Ալմա 23
նախորդ հաջորդ

Գլուխ 23

Հայտարարվում է կրոնական ազատություն – Լամանացիները յոթ երկրներում և քաղաքներում դարձի են գալիս – Նրանք իրենց կոչում են Անթի-Նեփի-Լեքի և ազատվում անեծքից – Ամաղեկացիներն ու Ամուղոնացիները ժխտում են ճշմարտությունը: Մոտ 90–77թթ. Ք.ծ.ա.:

1 Ահա, այսպիսով, եղավ այնպես, որ Լամանացիների թագավորը ահրովարտակ ուղարկեց իր ողջ ժողովրդի մեջ, որ նրանք ձեռք չբարձրացնեն ո՛չ Ամմոնի, ո՛չ Ահարոնի, ո՛չ Օմների, ո՛չ Հիմնիի, ո՛չ էլ նրանց եղբայրներից որևէ մեկի վրա, որոնք պիտի առաջ գնային՝ քարոզելով Աստծո խոսքը, որտեղ էլ, իրենց երկրի որ մասում էլ որ նրանք լինեին:

2 Այո, նա մի հրամանագիր ուղարկեց նրանց մեջ, որ նրանք չպետք է ձեռք բարձրացնեին նրանց վրա, կապեին նրանց կամ գցեին բանտ. ո՛չ էլ պետք է թքեին նրանց վրա, ո՛չ էլ ծեծեին նրանց, ո՛չ էլ դուրս գցեին նրանց իրենց ժողովարաններից, ո՛չ էլ խարազանեին նրանց. ո՛չ էլ պետք է քարեր նետեին նրանց վրա, այլ որ նրանք պետք է ազատ մուտք ունենային նրանց տները, և նաև նրանց տաճարները, և նրանց սրբարանները:

3 Եվ այսպես, նրանք կարող էին առաջ գնալ և քարոզել խոսքը՝ ըստ իրենց ցանկության, քանզի թագավորը, և նրա ողջ գերդաստանը դարձի էին եկել առ Տերը. հետևաբար, նա ուղարկեց իր հրովարտակը երկրով մեկ՝ իր ժողովրդին, որպեսզի Աստծո խոսքը ոչ մի արգելք չունենար, այլ որ այն կարողանար առաջ գնալ ողջ երկրով մեկ, որպեսզի իր ժողովուրդը կարողանար հավաստիանալ իր հայրերի ամբարիշտ աավանդությունների վերաբերյալ, և որպեսզի նրանք կարողանային հավաստիանալ, որ իրենք բոլորը եղբայրներ էին, և որ նրանք չպետք է սպանեին, ո՛չ էլ թալանեին, ո՛չ էլ գողանային, ո՛չ էլ շնություն անեին, ո՛չ էլ գործեին որևէ ձևի ամբարշտություն:

4 Եվ այժմ եղավ այնպես, որ երբ թագավորն ուղարկեց այս հրովարտակը, Ահարոնը և իր եղբայրները գնացին առաջ, քաղաքից քաղաք, և պաշտամունքի մի տնից մյուսը, հիմնելով եկեղեցիներ, և երկրով մեկ՝ Լամանացիների մեջ նվիրաբերելով քահանաներ և ուսուցիչներ՝ Աստծո խոսքը նրանց մեջ քարոզելու և սովորեցնելու համար. և այդպես, նրանք սկսեցին մեծ հաջողություն ունենալ:

5 Եվ հազարավորներ բերվեցին Տիրոջ մասին իմացությանը, այո, հազարավորներ բերվեցին՝ հավատալու Նեփիացիների աավանդություններին. և նրանց սովորեցնում էին բհիշատակարանները և մարգարեությունները, որոնք փոխանցվել էին՝ մինչև իսկ ներկա ժամանակը:

6 Եվ հաստատ, ինչպես կենդանի է Տերը, նույնքան հաստատ է, որ բոլոր նրանք, ովքեր հավատացին, կամ բոլոր նրանք, ովքեր բերվեցին ճշմարտության իմացությանը՝ Ամմոնի և նրա եղբայրների քարոզելու միջոցով, համաձայն հայտնության և մարգարեության ոգու և Աստծո զորության, գործելով հրաշքներ նրանց մեջ, այո, ես ասում եմ ձեզ, ինչպես կենդանի է Տերը, Լամանացիներից բոլոր նրանք, որ հավատացին նրանց քարոզելուն և ադարձի եկան առ Տերը, բերբեք չհեռացան:

7 Քանզի նրանք դարձան մի արդար ժողովուրդ. նրանք վայր դրեցին իրենց ապստամբության զենքերը, այնպես որ այլևս չկռվեցին Աստծո դեմ, ոչ էլ իրենց եղբայրներից որևէ մեկի դեմ:

8 Արդ, ահա անրանք, ովքեր դարձի բերվեցին առ Տերը՝

9 Լամանացի ժողովուրդը, որն Իսմայելի երկրում էր.

10 Եվ նաև Լամանացի ժողովրդից, որոնք Միդդոնիի երկրում էին.

11 Եվ նաև Լամանացի ժողովրդից, որոնք Նեփիի քաղաքում էին.

12 Եվ նաև Լամանացի ժողովրդից, որոնք աՍիլոմի երկրում էին, և որոնք Սեմլոնի երկրում էին և Լեմուելի քաղաքում և Սիմնիլոմ քաղաքում:

13 Եվ սրանք են Լամանացիների քաղաքների անունները, որոնք ադարձի եկան առ Տերը. և այդ նրանք են, որ վայր դրեցին իրենց ապստամբության զենքերը, այո, բոլոր իրենց պատերազմի զենքերը, և նրանք բոլորը Լամանացիներ էին:

14 Եվ Ամաղեկացիները ադարձի չեկան, բացի միայն մեկից. ոչ էլ բԱմուղոնացիներից որևէ մեկը. այլ նրանք կարծրացրեցին իրենց սրտերը, և նաև Լամանացիների սրտերը, երկրի այն մասում, որտեղ նրանք բնակվում էին, այո, և բոլոր նրանց գյուղերում և բոլոր նրանց քաղաքներում:

15 Ուստի, մենք հիշատակեցինք բոլոր Լամանացիների քաղաքները, որոնցում նրանք ապաշխարեցին և եկան ճշմարտության իմացությանը, և դարձի բերվեցին:

16 Եվ այժմ եղավ այնպես, որ թագավորը և նրանք, ովքեր դարձի էին բերվել, փափագում էին, որ ունենային մի անուն, որպեսզի դրանով կարողանային զանազանվել իրենց եղբայրներից. հետևաբար, թագավորը խորհրդակցեց Ահարոնի և նրանց քահանաներից շատերի հետ, այն անվան վերաբերյալ, որ նրանք պիտի վերցնեին իրենց վրա, որպեսզի կարողանային զանազանվել:

17 Եվ եղավ այնպես, որ նրանք կոչեցին իրենց անունները աԱնթի-Նեփի-Լեքիներ. և նրանք կոչվեցին այս անունով և այլևս չէին կոչվում Լամանացիներ:

18 Եվ նրանք սկսեցին դառնալ մի շատ ջանասեր ժողովուրդ. այո, և նրանք բարեկամական էին Նեփիացիների հետ. հետևաբար, նրանք հարաբերություններ հաստատեցին նրանց հետ և Աստծո աանեծքն այլևս չէր հետապնդում նրանց: