Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 16


Տնային ուսումնասիրության դաս

Ալմա 11–16 (Մաս 16)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Վարդապետությունների և սկզբունքների հետևյալ համառոտ բովանդակությունը, որ ուսանողները սովորեցին, երբ ուսումնասիրում էին Ալմա 11–16 հատվածները (Մաս 16), նախատեսված չէ որպես ձեր դասի մաս: Դասը, որ դուք ուսուցանում եք, կենտրոնացած է միայն այս վարդապետություններից և սկզբունքներից մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածում եք ուսանողների կարիքների մասին:

Դաս 1 (Ալմա 11)

Զիզրոմի հետ Ամուղեկի վիճաբանության օրինակի միջոցով ուսանողները սովորեցին, որ երբ մենք ապավինում ենք Սուրբ Հոգուն, մենք կարողանում ենք հաղթահարել գայթակղությունը: Ուսուցանելով Զիզրոմին և Ամմոնիայի ժողովրդին, Ամուղեկը շեշտում է հետևյալ վարդապետությունները Փրկչի դերի մասին. Ճշմարիտ հավատքն առ Հիսուս Քրիստոս մեր մեղքերից փրկագնման գործընթացի սկիզբն է; Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով բոլորը հարություն կառնեն և կդատվեն ըստ իրենց գործերի:

Օր 2 (Ալմա 12)

Ամուղեկի նման Ալման ուսուցանեց Զիզրոմին և Ամմոնիայի ժողովրդին: Նա բացատրեց դևի մտադրությունները և հայտարարեց, որ Զիզրոմը դևի իշխանության ներքո էր գտնվում: Ալման և Ամուղեկը օրինակ են հանդիսանում, որ Սուրբ Հոգին կարող է օգնել մեզ ճանաչել հակառակորդի գայթակղությունները: Ալման օգնեց ժողովրդին հասկանալ, որ Տերը բացահայտում է հոգևոր ճշմարտությունները համաձայն այն ուշադրությանն ու ջնասիրությանը, որը մենք ցույց ենք տալիս Նրա խոսքերի հանդեպ: Նա նաև ուսուցանել է Վերջին Դատաստանի մասին, բացատրելով, որ մենք հաշիվ ենք տալու Աստծո առջև մեր խոսքերի, գործերի և մտքերի համար: Նա շեշտեց, որ մահկանացու կյանքը մեզ համար ժամանակ է՝ պատրաստվելու հանդիպելու Աստծուն:

Օր 3 (Ալմա 13)

Ալման հիշեցրեց Զիզրոմին և ժողովրդին, որ Աստված աշխարհի հիմնադրումից ի վեր կարգեց քահանայություն կրողներ: Տղամարդիկ, ովքեր գործադրում են մեծ հավատք և ընտրում արդարակեցություն, ստանում են Մելքիսեդեկյան Քահանայություն ուրիշներին դեպի Աստված բերելու համար: Ուսանողները սովորեցին Մելքիսեդեկի և նրա ժողովրդի մասին և խորհրդածեցին այս ճշմարտության շուրջ: Երբ մենք խոնարհաբար ենք պատասխանում ապաշխարելու հրավերին, Սուրբ Հոգին առաջնորդում է մեզ՝ դեպի Տիրոջ հանգիստը:

Օր 4 (Ալմա 14–16)

Ուսանողները կարդացին ամբարիշտ մարդկանց ձեռքից անմեղ կանանց և երեխաների մահվան մասին:Նրանք կարդացին մարգարեական հայտարարությունները, որոնք ուսուցաում են, որ Տերը թույլ է տալիս արդարակյացներին տառապել ամբարիշտների ձեռքից, որպեսզի Իր դատաստաններն արդար լինեն: Ուսանողները նկատեցին Ալմայի և Ամուղեկի կյանքից, որ երբ մենք վստահում ենք Տիրոջը, Նա զորացնում է մեզ մեր փորձություններում: Եթե մենք աղաղակում ենք առ Նա հավատքով, Նա զորացնում է մեզ մեր չարչարանքներում և ազատում մեզ Իր ուղով և Իր իսկ ժամանակին:

Նախաբան

Երբ Ալման և Ամուղեկը սկսեցին ուսուցանել Ամմոնիայի ժողովրդին, նրանք դիմադրության հանդիպեցին: Երբ նրանք բացատրեցին մի քանի հավերժական ճշմարտություններ, շատ մարդիկ «սկսեցին ապաշխարել և ուսումնասիրել սուրբ գրությունները»(Ալմա 14.1): Ալմա 11–16 հատվածը ցույց է տալիս այն զոհաբերությունը, որ մարդիկ հոժար են կատարել ճշմարտության իրենց վկայության համար: Այս գլուխները նաև ապացուցում են, որ երբ ամբարիշտները «դուրս են գցում արդարներին», Տերը նրանց զարկում է «սովով, ժանտախտով և սրով» (Ալմա 10.23): Ալման և Ամուղեկը նախազգուշացրեցին Ամմոնիայի ժողովրդին, որ եթե նրանց չհաջողվեր ապաշխարել, Աստծո դատաստանները կգային նրանց վրա:Ապաշխարելու կոչը մերժելու արդյունքում Ամմոնիայի ժողովուրդը հետագայում կործանվեց Լամանացիների բանակի կողմից:

Այս դասը կկենտրոնանա Ալմա 14–15 գլուխների վրա: Բացի այդ դուք կարող եք ուսուցանել կամ վերանայել ճշմարտությունները մյուս գլուխներից, որոնք հանձնարարվել են այս շաբաթ:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 14–15

Աստված օրհնում է նրանց, ովքեր վստահում են Իրեն իրենց չարչարանքներում:

Կարող եք այսօրվա դասը սկսել նշելով ներկա պատահարներ, որոնցում անմեղ մարդիկ են տառապել ուրիշների ընտրությունների պատճառով: Կամ կարող եք խնդրել ուսանողներին կիսվել սուրբ գրությունների արդարակյաց մարդկանց օրինակներով, ովքեր հալածվել են ավետարանի իրենց վկայության համար: Մի քանի օրինակներ քննարկելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 14.7–11 և Ալմա 60.13:

Հարցրեք. Ի՞նչ պատճառներ են տրվում այս հատվածներում, թե ինչո՞ւ են արդարակյացներին երբեմն թույլատրվում տառապել ամբարիշտների ձեռքից: (Մեկ ճշմարտություն, որ սովորեցին ուսանողները, երբ ուսումնասիրում էին Ալմա 14 գլխի այս մասը,այն է, որ Տերը թույլ է տալիս արդարակյացին տառապել ամբարիշտների ձեռքից, որպեսզի Նրա դատաստաններն արդար լինեն: )

Բացատրեք, որ Աստծո արդարադատությունը և ողորմածությունը տարածվում է մահից այն կողմ՝ հաշիվ պահանջելու նրանցից, ովքեր մեղանչել են, և տարածելու ողորմածություն արդարակյացներին: Ապա կիսվեք Առաջին Նախագահությունից Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստի հետևյալ հայտարարությամբ.

«Բոլոր այս տառապանքները կարող էին իսկապես անազնիվ լինել, եթե ամեն ինչ վերջանար մահով, բայց դա այդպես չէ: Կյանքը մեկ գործողությամբ բեմականացում չէ: Այն ունի երեք գործողություն: Մենք ունենք անցյալ գործողություն, երբ նախամահկանացու գոյության մեջ էինք, իսկ այժմ մենք ունենք ներկա գործողություն, որը մահկանացու կյանքն է, և մենք կունենանք ապագա գործողություն, երբ մենք վերադառնանք Աստծո մոտ:… Մենք ուղարկվել ենք մահկանացու կյանք՝ ստուգվելու և փորձվելու [տես Աբրահամ 3.25]: …

Մեր անցյալ և ներկա տառապանքները չեն կարող, ինչպես Պողոսն է ասում, «համեմատվել գալիք փառքի հետ, որ մեզանում պիտի հայտնվի» [Հռովմայեցիս Ը.18] հավերժություններում: «Քանզի շատ նեղությունից հետո գալիս են օրհնությունները: Ուստի գալիս է օրը, երբ դուք պիտի պսակվեք մեծ փառքով» [ՎևՈՒ 58.4]: Այսպիսով նեղությունը օգտակար է այն իմաստով, որ այն օգնում է մտնել սելեստիալ արքայություն: …

Այնքան էլ կարևոր չէ այն, թե ինչ է պատահում մեզ հետ, քան այն, թե ինչպես ենք մենք վերաբերվում այն ամենին, ինչ պատահում է մեզ հետ» (“Where Do I Make My Stand?” Ensign կամ Liahona, Nov. 2004, 19–20):

Բացատրեք, որ տառապանքը և նեղությունը կարող են օգնել մեզ ձեռք բերել վեհացում՝ մեր հավատքը ամրացնելով: Մեր փորձությունների և դժվարությունների ընթացքում հավատարիմ մնալը ցուց է տալիս բացարձակ վստահություն Աստծո և Նրա ծրագրի հանդեպ, այդպիսով զորացնելով մեր հավատքը և մինչև վերջ համբերելու մեր ունակությունը:

Տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող է փրկության ծրագրի վերաբերյալ վկայությունը, ներառյալ նախամահկանացու և հետմահկանացու կյանքը, թեթևացնել տառապանքը, որը մենք տանում ենք մահկանացու կյանքում:

  • Հաշվի առնելով այն, ինչ դուք ուսումնասիրեցիք այս շաբաթԱլմա 14–15-ում, ինչպե՞ս են օրհնվում արդարակյացները:

  • Չարչարանքների ժամանակ, ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ մենք վստահում ենք Աստծուն:

Հանձնարարեք ուսանողներին համեմատել Ալմայի տված հարցը Ալմա 14.26-ում Ջոզեֆ Սմիթի հարցի հետ Վարդապետություն և Ուխտեր 121.3-ում: Այնուհետև հարցրեք. Համաձայն Ալմա 14.26-ի ինչպե՞ս էին Ալման և Ամուղեկը կարողանում հաղթահարել իրենց չարչարանքները:

Բացատրեք, որ երբ Մարգարե Ջոզեֆ Սմիթն անարդարորեն բանտարկվեց Միսսուրիում, նա տվեց մի հարց, որը գրի է առված Վարդապետություն և Ուխտեր 121.3 հատվածում: Ի տարբերություն Ալմայի և Ամուղեկի, նա անմիջապես չազատվեց բանտից: Ի՞նչ կարող ենք սովորել նրա աղոթքին տված Աստծո պատասխանից (տես ՎևՈՒ 121.7–9, 122.4–9): Հետևյալ ճշմարտությունը շեշտվեց այս շաբաթ ուսանողների անձնական ուսումնասիրության ժամանակ. Եթե մենք աղաղակենք առ Տերը հավատքով, Նա կզորացնի մեզ մեր չարչարանքներում և կազատի մեզ Իր ուղով և Իր իսկ ժամանակին:

Տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս է Տերն օգնել ձեզ, երբ դուք փորձություններ եք տարել:

  • Ի՞նչն է օգնում ձեզ ենթարկվել Նրա կամքին և ընդունել Նրա ժամանակացույցը:

Օգնեք ուսանողներին հասկանալ, որ ինչպես Զիզրոմը, այնպես էլ՝ Ամուղեկը, վստահում էին Աստծուն իրենց չարչարանքներում, և նրանք վարձատրվեցին՝ Նրա կամքի և Նրա իսկ ժամանակի համաձայն:

Հրահանգեք դասարանի կեսին կարդալ Ալմա 15.5–12 և նշեք տեղեկությունը Զիզրոմի մասին, որը ցույց է տալիս Տիրոջ հանդեպ աճող նրա վստահությունը: Հրահանգեք մյուս կեսին ուսումնասիրել Ալմա 15.16, 18 հատվածները և գտնել տեղեկությունն այն մասին, թե ինչ զոհաբերեց Ամուղեկը Տիրոջը ծառայելու համար:

Քաջալերեք ուսանողներին վստահել Տիրոջը և ընդունել Նրա կամքը և ժամանակացույցը, երբ դժվարություններ և չարչարանքներ են գալիս նրանց վրա: Հավաստիացրեք նրանց, որ Աստված տարածում է Իր զորությունն ու ազդեցությունը տարբեր հրաշագործ և անձնական ուղիներով:

Սուրբ գրությունների սերտման հատվածների կրկնություն

Այս դասը Մորմոնի Գրքի սեմինարիայի ուսումնասկան ծրագիրը բաժանում է ուղիղ երկու կեսի: Ուսանողներին օգնելու համար ամրացնել սուրբ գրությունների սերտման հատվածների իրենց գիտելիքը, կարող եք նրանց գիտելիքների մի նախնական քննություն կամ ստուգարք անցկացնել, ստուգելով, թե որքանով են նրանք տիրապետում սուրբ գրությունների 13 հատվածներին, որոնք դուք մինչ այժմ սովորել եք: Դուք կարող եք պատրաստել պարզ բանավոր կամ գրավոր ստուգարք, ինչպես օրինակ՝ տալով հուշում սեմինարիայի էջանիշից և հանձնարարելով ուսանողներին գրել ճիշտ հղումը, կամ կարող եք վերանայում անցկացնել որոշ հատվածների համար, որոնք ուսանողներն անգիր են սովորել: Դուք կարող եք նախօրոք ասել ուսանողներին նախնական քննության կամ ստուգարքի մասին:

Հաջորդ Մաս (Ալմա 17–24)

Մոսիայի որդիները գնում են քարոզելու մի ամբարիշտ և կատաղի ժողովրդի: Սկզբում նրանք տանում են շատ չարչարանքներ, բայց երբ նրանք քարոզում են ավետարանը Լամանացիներին, հրաշքներ են տեղի ունենում: Նշեք, թե ինչպես Ամմոնի հավատարմությունը Աստծուն և թագավորին բերում է մեծ արդարակեցություն: