Գրադարան
Դաս 93. Ալմա 36


Դաս 93

Ալմա 36

Նախաբան

Զորամացիների մեջ իր առաքելությունն ավարտելուց հետո Ալման խորհուրդներ տվեց իր որդիներից յուրաքանչյուրին անհատապես: Իր որդի Հելամանին տված նրա խորհուրդը գտնվում է Ալմա 36 և 37–ում: Ալման վկայեց Հելամանին, որ Աստված կազատեր նրանց, ովքեր կվստահեին Իրեն: Այս ճշմարտությունը լուսաբանելու համար Ալման նկարագրեց տարիներ առաջ իր ունեցած փորձառությունը, երբ նա ազատվել էր իր մեղքերի ցավից՝ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ: Նա նաև պատմեց ուրիշներին Քրիստոսի մոտ բերելու իր ջանքերի և ապաշխարության ուրախության իրենց սեփական փորձառությունը ունենալու մասին:

Նշում. Դաս 94-ը երեք ուսանողների հնարավորություն է տալիս ուսուցանել: Եթե դուք դեռևս չեք արել դա, դուք կարող եք այժմ ընտրել երեք ուսանողների և տալ նրանց դաս 94-ի որոշված հատվածների օրինակները, որպեսզի նրանք կարողանան նախապատրաստվել: Խրախուսեք նրանց աղոթքով ուսումնասիրել դասանյութը և փնտրել Սուրբ Հոգու առաջնորդությունը, որպեսզի նրանք իմանան, թե ինչպես հարմարեցնեն դասը իրենց դասընկերների կարիքներին:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 36.1–5

Ալման ուսուցանում է Հելամանին Աստծո ազատման զորության մասին

Խնդրեք ուսանողներին մտածել դրական եղանակների մասին, որոնցով իրենց ծնողների վկայությունը կամ որոշակի ուսմունքը ներգործել է իրենց վրա: Հրավիրեք մեկ կամ երկու ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:

Բացատրեք, որ գլուխներ 36–42-ը Ալմայի գրքում պարունակում են Ալմայի խորհուրդներն իր որդիներին: Գլուխներ 36–37-ը ուղղված են Հելամանին, գլուխ 38-ը ուղղված է Սիբլոնին և գլուխներ 39–42-ը ուղղված են Կորիանթոնին:

Խրախուսեք ուսանողներին պատկերացնել իրենց Հելամանի փոխարեն, երբ նա լսում էր իր հոր վկայությունը Ալմա 36.1–5–ում: Ուսանողները թող լուռ կարդան այս հատվածները, փնտրելով, թե ինչն է տպավորիչ նրանց համար Ալմայի վկայության մեջ:

  • Այս հատվածներում ի՞նչն է ամենաշատը տպավորություն թողնում ձեզ վրա: Ինչո՞ւ:

Ալմա 36.6–22

Ալման նկարագրում է իր ապստամբությունը և բացատրում է, թե ինչպես նա ներում ստացավ

Բացատրեք, որ որպես հետագա վկայություն Աստծո զորության մասին՝ ազատելու նրանց, ովքեր դնում են իրենց վստահությունը Նրա վրա, Ալման կիսվեց իր մեղքերի ցավից ազատված լինելու իր փորձառությամբ: Խնդրեք ուսանողներին աչքի անցկացնել Ալմա 36.6–9 և ամփոփել, թե ինչ պատահեց Ալմայի հետ, երբ նա և Մոսիայի որդիները գնացին Եկեղեցին կործանելու:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 36.10: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե որքան երկար տառապեց Ալման իր մեղքերի համար: Բացատրեք, որ Ալմա 36.11–17-ում մենք շատ ավելի մանրամասն տեղեկություններ ենք ստանում այն մասին, թե ինչ փորձառություն ունեցավ Ալման իր տառապանքի երեք օրվա և երեք գիշերվա ընթացքում, քան նրա դարձի գալու վերաբերյալ այլ գրառումներում (տես Մոսիա 27 և Ալմա 38): Հանձնարարեք ուսանողներին աշխատել զույգերով: Հրավիրեք զույգերին ուսումնասիրել Ալմա 36.11–17, փնտրելով Ալմայի արտահայտած վախը կամ ցավը: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները նշեն իրենց գտածը: Թող ուսանողները զեկուցեն իրենց գտած բառերը և արտահայտությունները: (Դուք կարող եք գրել դրանք գրատախտակին:) Դուք կարող եք տալ հետևյալ հարցերը, որ խորացնեք ուսանողների հասկացողությունն իրենց զեկուցած բառերի և արտահայտությունների վերաբերյալ:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այդ արտահայտությունը (կամ բառը): Ինչո՞ւ էր Ալման այդպես զգում:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ պրկվել, տակնուվրա լինել և տանջվել բառերը, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Բոյդ Ք. Փաքերի հետևյալ խոսքերը.

«Պրկվել նշանակում է «տանջվել»: Նախկինում պրկման ժամանակ զոհին պառկեցնում էին՝ յուրաքանչյուր ոտքի կոճը և դաստակը պտուտակին կապած, որն այնուհետև կարող էին պտտեցնել՝ անտանելի ցավ պատճառելու համար:

Տակնուվրա լինել արտահայտության հիմքում ընկած է մի բառ, որը նշանակում է մի շրջանակ, որից ամրացված են սրաձողեր: Երբ այն քաշում են գետնի վրայով, այն պատռում և մխրճվում է հողի մեջ: Սուրբ գրությունները հաճախ խոսում են հոգիների և մտքերի մասին, որոնք «տակնուվրա են լինում» մեղքի զգացումից:

Տանջվել նշանակում է «գալարվել», տանջելու միջոցներն այնքան մեծ ցավ են պատճառում, որ նույնիսկ անմեղները կխոստովանեն» (“The Touch of the Master’s Hand,” Ensign, May 2001, 23):

  • Ի՞նչ կարող է մեզ ուսուցանել Ալմայի փորձառությունը մեղքի արդյունքների մասին: (Օգնեք ուսանողներին ներկայացնել հետևյալ ճշմարտությունը. Մեղքն առաջ է բերում մեծ ցավ, տառապանք և վիշտ:)

  • Արդյո՞ք Ալման իր մեղքերի համար ցավ և վիշտ զգաց դրանք գործելուց անմիջապես հետո: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր գիտակցելը, որ մենք միգուցե անմիջապես չզգանք մեր մեղքերի արդյունքները:

Խնդրեք ուսանողներին խորհել այն փորձառությունների մասին, երբ նրանք ցավ կամ վիշտ են զգացել իրենց մեղքերի համար: Ապա կարդացեք Նախագահ Փաքերի հետևյալ խոսքերը.

«Մեզանից յուրաքանչյուրն էլ զգացել է, թե ինչպես է խիղճը տանջում իրեն մեր սխալներից հետո: …

Եթե դուք բեռնված եք մեղքի կամ հիասթափության, անհաջողության կամ ամոթի զգացումով, դրան լուծում կա» (“The Touch of the Master’s Hand,” 22):

Նշեք, որ մինչ Ալման մեծ ցավ և խղճի խայթ էր զգում իր մեղքերի համար, նա հիշեց, որ իր ցավից ազատվելու միջոց կար:

Ուսանողներից մեկը թող բարձրաձայն կարդա Ալմա 36.18: Հրավիրեք դասարանին փնտրել, թե ինչ արեց Ալման, որ գործեր համաձայն իր հոր ուսմունքների: Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս հատվածները, խնդրեք ուսանողներից մեկին կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ խոսքերը.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ալմայի սրտին դիպչել էին իր հոր ուսմունքները, սակայն հատկապես կարևոր էր այն, որ մարգարեությունը, որը նա հիշել էր «մի Հիսուս Քրիստոսի, մի Աստծո Որդու գալստյան վերաբերյալ [էր]՝ քավելու համար աշխարհի մեղքերը» (Ալմա 36.17): Դա է անունը և դա է ուղերձը, որ յուրաքանչյուր անձ պետք է լսի: … Որքան էլ տարբեր աղոթքներ մենք ասենք, որքան էլ տարբեր կարիքներ մենք ունենանք, այդ ամենն ինչ որ կերպ կախված է այդ աղերսանքից. «Օվ Հիսուս՝ Աստծո Որդի, ողորմա ինձ»: Նա պատրաստ է տալու այդ ողորմությունը: Նա վճարել է իր իսկ կյանքով, որպեսզի կարողանա տալ դա» (However Long and Hard the Road [1985], 85):

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր մեզ համար ոչ միայն իմանալ Հիսուս Քրիստոսի մասին, այլ նաև խնդրել Նրա Քավության օրհնությունները:

Խրախուսեք ուսանողներին լուռ խորհել, թե արդյոք նրանք աղոթել են, որ ստանան Հիսուս Քրիստոսի Քավության օրհնությունները՝ ներառյալ ներման օրհնությունը:

Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Ալմա 36.19–22, փնտրելով բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպես փոխվեցին Ալմայի զգացմունքներն այն բանից հետո, երբ նա աղոթեց ողորմության համար:

  • Ի՞նչ բառեր կամ արտահայտություններ դուք գտաք, որ նկարագրում են, թե ինչպես փոխվեցին Ալմայի զգացմունքները:

Տվեք հետևյալ հարցը ուսանողների գտած յուրաքանչյուր բառի և արտահայտության մասին.

  • Ի՞նչ է այդ արտահայտությունը (կամ բառը) սովորեցնում ձեզ Փրկչի Քավության զորության մասին: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց տեսնել, որ ոչ միայն Ալմայի ցավն անցավ, այլ նա նաև լցվեց ուրախությամբ:)

Գրատախտակին գրեք հետևյալ անավարտ նախադասությունը. Եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը, ապա Նա …

  • Ալմայի փորձառությունից ի՞նչ կարող ենք մենք սովորել այն մասին, թե ինչ է մեզ համար անում Տերը, երբ մենք անկեղծորեն ապաշխարում ենք: (Ուսանողները կարող են կիսվել տարբեր սկզբունքներով, սակայն հետևեք, որ նրանք արտահայտեն հետևյալ միտքը՝ եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը, ապա Նա կազատի մեզ մեր մեղքերի ցավից և կլցնի մեզ ուրախությամբ: Դուք կարող եք լրացնել գրատախտակի նախադասությունը:)

  • Ի՞նչ կարող ենք մենք անել, որ հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս, որպեսզի կարողանանք ազատվել մեր մեղքերի պատճառած ցավի կամ խղճի խայթի զգացմունքներից:

Բարձրաձայն կարդացեք հետևյալ իրավիճակը և խնդրեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կարձագանքեին.

Ձեր ընկերը, ով կարդում էր Մորմոնի Գիրքը, մտահոգություն է հայտնում Ալմա 36.19–ում գտնվող Ալմայի խոսքերի վերաբերյալ: Նա հարցնում է ձեզ. «Եթե ես կարողանում եմ հիշել իմ մեղքերը և դեռևս ցավում եմ դրանց համար, արդյո՞ք դա նշանակում է, որ ես չեմ ներվել»:

Խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչ առնչություն ունեն այս իրավիճակի հետ Ալմայի փորձառությունները: Ուսանողների պատասխաններից հետո կարդացեք Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

«Սատանան կփորձի մեզ համոզել, որ մեր մեղքերը չեն ներվում, որովհետև մենք հիշում ենք դրանք: Սատանան ստում է, նա փորձում է աղավաղել մեր տեսադաշտը և հեռացնել մեզ ապաշխարության ու ներման ուղուց: Աստված չի խոստացել, որ մենք չենք հիշի մեր մեղքերը: Հիշելը կօգնի մեզ խուսափել նույն սխալը կրկնելուց: Սակայն, եթե մենք հավատարիմ ու նվիրված մնանք, ժամանակի հետ մեր մեղքերի հիշողությունը կթուլանա: Սա կլինի անհրաժեշտ ապաքինման և սրբագործման գործընթացի մի մասը: Ալման վկայել է, որ երբ նա աղաղակեց Հիսուսին ողորմածության համար, նա դեռևս հիշում էր իր մեղքերը, սակայն իր մեղքերի հիշողությունը այլևս չէր ճնշում ու կեղեքում իրեն, որովհետև նա գիտեր, որ ներվել էր (տես Ալմա 36.17–19):

Մեր պատասխանատվությունն է՝ խուսափել այն ամենից, ինչը մեզ հին մեղսավոր մտքերին է ետ բերում: Երբ շարունակում ենք ունենալ «կոտրված սիրտ ու փշրված հոգի» (3 Նեփի 12.19), մենք կարող ենք վստահել, որ Աստված այլևս «չի հիշի մեր մեղքերը»» («Ապահով վերադարձի կետ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 101):

  • Հիմնվելով Նախագահ Ուխդորֆի ելույթի վրա, ինչպե՞ս դուք կբացատրեք, թե ինչ է նշանակում «այլևս տակնուվրա [չլինել մեր] մեղքերի հիշողությունից» (Ալմա 36.19):

Վկայեք, որ եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը, Նա կազատի մեզ մեր մեղքերի ցավից և կլցնի մեզ ուրախությամբ: Խրախուսեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես նրանք կարող են կիրառել այն, ինչ սովորել են Ալմայի փորձառությունից: Եթե ժամանակը թույլ է տալիս, թող դասարանը երգի «Որտե՞ղ խաղաղություն գտնեմ» (Hymns, no. 129) օրհներգը:

Ալմա 36.23–30

Ալման բացատրում է, թե ինչու է նա շարունակ աշխատում, որ ուրիշներին բերի ապաշխարության

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչու էր Ալման աշխատում ուրիշներին ապաշխարության բերելու համար, կարող եք կատարել հետևյալ վարժությունը: (Եթե հնարավոր չէ հյուրասիրություն պատրաստել ձեր դասարանի համար, դուք կարող եք դրա փոխարեն նկարագրել վարժությունը:)

Ցուցադրեք հյուրասիրությունը (ինչպես օրինակ՝ թխվածքաբլիթ կամ կոնֆետ) և հարցրեք, թե ով է դասարանում սիրում այսպիսի հյուրասիրություն: Ճաշակեք մի փոքր կտոր և արտահայտեք, թե որքան համեղ է այն: Ասեք դասարանին, որ հյուրասիրությունն այնքան համեղ է, որ դուք կցանկանայիք կիսել այն ողջ դասարանի հետ: Ցույց նույն հյուրասիրությունից ավելի շատ և հարցրեք, թե ով կցանկանա ճաշակել դրանից: Կիսվեք հյուրասիրությամբ յուրաքանչյուրի հետ, ով կցանկանա ճաշակել:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 36.23-24: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով, թե ինչպես է ճաշակելու վարժությունը առնչվում դարձի գալուց հետո Ալմայի փորձառության հետ:

  • Ինչո՞վ էին Ալմայի գործողությունները նման ճաշակելու վարժությանը: Ի՞նչ էր ուզում Ալման, որ այլ մարդիկ ճաշակեին:

Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 36.25-26: Խնդրեք դասարանին ներկայացնել, թե ինչ ազդեցություն ունեցան Ալմայի սովորեցնելու ջանքերն իր և ուրիշների վրա:

  • Ի՞նչ ազդեցություն ունեցան Ալմայի ուսմունքներն իր և ուրիշների վրա:

  • Ի՞նչ սկզբունքներ մենք կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն հետևեք, որ նրանք արտահայտեն այս միտըք՝ մենք կարող ենք ստանալ մեծ ուրախություն, երբ փորձում ենք ուրիշներին բերել Քրիստոսի մոտ:)

Ամփոփեք Ալմա 36.27–30, բացատրելով, որ Ալման կրկին վկայեց Հելամանին, որ Տերը կազատեր նրանց, ովքեր իրենց հույսը դնում են Իր վրա: Վկայեք ուրախության մասին, որ մենք կարող ենք ունենալ, երբ հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը և երբ ուրիշներին խրախուսենք դա անել: Որպեսզի օգնեք ուսանողներին կիրառել այն, ինչ նրանք սովորել են Ալմա 36-ից, հրավիրեք նրանց կատարել ներքևում տրված վարժություններից մեկը: (Դուք կարող եք գրել դրանք գրատախտակին:)

  1. Խորհեք, թե արդյոք զգացել եք, որ Փրկիչն ազատել է ձեզ մեղքից և լցրել ուրախությամբ: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում բացատրեք, թե ինչ կանեք դուք, որպեսզի կարողանաք ստանալ այս օրհնությունները:

  2. Մտածեք մեկի մասին (ինչպես օրինակ՝ ընկերոջ, բարեկամի կամ ծխի անդամի), ում համար Փրկչի վերաբերյալ ձեր վկայությունը կարող է օգտակար լինել: Նամակ գրեք այս անձնավորությանը և ներառեք ձեր վկայությունը, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսն ազատել մեզ մեղքի ցավից և լցնել մեզ ուրախությամբ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 36.12: «Իմ հոգին … պրկվել էր բոլոր իմ մեղքերից»

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, որ մեր մեղքերի համար որոշակի աստիճանի տառապանքը ապաշխարության կարևոր մասն է կազմում.

«Արդարադատությունը պահանջում է, որ չապաշխարած օրինազանցը տառապի իր իսկ մեղքերի համար [տես ՎևՈՒ 19.16–19]:…

… Իսկ ի՞նչ է լինում ապաշխարած օրինազանցի հետ: Նրանք պատժվա՞ծ են: Արդյո՞ք նրանք պետք է տառապեն:…

… Անձնավորությունը, ով ապաշխարում է, կարիք չունի տառապելու «ճիշտ ինչպես» Փրկիչը տառապեց այդ մեղքի համար: Մեղավորները, ովքեր ապաշխարում են, կունենան որոշ տառապանք, սակայն, իրենց ապաշխարության և Քավության շնորհիվ, նրանք չեն տանի հավիտենական տանջանքների ողջ «սրությունը», որով Փրկիչը տառապեց այդ մեղքի համար:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը, ով տվել է նման ընդգրկուն ուսուցումներ ապաշխարության և ներման մասին, ասել է, որ անձնական տառապանքը «ապաշխարության շատ կարևոր մասն է: Մարդը չի սկսել ապաշխարելը, մինչև նա իր մեղքերի համար մեծապես չի տառապում» (Teachings of Spencer W. Kimball, p. 88):

««Եթե մարդը չի տառապել, նա չի ապաշխարել:… Նրա մոտ պետք է փոփոխություն տեղի ունենա տառապանքի միջոցով և հետո ներումը հնարավոր է դառնում» (Teachings of Spencer W. Kimball, p. 99):…

Մեր ողջ փորձը հաստատում է այն փաստը, որ մենք պետք է ապաշխարության գործընթացում տանենք անձնական տառապանք, և որ լուրջ օրինազանցությունների դեպքում այդ տառապանքը կարող է ծանր ու երկարատև լինել: Ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, ով իսկապես ազնիվ է ինքն իր հետ, գիտակցում է այս սկզբունքի ճշմարտությունը: Մենք զգացել ենք դա մեր սեփական կյանքում, և մենք տեսել ենք այդ ուրիշների կյանքում:

Մենք պետք է նաև նկատի ունենանք, որ մեղքի համար մեր անձնական տառապանքը գաղտնի է տեղի ունենում, և ոչ թե՝ հրապարակավ: Հաճախ միայն մեղավորը, Տերը և Տիրոջ ծառան են իմանում, թե ինչ է տեղի ունենում: Ի տարբերություն մարդկանց օրենքների կողմից սահմանված հասարակական պատիժների, տառապանքը, որը տանում է ողորմածության Աստծո օրենքների ներքո, խիստ անձնական է» (“Sins, Crimes, and Atonement” [address to CES religious educators, Feb. 7, 1992], 4–6, si.lds.org):

Ալմա 36 Խիազմ

Խիազմը (երբեմն կոչվում է հակառակ զուգահեռություն կամ շրջուն շարադասություն) գրական ոճ է, որը հաճախակի էր օգտագործվում սեմական և հունական չափածո բանաստեղծություններում, ինչպես նաև այլ մշակույթների գրականության մեջ: Խիազմում բառերը կամ մտքերը շարադրվում են որոշակի հերթականությամբ և հետո կրկնվում են հակառակ հերթականությամբ: Այս կրկնությունը շեշտում է կարևոր մտքերը և բառերը: Հեղինակի հիմնական գաղափարը հաճախ գտնվում է խիազմի կենտրոնում: Ներքևում տրված ցանկում ուշադրություն դարձրեք, որ Ալմա 36–ում խիազմի կենտրոնական ուղերձը կենտրոնանում է Ալմայի կյանքի այն ժամանակահատվածի վրա, երբ նա օգնության համար դարձավ դեպի Հիսուս Քրիստոսը:

Ա. հատված 1

 Բ. հատված 2

  Գ. հատված 3

   Դ. հատված 4–5

    Ե. հատված 6

     Զ. հատված 10

      Է. հատված 14

       Ը. հատված 16

        Թ. հատված 17

        Թ. հատված 18

       Ը. հատված 19–21

      Է. հատված 22

     Զ. հատված 23

    Ե. հատված 24

   Դ. հատված 26

  Գ. հատված 27

 Բ. հատված 28–29

Ա. հատված 30