Գրադարան
Դաս 97. Ալմա 40


Դաս 97

Ալմա 40

Նախաբան

Երբ Ալման նախազգուշացրեց իր որդի Կորիանթոնին մեղքի հետևանքների մասին, նա նաև սովորեցրեց մահից հետո կյանքի մասին: Նա բացատրեց, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն: Նա սովորեցրեց հոգևոր աշխարհի մասին, որտեղ մահացածները, կախված իրենց մահկանացու կյանքի ժամանակ կատարած ընտրություններից, սպասում են կամ դրախտում, կամ բանտում, մինչև հարությունը:

Նշում. Այս դասի ժամանակ ուսանողները հնարավորություն կունենան սովորեցնելու միմյանց: Նախքան դասը պատրաստեք տպված թերթիկներ, որոնք պարունակում են ուղեկցող հրահանգներ զույգերի համար: Ծանոթացեք յուրաքանչյուր հրահանգի հետ, որպեսզի դուք կարողանաք օգնել ուսանողներին, երբ նրանք նախապատրաստվեն սովորեցնելուն:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 40

Ալման սովորեցնում է Կորիանթոնին հոգևոր աշխարհի և հարության մասին

Նախքան դասը սկսելը գրատախտակին գրեք հետևյալ հարցերը.

  1. Ի՞նչն է հնարավոր դարձնում, որ մենք ապրենք մահից հետո: Ո՞վ հարություն կառնի:

  2. Ո՞ւր կգնանք մենք, երբ մահանանք: Ինչպիսի՞ն է այդ աշխարհը:

  3. Ի՞նչ է հարությունը: Ինչո՞վ կտարբերվեն մեր հարություն առած մարմինները մեր մահկանացու մարմիններից: Ի՞նչ ենք մենք անելու հարություն առնելուց հետո:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ նրանք միսիոներներ են և որ նրանք հանդիպում ունեն մեկի հետ, ով փնտրում է գրատախտակին գրված հարցերի պատասխանները: Բացատրեք, որ Ալմա 40-ը իր որդի Կորիանթոնին ուղղված Ալմայի ուսմունքների շարունակությունն է և պարունակում է այդ հարցերի պատասխանները:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 40.1-ը: Խնդրեք ուսանողներին ներկայացնել, թե ինչու էր Ալման իր որդու հետ քննարկում հարությունը:

  • Ինչո՞ւ էր Ալման սովորեցնում Կորիանթոնին հարության մասին:

  • Կորիանթոնի ընտրություններից ելնելով, ինչո՞ւ էր նա անհանգստանում հարության մասին:

Դասարանը բաժանեք զույգերի: Յուրաքանչյուր խմբի տվեք մի համար՝ 1, 2, կամ 3: Հրավիրեք յուրաքանչյուր խմբի աշխատել այնպես, կարծես, նրանք միսիոներական զույգեր են, նախապատրաստվելով ուսուցանել կարճ մի դաս, որ պատասխանեն գրատախտակին գրված հարցերին, որոնք համապատասխանում են իրենց տրված համարին: Որպեսզի օգնեք նրանց նախապատրաստվել, տվեք նրանց ցուցումների օրինակը, որը համապատասխանում է իրենց համարին (տես ներևքում): Մինչ ուսանողներն աշխատում են, դուք կարող եք շրջել դասարանում, որպեսզի կարողանաք լսել և օգնել կարիքի դեպքում:

Զույգ 1. Ալմա 40.1–5

Հարցեր. Ի՞նչն է հնարավոր դարձնում, որ մենք ապրենք մեր մահից հետո: Ովքե՞ր հարություն կառնեն:

Նախապատրաստվեք օգտագործել Ալմա 40.1–5-ը և պատասխանել այս հարցերին: Նախապատրաստվելիս որոշեք, թե դասի որ մասերն են զույգերից յուրաքանչյուրը սովորեցնելու: Պատրաստ եղեք անելու հետևյալը.

Որոշ պատմական տեղեկություններ տվեք այն մասի վերաբերյալ, որը հանձնարարված է ձեզ: (Երբ դուք սովորեցնում եք սուրբ գրություններից, բացատրեք, թե ով է խոսում, ում հետ է խոսում և ցանկացած այլ հանգամանք, որ կարող է օգնել սովորողներին հասկանալ հատվածը:)

Կարդացեք հատվածները, որոնք պատասխանում են հարցերին: Բացատրեք, թե այս հատվածների ճշմարտություններն ինչպես են օգնում պատասխանել հարցերին: Երբ դուք անեք դա, համոզվեք, որ բոլորը հասկանում են, որ Հիսուս Քրիստոսի շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն: Դուք կարող եք նաև խորհուրդ տալ, որ նրանք, ում դուք սովորեցնում եք, գրեն այս ճշմարտությունը իրենց սուրբ գրություններում Ալմա 40.1–5–ի կողքին:

Կիսվեք, թե ինչու է հարության խոստումը կարևոր ձեզ համար: Դուք կարող եք նաև հարցնել նրանց, ում դուք սովորեցնում եք, թե ինչու են նրանք երախտապարտ հարության խոստման համար:

Վկայեք ձեր սովորեցրած ճշմարտությունների մասին:

Զույգ 2. Ալմա 40.6–14

Հարցեր. Որտե՞ղ մենք կգնանք, երբ մահանանք: Ինչպիսի՞ն է այդ աշխարհը:

Նախապատրաստվեք օգտագործել Ալմա 40.6–7, 11–14–ը և պատասխանել այս հարցերին: Նախապատրաստվելիս որոշեք, թե յուրաքանչյուր զուգընկերը դասի որ մասերն է սովորեցնելու: Պատրաստ եղեք անելու հետևյալը.

Որոշակի պատմական տեղեկություններ տվեք այն մասի վերաբերյալ, որը ձեզ էր հանձնարարված: (Երբ դուք սովորեցնում եք սուրբ գրություններից, բացատրեք, թե ով է խոսում, ում հետ է խոսում և ցանկացած այլ հանգամանք, որ կարող է օգնել սովորողներին հասկանալ այդ հատվածը:)

Կարդացեք հատվածները, որոնք պատասխանում են հարցերին: Բացատրեք, թե ինչպես են այս հատվածների ճշմարտությունները պատասխանում հարցերին: (Կարող է օգտակար լինել նշելը, որ երբ Ալման օգտագործում էր «դրսի խավարը» արտահայտությունը, նա նկատի չուներ Սատանայի և նրանց վերջնական վիճակը, ովքեր դատապարտված են: Նա նկատի ուներ մահից հետո ամբարիշտների վիճակը և մինչև նրանց հարությունն ընկած ժամանակահավածում: Այսօր մենք, սովորաբար, անվանում ենք այս վիճակը հոգևոր բանտ:) Երբ դուք կարդաք այս հատվածները, համոզվեք, որ բոլորը հասկանում են, որ մահվան և հարության միջև ընկած ժամանակահատվածում արդարների հոգիները բնակվում են դրախտում, իսկ ամբարիշտների հոգիները բնակվում են բանտում: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք, ում դուք սովորեցնում եք, գրեն այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում Ալմա 40.11–14–ի կողքին:

Կիսվեք, թե այս ճշմարտությունները հասկանալն ինչպես է ներգործում այս կյանքում ձեր կատարած ընտրությունների վրա: Դուք կարող եք նաև հարցնել նրանց, ում սովորեցնում եք, թե ինչպես է նրանց օգնել հասկանալը, որ մահից հետո կյանք կա:

Վկայեք ձեր սովորեցրած ճշմարտությունների մասին:

Զույգ 3—Ալմա 40.21–26

Հարցեր. Ի՞նչ է հարությունը: Ինչո՞վ կտարբերվեն մեր հարություն առած մարմինները մեր մահկանացու մարմիններից: Ի՞նչ կանենք մենք մեր հարությունից հետո:

Նախապատրաստվեք օգտագործել Ալմա 40.21–26-ը և պատասխանել այս հարցերին: Նախապատրաստվելիս որոշեք, թե յուրաքանչյուր զուգընկերը դասի որ մասերն է սովորեցնելու: Պատրաստ եղեք անելու հետևյալը.

Որոշակի պատմական տեղեկություններ տվեք այն մասի վերաբերյալ, որը ձեզ էր հանձնարարված: (Երբ դուք սովորեցնում եք սուրբ գրություններից, բացատրեք, թե ով է խոսում, ում հետ է խոսում և ցանկացած այլ հանգամանք, որ կարող է օգնել սովորողներին հասկանալ այդ հատվածը:)

Կարդացեք հատվածները, որոնք պատասխանում են հարցերին: Բացատրեք, թե ինչպես են այս հատվածների ճշմարտություններն օգնում պատասխանել հարցերին: (Երբ դուք պատրաստվեք սովորեցնելուն, կարող է օգտակար լինել հասկանալը, որ հոգի բառը այս հատվածներում վերաբերվում է մարդու հոգուն:) Համոզվեք, որ բոլորը հասկանում են, որ հարությունը հոգու և մարմնի վերամիավորումն է՝ բոլոր բաները վերականգնված իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք, ում դուք սովորեցնում եք, գրեն այս ճշմարտությունն իրենց սուրբ գրություններում Ալմա 40.21–23–ի կողքին:

Կիսվեք, թե ինչու եք դուք երախտապարտ, իմանալով, որ ձեր մարմինը և հոգին մի օր կվերականգնվեն իրենց ճիշտ և կատարյալ կառուցվածքով: Դուք կարող եք նաև նկարագրել, թե ինչպես է ձեր ընտրությունների վրա ազդում այն գիտելիքը, որ մի օր դուք կկանգնեք Աստծո առաջ և կդատվեք: Խնդրեք նրանց, ում սովորեցնում եք, կիսվել իրենց զգացմունքներով հարության և վերջին դատաստանի վարդապետության վերաբերյալ:

Վկայեք ձեր սովորեցրած ճշմարտությունների մասին:

Երբ ուսանողները պատրաստ լինեն պատասխանել իրենց հանձնարարված հարցերին, նրանց բաժանեք փոքր խմբերի, որպեսզի նրանք կարողանան սովորեցնել միմյանց որպես միսիոներներ: Յուրաքանչյուր խումբ պետք է բաղկացած լինի երեք անդամից և յուրաքանչյուր խմբում զուգընկերները պետք է պատրաստված լինեն պատասխանելու տարբեր հարցերի: (Եթե դասարանը փոքր է, թող յուրաքանչյուր զույգը սովորեցնի ողջ դասը:) Խրախուսեք ուսանողներին դերակատարման ժամանակ սովորեցնելիս և ուրիշներից սովորելիս իրենց բնական ձևով պահել: Վստահեցրեք նրանց, որ Սուրբ Հոգին կարող է ոգեշնչել իրենց և նրանց, ում սովորեցնում են, եթե նրանք անկեղծ են իրենց ուսոցանման և պատասխանելու ընթացքում: Լսեք, թե ինչպես են նրանք սովորեցնում միմյանց, և մտքեր առաջարկեք, երբ դուք ոգեշնչված զգաք:

Խմբերում միմյանց սովորեցնելու համար ժամանակ տրամադրելուց հետո, դասարանին տվեք հետևյալ հարցերից մի քանիսը.

  • Ի՞նչ դուք սովորեցիք, երբ պատրաստվում էիք պատասխանել ձեզ հանձնարարված հարցերին: Ի՞նչ դուք սովորեցիք, երբ ուսուցանվեցիք տարբեր զուգընկերների կողմից:

  • Իմանալով, որ Կորիանթոնը դժվարություններ ունեցավ հնազանդվելու մաքրաբարոյության օրենքին, ձեր կարծիքով, մահից հետո կյանքի բնույթը հասկանալն ինչպե՞ս կարող էր օգնել նրան դիմակայել հետագա փորձություններին:

  • Ինչո՞ւ են այսօր քննարկած ճշմարտությունները կարևոր ձեզ համար:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 40.25–26, տարբերություններ փնտրելով արդարների վերջնական վիճակի և ամբարիշտների վերջնական վիճակի միջև: Երբ նրանք նկարագրեն իրենց գտածը, խնդրեք նրանց կիսվել, թե ինչպես է այս հատվածը ներգործում ավետարանով ապրելու նրանց պարտավորության վրա: Դուք կարող եք կիսվել ձեր պատասխանով այս նույն հարցի վերաբերյալ: Վկայեք հարության օրհնությունները հնարավոր դարձնելու Հիսուս Քրիստոսի դերի մասին:

Սերտման սուրբ գրության կրկնություն

Սուրբ գրության հատվածի վերաբերյալ ուսանողների հասկացողությունը ավելի կմեծանա, երբ նրանք անձամբ հատվածի վերաբերյալ հարցեր մտածեն: Հրավիրեք ուսանողներին միասին աշխատել դասարանով կամ փոքր խմբերով և գրել հուշող բառեր, որոնք կմատնանշեն որոշակի սերտման սուրբ գրության հատվածի: (Դուք կարող եք ընտրել մի խումբ հատվածներ, որոնք դուք ցանկանում եք, որ ուսանողները սովորեն կամ վերանայեն:) Ապա, թող նրանք ձեզ համար կարդան իրենց հուշող բառերը: Դուք միավոր կվաստակեք, եթե ճիշտ գուշակեք սերտման սուրգ գրության հատվածը: Եթե դուք չկարողանաք ճիշտ գուշակել, միավոր կվաստակի դասարանը:

Նշում. Այս դասի ծավալը կարող է ժամանակ տրամադրել այս սուրբ գրության սերտման վարժության համար: Այնուամենայնիվ, որպեսզի համոզվեք, որ ուսանողներն ունեն բավականաչափ ժամանակ դասին նախապատրաստվելու և մասնակցելու համար, դուք կարող եք օգտագործել այս վարժությունը դասի վերջում, եթե ժամանակը թույլ տա: Եթե դուք ժամանակ չունեք որպես այս դասի մի մաս այս վարժությունն օգտագործելու համար, դուք կարող եք այն օգտագործել մեկ այլ օր: Այլ կրկնության վարժությունների համար տես այս ձեռնարկի վերջում գտնվող ցուցիչը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 40.11 «Տարվում են տուն՝այն Աստծո մոտ, որը նրանց կյանք էր տվել»

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է, որ Ալմա 40.11–ի խոսքերը չեն սովորեցնում, որ մենք մահանալուց հետո անմիջապես կտարվենք Աստծո ներկայության մեջ.

«Ալմայի խոսքերը [Ալմա 40.11–14], ինչպես ես եմ դրանք հասկանում, նպատակ չունեն հաղորդելու այն միտքը, որ բոլոր հոգիները վերադառնում են Աստծո ներկայության մեջ հանձնարարություն կատարելու համար, խաղաղության մի վայր կամ պատժի մի վայր, և նրա առջև ստանում են իրենց անհատական դատավճիռը: «Ետ դարձել Աստուծոյ մոտ» [համեմատիր Ժողովող ԺԲ.7]պարզապես նշանակում է, որ նրանց մահկանացու գոյությունը մոտեցել է ավարտին, և նրանք վերադարձել են հոգիների աշխարհ, որտեղ նրանք պետք է լինեն արդարների հետ կամ անարդարների հետ՝ համաձայն իրենց գործերի, որտեղ կսպասեն հարությանը: «Ետ Աստծո մոտ» արտահայտությունը հավասարազոր է շատ այլ հայտնի վիճակների: Օրինակ, տղամարդը ինչ-որ օտար երկրում ավարտել է իր միսիայի սահմանված ժամանակը: Երբ նա ազատվում է կոչումից և վերադառնում Միացյալ Նահանգներ, նա կարող է ասել. «Հրաշալի բան է տուն վերադառնալը»: Սակայն նրա տունը կարող է լինել ինչ-որ տեղ Յուտայում կամ Այդահոյում կամ Արևմուտքի մեկ այլ մասում» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 2:85):

Ալմա 40.11–15 Որտե՞ղ է հոգևոր աշխարհը:

Նախագահ Բրիգամ Յանգն ուսուցանել է.

«Որտե՞ղ է հոգևոր աշխարհը: Այն հենց այստեղ է:… Արդյո՞ք նրանք [նրանց հոգիները, ովքեր մահացել են] գնում են կազմավորված երկրի սահմաններից այն կողմ: Ոչ, նրանք չեն գնում: Նրանք առաջ են բերվել այս երկրի վրա» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 376):

Ալմա 40.11–15 Ի՞նչ է պատահում հոգիների հետ հոգևոր աշխարհում:

«Երբ ֆիզիկական մարմինը մահանում է, հոգին շարունակում է ապրել: Հոգևոր աշխարհում արդարների հոգիները «ընդունվում են երջանկության մի վիճակի մեջ, որը կոչվում է դրախտ՝ հանգստության մի վիճակ, խաղաղության մի վիճակ, որտեղ նրանք պիտի հանգստանան բոլոր իրենց տագնապներից և բոլոր մտահոգություններից և վշտից» (Ալմա 40.12): Տեղը, որը կոչվում է հոգևոր բանտ, պահվում է «նրանց համար, ովքեր մահացել են իրենց մեղքերի մեջ, առանց ճշմարտության իմացության, կամ օրինազանցության մեջ, ժխտելով մարգարեներին» (ՎևՈՒ 138.32): Բանտում հոգիներին «սովորեցնում են հավատք առ Աստված, ապաշխարություն մեղքից, մահացածների համար մկրտություն՝ մեղքերի թողության համար, Սուրբ Հոգու պարգևը՝ ձեռնադրմամբ և ավետարանի բոլոր մյուս սկզբունքները, որոնք նրանց համար կարևոր են իմանալ (ՎևՈՒ 138.33–34): Եթե նրանք ընդունեն ավետարանի սկզբունքները, ապաշխարեն իրենց մեղքերից և ընդունեն արարողությունները, որոնք նրանց համար կատարվում են տաճարներում, նրանք կընդունվեն դրախտում» (Հավատքին հավատարիմ. ավետարանական վկայակոչում [2004], 131-132):

Ալմա 40.13–14: Դրսի խավարը

Երբ Ալման օգտագործում է «դրսի խավար» արտահայտությունը, նա նկատի ունի ժամանակավոր մի տեղ մահկանացու կյանքից այն կողմ՝հոգևոր աշխարհում, որտեղ ամբարիշտները կսպասեն հարությանը (տես Ալմա 40.13–14): Այլ մարգարեներ այս վայրը անվանել են բանտ (տես Ա Պետրոս 3․18–20; ՎևՈւ 76․73; 138․28–42