Գրադարան
Դաս 86. Ալմա 25–26


Դաս 86

Ալմա 25–26

Նախաբան

Ամմոնիա քաղաքը կործանելուց հետո Լամանացիներն ունեցան բազմաթիվ այլ ճակատամարտեր Նեփիացիների հետ և ետ մղվեցին: Մեծ կորուստներ տալով շատ Լամանացիներ վար դրեցին իրենց պատերազմի զենքերը, ապաշխարեցին և միացան Անթի Նեփի Լեքիներին: Երբ Մոսիայի որդիները և նրանց ընկերակիցները վերջացրեցին իրենց 14-ամյա միսիան Լամանացիների մեջ, Ամմոնը գովաբանեց Տիրոջը և հայտնեց երախտագիտություն՝ ավետարանը Լամանացիներին բերելիս Աստծո ձեռքում գործիք լինելու համար:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 25.1–12

Աբինադիի և Ալմայի մարգարեությունները կատարվում են:

Դասից առաջ արտագրեք հետևյալ աղյուսակը գրատախտակին.

Մարգարեություն

Մարգարեության իրականացում

Ալմա 9.12: Ի՞նչ մարգարեացավ Ալման Ամմոնիայի ժողովրդին:

Ալմա 25.1–2 (տես նաև Ալմա 16.2–3, 9–11)

Մոսիա 17.14–19: Ի՞նչ մարգարեացավ Աբինադին, որ պատահելու էր թագավոր Նոյի հետնորդների և նրա քահանաների հետ:

Ալմա 25.4–9

Գրեք վստահություն բառը գրատախտակին: Խնդրեք ուսանողներին անվանել մի քանի մարդկանց, ում վրա մենք հաճախ հույս ենք դնում: (Հնարավոր պատասխաններ. Տերը, մարգարեները, ծնողները, ուսուցիչները և մարզիչները): Հարցրեք ուսանողներին.

  • Ի՞նչու է ավելի հեշտ վստահությունը դնել որոշակի անձանց վրա:

  • Այսօր աշխարհի բոլոր մարդկանցից ո՞ւմ վրա ամենահեշտը կդնեիք ձեր վստահությունը:

Ասացեք ուսանողներին, որ Ալմա 25-ը պարունակում է ապացույց, որ Իր մարգարեներին տրված Տիրոջ խոսքը միշտ կիրականանա: Բացատրեք, որ ուսանողները կօգտագործեն գրատախտակի աղյուսակը՝ սովորելու Մորմոնի Գրքի մարգարեների երկու մարգարեությունների և այդ մարգարեությունների իրականացման մասին: Խնդրեք ուսանողներին արտագրել այդ աղյուսակը տետրերում կամ սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում: Առաջին սյունակում հանձնարարեք նրանց գրել հարցերի պատասխանները՝ օգտագործելով տրված սուրբ գրությունների հղումները: Երկրորդ սյունակում հանձնարարեք նրանց գրել մարգարեությունների իրականացման մասին: Հրավիրեք մի քանի ուսանողների հաղորդել իրենց գտածը:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 25.11–12: Խնդրեք դասարանի մնացած մասին ընթացքում հետևել՝ փնտրելով, թե, ըստ Մորմոնի, ինչ էր պատահել Աբինադիի խոսքերի հետ: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն «այս խոսքերը հաստատվեցին» արտահայտությունը հատված 12- ում:

  • Ի՞նչ է նշանակում «այս խոսքերը հաստատվեցին» արտահայտությունը:

Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները գրեն ՎևՈՒ 1.38 իրենց սուրբ գրություներում Ալմա 25.12 հատվածի կողքին: Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1.38: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել՝ փնտրելով «այս խոսքերը հաստատվեցին» արտահայտության նման արտահայտություն: («Բոլորը պիտի կատարվի:»)

  • Ի՞նչ ենք սովորումԱլմա 25.1–12 հատվածներում մարգարեների արած մարգարեությունների և խոստումների մասին: (Գրեք հետևյալ ճշմարտությունը գրատախտակին. Մարգարեների ոգեշնչված խոսքերը բոլորը պիտի կատարվեն:)

Նշեք, որ աղյուսակի օրինակները ցույց են տալիս, որ անարդարներին ուղղված մարգարեների նախազգուշացումները միշտ կատարվում են: Մարգարեները նաև տալիս են խոստումներ նրանց, ովքեր կշրջվեն դեպի Տերը: Այս խոստումները նույնպես կկատարվեն: Ուսանողներին օգնելու համար տեսնել այս սկզբունքի կիրառումը իրենց կյանքում, կարդացեք Առաջին Նախագահության կողմից տրված հետևյալ միտքը Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից: Խնդրեք ուսանողներին լսել նրանց տրված խոստումները, ովքեր պահում են գրքույկի չափանիշները:

«Այս գրքույկի չափանիշները կօգնեն ձեզ այժմ կարևոր որոշումներ ընդունելու և դեռ ապագայում կայացվող որոշումների ժամանակ: Մենք խոստանում ենք, որ երբ դուք պահեք ձեր կապած ուխտերը և այս չափանիշները, դուք կօրհնվեք Սուրբ Հոգու ընկերակցությամբ, ձեր հավատքն ու վկայությունը կուժեղանան և դուք կվայելեք աճող երջանկություն» (Երիտասարդներին զորացնելու համար [գրքույկ, 2011], ii):

  • Ի՞նչ է խոստացել Առաջին Նախագահությունը:

  • Ե՞րբ եք տեսել այս խոստումների իրականացումը:

Ալմա 25.13–17

Շատ Լամանացիներ ապաշխարում են և միանում Անթի Նեփի Լեքիներին:

Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 25.13–14 հատվածները: Խնդրեք, որ դասարանը ընթացքում հետևի՝ փնտրելով, թե Լամանացիներից շատերն ինչ էին անում, մինչև որ հասկացան, որ իրենք չէին կարող պարտության մատնել Նեփիացիներին:

  • Ի՞նչն է տպավորում ձեզ Լամանացիների գործողություններում:

Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 25.17, փնտրելով Մոսիայի որդիների զգացմունքները այն հաջողության առթիվ, որ նրանք ունեցել էին Լամանացիների մեջ:

  • Ինչո՞ւ էր Մոսիայի որդիների հաջողությունը օրինակ հանդիսանում Տիրոջ խոսքերի իրականացման ապացույցի համար: (Եթե ուսանողները կարիք ունեն պատասխանելու այս հարցին, նրանց հղեք դեպիՄոսիա 28.5–7 և Ալմա 17.11:)

Ալմա 26

Ամմոնը ցնծում է իր և իր եղբայրների ու Լամանացիների հանդեպ Տիրոջ ողորմածությունների համար:

Ցույց տվեք որոշ գործիքներ (ինչպես օրինակ՝ մուրճ, պտուտակիչ, պտուտակահան, գրիչ կամ մատիտ, վրձին, մկրատ, համակարգիչ և որևէ երաժշտական գործիք):

  • Որո՞նք են այն որոշակի բաները, որոնք վարպետ արհեստավորը կամ նկարիչը կարող է անել ճիշտ գործիքով:

  • Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանակում որևէ մեկի համար գործիք լինելը Տիրոջ ձեռքում:

Հրավիրեք մի քանի ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 26.1–5, 12: Խնդրեք դասարանին գտնել այն ուղիները, որոնցով Ամմոնը և նրա ընկեր միսիոներները գործիք էին Աստծո ձեռքում:

  • Ի՞նչ իրականացրեց Տերը Ամմոնի և նրա ընկերակից միսիոներների միջոցով:

  • Ինչպե՞ս կվերապատմեիք Ալմա 26.12: Ինչպե՞ս է Ամմոնի հայտարարությունը այս հատվածում կապված Աստծո ձեռքերում գործիք լինելու հետ:

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 26.11, 13, 16 , ողջ ընթացքում փնտրելով ուրախություն և ուրախանալ բառերը: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս խոսքերը իրենց սուրբ գրություններում: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 26.13–16 և խնդրեք դասարանին որոնել, թե ինչ պատճառներ էր բերում Ամմոնը իր ուրախության համար:

  • Ինչո՞ւ էր Ամմոնն ուրախանում

  • Ի՞նչ սկզբունքներ կարող ենք սովորել այս հատվածներից: (Ուսանողները կարող են նշել շատ տարբեր սկզբունքներ: Հետևյալ սկզբունքը կարող է ծառայել որպես նրանց բացատրությունների համառոտ շարադրանք. Մենք ուրախություն ենք զգում, երբ հավատարմորեն ծառայում ենք Տիրոջը և Նրա զավակներին: Դուք կարող եք գրել այս սկզբունքը գրատախտակին:)

  • Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ենք ուրախություն զգում, երբ Տիրոջ ծառայության մեջ ենք լինում:

Գրեք հետևյալ սուրբ գրությունների հղումները և հարցերը գրատախտակին: (Մտածեք դրանք դասարանի առջև գրելու մասին:) Ուսանողներին բաժանեք զույգերի: Խնդրեք յուրաքանչյուր զույգի ընտրել և կարդալ հատվածներից մեկը և քննարկել ուղեկցող հարցերի պատասխանները:

Ալմա 26.17–20: Ինչպիսի՞ մարդիկ էին Ամմոնը և նրա եղբայրները նախքան դարձի գալը:

Ալմա 26.23–25: Համաձայն նրա, ինչ Նեփիացիներն են պատմում Ամմոնի և նրա եղբայրների մասին, ինչպիսի՞ն էին Լամանացիները նախքան դարձի գալը:

Ժամանակ հատկացրեք մի քանի ուսանողների համար՝ բացատրելու այս հարցերին նրանց պատասխանները: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 26.23–29 հատվածները , նշելով այն խոչընդոտները, որոնց հանդիպեցին Ամմոնը և նրա եղբայրները Տիրոջը և Լամանացիներին իրենց ծառայության ընթացքում:

  • Ձեր կարծքիով, այս խոչընդոտներից որո՞նց կարող են հանդիպել միսիոներներն այսօր:

  • Համաձայն Ալմա 26.27, 30-ի, ի՞նչն էր դրդում Ամմոնին և նրա ընկեր միսիոներներին շարունակել ծառայել: (Տիրոջ մխիթարությունն ու խոստումները և ցանկությունը՝ «լինել միջոցներ որոշ հոգիներ փրկելու համար:»)

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 26.31–34, փնտրելով Մոսիայի որդիների աշխատանքների արդյունքները: Երբ նրանք բավականաչափ ժամանակ ունենան կարդալու, խնդրեք նրանց կիսվել իրենց գտածով:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Ալմա 26.35–37: Խնդրեք, որ դասարանը ընթացքում հետևի, խորհելով ուրախանալու պատճառների մասին, որ նրանք ունեն Աստծո բարության շնորհիվ:

  • Ի՞նչ ուղերձներ եք տեսնում այս հատվածներում:

Նշեք, որ շատ ուղերձներից մեկը այս հատվածներում այն է, որ Տերը ողորմած է բոլոր նրանց հանդեպ, ովքեր ապաշխարում են և հավատում Նրա անվանը: Ուսանողներին օգնելու համար զգալ ճշմարտությունը և այս սկզբունքի կարևորությունը կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Ք. Փաքերի հետևյալ միտքը.

Նկար
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր

«Նամակներ են գալիս նրանցից, ովքեր ողբերգական սխալներ են գործել. Նրանք հարցնում են. «Կարո՞ղ ենք երբևէ ներվել»:

Պատասխանն է՝ այո:

Ավետարանը սովորեցնում է մեզ, որ տանջանքից և հանցանքից հանգստություն կարելի է վաստակել ապաշխարության միջոցով: Բացի մի քանիսից, ովքեր նզովվում են լիությունն իմանալուց հետո, չկա սովորույթ, չկա հակվածություն, չկա ապստամբություն, չկա օրինազանցություն, չկա վիրավորանք, որի վրա չտարածվի լիակատար ներման խոստումը» (“The Brilliant Morning of Forgiveness,” Ensign, Nov. 1995, 19):

Վկայեք Քավության զորության մասին, որև հնարավորություն է տալիս ներում ստանալ մեծ, թե փոքր մեղքերից նրանց, ովքեր հավատք ունեն առ Հիսուս Քրիստոս և ապաշխարում են: Վկայեք նաև այն ուրախության մասին, որը գալիս է մեր կյանք, երբ մենք ծառայում ենք որպես գործիքներ Տիրոջ ձեռքերում: