Գրադարան
Lesson 77. Alma 12


Դաս 77

Ալմա 12

Նախաբան

Այն բանից հետո, երբ Ամուղեկի խոսքերից Զիզրոմը սկսեց «դողալ իր մեղքի գիտակցությունից» (Ալմա 12.1), Ալման կանգնեց և սկսեց բացատրել այն, ինչ Ամուղեկն էր ուսուցանել: Ալման կենտրոնացավ այն ճշմարտությունների վրա, որոնք կօգնեին Ամմոնիայի ժողովրդին ապաշխարել իրենց սրտերի կարծրությունից և այլ մեղքերից: Նա խոսել է Սատանայի նենգ ծուղակի, ամբարիշտներին սպասվող դատաստանի և փրկագնման ծրագրի մասին, որը հնարավորություն է տալիս ապաշխարողներին ներվել իրենց մեղքերից:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 12.1–7

Ալման Ամմոնիայի ժողովրդին բացահայտում է Զիզրոմի ծրագիրը —և հակառակորդի ծրագիրը—:

Հետևեք ցուցադրվող նկարին, որպեսզի մի կտոր պարանով կամ լարով կապեք թակարդ կամ ծուղակ: Ցույց տվեք, թե ծուղակն ինչպես է աշխատում՝ հանգույցի առջև սեղանի վրա կոնֆետ կամ ուտելիք պահելով: Թող որևէ ուսանող ուտելիքի համար ձեռքը հասցնի ծուղակին: Երբ նա անի դա, քաշեք ծուղակը: (Զգույշ եղեք ուսանողին չվնասելու համար:)

Նկար
ծուղակ

Հանձնարարեք որևէ մեկ ուսանողի դասարանի համա կարդալ, թե ինչպես Զիզրոմը փորձեց գցել Ալմային ծուղակ (տե՛ս Ալմա 11.21–25): Բացատրեք, որ, երբ Ամուղեկը հասկացավ Զիզրոմի մտադրությունը և պատասխանեց նրան, Ալման նույնպես պատասխանեց Զիզրոմին և ներկաներին (տե՛ս Ալմա 12.1–2): Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 12.3–6, փնտրելով այնպիսի բառեր կամ արտահայտություններ, որոնք Ալման օգտագործեց Զիզրոմի վարքագիծը նկարագրելու համար: (Կարող եք ուսանողներին հորդորել նշել այս բառերը և արտահայտությունները:) Թույլ տվեք նրանց կիսվել նրանով, ինչ գտել են:

  • Ո՞ւմ ծրագրին էր Զիզրոմը հետևում:

  • Ըստ Ալմայի խոսքերի, որո՞նք էին դևի մտադրությունները:

  • Ի՞նչը օգնեց Ալմային հասկանալ այդ ծրագիրը:

Ուսանողներին հանձնարարեք շարադրել այն սկզբունքները, որոնք ամփոփում են Ալմա 12.3 –ի նրանց սովորածն այն մասին, թե ինչպես նրանք կարող են բացահայտել հակառակորդի խաբեությունը: Թեև ուսանողները կօգտագործեն զանազան բառեր, նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը. Սուրբ Հոգին կարող է մեզ օգնել բացահայտել հակառակորդի խաբեությունը: Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ նախորդ դասում նրանք սովորել են, որ երբ մենք ապավինում ենք Սուրբ Հոգուն, մենք կարող ենք հաղթահարել գայթակղությունները: Բացատրեք, որ գայթակղությունը կամ խաբեությունը հաղթահարելու համար, առաջին հերթին, մենք պետք է ճանաչենք դրանք և դրանց առաջացրած վնասը: Այնուհետև մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք դրանցից:

  • Ե՞րբ է Սուրբ Հոգին օգնել ձեզ ճանաչել և խուսափել գայթակղությունից: (Ուսանողների պատասխաններից հետո, կիսվեք ձեր անձնական փորձառությամբ:)

Ուսանողներին ժամանակ տվեք, որպեսզի իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում գրեն այն մասին, թե ինչպես կարող են բարելավել իրենց զգայունությունը Սուրբ Հոգու հուշումների հանդեպ այնպես, որ ճանաչեն հակառակորդի ծուղակները և խուսափեն դրանցից:

Ալմա 12.8–18

Ալման ուսուցանում է ողջ մարդկության վեջին դատաստանի մասին:

Ուսանողներին խնդրեք մտածել իրենց հետաքրքրող կարիերայի մասին: Մի քանիսին հրավիրեք խոսել իրենց հետաքրքրող կարիերայի մասին: Հարցրեք, թե որքան նրանք կվճարեին ուսման վարձավճար իրենց քոլեջի, համալսարանի կամ առևտրի համալսարանում համար, որպեսզի ստանային այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են իրենց կարիերայում հաջության հասնելու համար: Հանձնարարեք որևէ ուսանողի կարդալ Տասներկու Քվորումի Առաքյալների անդամ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը: Ուսանողներին հրավիրեք ուշադրություն դարձնել այն «ուսման վարձավճարին», որը մենք պետք է վճարենք, որպեսզի ստանանք հոգևոր գիտելիքներ, ասել է Երեց Բեդնարը:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Հոգևոր հասկացողությունը…պարզապես չի կարող [մեզ] տրվել: Ջանասիրության և ուսումնասիրությամբ ու հավատքով ուսման վարձավճար պետք է վճարվի, որպեսզի ստանանք և անձնապես «տիրանանք» այդպիսի գիտելիքի: Միայն այս ձևով կարող է մտքի եղածը զգացվել սրտում» (“Watching with All Perseverance,” Ensign կամ Liahona, մայիս 2010, 43):

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 12.7–8: Դասարանին հրահանգեք հետևել, փնտրելով նրա ապացույցը, որ Զիզրոմը սկսում էր վճարել հոգևոր «վարձավճարը», որն անհաժեշտ էր հոգևոր գիտելիք ձեռք բերելու համար: Խնդրեք ուսանողներին բացատրել, թե այս հատվածներում ինչն է ցույց տալիս Զիզրոմի սրտի փոփոխության սկիզբը:

Շեշտեք, որ Զիզրոմը Ալմային հարց տվեց հարության մասին: Այդ հարցին անմիջապես պատասխանելու փոխարեն, Ալման նրան ուսուցանեց հոգևոր գիտելիք ձեռք բերելու մասին: Հանձնարարեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 12.9–11: Դասարանին հանձնարարեք փնտրել այն, ինչ Ալման Զիզրոմին ուսուցանել էր հոգևոր գիտելիք ձեռք բերելու մասին: Բացատրեք, որ «Աստծո խորհուրդները հոգևոր ճշմարտություններ են, որոնք տրվում են միայն հայտնությամբ։ … նրանց, ովքեր հնազանդ են ավետարանին» (Սուրբ գրքերի ուղեցույց «Աստծո խորհուրդները», scriptures.lds.org): (Կարող եք այս նախադասությունը գրեք գրատախտակին: Կարող եք նաև առաջարկել, որ ուսանողները իրենց սուրբ գրություններում Ալմա 12.9–ի կողքին գրեն այն):

Ուսանողներին խնդրեք իրենց խոսքերով արտահայտել այն, ինչ Ալմա 12.9–ում Ալման ուսուցանում է նրա մասին, թե ինչ մենք պետք է անենք, որպեսզի ստանանք հոգևոր ճշմարտություն: (Ուսանողները կարող են տարբեր բառեր օգտագործել, սակայն նրանց պատասխանը պետք է արտահայտի Տերը հայտնի է դարձնում մեզ հոգևոր ճշմարտությունները, համաձայն այն ուշադրության և ջանասիրության, որը մենք դարձնում ենք Նրա խոսքերի նկատմամբ: Կարող եք ուսանողներին հորդորել գրել այս սկզբունքը իրենց սուրբ գրություններում Ալմա 12.9–ի կողքին:)

  • Ո՞րն է մեր սրտի վիճակի և հոգևոր ճշմարտություն ստանալու մեր ունակության միջև կապը:

Ալմա 12.10–11-ում մատնանշեք տարբեր հետևանքները նրանց համար, ովքեր չեն կարծրացրել իրենց սրտերը ճշմարտության հանդեպ, և նրանց՝ ովքեր արել են դա:

  • Այս հետևանքների մասին գիտելիքն ինչպե՞ս է ազդում ավելի շատ հոգևոր գիտելիքի ձգտելու ձեր ցանկության վրա:

Բացատրեք, որ երբ Ալման ուսուցանեց, թե ինչպես մենք կարող ենք իմանալ հոգևոր ճշմարտությունը, նա պատասխանեց Զիզրոմի նախկին հարցին: Ուսանողներին հանձնարարեք վերաշարադրել Ալմա 12.8–ում նշված Զիզրոմի հարցը իրենց սեփական բառերով: Հանձնարարեք նրանց մտքում կարդալ Ալմա 12.12–15, ուշադրություն դարձնելով, թե Ալման Զիզրոմին ինչ ուսուցանեց հարության ու դատաստանի մասին: Մինչ ուսանողները կարդում են, գրեք հետևալը գրատախտակին. Մենք Աստծո առաջ հաշվետու կլինենք մեր … , … , և … համար:

Երբ ուսանողներն ավարտեն կարդալը, խնդրեք նրանց ավարտել գրատախտակին գրված նախադասությունը. Աստծո առաջ մենք հաշվետու կլինենք մեր մտքերի, խոսքերի և արարքների համար:

  • Ձեր կարծիքով, այս ճշմարտությունը ինչպե՞ս ազդեց Զիզրոմի վրա: (Թող ուսանողները պատասխանը փնտրեն Ալմա 14.6 և 15.3-ում:) Ձեր կարծիքով, ինչո՞ւ այս ճշմարտությունը այսքան ուժեղ ազդեցություն ունեցավ Զիզրոմի վրա: (Կարող եք նշել, որ Զիզրոմը միայն իր համար չէր մտահոգված: Նա մտահոգված էր այն մարդկանց համար, ում նա մոլորեցրել էր:)

  • Ինչպիսի՞ մտքերով, խոսքերով և արարքներով են մարդիկ պայքարում նրա դեմ, ինչը կարող է նրանց դատապարտել, եթե նրանք չապաշխարեն: (Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել և քննարկել, թե ինչպես նրանց ժամանցի ընտրությունը և լրատվամիջոցները կարող են ազդել նրանց մտքերի, խոսքերի և արարքների վրա, դուք կարող եք օգտվել Երիտասարդներին զորացնելու համար , ժամանց և տեսալսողական նյութեր բաժնի խորհրդին:)

  • Ի՞նչ տարբերություն կլինի ձեր ամենօրյա ընտրությունների մեջ, եթե դուք հիշեք գրատախտակին գրված ճշմարտությունը:

Նշեք Ալմա 12.14-ի տողատակի ծանոթագրության մասին, որտեղ խաչաձև հղում է արված Մոսիա 4.30-ին, 14 ա, և ուսանողներին հանձնարարեք բարձրաձայն կարդալ Մոսիա 4.30: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել այդ հղումը:) Եթե բավարար ժամանակ լինի, թող ուսանողներն անդրադառնան նրան, ինչ գրել են Սուրբ Հոգու հուշումների դեմ իրենց զգայունությունը մեծացնելու մասին: Հրավիրեք նրանց կիսվել որոշ մտքերով, թե ինչպես է Աստծո առաջ իրենց անձնական պատասխանատվության ըմբռնումն ազդում գայթակղությունը ճանաչելու և դրանից խուսափելու իրենց ցանկության վրա:

Ալմա 12.19–37

Ալման բացատրում է, թե ինչպես է փրկության ծրագիրն օգնում մեզ հաղթահարել Անկման ազդեցությունը:

Նկար
Ադամը և Եվան ծնկի են եկել զոհասեղանի առաջ

Ուսանողներին ցույց տվեք Ադամը և Եվան ծնկի են եկել զոհասեղանի առաջ նկարը ((Ավետարանի նկարների գիրք [2009], համար 4): Բացատրեք, որ մի մարդ Անթիոնա անունով, ով Ամմոնիայի գլխավոր կառավարիչներից մեկն էր, հարցեր տվեց հարության մասին Ալմայի և Ամուղեկի ուսուցանած բաների մասին: Նա Ալմային հարցրեց, թե ինչպես կարող է մարդկությունը դառնալ անմահ: (Տե՛ս Ալմա 12.20–21:)

Ուսանողներին հարցրեք, թե որքան վստահ կզգան Եկեղեցու ոչ անդամին բացատրելիս, թե ինչպես մենք կարող ենք փրկվել Անկումից: Օգնելու համար նրանց նախապատրաստվել այս ճշմարտությունը որևէ մեկին ուսուցանելուն, թույլ տվեք, որ նրանք փնտրեն հատվածներ այս աղյուսակի մեջ և գրեն իրենց սովորածը համապատասխան սյունակների մեջ: (Մինչ դասի սկիզբը կարող եք նկարել այս աղյուսակը գրատախտակին: Ուսանողներին հանձնարարեք գրել այն իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:)

Անկման հետևանքները (Ալմա 12.22, 24)

Ի՞նչ էր Աստված արել փրկագնման ծրագիրն իրագործելու համար(Ալմա 12.24–25, 28–33)

Ի՞նչ պետք է մենք անենք, որպեսզի փրկվենք (Ալմա 12.24, 30, 34, 37)

Աղյուսակը լրացնելու ընթացքում ուսանողներից ոմանք ձեր օգնության կարիքը կունենան: (Ուսանոնղներին սուրբ գրությունները հասկանալու եղանակներից մեկը նրանց տողատակի ծանոթագրությունների հետ աշխատել սովորեցնելն է: Օրինակ, սուրբ գրության հղումը, որը նշված է 22գ –ում, կարող է ուսանողներին օգնել հասկանալ, թե մարդկության համար ինչ է նշանակում լինել կորած և ընկած:) Երբ ուսանողները լրացնեն աղյուսակը, տվեք հետևյալ հարցերը: (Կարող եք գրել այս հարցերը գրատախտակին, որպեսզի ուսանողները մտածեն դրանց պատասխանների մասին, մինչ լրացնում են աղյուսակը:)

  • Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսի Քավությունն օգնում մեզ հաղթահարել Անկման հետևանքները: (Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք բոլորս կհաղթահարենք ֆիզիկական մահը հարության միջոցով: Եվ Փրկչի Քավության ու մեր ապաշխարության միջոցով, մենք կարող ենք վերադառնալ Աստծո մոտ մեր «կորած ու ընկած» վիճակից:)

  • Ըստ Ալմա 12.24–ի, ի՞նչ ուսուցանեց Ալման կյանքի նպատակի մասին: (Նա ասաց, որ այս կյանքը դարձավ մի ժամանակ՝ պատրաստվելու համար հանդիպելու Աստծուն: Կարող եք առաջարկել, որպեսզի ուսանողները Ալմա 12.24–ում նշեն այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են այս ճշմարտությունը:)

Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այն ամենն, ինչ սովորել են, տվեք նմանատիպ հարցեր.

  • Ինչպե՞ս է կյանքի նպատակի իմացությունը առաջնորդում ձեզ:

  • Ինչպե՞ս է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքը նախապատրաստել ձեզ հանդիպելու Նրանց:

Ամփոփեք ձեր վկայությամբ, որ այժմ ժամանակն է նախապատրաստվել հանդիպելու Աստծուն:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 12.24 «Փորձնական վիճակ»

Բոլոր սուրբ գրություններում «փորձնական վիճակ» կամ «փորձնական ժամանակ» արտահայտությունները հանդիպում են միայն Ալմայի գրքում (տե՛ս Ալմա 12․24; 42․4, 10, 13): Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Լ. Թոմ Փերին նկարագրում է այս փորձնական ժամանակը.

«Երկրային կյանքի հիմնական նպատակն է հնարավորություն տալը մեր հոգիներին, որոնք գոյատևել են մինչև Երկրի ստեղծումը, միավորվել մեր մարմինների հետ մահկանացու կյանքում: Այս երկուսի միավորումը մեզ հնարավորություն է տալիս աճել, զարգանալ և հասունանալ, որը միայն հնարավոր է հոգու և մարմնի միավորման դեպքում: Մեր մարմնով մենք անցնում ենք որոշակի քանակի փորձությունների միջով, որոնցով և պայմանավորված է մեր գոյության փորձնական ժամանակը: Սա փորձվելու և սովորելու ժամանակ է, որպեսզի ապացուցենք, որ արժանի ենք հավերժական հնարավորություններին: Դրանք բոլորը Աստվածային ծրագրի մասն են, որը մեր Հայրը պատրաստել է Իր զավակների համար» (“Proclaim My Gospel from Land to Land,” Ensign, May 1989, 14):

Ալմա 12.32 Ծրագրի մասին գիտելիք ստանալուց հետո պատվիրաններ ստանալը

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Բոյդ Ք. Փաքերն ուսուցանել է, որ Աստծո փրկագնման ծրագրի մասին գիտելիքն օգնում է մեզ հասկանալ, թե ինչու մենք պետք է պահենք պատվիրանները: Երիտասարդների ուսուցիչների հետ խոսելիս նա ասել է.

«Երիտասարդները զարմանում են, թե «ինչո՞ւ» են մեզ պատվիրում անել որոշ բաներ և ինչո՞ւ են պատվիրում չանել այլ բաներ»։ Երջանկության ծրագրի իմացությունը, նույնիսկ մակերեսորեն, կարող է պատասխանել երիտասարդ մտքի «ինչու» հարցին:…

Եկեղեցում ներկայումս մեր ունեցած բարդ հարցերի մեծ մասը, և մենք կարող ենք թվել դրանք՝— արհեստական վիժեցումը և նման բաները, քահանայություն կրողների և չկրողների բոլոր դժվարությունները, — չեն կարող պատասխանվել առանց ծրագրի որոշակի գիտելիքի կամ պատմության իմացության:

Ալման ասել է այս մասին, և վերջերս դա իմ սիրելի հատվածն է դարձել, չնայած ես կրկին անգամ փոխել եմ այն. «Աստված տվեց նրանց պատվիրաններ փրկագնման ծրագիրը նրանց հայտնի դարձնելուց հետո» (Ալմա 12.32): …

… Եթե դուք փորձում եք [ուսանողներին] պատասխանել, թե «ինչու» հետևել այդ օրինակին. «Աստված տվեց նրանց պատվիրաններ փրկագնման ծրագիրը նրանց հայտնի դարձնելուց հետո » (“The Great Plan of Happiness” [address to CES religious educators, Aug. 10, 1993], si.lds.org).