Գրադարան
Դաս 85. Ալմա 23 –24


Դաս 85

Ալմա 23–24

Նախաբան

Իր դարձից հետո Լամանացիների թագավորը կրոնական ազատություն հայտարարեց իր ժողովրդի մեջ: Այս հայտարարությունը թույլ տվեց Ահարոնին և նրա եղբայրներին քարոզել ավետարանը և հաստատել եկեղեցիներ Լամանական քաղաքներում: Հազարավոր Լամանացիներ դարձի եկան և երբեք չուրացան: Դարձի եկած այս Լամանացիները ուխտ կապեցին՝ վար դնել իրենց պատերազմի զենքերը, և նրանք տարբերակեցին իրենց ուխտ չկապած Լամանացիներից՝ իրենց կոչելով Անթի Նեփի Լեքիներ: Երբ դարձի չեկած Լամանացիները հարձակվեցին նրանց վրա, որոշ Անթի Նեփի Լեքիներ զոհաբերեցին իրենց կյանքը՝ իրենց ուխտը պահելու համար:

Նշում. 83- րդ դասում, դուք, հնարավոր է, խրախուսել եք ուսանողներին թույլ տալ, որ իրենց վկայությունները և արդար օրինակները ազդեն ուրիշների վրա, ինչպես քարն է ճողոփյուն առաջացնում ջրափոսում: Եթե կատարել եք այդ վարժությունը, կարող եք սկսել այս դասը՝ ուսանողներին խնդրելով պատմել իրենց ջանքերի մասին:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 23

Հազարավոր Լամանացիներ դարձի են գալիս դեպի Տերը

Գրատախտակին նկարեք երկու մարդկանց նկար (բավական է պարզ նկարել ուրվագծերը): Ապա կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթի հետևյալ միտքը: Խնդրեք դասարանին լսել Երեց Ռիչարդ Սքոթի երկու տարբեր տեսակի մարդկանց նկարագրությունները:

Նկար
Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Մեզանից յուրաքանչյուրը նկատել է, թե ինչպես որոշ անձնավորություններ կյանքում հետևողականորեն ճիշտ գործեր են կատարում: Նրանք երջանիկ են երևում, նույնիսկ, կյանքով խանդավառված: Երբ դժվարին ընտրություններ պետք է արվեն, նրանք, թվում է, անպայմանորեն ճիշտն են ընտրում, չնայած առկա գայթակղիչ տարբերակների: Մենք գիտենք, որ նրանք ենթակա են գայթակղության, բայց նրանք, թվում է, անտեղյակ են դրանցից: Նմանապես մենք նկատում ենք, թե ինչպես ուրիշներն այնքան էլ քաջարի չեն այն որոշումներում, որոնք ընդունում են: Հզոր հոգևոր միջավայրում նրանք վճռում են ավելի լավ գործել, փոխել իրենց կյանքի ընթացքը, մի կողմ դնել վնասակար սովորույթները: Նրանք շատ անկեղծ են փոխվելու իրենց վճռականության մեջ, սակայն շուտով վերադառնում են դառնում այն բաները, որոնց վճռել էին վերջ տալ:

Ո՞րն է տարբերությունը այս երկու խմբերի միջև: Ինչպե՞ս կարող եք հետևողականորեն ճիշտ ընտրություններ կատարել: (“Full Conversion Brings Happiness,” Ensign, May 2002, 24):

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կարող են անվանել գրատախտակի վրա նկարած երկու կերպարներին, հիմնվելով Երեց Սքոթի մեկնաբանությունների վրա: Պիտակավորեք գրատախտակի մեկ կերպարին որպես Հավատարիմներ, իսկ մյուսին՝ Անհետևողականներ: Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կպատասխանեին Երեց Սքոթի հարցերին.

  • Ո՞րն է տարբերությունը այս երկու խմբերի միջև:

  • Ինչպե՞ս կարող եք հետևողականորեն ճիշտ ընտրություններ կատարել:

Երբ դասարանը ուսումանսիրում է Ալմա 23–24, քաջալերեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչն է դրդում Եկեղեցու շատ անդամների ճշմարիտ և հավատարիմ մնալ կյանքի ողջ ընթացքում:

Ամփոփեք Ալմա 23.1–5 հատվածները, բացատրելով, որ Լամանացիների թագավորը դարձի գալուց հետո մի հռչակագիր ուղարկեց ժողովրդին՝ հայտարարելով, որ նրանք պետք է թույլ տան Ահարոնին և նրա եղբայրներին քարոզել Աստծո խոսքը ողջ երկրում՝ առանց խոչընդոտների և առանց նրանց վնաս պատճառելու:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 23.6 : Խնդրեք դասարանին ընթացքում հետևել՝ որոնելով երկու բաներ, որոնք առաջացրեցին Լամանացիների դարձը: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ էր կարևոր, որ Ամմոնը և նրա եղբայրները ուսուցանեցին Լամանացիներին «համաձայն մարգարեության և հայտնության հոգու»:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում՝ «Աստծո զորությունը հրաշքներ գործեց» Լամանացիների մեջ արտահայտությունը:

  • Ե՞րբ եք զգացել, որ Աստծո զորությունն օգնում է ձեզ դարձի գալ: Ե՞րբ եք տեսել, որ Աստծո զորությունն օգնի մեկ ուրիշին դարձի գալ:

Հրավիրեք ուսանողներին կրկին կարդալ Ալմա 23.6, գտնելով արտահայտություններ, որոնք նկարագրում են Լամանացիներին, ովքեր հավատացին Ամմոնի և նրա եղբայրների քարոզներից: (Հավաստիացեք, որ ուսանողները հասկանում են, որ այդ Լամանացիրները «դարձի էին եկել դեպի Տերը», ոչ թե՝ դեպի Եկեղեցին կամ միսիոներները, ովքեր ուսուցանում էին նրանց: Հավաստիացեք նաև, որ ուսանողները տեսնեն, որ այս մարդիկ «երբեք չուրացան»: Գրեք Դարձի եկած առ Տերը և Երբեք չուրացան արտահայտությունները գրատախտակին կերպարի տակ, որն անվանված էՀավատարիմ:)

  • Երբ հանդիպում ենք դժվար հանգամանքների և ձախորդության, ինչո՞ւ է կարևոր, որ մենք դարձի եկած լինեք դեպի Տերը, ոչ թե՝ այլ մարդկանց կամ գաղափարները:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 23.7, 16–18, փնտրելով խոսքեր և արտահայտություններ, որոնք ապացույց են տալիս Լամանացիների դարձի մասին: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց գտածով: Դուք կարող եք այս խոսքերն ու արտահայտությունները գրել գրատախտակին Հավատարիմ անունով պատկերի ներքևում: Ուսանողներին օգնելու համար շարունակել այս հատվածները վերլուծելը, կարող եք ուղղել հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս էր նոր անվանը ձգտելու մարդկանց ցանկությունն ապացուցում, որ նրանք փոխվել էին:

  • Ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր դարձի են եկել այսօր, «զանազանվել» մյուսներից:

  • Համաձայն Ալմա 23.18-ի, դարձի եկած Լամանացիները դարձան աշխատասեր և բարեկամական տրամադրված Նեփիացիների հանդեպ: Երբ որևէ մարդ փորձում է ապաշխարել կամ փոխել իր կյանքը, ինչպե՞ս կարող է նրա համար օգտակար լինել դարձի եկած ուրիշ մարդկանց հետ հաղորդակցվելը:

Գրեք հետևյալ խոսքերը գրատախտակին. Դարձի գալ նշանակում է՝ …:

Հրավիրեք ուսանողներին ամփոփել այն, ինչ սովորել են Ալմա 23-ում, լրացնելով գրատախտակի վրայի միտքը: Ուսանողները, հնարավոր է, օգտագործեն տարբեր խոսքեր իրենց պատասխաններում, բայց նրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Դարձը նշանակում է փոխվելը և նոր մարդ դառնալը Աստծո զորության միջոցով: Լրացրեք միտքը գրատախտակի վրա:

Ուսանողների ուշադրությունը հրավիրեք գրատախտակի Հավատարիմ և Անհետևողական բառերի վրա: Խրախուսեք նրանց մտածել, թե որ տերմինն է լավագույնս նկարագրում նրանց դարձի աստիճանը:

Ալմա 24

Անթի Նեփի Լեքիները ուխտ են կապում, որ երբեք կրկին պատերազմի զենքեր չվերցնեն:

Հրավիրեք ուսանողներին մտքում մտածել, թե երբևէ որոշել են խուսափել որոշակի սխալ կամ մեղք կրկնելուց, բայց հետագայում կրկին գործել այդ սխալը կամ մեղքը: Բացատրեք, որ եթե նրանք զգացել են դա, նրանք պետք է շարունակեն փորձել բարեփոխվել: Երբ նրանք ուսումնասիրեն Ալմա 24, նրանք կսովորեն ճշմարտություններ, որոնք կօգնեն նրանց:

Ամփոփեք Ալմա 24.1–5 հատվածները, բացատրելով, որ Ամաղեկացիները և Ամուղոնացիները, ովքեր նախկինում Նեփիացիներ էին, շատ Լամանացիների զայրույթի դրդեցին իրենց թագավորի և մյուս Անթի Նեփի Լեքիների դեմ: Իրենց զայրույթի մեջ այս Լամանացիները պատրաստվեցին հարձակում գործել Անթի Նեփի Լեքիների վրա: Կռվի այդ պահին Անթի Նեփի Լեքիների թագավորը մահացավ: Թագավորությունն անցավ նրա որդիներից մեկին: Ամմոնը հավաքեց նոր թագավորին և Լամոնիին և մյուսներին՝ խորհրդակցելու միմյանց հետ և որոշելու, թե ինչպես պաշտպանվեն Լամանացիների դեմ:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 24.6, փնտրելով, թե Անթի Նեփի Լեքիները ինչ էին որոշել, որ չպետք է անեին: Երբ ուսանողները կիսվեն իրենք գտածով, մի քանի ուսանողների խնդրեք հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 24.7–10, 12–14 հատվածները: Հանձնարարեք դասարանին ընթացքում հետևել, լսելով, թե ինչ տարբեր եղանակներով էր Անթի Նեփի Լեքիների թագավորն արտահայտում իր երախտագիտությունը նրա համար, որ Աստված օրհնել էր իրենց:

  • Համաձայն Ալմա 24.9-ի, ո՞րն էր Անթի Նեփի Լեքիների մեղքերից մեկը, որը նախկինում նրանք գործել էին:

  • Համաձայն Ալմա 24.13-ի, ինչո՞ւ նրանք հրաժարվեցին ճակատամարտել:

Դասարանը երկու խմբի բաժանեք: Հրավիրեք առաջին խմբին կարդալԱլմա 24.11, 15, փնտրելով արտահայտություններ, որոնք արտահայտում են Անթի Նեփի Լեքիների ապաշխարելու ջանքերը: Խնդրեք երկրորդ խմբին կարդալ Ալմա 24.16–19, փնտրելով այն, ինչ Անթի Նեփի Լեքիները արեցին, որ իրենց մաքուր պահեին: Ուսանողներին կարդալու համար բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո, հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: Դուք կարող եք օգտագործել հետևյալ հարցերը՝ լրացուցիչ գաղափարներ առաջ բերելու համար.

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ի նկատի ուներ թագավորը, ասելով. «Սա այն ամենն է, ինչ մենք կարող էինք անել … ապաշխարելու համար»(Ալմա 24.11): (Այս արտահայտությունը նկարագրում է իրենց մեղքերից ապաշխարելու Անթի Նեփի Լեքիների մեծ ջանքերն ու վճռականությունը:)

  • Վկայություն բառը երեք անգամ հայտնվում է Ալմա 24.15–16, 18 հատվածներում: Ինչպե՞ս նրանց զենքերի թաղումը խորը փոսի մեջ ծառայեց որպես վկայություն: (Այն ցույց տվեց մյուս մարդկանց և Աստծուն, որ նրանք իսկապես թողել էին իրենց մեղքերը:)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ միտքը.

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Թողնելով մեղքը մարդ չի կարող ցանկանալ ավելի լավ պայմաններ: … Նա պետք է համոզված լինի ոչ միայն, որ թողել է մեղքը, այլ որ նա փոխել է մեղքը շրջապատող իրավիճակը: Նա պետք է խուսափի այն վայրերից, վիճակներից ու հանգամանքներից, որտեղ տեղի է ունեցել մեղքը, որովհետև այն կարող է ամենայն հավանականությամբ նորից կրկնվել: Նա պետք է թողնի այն մարդկանց, ում հետ գործել է մեղքը: Նա գուցեև չատի ներգրավված մարդկանց, բայց նա պետք է խուսափի նրանցից և այն ամենից, ինչ կապված է մեղքի հետ» (The Miracle of Forgiveness [1969], 171–72):

  • Ի՞նչ արեցին Անթի Նեփի Լեքիները խուսափելու համար այն պայմաններից և մարդկանցից, ովքեր կարող էին նրանց գայթակղել կրկնել նախկին մեղքերը:

Դուք կարող եք ուսանողներին մեկ րոպե ժամանակ տալ մտածելու, թե արդյոք կան որևէ հանգամանքներ նրանց կյանքում, որոնք նրանք պետք է փոխեն, որպեսզի ապաշխարեն և թողնեն մեղքը, որի դեմ նրանք պայքարում են:

Գրեք հետևյալը գրատախտակին. Եթե մենք … , Աստված կ …:

Խնդրեք ուսանողներին վերանայել Ալմա 24.10–18 հատվածները, որոնելով ուղիներ, որոնցով կկարողանան լրացնել գրատախտակի վրայի միտքը: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն իրենց սուրբ գրություններում հետևյալ նմանատիպ միտքը. Եթե մենք անենք այն ամենը, ինչ կարող ենք՝ ապաշխարելու համար, Աստված կվերցնի մեր հանցանքը և կօգնի մեզ մաքուր մնալ:)

Կրկին հղում կատարեք Ալմա 24.17-ին:

  • Որո՞նք են ապստամբության զենքերի մի քանի օրինակները (տես Ալմա 23.7), որոնք մարդիկ կարող են վար դնել կամ թաղել, երբ նրանք դարձի են գալիս դեպի Տերը: (Օգնեք ուսանողներին տեսնել, որ ապստամբության այդ զենքերը կարող են ներառել մեղսավոր վարվելակերպ կամ գործողություններ, որոնցից մարդիկ պետք է հրաժարվեն, որպեսզի դարձի գան դեպի Տերը:)

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ միտքը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ապաշխարելը տևում է նույնքան, որքան ձեզանից պահանջվում է ասել. «Ես կփոխվեմ» և կանեմ դա: Իհարկե, կլինեն խնդիրներ լուծելու և փոխհատուցումներ կատարելու: Դուք կարող եք լավ անցկացնել, իրականում ավելի լավ կլինի անցկացնեք, ձեր կյանքի մնացած մասը՝ ապացուցելով ձեր ապաշխարությունը՝ իր մնայունությամբ» (“For Times of Trouble,” New Era, Oct. 1980, 11–12):

Խնդրեք ուսանողներին բացատրել այն գործողությունները, որոնք որևէ երիտասարդ տղամարդ կամ երիտասարդ կին կարող է կատարել խուսափելու համար հետևյալ մեղքերից յուրաքանչյուրը կրկնելուց՝ Իմաստության խոսքը խախտելը, պոռնոգրաֆիա նայելը և անգութ լինելը քրոջ կամ եղբոր հանդեպ:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, թե ինչպես կարող էին զգալ Անթի Նեփի Լեքիները, երբ իրենց զենքերը թաղելուց հետո, նրանք իմացան, որ մի Լամանական բանակ գալիս էր հարձակվելու իրենց վրա: Խնդրեք ուսանողներին մտածել այս իրավիճակի մասին, երբ նրանք մտքում կարդան Ալմա 24.20–22 :

Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Երբ մենք պահում ենք մեր ուխտերը, մենք կարող ենք օգնել ուրիշներին դարձի գալ: Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 24.23–27 : Խնդրեք, որ դասարանը ընթացքում հետևի, որոնելով խոսքերն ու արտահայտությունները, որոնք ուսուցանում են գրատախտակի վրա գրված սկզբունքը:

  • Ինչպե՞ս է այս պատմությունն ազդում ուխտերը պահելու ձեր ցանկության վրա:

  • Ի՞նչ կարող ենք անել մենք՝ Տիրոջ հետ կապած ուխտերը պահելու մեր ցանկությունն ուժեղացնելու համար:

Հրավիրեք ուսանողներին կիսվել որոշ փորձառություններով, որ իրենք ունեցել են գրատախտակի վրա գրված սկզբունքի հետ կապված: Եզրափակեք, կիսվելով այս դասում ուսուցանվող սկզբունքների մասին ձեր վկայությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 23․17 «Նրանք կոչեցին իրենց անունները Անթի Նեփի Լեքիներ»:

«Լամանացիները, ովքեր դարձի էին եկել Մոսիայի չորս որդիների և նրանց միսիոներ ընկերակիցների կողմից, իրենց վրա վերցրեցին «Անթի Նեփի Լեքիներ» անունը»։ (Ալմա 23․17; Ալմա 24․1–5։) Անվան «Նեփի Լեքի» մասը, հավանաբար, ավելի շուտ կապ ուներ Նեփի և Լեքի երկրների (կամ այդ ժամանակ այդ երկրներում ապրող մարդկանց), քան Նեփիի և Լեքիի հետնորդների հետ:

Սակայն Դոկտոր Հյու Նիբլին գտել է «մի Սեմիթական և ընդհանուր Հնդա-եվրոպական արմատ, որը համապատասխանում է անթի բառին, որը նշանակում է «որևէ բանի առջև» կամ «դեմ հանդիման», ինչպես օրինակ հայելու առջև, իսկ ավելի լայն իմաստով՝ կամ «մեկն, ով հակադրվում է», կամ՝ «մեկը, ով նմանակում է»: (Quoted in Eldin Ricks, Book of Mormon Study Guide, p. 63) Այսպիսով «Անթի Նեփի Լեքին» կարող էր վերաբերվել նրանց, ովքեր նմանակում են Նեփիի և Լեքիի հետնորդներին» (Daniel H. Ludlow, A Companion to Your Study of the Book of Mormon [1976], 209–10):