Գրադարան
Դաս 74. Ալմա 8


Դաս 74

Ալմա 8

Նախաբան

Այն բանից հետո, երբ շատերն ընդունեցին Ալմայի ուղերձը Զարահեմլայում, Գեդեոնում և Մելեքում, Ամմոնիայի ժողովուրդը մերժեց Ալմային և վտարեց նրան իրենց քաղաքից: Երբ Ալման սգում էր ժողովրդի ամբարշտության պատճառով, այն նույն հրեշտակը, որ հայտնվել էր իրեն և Մոսիայի որդիներին, կրկին հայտնվեց իրեն: Հրեշտակը պատվիրեց Ալմային վերադառնալ Ամմոնիա: Ալման հնազանդորեն ենթարկվեց Տիրոջ պատվիրանին և Տերը Ամուղեկին կանչեց օգնելու նրան իր ծառայության մեջ: Ալման ու Ամուղեկը հավատարմորեն ուսուցանեցին Ամմոնիայի ժողովրդին, լցված լինելով Սուրբ Հոգով և Տիրոջ գործը կատարելու զորությամբ:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 8.1–6

Շատերը Մելեքում ընդունում են Ալմայի ուղերձը և մկրտվում

Խնդրեք ուսանողներին բարձրացնել ձեռքերը, եթե նրանց բարեկամը կամ ընկերը Եկեղեցու համար ծառայել է միսիայում: Երկու կամ երեք ուսանողի հրավիրեք կիսվելու փորձով, որն իրենց ընկերը կամ բարեկամն ունեցել է, և որը ցույց է տալիս, թե ինչպես է զգում իրեն միսիոները, երբ նրա պատգամը ընդունվում է: (Կարող եք նաև հորդորել ուսանողներին պատմել այն պահերի մասին, երբ ինչ-որ մեկը ընկալունակ է եղել ավետարանը կիսվելու իրենց ջանքերին: Կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձով:)

Ուսանողներին հանձնարարեք ցածրաձայն կարդալ Ալմա 8.1–5: Թույլ տվեք նրանց գտնել այն երեք քաղաքները, որտեղ Ալման քարոզել էր ավետարանը: Այս երեք քաղաքների անունները գրեք գրատախտակին: (Զարահեմլա, Գեդեոն, և Մելեք:)

  • Որո՞նք էին այս երեք քաղաքներում Ալմայի քարոզների արդյունքները: (Կարող եք նաև առաջարկել ուսանողներին անդրադառնալ Ալմա 6–8 գլուխների վերնագրերին, որպեսզի հեշտությամբ պատասխանեն այդ հարցին:)

Շեշտեք, որ թեև այս քաղաքների մարդիկ ընդունեցին Ալմայի ուղերձը, նրա միսիոներական ծառայությունը չանցավ առանց դժվարությունների:

Ալմա 8.7–32

Ամմոնիայում մերժվելուց հետո, Տերը պատվիրեց նրան վերադառնալ:

Հարցրեք, թե արդյոք ուսանողների բարեկամները կամ ընկերները, ովքեր ծառայել են լիաժամկետ միսիայում, երբևէ հանդիպել են մարդկանց, ովքեր մերժել են ավետարանի ուղերձը: Մի քանի ուսանողների հրավիրեք պատմել, թե ինչպես են իրենց բարեկամները կամ ընկերները վարվել այս դեպքերում:

Հանձնարարեք ուսանողներին բարձրաձայն և հերթականությամբ կարդալ Ալմա 8.7–14: Դասարանին հորդորեք մտածել, թե ինչպես էր Ալման զգում, երբ փորձում էր ավետարանն ուսուցանել Ամմոնիայի ժողովրդին: Այս հատվածները կարդալու ընթացքում երբեմն դադար տվեք, որպեսզի նրանք պատասխանեն հետևյալ հարցերին.

  • Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները Ալմայի բնավորության մասին (տե՛ս Ալմա 8.8–10):

  • Ինչպե՞ս կարձագանքեիք Ալմային ցույց տրված վերաբերմունքին (տե՛ս Ալմա 8.11–13):

  • Ինչո՞վ է նման Ալմայի պատասխանը նման իրավիճակում գտնվելիս ձեր պատասխանին կամ տարբեր դրանից: (Տե՛ս Ալմա 8.14: Կարող եք նաև ասել, որ Ահարոն քաղաքում Տիրոջ աշխատանքը շարունակելու Ալմայի որոշումը ցույց էր տալիս, որ նա վստահում է Տիրոջը և չէր հանձնվում:)

Շեշտեք, որ չնայած Ալմայի աղոթքները Ամմոնիայի ժողովրդի համար անկեղծ էին (տե՛ս Ալմա 8.10), նրա խնդրանքն անմիջապես չիրականացվեց: (Ամմոնիայի որոշ մարդիկ ապաշխարեցին հետագայում: Տե՛ս Ալմա 14.1:)

Կարդացեք հետևյալ պատմությունը, որը գրվել է Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Ռասսել Մ. Նելսոնի կողմից.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

«Ես գիտակցում եմ, որ երբեմն մեր ամենաջերմեռանդ աղոթքներից ոմանք, թվում է, մնում են անպատասխան: Մտածում ենք. «Ինչո՞ւ»: Ինձ ծանոթ է այդ զգացումը: Ինձ ծանոթ են այդ պահի մտավախություններն ու կասկածները: Բայց նաև գիտեմ, որ մեր աղոթքները երբեք չեն անտեսվում: Մեր հավատքը երբեք չի մնում չգնահատված: Ես գիտեմ, որ ամենաիմաստուն Երկնային Հոր տեսակետները ավելի լայն են, քան մերը: Մինչ մենք գիտենք մեր մահկանացու կյանքի խնդիրներն ու ցավերը, Նա գիտի մեր անմահ առաջընթացի ու ներուժի մասին» (“Jesus Christ—the Master Healer,” Ensign կամ Liahona, նոյ. 2005, 86):

  • Ի՞նչ ուսուցանեց Երեց Նելսոնը, որը կարող է օգնել մեզ ունենալ հավատք, նույնիսկ երբ մեր արդար աղոթքները չեն պատասխանվում անմիջապես կամ այն ձևով, ինչպես մենք են ցանկանում կամ սպասում:

Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 8.14–17: Դասարանին խնդրեք հետևել, ուշադրություն դարձնելով հրեշտակի մխիթարիչ խոսքերին և պատվիրաններին, որոնց Ալմային դժվար կլիներ հնազանդվել:

  • Ինչպե՞ս կարող էին հրեշտակի խոսքերը Ալմա 8.15-ում մխիթարիչ լինել Ալմայի համար: Ինչպե՞ս կարող են հրեշտակի խոսքերը մխիթարիչ լինել ձեզ համար:

  • Ինչո՞ւ էր Ալմայի համար դժվար հնազանդ լինելը նման իրավիճակում:

Թող ուսանողները կարդան Ալմա 8.18, փնտրելով այն բառը, որը նկարագրում է, թե ինչպես Ալման արձագանքեց Ամմոնիա քաղաք վերադառնալու Տիրոջ պատվիրանին: (Կարող եք առաջարկել ուսանողներին նշել շտապ բառը:)

  • Ի՞նչ կարող ենք սովորել Ալմայի մասին այն փաստից, որ նա Ամմոնիա վերադարձավ շտապ կերպով:

Կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ հայտարարությունը: Հրավիրեք ուսանողներին լսել, թե ինչպես Տիրոջը արագ հնազանդվելով մենք կարող ենք շահել.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Որքան էլ որ մեր այսօրվա հավատքը ուժեղ լինի, որպեսզի հնազանդվենք Աստծուն, մենք պետք է մշտապես ամրապնդենք այն և մշտապես թարմացնենք այն: Մենք կարող ենք անել դա որոշելով լինել ավելի արագ հնազանդվելու մեջ և ավելի վճռական տոկալու մեջ: Վաղ սկսելու և կայուն մնալու սովորույթը հոգևոր նախապատրաստվածության բանալիներն են: …

Սիրող Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին տվել են մեզ բոլորիս այն հնարավոր օգնությունը, որը կարող էին տալ, որպեսզի մենք հաղթահարենք մեր առջև դրված կյանքի քննությունը: Սակայն մենք պետք է որոշենք հնազանդվել, իսկ հետո կատարել: Մենք ամրապնդում ենք հավատքը, որպեսզի հաղթահարենք հնազանդության փորձությունը ժամանակի և մեր ամենօրյա որոշումների ընթացքում: Մենք կարող ենք այժմ որոշում կայացնել արագ անելու այն, ինչ Աստված պատվիրել է մեզ: Եվ մենք կարող ենք որոշում կայացնել մնալու կայուն հնազանդության այն փոքր փորձություններում, որոնք ամրապնդում են մեր հավատքը, որն ի վիճակի է տանել մեզ մեծ փորձությունների միջով, որոնք անկասկած կգան» (“Spiritual Preparedness: Start Early and Be Steady,” Ensign, նոյ. 2005, 38, 40):

  • Ըստ Նախագահ Այրինգի, ի՞նչ է պատահում մեր հավատքի հետ, երբ մենք ընտրում ենք արագ հնազանդվել Տիրոջը:

  • Ե՞րբ եք զգացել, որ ձեր հավատքը Տիրոջ հանդեպ ամրապնդվել է՝ ձեր արագ և կայուն հնազանդության շնորհիվ:

Հետևյալ յուրաքանչյուր իրավիճակի համար, ուսանողներին հարցրեք, թե ինչպես արագ հնազանդվելը կարող է օրհնել նրանց.

  1. Երբ երիտասարդ աղջիկը գնում է դպրոց, նրա մայրը խնդրում է նրան հագնել ավելի համեստ զգեստ:

  2. Իր եպիսկոպոսի հետ հարցազրույցի ժամանակ նոր քահանային կոչ է արվում վաստակել Պարտականություն Աստծո առաջ մրցանակը:

  3. Երկու միսիոներներ իրենց ամենօրյա պլանավորման ընթացքում զգում են ոգեշնչված այցելելու ոչ ակտիվ ընտանիքի, որտեղ մայրը Եկեղեցու անդամ չէ:

Բացատրեք, որ Տերն օրհնեց Ալմային արագ հնազանդվելու համար: Երեք ուսանողների հրավիրեք դասարանի առջև կատարել Ալմա 8.19–26-ում տեղի ունեցած Ալմայի և Ամուղեկի հանդիպման բեմականացումը: Ուսանողներից մեկը թող կարդա Ալմայի խոսքերը, երկրորդ ուսանողը՝ Ամուղեկի խոսքերը, իսկ երրորդ ուսանողը ՝ պատմողի խոսքերը: Հորդորեք ուսանողներին իրենց հատվածները կարդալ այնպիսի զգացմունքներով, որոնք, իրենց կարծիքով, ունեցել են Ալման և Ամուղեկը:

Բեմականացումից հետո հարցրեք.

  • Ինչպե՞ս Տերը հնազանդության համար օրհնեց Ալմային:

  • Ինչպե՞ս Ալման և Ամուղեկը զգացին, որ Տերը լսեց և պատասխանեց Ալմայի աղոթքներին (տես Ալմա 8.10):

  • Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել Ալմայի փորձից: (Ուսանողները կառաջարկեն տարբեր սկզբունքներ: Հնարավոր պատասխաններից է՝ Երբ մենք արագ ենք արձագանքում Տիրոջ խոսքին, Նա օգնում է մեզ հնազանդվել Իր պատվիրաններին: )

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 8.27–32, փնտրելով լրացուցիչ ապացույց, որ եթե մենք հավատարիմ ենք ու ջանասեր, Տերն օգնում է մեզ հնազանդվել Իր պատվիրաններին:

  • Ի՞նչ դժվարությունների Ալման ու Ամուղեկը հանդիպեցին, երբ նրանք գնացին քարոզելու մարդկանց: (Տե՛ս Ալմա 8.28–29: Մարդիկ դարձան ավելի չար, և Տերը Ալմային ու Ամուղեկին պատվիրեց կանչել նրանց ապաշխարության:)

  • Ինչպե՞ս Տերն օգնեց Ալմային և Ամուղեկին: (Տե՛ս Ալմա 8.30–31: Նրանք լցվեցին Սուրբ Հոգով և ստացան աստվածային զորություն, որպեսզի պաշտպանված լինեին: Կարող եք ուսանողներին առաջարկել իրենց սուրբ գրություններում նշել այս օրհնությունների նկարագրությունը:)

  • Ե՞րբ եք զգացել, որ Տերն օգնել է ձեզ, երբ դուք եղել եք հավատարիմ ու ջանասեր:

Հրավիրեք ուսանողներին գրել Նախագահ Հովարդ Վ. Հանթերի հետևյալ հայտարարությունը իրենց տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում.

«Անշու՛շտ, Տերը սիրում է, ավելի քան որևէ այլ բան, իր խորհրդին հնազանդվելու անսասան վճռականությունը» (“Commitment to God,” Ensign, նոյ. 1982, 58):

Այնուհետև նրանց մի քանի րոպե ժամանակ տվեք գրելու համար հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ի՞նչ դուք կարող եք անել այսօր ցույց տալու համար Երկնային Հորը, որ դուք արագ կհնազանդվեք Նրա խորհուրդին և կծառայեք Նրան հավատարմորեն ու ջանասիրաբար:

Վկայեք այն օրհնությունների մասին, որ մենք ստանում ենք, երբ հավատարմորեն հետևում ենք Տիրոջ խորհրդին: Կարող եք նաև ուսանողներին հնարավորություն տալ իրենց վկայությունը բերել այս ճշմարտության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 8.10 «Հզոր աղոթք»

«Հզոր աղոթք» բառակապակցությունը նշանակում է զորեղ, հավատքով լեցուն հաղորդակցություն Աստծո հետ: Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլին առաջարկել է մի քանի եղանակներ, որոնցով մենք կարող ենք գնահատել և ձգտել բարելավվել մեր աղոթքների ուժը.

«Կարո՞ղ եմ այսօր ձեզ խնդրել, որ դուք մտածեք ձեր աղոթքների արդյունավետության մասին: Որքա՞ն մոտ եք դուք զգում ձեր Երկնային Հորը: Արդյո՞ք զգում եք, որ ձեր աղոթքները պատասխանվում են: Արդյո՞ք զգում եք, որ այն ժամանակը, որ ծախսում եք աղոթքների վրա, հարստացնում և վեհացնում է ձեր հոգին: Արդյո՞ք այն ունի բարելավման կարիք:

«Կան շատ պատճառներ մեր աղոթքների թույլ լինելու համար: Երբեմն նրանք դառնում են սովորական: Մեր աղոթքները դառնում են սին, երբ մենք նմանատիպ ձևով օգտագործում ենք նույն բառերը կրկին ու կրկին, այնքան հաճախ, որ խոսքերը ավելի շատ դառնում են շարադրանք, քան հաղորդակցություն: Դա այն է, ինչ Փրկիչը նկարագրել է, որպես «շատախօս» (Մատթեոս 6.7): Նա ասել է, որ այսպիսի աղոթքները լսելի չեն լինի:…

«Արդյո՞ք ձեր աղոթքները երբեմն հնչում են և զգացվում նույն ձևով: Երբևէ մեխանիկորեն աղոթք ասե՞լ եք, երբ խոսքերը դուրս են թափվում, կարծես, մի մեքենայից: Արդյոք երբևէ ձանձրանո՞ւմ եք, երբ աղոթում եք:

Աղոթքները, որոնք շատ բան չեն պահանջում ձեր մտքից, հազիվ թե արժանանան մեծ ուշադրության մեր Երկնային Հոր կողմից: Երբ տեսնում եք, որ ձեր աղոթքները դառնում են սովորական, մի քայլ ետ դարձեք և մտածեք: Մտորեք մի պահ այն բաների մասին, որոնց համար դուք երախտապարտ եք» (“Improving Our Prayers,” [Brigham Young University devotional address, Jan. 21, 2003], 2, speeches.byu.edu):