Գրադարան
Դաս 102. Ալմա 49–51


Դաս 102

Ալմա 49–51

Նախաբան

Պաշտպանվելու համար Մորոնիի կատարած նախապատրաստությունները կարևոր դեր խաղացին իրենց թշնամիներից նեփիացիներին պաշտպանելու գործում: Նեփիացիները հաջողությամբ պաշտպանվում էին լամանացիներց այնքան ժամանակ, մինչև իրենց իսկ ժողովրդի մեջ եղած ապստամբությունը և թուլությունը թուլացրեց նրանց: Մորիանթոնը և թագավորի մարդիկ տարաձայնություն առաջ բերեցին և վիճաբանություն սկսվեց ժողովրդի մեջ: Մորոնին փորձեց վերացնել անհամաձայնությունը և վիճաբանությունը և խաղաղություն հաստատել:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 49, 50.1–24

Նեփիացիները ամրություններ են կառուցում, բարգավաճում և պաշտպանում իրենց ազատությունը

Դասարանի համար կարդացեք հետևյալ հնարավոր դեպքերը և տվեք դրանց ուղեկցող հարցերը (կամ ինքներդ առաջարկեք հնարավոր դեպքեր և հարցեր).

Երիտասարդ տղան շատ հոգնած էր, սակայն չէր ուզում քնել, ուստի նա սկսեց որոնումներ կատարել Ինտերնետում: Նա գայթակղվեց այցելելու այնպիսի էջեր, որոնք պարունակում էին պոռնկագրական պատկերներ:

  • Ի՞նչ նախապատրաստություններ կարղ էր տեսնել այս տղան, որպեսզի խուսափեր այս գայթակղությունից:

  • Ի՞նչ կարող էր նա անել, որ խուսափեր ապագա գայթակղությունից:

Բացատրեք ուսանողներին, որ երբ նրանք ուսումնասիրեն Ալմա 49–51, նրանք կարող են ուշադրություն դարձնել, թե ինչպես կարող են Մորոնի զորապետի նախապատրաստությունները լամանացիների դեմ համեմատվել նախապատրաստությունների հետ, որոնք մենք պետք է կատարենք Սատանայի գայթակղությունների դեմ այսօր:

Բացատրեք, որ մինչ Ամաղիկիան դրդում էր լամանացիների բանակին գնալ ճակատամարտելու, Մորոնի զորապետը ամրացնում էր նեփիացիների քաղաքները: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 49.1, 6–7: Խնդրեք նրանց խորհել, թե լամանացիներին ընդդիմանալու Մորոնի զորապետի նախապատրաստություններն ինչպես կարող են նմանեցվել մեզ վրա գործված Սատանայի հարձակումներին նախապատրաստվելու կարիքին: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 49.2–4, 50.1–6, փնտրելով, թե ինչպես նախապատրաստվեցին նեփիացիները լամանացիների հետագա հարձակումներին:

  • Եթե դուք լինեիք լամանացի զինվոր, ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե առաջին անգամ տեսնեիք այս ամրությունները:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 49.8–12: Խնդրեք դասարանին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչպես լամանացիները արձագանքեցին նեփիացիների նախապատրաստություններին:

  • Ի՞նչ արեցին լամանացիները, երբ տեսան, որ Ամմոնիան ամրացված էր: (Նրանք նահանջեցին:)

Խնդրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Առաջին Նախգահությունից Նախագահ Ջեյմս Է. Ֆաուստի հետևյալ խոսքերը.

«Սատանան մեր ամենամեծ թշնամին է և օր ու գիշեր աշխատում է կործանել մեզ: Սակայն մենք չպետք է Սատանայի զորությունից վախից կաթվածահար լինենք: Նա չի կարող մեզ վրա զորություն ունենալ, եթե մենք դա թույլ չտանք: Նա իրականում շատ վախկոտ է, և եթե մենք ամուր կանգնենք, նա կնահանջի» (“Be Not Afraid,” Ensign, Oct. 2002, 4):

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 49.18–20, 23: Խնդրեք դասարանին հետևել և խորհել, թե ինչպես մենք կարող ենք օգտագործել ճակատամարտի համար նեփիացիների նախապատրաստություններն որպես օրինակ, որ օգնեն մեզ նախապատրաստվել մեր հոգևոր պատերազմին Սատանայի դեմ:

  • Մորոնի զորապետն աշխատում էր պաշտպանել նեփիացիներին լամանացիներից: Ինչպե՞ս են մեր ղեկավարնեն աշխատում պաշտպանել մեզ հակառակորդից:

  • Ի՞նչ կարող ենք մենք անել, որ կառուցենք բարձր հոգևոր պատեր Սատանայի գայթակղությունների դեմ: (Պատասխանները կարող են ներառել ամենօրյա իմաստալի աղոթքները, սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունը, կանոնավոր կերպով Եկեղեցի հաճախելը, ուրիշներին ծառայելը և ծոմապահությունը:)

Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: (Դուք կարող եք այս հարցերը նախքան դասը գրել գրատախտակին:)

  • Ինչպե՞ս դուք կնկարագրեք ձեր հոգևոր պաշտպանության պատերն ամրացնելու ձեր ամենօրյա ջանքերը:

  • Ընտրեք մի բան, որ դուք անում եք ձեզ հոգևորապես ամրացնելու համար, կամ մի բան, որը դուք չեք անում: Ի՞նչ կարող եք դուք անել, որ մեծացնեք ձեզ ամրացնող այդ գործողության արդյունավետությունը:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 49.28–30: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե բացի Մորոնիից ով էր աշխատում պաշտպանել նեփիացիներին լամանացիներից: Շեշտեք, որ օգնելով նեփիացիներին արդար մնալ, Հելամանը և իր եղբայրները օգնում էին նրանց ստանալ Տիրոջ օրհնությունները և պաշտպանությունը:

Ուսանողներին ժամանակ տվեք Ալմա 50.10–12 ուսումնասիրելու համար: Ապա թող նրանք դասարանի հետ քննարկեն հետևյալ հնարավոր դեպքերը: (Եթե հնարավոր է, նախքան դասը պատրաստեք տպված թերթիկներ հնարավոր դեպքերով: Եթե սա հնարավոր չէ, հերթով կարդացեք հնարավոր դեպքերը, բավականաչափ ժամանակ տրամադրելով յուրաքանչյուրի քննարկման համար:)

  1. Մորոնին «վերացրեց լամանացիների բոլոր բերդերը»: Ինչպե՞ս կարող է երիտասրդ կինը «վերացնել» բամբասանքը, երբ նա ընդմիջման ժամին հանդիպում է իր ընկերների հետ:

  2. Մորոնին մի գիծ կամ սահման ամրացրեց նեփիացիների և լամանացիների միջև: Ինչպե՞ս կարող են երիտասարդ տղամարդը և երիտասարդ կինը մաքրաբարոյության օրենքը պահելու և անբարոյականության սահմանն անցնելու գիծը ամրացնել:

  3. Մորոնիի բանակը ամրություններ է կառուցում, որ պաշտպանի իր ժողովրդին իրենց թշնամիներից: Երիտասարդ տղամարդը գիտակցում է, որ նա չափից ավելի շատ ժամանակ էր ծախսում հասարակական զանգվածային լրատվամիջոցների օգտագործման վրա (առցանց կամ հաղորդագրությունների միջոցով): Այս վարքագիծը կարծես թե պակասեցնում է իր ընտանիքի հանդեպ ունեցած մտահոգությունը, և նա անտեսում է տանը ունեցած իր պարտականությունները: Ի՞նչ կարող է նա անել հարաբերություններն իր ընտանիքի հետ ամրացնելու և պաշտպանելու համար:

Հրավիրեք մի քանի ուսանողների ամփոփել, թե ինչ են իրենք սովորել Մորոնի զորապետի վարքագծից այն մասին, թե ինչպես մենք կարող ենք պաշտպանել մեզ հակառակորդի հարձակումներից: Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ եթե մենք նախապատրաստենք ինքներս մեզ, մենք կարող ենք դիմակայել հակառակորդի հարձակումներին (գայթակղություններին): Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 50.1: Հարցրեք դասարանին.

  • Մորոնի զորապետի նախապատրաստությունների արդյունքում ստացված հաջողություններից բացի ի՞նչ լրացուցիչ գաղափարներ մենք կարող ենք սովորել այս հատվածից: (Մորոնին «չդադարեց» նախապատրստություններ տեսնելը. նա շարունակեց ամրացնել իր պաշտպանությունները նույնիսկ այն ժամանակ, երբ չկար մոտալուտ վտանգ:)

Որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել հոգևորը շարունակ ամրցնելու կարիքը, կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

«Մինչ մեր շուրջը եղող ուժերը սաստիկ մեծանում են, մի ժամանակ բավարար եղող հոգևոր ուժը այլևս չի կարող բավականացնել: Եվ հոգևոր ուժի ինչ աճ էլ որ մի ժամանակ մենք կարծում էինք, որ հնարավոր էր, ավելի մեծ աճ հնարավոր կդարձվի մեզ համար: Հոգևոր ուժի կարիքը և այն ձեռք բերելու հնարավորությունը կմեծանա, որը մենք թերագնահատում ենք մեր վտանգի պահին» (“Always,” Ensign, Oct. 1999, 9):

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունները.

Ես կնախապատրաստվեմ դիմակայել գայթակղություններին …

Ես ամուր կկանգնեմ, երբ …

Հրավիրեք ուսանողներին լրացնել այս նախադասությունները նոթատետրերում կամ սուրբ գրությունների օրագրերում: Երբ ուսանողները վերջացնեն գրելը, կարդացեք Նախագահ Էզրա Թավտ Բենսոնի հետևյալ խոսքերը: (Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն այս նախադասությունը իրենց սուրբ գրություններում Ալմա 50.10–12–ի կողքին:)

«Ավելի լավ է նախապատրաստվել և կանխել, քան փոխհատուցել և ապաշխարել» (The Teachings of Ezra Taft Benson [1988], 285):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս միտքը ճիշտ: Ե՞րբ եք դուք տեսել այս նախադասության ուսուցանած սկզբունքի օրինակ:

Բացատրեք, որ նեփիացիների նախապատրաստվածությունը մի քանի տարվա մեծ բարգավաճում և խաղաղություն առաջ բերեց: Նշեք, որ մինչ Ամաղիկիան անիծում էր Աստծուն, քանի որ նա պարտվել էր, նեփիացիները «գոհություն էին հայտնում Տիրոջը՝ իրենց Աստծուն» (Ալմա 49.28):

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ իրենք ունեն ընկեր, ով ապրում է մի տարածքում, որտեղ թեժ պատերազմ է: Նա զգում է, որ անհնարին է գտնել խաղաղություն և երջանկություն՝ իր շուրջը եղող քաոսի պատճառով: Գրատախտակին գրեք սուրբ գրության հետևյալ հղումը. Ալմա 50.18–23: Հրավիրեք ուսանողներին կարդալ այս հատվածը և գտնել մի պատասխան, որը նրանք կարող էին տալ իրենց ընկերոջը: Խնդրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ կասեին իրենք: Իրենց պատասխաններում ներառած ճշմարտություններից մեկը կարող է լինել այն, որ Աստծո հանդեպ հավատարմությունը երջանկություն է բերում նույնիսկ ամենավատ իրավիճակում: (Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:) Օգնեք ուսանողներին հասկանալ, որ այս ճշմարտությունը վերաբերվում է ոչ միայն պատերազմին, այլ նաև անձնական խնդիրներին, ինչպիսին են օրինակ ֆինանսական խոչընդոտները, աշխատանքը կորցնելը, սիրելիի մահը, ընտանիքի անդամների հետ վատ հարաբերությունները և բնական աղետները:

  • Համաձայն Ալմա 50.18–23, ինչո՞ւ էր նեփիացիների մոտ երջանիկ ժամանակ:

  • Ե՞րբ եք դուք զգացել, որ Տերը տարածել է ձեզ վրա Իր զորությունը և օրհնությունները հնազանդ լինելու և գայթակղությունների դեմ ձեզ ամրացնելու համար:

  • Ե՞րբ է Տերն օրհնել ձեզ կամ մեկին, ում դուք գիտեք, բարգավաճել, խաղաղություն և երջանկություն ունենալ դժվարին պահերին: (Ուսանողների պատասխանները լսելուց հետո կիսվեք ձեր կյանքից մի օրինակով:)

Ալմա 50.25–40, 51

Նեփիացիների պաշտպանությունները թուլանում են և Մորոնին ապստամբության է հանդիպում իր ժողովրդի մեջ

(Նշում. Դասի այս մասին հասնելուց հետո դուք կարող եք հակիրճ ձևով ամփոփել նյութի մնացած մասը: Եթե դուք անեք դա, բացատրեք, որ Ալմա 50.25–40-ը պարունակում է Մորիանթոնի ապստամբության և մահվան պատմությունը և Պաորանի նշանակումը որպես գլխավոր դատավոր: Ալմա 51-ը պատմում է մի խմբի մասին, որ կոչվում էին թագավորասերներ, ովքեր փորձում էին փոխել օրենքը և թույլ տալ, որ նեփիացիներին կառավարեր թագավորը: Նրանց փորձերը ձախողվեցին: Իրենց ձախողումից բարկացած՝ թագավորասերները հրաժարվեցին կռվել, երբ Ամաղիկիան և լամանացիները եկան պատերազմ սկսելու նեփիացիների դեմ: Օրենքի համաձայն Մորոնին պահանջեց նրանցից պաշտպանել իրենց երկիրը կամ պատժվել: Ամաղիկիայի բանակը գրավեց նեփիացիների բազմաթիվ քաղաքները և սպանեց շատ նեփիացիների: Երբ Ամաղիկիան փորձեց գրավել Լիառատ երկիրը, նա հանդիպեց Թեանկումին և նրա զորքին: Թեանկումը սպանեց Ամաղիկիային և կանխեց լամանացիների բանակի առաջընթացը:)

Գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը. Միասին մենք կանգուն ենք, բաժանված մենք ընկնում ենք:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 50.25–26, յուրաքանչյուր հատվածում փնտրելով բառ, որը նկարագրում է նեփիացիների մեջ եղած տարաձայնության պատճառը:

  • Ի՞նչն է տարաձայնություն առաջ բերում մարդկանց մեջ:

Ամփոփեք Ալմա 50-ի մնացած մասը, բացատրելով, որ Մորիանթոնը և նրա մարդիկ փորձեցին հեռանալ նեփիացիներից և փախչել դեպի հյուսիսային երկիրը: Մորոնին վախենում էր, որ այս տարաձայնության հետևանքով նեփիացիները կկորցնեին ազատությունը: Նա զորք ուղարկեց, որն առաջնորդում էր Թեանկում անունով մի մարդ, որ կանխեր Մորիանթոնի մարդկանց հեռանալը: Թեանկումի զորքը թույլ չտվեց, որ Մորիանթոնի մարդիկ հասնեին իրենց նպատակին, և Մորիանթոնը սպանվեց: Նրա մարդկանց մնացած մասը «ուխտեցին պահել խաղաղությունը» (Ալմա 50.36): Մորիանթոնի ապստամբությունից կարճ ժամանակ անց Նեփիի ժողովրդի մեջ զարգացավ վտանգավոր քաղաքական տարաձայնություն: Նեփիացիներից ոմանք ցանկացան հեռացնել Պաորանին դատավորական աթոռից և փոխարինել նրան թագավորով: Ժողովրդի մնացած մասը ցանկացավ պահել դատավորների կառավարման համակարգը:

Հրավիրեք ուսանողներին Ալմա 51.5–6–ում փնտրել այս երկու հակադիր խմբերի անունները (թագավորասերներ և ազատասերներ): Ուսանողներին մի պահ տրամադրեք, որ Ալմա 51.8–ում գտնեն թագավորասերների դրդապատճառները:

Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Տարաձայնությունը և վիճաբանությունը կործանում են մեր խաղաղությունը:

  • Ինչպե՞ս է այս սկզբունքը ցուցադրվում Ալմա 50 և 51–ում տրված տարաձայնության և վիճաբանության պատմության մեջ:

  • Ի՞նչ կարող եք դուք անել ձեր ընտանիքում, ձեր ընկերների մեջ կամ ձեր համայնքում վիճաբանությունները հարթելու համար:

  • Ե՞րբ եք դուք տեսել, որ միասնությունից եկող օրհնություններն ամրացնեն ընտանիքը, քվորումը կամ դասարանը:

Վկայեք այն ճշմարտությունների մասին, որոնք ոգեշնչմամբ շեշտել եք: Հիշեցրեք ուսանողներին, որ հաջորդ մի քանի դասերը նրանց ավելի շատ հնարավորություններ կտան ներկայացնել սկզբունքներ և սովորել դասեր նեփիացիների և լամանացիների միջև եղած պատերազմներից: