել Ալմայի պարզ վկայությունը, երբ նրանք իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ կարան Ալմա 5–16, որպեսզի հետագա դասերի ժամանակ քննարկեն այս գլուխները: Նրանց ուշադրությունը հրավիրեք այն բանի վրա, թե ինչ ազդեցություն ունեցավ Ալմայի վկայությունը մարդկանց վրա:

Սուրբ գրությունների սերտման կրկնություն

Ծանոթացրեք ուսանողներին սուրբ գրությունների սերտման մի քանի նոր հատվածների հետ, կամ վերանայեք նրանց իմացած մի քանի հատվածներ: Պատրաստեք հարցեր, որոնք կօգնեն նրանց բացահայտել այդ հատվածների մեջ եղած սկզբունքները: Հանձնարարեք նրանց, իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրել մի նպատակ նրա մասին, թե ինչ կանեն նրանք, որպեսզի ավելի լավ ապրեն այդ սկզբունքներով: Տվեք նրանց որոշակի ժամանակ, որպեսզի նրանք կատարեն իրենց նպատակը և երբ նրանք ավարտեն, խնդրեք նրանց նախապատրաստել զեկույց դասարանի անդամի կամ ողջ դասարանի համար:

Նշում. Եթե դուք չունեք ժամանակ, որպեսզի կիրառեք այս վարժությունը դասի ժամանակ, արեք դա մյուս անգամ: Այլ վերանայման վարժությունների համար օգտագործեք այս ձեռնարկի վերջում եղած հավելվածը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 3․4 Դաջվածքներ և մարմնի պիրսինգ

Ամղիկիացիները նշան էին արել իրենց վրա, որպեսզի կարողանային «տարբերվել Նեփիացիներից» (Ալմա 3.4): Մեր օրերում մարգարեները հորդորել են երիտասարդ տղամարդկանց և կանանց սուրբ պահել իրենց մարմինները՝ չանելով դաջվածքներ կամ մարմնի պիրսինգ: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.

«Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու որևէ երիտասարդ տղամարդ— կամ երիտասարդ կին ցանկանում է վերապրել այսպիսի ցավոտ գործընթաց, ձևախեղելով մաշկը՝ մարդկանց, կենդանիների կամ զանազան նշանների բազմերանգ նկարներով: Դաջվածքների դեպքում գործընթացը մշտական է, եթե չկա ևս մեկ ցավոտ ու ծախսատար նախաձեռնություն այն հեռացնելու համար: Հայրեր՛ զգուշացրեք ձեր որդիներին իրենց մարմիններին դաջվածքներ անելուց: Այժմ նրանք կարող են հակառակվել ձեր խոսքին, բայց ժամանակը կգա, երբ նրանք շնորհակալ կլինեն ձեզ: Դաջվածքը գրաֆֆիթի է մարմնի տաճարի վրա: Նմանապես մարմնի պիրսինգը՝ ականջին, քթին և նաև լեզվի վրա իր բազմաթիվ օղակներով:

«Արդյո՞ք նրանք մտածում են, որ դա գեղեցիկ է:… Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հայտարարել են, որ մենք չենք խրախուսում դաջվածքները, նաև «մարմնի պիրսինգը, բացառությամբ բժշկական նպատակների դեպքում»: Սակայն մենք դեմ չենք «կանանց կողմից նվազագույն ականջի պիրսինգի՝ մեկ զույգ ականջօղերի համար» —մեկ զույգ» (“Great Shall Be the Peace of Thy Children,” Ensign, Nov. 2000, 52):

Ալմա 3․5 Նորաձևության միտումներին հետևելը

Ամղիկիացիները փոխել էին իրենց արտաքինը, որպեսզի ավելի նման լինեին Լամանացիներին: Այսօր շատ Վերջին Օրերի Սրբեր զգում են պարտադրված հետևելու նորաձևության միտումներին, որպեսզի նմանվեն աշխարհի հայտնի մարդկանց: Բայց որոշ միտումներ մարդկանց տանում են դեպի «մարգարեին չհնազանդվելը, և աշխարհիկ քմհաճույքներին հետևելը» (“Questions and Answers,” New Era, մարտ, 2006, 14; տես նաև Երիտասարդներին զորացնելու համար [2011], 6–8):

Երեց Մ. Ռասսել Բալլարդը սովորեցրել է քահանայություն կրող երիտասարդ տղամարդկանց, որ նորաձևության որոշ միտումներ նվազեցնում են արդարությունը պաշտպանելու նրանց ունակությունը.

Գոյություն ունի մի ամբողջ ենթամշակույթ, ըստ որի մերօրյա հրոսակախմբերը նշում են իրենց հանցագործ վարքագիծը՝ երաժշտությամբ, հագուստի ոճով, բառապաշարով, վերաբերմունքով ու վարքագծով: Ձեզանից շատերը ականատես են եղել, թե ինչպես են ձեր մոդայիկ ընկերներն ընդունում ոճը որպես «նորաձև» և «լավ», որպեսզի միայն ընդգրկվեն ենթամշակույթի մեջ:…

… Ես չեմ հավատում, որ դուք կարող եք պաշտպանել ճշմարտությունը և արդարությունը, երբ կրում եք այն, ինչը վայել չէ Աստծո քահանայությունը կրողին» (“Standing for Truth and Right,” Ensign, նոյ. 1997, 38–39):

Ալմա 3․6-17: Նշան և անեծք

Երբ ուսանողները ուսումնասիրեն Ալմա 3, հնարավոր է, նրանք հարցեր ունենան Լամանացիների վրա դրված նշանի և անեծքի վերաբերյալ: Դուք կարող եք բացատրել, որ կա տարբերություն նշանի և անեծքի միջև: Նշանը, որ դրվել էր Լամանացիների վրա, մուգ մաշկն էր (տե՛ս Ալմա 3.6): Այս նշանի նպատակն էր Լամանացիներին տարբերակել ու առանձնացնել Նեփիացիներից (տես՝ Ալմա 3.8): Անեծքը, որն ավելի լուրջ էր, մի վիճակ էր, որում նրանք «կտրված կլինեն Տիրոջ ներկայությունից» (2 Նեփի 5.20): Լամանացիները և Ամղիկիացիները իրենց վրա էին բերել այս անեծքը Աստծո դեմ ապստամբելու պատճառով (տե՛ս 2 Նեփի 5.20; Ալմա 3.18–19): Չնայած մուգ մաշկը այս դեպքում ծառայել է որպես Լամանացիների վրա դրված անեծքի նշան, Մորմոնի Գիրքն ուսուցանում է, որ Տերը «չի մերժում ոչ մեկին, որ գալիս են դեպի իրեն, սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին … բոլորը նույնն են Աստծո համար» (2 Նեփի 26:33): Հիսուս Քրիստոսի ավետարանը բոլորի համար է: Եկեղեցին միանշանակորեն դատապարտում է ռասիզմը, այդ թվում Եկեղեցու ներսում և դրսում անհատների ցուցաբերած բոլոր նախորդ ռասիզմի արտահայտումները: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ասել է.

«Ոչ մի մարդ, ով վիարավորական նկատողություն է անում ուրիշ ռասայի ներկայացուցչի հասցեին, չի կարող իրեն համարել Քրիստոսի ճշմարիտ հետևորդ: Ոչ էլ նա կարող է հավակնել, որ ապրում է Եկեղեցու ուսմունքներին համահունչ:…

Մենք բոլորս պետք է ընդունենք, որ մեզանից յուրաքանչյուրը որդին կամ դուստրն է մեր Երկնային Հոր, ով սիրում է Իր բոլոր զավակներին» (“The Need for Greater Kindness,” Ensign or Liahona, May 2006, 58): Այս նյութի վերաբերյալ լրացուցիչ տեղեկության համար տես դաս 27-ը:

Ալմա 4․9-12: «Մեծ գայթակղության քար»

Երբ Եկեղեցու որոշ Նեփիացի անդամներ դարձան հպարտ, նրանց բացասական օրինակները դարձան գայթակղության քար նրանց համար, ովքեր չէին պատկանում Եկեղեցուն(տե՛ս Ալմա 4.9–12; տես նաև Ալմա 39.11): Նախագահ Գորդոն Բ. Հինքլին պատմել է հետևյալ պատմությունը, որը ցույց է տալիս վատ և լավ օրինակների հետևանքները.

«Նա Եկեղեցու անդամ չէր: Նա և նրա ծնողները ակտիվ էին մեկ այլ հավատքում:

Նա հիշում է, որ երբ փոքր էր, իր մի քանի ՎՕՍ ընկերներ նվաստացնում էին ու ծաղրում նրան, այնպես որ նա իրեն միայնակ էր զգում:

Նա սկսեց բառացիորեն ատել այս Եկեղեցին և նրա մարդկանց: Նա ոչ մի լավ բան չտեսավ նրանց մեջ:

Հետո նրա հայրը կորցրեց աշխատանքը և ստիպված եղավ տեղափոխվել: Նոր վայրում, 17 տարեկան հասակում, նա ընդունվեց համալսարան: Այնտեղ իր կյանքում առաջին անգամ նա զգաց ընկերների ջերմությունը, որոնցից մեկը՝ Ռիչարդ անունով տղան առաջարկեց նրան միանալ մի խմբակի, որի նախագահն էր ինքը: Նա գրում է. «Իմ կյանքում առաջին անգամ ինչ-որ մեկը ցանկանում էր, որ ես լինեի իր կողքին: Ես չգիտեի ինչպես վարվել, բայց, բարեբախտաբար, ես միացա:… Դա սիրված լինելու մի զգացում էր, մի զգացում, որ ես ընկեր ունեի: Իմ ամբողջ կյանքում ես աղոթել էի ընկեր ունենալու համար: Եվ այժմ 17 տարի անց Աստված պատասխանեց այդ աղոթքին:»

Երբ նա 19 տարեկան եր, նրանք երկուսով աշխատում էին ամռանը և մեկ վրանում ապրում: Նա նկատեց, որ Ռիչարդն ամեն երեկո ինչ-որ գիրք էր կարդում: Նա հարցրեց, թե նա ինչ էր կարդում: Դա Մորմոնի Գիրքն էր: Նա հիշում է. «Ես արագ փոխեցի թեման և գնացի քնելու: Ի վերջո, դա այն գիրքն էր, որ փչացրել է իմ մանկությունը: Ես փորձեցի մոռանալ դրա մասին, բայց մեկ շաբաթ անցավ, իսկ ես չէի կարողանում քնել: Ինչո՞ւ է նա կարդում այն ամեն երեկո: Շուտով ես չկարողացա անպատասխան հարցերը պահել իմ գլխում: Այնպես որ մի գիշեր ես հարցրեցի, թե ի՞նչ կարևոր բան կա այդ գրքում: Ինչի՞ մասին է այն:… Նա շարունակեց կարդալ այն տեղից, որտեղ կանգ էր առել: Նա կարդաց Հիսուսի մասին և Ամերիկյան մայրցամաքում նրա հայտնվելու մասին: Ես ցնցված էի: Ես չէի կարծում, որ մորմոնները հավատում էին Հիսուսին»:…

Մի անգամ առիթ եղավ, որ այս երիտասարդ տղան և իր ընկերը ճամփորդեին միասին: Ռիչարդը տվեց նրան Մորմոնի Գիրքը և խնդրեց, որ նա բարձրաձայն ընթերցեր: Նա կատարեց նրա խնդրանքը և հանկարծ Սուրբ Հոգու ոգեշնչումը դիպչեց նրան:

Ժամանակ անցավ և նրա հավատքը ուժեղացավ: Նա համաձայնվեց մկրտվել:…

Այդպես վերջացավ այդ պատմությունը, բայց այդ պատմությունից կարելի է շատ ուսուցանող հետևություններ անել: Առաջինը՝ դա նրա մորմոն հասակակիցների վատ վերաբերմունքն էր:

Հաջորդը՝ նրա նոր ընկեր Ռիչարդի վերաբերմունքն էր: Դա ամբողջովին հակապատկերն էր նրա նախկին փորձառության: Դա հանգեցրեց նրա դարձին և մկրտությանը՝ ի դեմս այդ մեծ տարաձայնությունների» (“The Need for Greater Kindness,” Ensign or Liahona, May 2006, 59–60):

(Ալմա 4:19:) «Պարզ վկայություն»

Երբ Ալման տեսավ ժողովրդին ուղղելու անհրաժեշտությունը, «պարզ վկայությամբ հակադրվելով ընդդեմ նրանց» (Ալմա 4.19), նա կոչ արեց մարդկանց ապաշխարել: Այնուհանդերձ, մեր ծոմի և վկայության ժողովներին մեր վկայությունները պետք է լինեն հավատքի պարզ հայտարարություններ, այլ ոչ թե հորդորանքներ: Նախագահ Սպենսեր Վ Քիմբալն ասել է.

«Մի ասեք ուրիշներին, թե ինչպես ապրել: Պարզապես ասեք, թե ինչ եք զգում ներքուստ: Դա է վկայությունը: Այն պահից, երբ դուք սկսում եք քարոզել մյուսներին, ձեր վկայությունը ավարտվում է» (The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball [1982], 138)։