Գրադարան
Դաս 94. Ալմա 37


Դաս 94

Ալմա 37

Նախաբան

Ալման շարունակեց իր որդի Հելամանին խորհուրդներ տալ և նրան հանձնեց սուրբ հիշատակարանները: Նա հիշեցրեց Հելամանին, որ սուրբ գրությունները արդեն իսկ պատճառ են դարձել, որ հազարավոր լամանացիների բերեն առ Տերը, և նա խոստացավ, որ Տերն ապագայում մեծ նպատակներ ունի հիշատակարանների հետ կապված: Ալման ցուցումներ տվեց իր որդուն, թե ինչ սովորեցնել մարդկանց: Քրիստոսի խոսքերը համեմատելով Լիահոնայի հետ, նա համոզեց Հելամանին, որ կարևոր էր հիմնվել դրանց վրա առաջնորդության համար:

Նշում. Այս դասը երեք ուսանողների հնարավորություն է տալիս ուսուցանել դասը: Որպեսզի օգնեք այս ուսանողներին պատրաստվել ուսուցանելուն, յուրաքանչյուր ուսանողի մեկ կամ երկու օր առաջ տվեք այն բաժնի օրինակը, որը նա պատք է ուսուցանի: Կամ դուք կարող եք ընտրել ինքներդ ուսուցանել այս բաժինները:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 37

Ալման հիշատակարանները հանձնում է Հելամանին, հորդորում է նրան պահել պատվիրանները և հիշեցնում է նրան, որ Լիահոնան աշխատում էր հավատքի միջոցով:

Գրատախտակին գծեք հետևյալ գծապատկերը.

Նկար
Small and Simple

Խնդրեք ուսանողներին գրատախտակին գրել փոքր և հասարակ բաներ, որոնք իրենց կյանքում մեծ հետևանքներ են ունեցել: Դուք կարող եք խնդրել նրանց մեկնաբանել իրենց պատասխանները:

Բացատրեք, որ Ալմա 37-ը պարունակում է Ալմայի խորհուրդը, որով նա ցանկանում էր օգնել իր որդուն՝ Հելամանին, լինել սուրբ հիշատակարանների հաջորդ պահողը: Ալման ուսուցանեց նրան Տիրոջ աշխատանքում փոքր և հասարակ բաների դերը: Հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 37.6–7:

Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից «փոքր և հասարակ բաների» արժեքի մասին: (Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է արտահայտեն այն ճշմարտությունը, որ Տերն աշխատում է փոքր և հասարակ միջոցներով, որ իրականացնի Իր հավերժական նպատակները:)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 37.1–5, փնտրելով փոքր և հասարակ բանի մի օրինակ, որ կարող է մեծ հետևանք ունենալ մարդկանց կյանքում (սուրբ հիշատակարանները կամ սուրբ գրությունները): Այն բանից հետո, երբ ուսանողները կզեկուցեն, թե ինչ են իրենք գտել, գրատախտակին գրեք Սուրբ գրություններ բառը Փոքր և հասարակ բաներ–ի տակ:

Ուսանողներին խնդրեք ուսումնասիրել Ալմա 37.8–10-ը և գտնել, թե ինչ եղանակներով էին սուրբ գրությունները ներգործում Մորմոնի Գրքի մարդկանց վրա: Երբ ուսանողները զեկուցեն իրենց գտածը, դուք կարող եք գրել նրանց պատասխանները ՄԵԾ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ–ի տակ:

  • Ի՞նչ եղանակներով են սուրբ գրություններն ազդում ձեր կյանքի վրա:

Ամփոփեք Ալմա 37.11–32 հատվածները, բացատրելով, որ Ալման ուսուցանեց Հելամանին, որ Տերը ցույց կտար Իր զորությունը Մորմոնի Գիրքը մարդկանց տալով: Նա հանձնարարեց Հելամանին հետևել Տիրոջ պատվիրաններին և խնամքով պահել հիշատակարանները: Նա նաև հորդորեց Հելամանին օգտագործել հիշատակարանները ժողովրդին ուսուցանելու համար և խուսափել Հարեդացիների ամբարշտությունների և դրանց հետևանքում կատարված ավերվածությունների մանրամասներն ամբողջությամբ հրապարակելուց:

Հրավիրեք ուսանողներին լուռ ուսումնասիրել Ալմա 37.13–16, փնտրելով սկզբունքներ, որոնք Ալման ուսուցանեց Հելամանին, երբ նա հանձնեց նրան հիշատակարանները: (Ուսանողները կարող են կիսվել մի շարք սկզբունքներով, սակայն համոզվեք, որ նրանց պատասխաններն արտահայտեն այն միտքը, որ եթե մենք հնազանդվենք Տիրոջ պատվիրաններին, Նա կօգնի մեզ կատարել մեր պարտականությունները: Դուք կարող եք հարցնել, թե ինչպես է այս սկզբունքը կապված այն գաղափարի հետ, որ փոքր և հասարակ բաները կարող են մեծ հետևանքներ ունենալ:)

Նախատեսված է, որ այս դասի մնացած մասն ուսուցանվի երեք ուսանողների կողմից: Եթե դասարանը մեծ է, խնդրեք ուսանող ուսուցիչներին տեղափոխվել սենյակի երեք տարբեր մասեր: Դասարանը բաժանեք երեք խմբի: Հրավիրեք յուրաքանչյուր խմբին վերցնել իրենց սուրբ գրությունները, նոթատետրերը կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերը , գրիչներ կամ մատիտներ և հավաքվել ուսանող ուսուցիչներից մեկի մոտ: Երբ ուսանող ուսուցիչներն ավարտեն իրենց դասը, խմբերը կփոխվեն տեղերով: Եթե դասարանը փոքր է, ուսանող ուսուցիչները կարող են հերթով ուսուցանել ամբողջ դասարանին: Յուրաքանչյուր դեպքում ուսանող ուսուցիչները պետք է մոտավորապես յոթ րոպեում ներկայացնեն իրենց դասը և քննարկումներ կատարեն:

Ուսանող ուսուցիչ 1—Ալմա 37.33–34

Խնդրեք ձեր համադասարանցիներին մտածել Եկեղեցու մի տարածքային ղեկավարի կամ Բարձրագույն Իշխանավորի մասին, ով ուսուցանել է իրենց մի բան, որը փոխել է իրենց կյանքը: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե ինչ է ուսուցանել այս ղեկավարը և թե ինչպես է այն ներգործել իրենց վրա: Դուք կարող եք կիսվել մի օրինակով ձեր կյանքից:

Հրավիրեք երկու ուսանողների հերթով բարձրաձայն կարդալ Ալմա 37.33–34: Խնդրեք մնացած ուսանողներին հետևել, փնտրելով, թե Ալման ինչ խորհուրդ տվեց Հելամանին ուսուցանել ժողովրդին: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ նրանք կարդալու ընթացքում նշեն «սովորեցրու նրանց» և «քարոզիր նրանց» արտահայտությունները: Գրատախտակին կամ թերթիկի վրա գրեք Եկեղեցու ղեկավարների ուսմունքները: Երբ ուսանողներն ավարտեն կարդալ հատվածները, խնդրեք նրանց հաղորդել իրենց գտածը: Գրեք նրանց պատասխանները Եկեղեցու ղեկավարների ուսմունքները վերնագրի տակ: Տվեք հետևյալ հարցերը.

  • Ինչպե՞ս կարող են այս ուսմունքներն օգտակար լինել մեզ հատկապես այսօր: Ինչո՞ւ:

Խնդրեք ձեր համադասարանցիներին ուշադրություն դարձնել Ալմա 37.34-ի վերջին արտահայտության վրա, որպեսզի տեսնեն, թե ինչ օրհնություն է գալիս Եկեղեցու ղեկավարների ուսմունքներին հետևելուց: Գրատախտակին գրեք հետևյալ սկզբունքը. Հետևելով Եկեղեցու ղեկավարների ուսմունքներին, հանգստություն կարող ենք գտնել մեր հոգիների համար: Հարցրեք նրանց, թե, իրենց կարծիքով, ինչ է նշանակում «հանգստություն գտնել իրենց հոգիների համար»: (Պատասխանները կարող են ներառել՝ մեղքի հետևանքներից ազատ լինելը, Հոգուց խաղաղություն ստանալը և դժվարությունները տանելու և հաղթահարելու համար ուժով օրհնված լինելը:)

Կիսվեք ձեր վկայությամբ, թե ինչպես է այս սկզբունքը գործել ձեր կյանքում: Եթե դուք լրացուցիչ ժամանակ ունեք, հրավիրեք ուրիշներին կիսվել այս սկզբունքի մասին իրենց վկայությամբ:

Ուսանող ուսուցիչ 2—Ալմա 37.35–37

Բացատրեք ձեր համադասարանցիներին, որ նրանք, ովքեր ծառեր են աճեցնում, սովորաբար կապում կամ ամրացնում են երիտասարդ ծառը մի ցցի և հետո հեռացնում այն, երբ ծառը մեծանում է: Հարցրեք նրանց, թե, իրենց կարծիքով, ինչու է դա արվում: Ապա կարդացեք հետևյալ պատմությունը մի ծառի մասին, որը Նախագահ Գորդոն Բ. Հինքլին տնկեց իր այգում.

Նկար
Նախագահ Գորդոն Բ. Հինքլի

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին իր ամուսնությունից անմիջապես հետո մի երիտասարդ ծառ տնկեց իր տան մոտ: Նա քիչ էր ուշադրություն դարձնում դրա վրա, մինչ տարիներ էին անցնում: Մի օր նա նկատեց, որ ծառը ծռվել էր և թեքվել դեպի արևմուտք: Նա փորձեց ուղղել այն հրելով, սակայն ծառի բունը շատ հաստ էր: Նա փորձեց օգտագործել պարան և ճախարակ այն ուղղելու համար, սակայն այն չէր ուղղվում: Ի վերջո, նա վերցրեց իր սղոցը և կտրեց արևմտյան կողմի ծանր ճյուղը՝ տգեղ մի սպի թողնելով: Նա հետագայում ասել է այդ ծառի մասին.

«Կես դարից ավելի է անցել այն օրից, երբ ես տնկեցի այդ ծառը: … Անցյալ օրը ես կրկին նայեցի ծառին: Այն մեծ է: Այն լավ տեսք ունի: Այն հրաշալի տեսք է տալիս տանը: Սակայն որքան լուրջ էր դրա երիտասարդության տարիներին ստացած վնասվածքը և որքան դաժան այն միջոցը, որը ես օգտագործեցի այն ուղղելու համար:

Երբ այն նոր էր տնկվել, մի կտոր լարը կօգներ դրան պաշտպանվել քամուց: Ես կարող էի և ես պետք է օգտագործեի այդ լարը այնքան փոքր ջանք գործադրելով: Սակայն ես չարեցի դա և այն թեքվեց այն ուժերի ազդեցությունից, որ եկան դրա վրա» (“Bring Up a Child in the Way He Should Go,” Ensign, Nov. 1993, 59):

Ուսանողները թող կարդան Հելամանին տված Ալմայի խորհուրդը Ալմա 37.35–ում: Խնդրեք նրանց մտածել այն մասին, թե ինչ կապ կարող են այս հատվածներն ունենալ ծառի հետ կապված Նախագահ Հինքլիի փորձառության հետ:

Հրավիրեք ուսանողներին իրենց բառերով ամփոփել Ալմա 37.35: (Նրանց պատասխանները պետք է արտահայտեն այն միտքը, որ մենք պետք է մեր երիտասարդության տարիներին սովորենք պահել Աստծո պատվիրանները:) Նաև հրավիրեք նրանց գրել հետևյալ հարցերի պատասխանները: (Դուք կարող եք գրել հարցերը գրատախտակին կամ դանդաղ կարդալ դրանք, որպեսզի ուսանողները կարողանան գրի առնել դրանք:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է փոխվում մարդու կյանքում, երբ նա սովորում է պահել Աստծո պատվիրանները դեռևս երիտասարդության տարիներին:

  • Կարո՞ղ եք մտաբերել մարդկանց, ովքեր օրհնված են եղել իրենց կյանքի ընթացքում, քանի որ նրանք սովորել են հնազանդվել պատվիրաններին իրենց երիտասարդության տարիներին: Գրեք այն մասին, թե ինչպես են նրանք օրհնվել:

Հրավիրեք մի քանի ուսանողների զեկուցել, թե ինչ են իրենք գրել: Ապա հրավիրեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Ալմա 37.36–37: Խնդրեք ուսանողներին հետևել, փնտրելով առանձնահատուկ խորհուրդներ, որոնք կարող են օգնել նրանց պահել պատվիրանները՝ մինչ նրանք երիտասարդ են:

  • Ինչպե՞ս կարող է այս խորհրդին ամեն օր հետևելն օգնել ձեզ պահել պատվիրանները:

  • Ի՞նչ եղանակներով եք դուք փորձում Տիրոջը դնել առաջին տեղում ձեր մտքերում, խոսքերում և գործերում: (Խրախուսեք ուսանողներին խորհել, թե ինչպես նրանք կարող են առաջընթաց ունենալ:)

Կիսվեք ձեր զգացմունքներով, թե ինչպես է Տիրոջ հետ խորհուրդ անելն օգնել ձեզ պահել պատվիրանները: Խրախուսեք ձեր համադասարանցիներին խորհուրդ անել Տիրոջ հետ իրենց բոլոր գործերում:

Ուսանող ուսուցիչ 3—Ալմա 37.38–45

Նկար
Լիահոնա

Ցուցադրեք Լիահոնա (62041; Gospel Art Book [2009], no. 68) նկարը: Հիշեցրեք ձեր համադասարանցիներին կողմնացույցի մասին, որը Տերն օգտագործում էր, որ օգներ Լեքիի ընտանիքին ճամփորդել դեպի խոստումի երկիրը: Ալմա 37.38-ում մենք սովորում ենք, որ կողմնացույցը կոչվում էր Լիահոնա: Բացատրեք, որ Ալման խոսում էր Լիահոնայի մասին, որ սովորեցներ Հելամանին կարևոր սկզբունք այն մասին, թե ինչպես է Տերն առաջնորդում Իր զավակներին:

Բացատրեք ձեր համադասարանցիներին, որ դուք պատրաստվում եք նրանց հարցեր տալ, ապա խնդրեք նրանց հերթով բարձրաձայն կարդալ մի քանի հատվածներ, մինչ բոլորը պատասխաններ են փնտրում: Խնդրեք նրանց պատասխանել յուրաքանչյուր հարցին համապատասխան սուրբ գրությունը կարդալուց հետո:

  • Ինչպե՞ս էր աշխատում Լիահոնան: (Տես Ալմա 37.38–40:)

  • Ինչո՞ւ էր Լիահոնան ժամանակ առ ժամանակ դադարում աշխատել: (Տես Ալմա 37.41–42:)

  • Ինչպե՞ս մենք կարող ենք համեմատել Լիահոնան Քրիստոսի խոսքերի հետ: (Տես Ալմա 37.43–45:)

Դուք կարող եք բացատրել, որ այս հատվածներում նմանություն և օրինակ բառերը վերաբերվում են «անհատի, իրադարձության կամ ծեսի, որոնք նման են մեկ այլ ավելի կարևոր անհատի, իրադարձության կամ ծեսի, որ վերաբերվում է ապագային: … Ճշմարիտ օրինակները կունենան զգալի նմանություն, աստվածային վկայություն և կմարգարեանան ապագա իրադարձությունների մասին» (Joseph Fielding McConkie, Gospel Symbolism [1985], 274): Լիահոնայի ցուցումներին հետևելու կամ չհետևելու ընտրությունը նման է մեր ընտրությանը, թե ինչպես ենք մենք արձագանքում այն ցուցումներին, որոնք տրվում են Քրիստոսի խոսքերի միջոցով:

  • Որտե՞ղ մենք կարող ենք գտնել Քրիստոսի խոսքերը: (Պատասխանները կարող են ներառել՝ սուրբ գրությունները, վերջին օրերի մարգարեների խոսքերը, հայրապետական օրհնությունները և Հոգու հուշումները:)

Հրավիրեք ձեր համադասարանցիներին ամփոփել Ալմա 37.38–45 Ալմայի խոսքերը, հատկապես՝ 44-45 հատվածները: Այս քննարկումը պետք է ներառի հետևյալ ճշմարտությունը. Եթե մենք հետևենք Հիսուս Քրիստոսի խոսքերին, դրանք կառաջնորդեն մեզ ստանալու հավերժական կյանք:

Կիսվեք, թե ինչ հոգևոր ազդեցություն են գործել ձեզ վրա Քրիստոսի խոսքերը և թե ինչպես են դրանք օգնում ձեզ առաջ ընթանալ դեպի հավերժական կյանք: Դուք կարող եք խորհուրդ տալ, որ ուսանողները խորհեն հայրապետական օրհնություն ստանալու մասին կամ, եթե նրանք արդեն ստացել են այն, հաճախակի և աղոթքով կարդան այն:

Նշում ուսուցչի համար.Երբ ուսանողներն ավարտեն դասի իրենց հատվածն ուսուցանելը, շնորհակալություն հայտնեք նրանց և, եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրեք մի քանի ուսանողների վկայել այսօր սովորած սկզբունքներից մեկի մասին: Դուք կարող եք նաև կիսվել այս սկզբունքների մասին ձեր վկայությամբ: Դասի վերջում հրավիրեք դասարանին հետևել ձեզ, մինչ դուք բարձրաձայն կկարդաք Ալմա 37.46–47:

Սերտման սուրբ գրություն. Ալմա 37.35

Նշում. Հետևյալ տար-տուն վարժությունը կնախապատրաստի ուսանողներին հաջորդ դասը սկսելու համար (Ալմա 38): Ժամանակ նախատեսեք, որ դասի ժամանակ ուսանողներին բացատրեք հանձնարարությունը և տեղեկացնեք նրանց, որ պատրաստվում եք հարցնել նրանց իրենց փորձառությունների մասին, երբ հաջորդ անգամ հանդիպեք:

Նշեք, որ Ալմա 37.35-ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին առանձնակի ձևով նշել այն, որպեսզի նրանք կարողանան հեշտությամբ գտնել այն: Հրավիրեք նրանց այսօր երեկոյան անգիր սովորել այդ հատվածը տանը և այն անգիր արտասանել ծնողներից մեկին կամ մեկ այլ վստահելի չափահասի: (Կամ նրանք կարող են կարդալ հատվածը չափահասի հետ:) Խրախուսեք նրանց չափահասին տալ հետևյալ հարցերը: (Դուք կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս հարցերը թերթիկի վրա և տուն տանել:)

Ինչպե՞ս է Աստծո պատվիրաններին հնազանդվելն օգնել ձեզ:

Ի՞նչ խորհուրդ կարող եք դուք ինձ տալ, որը կարող է օգնել ինձ ավելի իմաստուն լինել իմ երիտասարդության օրերին:

Տեղեկացրեք ուսանողներին, որ հաջորդ դասի ընթացքում դուք խնդրելու եք նրանց զեկուցել իրենց փորձառության մասին:

Բացատրական և պատմական տեղեկություն

Ալմա 37.6–7 Փոքր և հասարակ բաներ

Այն սկզբունքը պարզաբանելու համար, որ փոքր և հասարակ բաները կարող են շատ բան փոխել, Նախագահ Գորդոն Բ. Հինքլին պատմել է հետևյալը.

«Շատ տարիներ առաջ ես աշխատում էի Դենվերի երկաթուղու կենտրոնական գրասենյակներում: Ես պատասխանատու էի այսպես կոչված երթևեկության վերջնակետի համար: Դա այն օրերում էր, երբ գրեթե յուրաքանչյուրն օգտվում էր երթուղային գնացքներից: Մի առավոտ ես զանգ ստացա Նյուարկից, Նյու Ջերսի, իմ պաշտոնակցից: Նա ասաց. «Այսինչ համարի գնացքը ժամանել է, սակայն այն չունի ուղեբեռի մեքենա: Ինչ-որ տեղ 300 ուղևորներ կորցրել էին իրենց ուղեբեռը, և նրանք բարկացած են»:

Ես անմիջապես աշխատանքի գնացի, որ պարզեի, թե որտեղ այն կարող էր գնալ: Ես ճշտեցի, որ այն պատշաճ ձևով բեռնվել էր և պատշաճ ձևով հասել Օքլենդ, Կալիֆոռնիա: Այն տեղափոխվել էր մեր երկաթգծերի վրա Սոլթ Լեյք Սիթիում, տարվել էր Դենվեր, հասել մինչև Պուեբլո, դրվել մեկ այլ գծի վրա և տեղափոխվել Սենթ Լուիս: Այնտեղ այն պետք է փոխանցվեր մեկ այլ երկաթգծի վրա, որը կտաներ այն Նյուարկ, Նյու Ջերսի: Սակայն ինչ-որ անփույթ աշխատող Ս. Լուիսի տարածքում փոխարինման կետը տեղաշարժել էր ընդամենը երեք մատնաչափով, ապա քաշել էր լծակը, որի արդյունքում մեքենան առանձնացվել էր: Մենք բացահայտեցինք, որ ուղեբեռի մեքենան, որը պատկանում էր Նյուարկին, Նյու Ջերսի, փաստացի գտնվում էր Նոր Օրլեանում, Լուիզիանա, 1500 մղոն հեռու իր ճամփորդության վերջնակետից: Ս. Լուիսում լծակն ընդամենը երեք մատնաչափով տեղաշարժվելով անփույթ աշխատողի կողմից դրել էր այն սխալ երկաթուղագծի վրա, և հեռավորությունն իր ճիշտ վերջնակետից կտրուկ աճել էր: Ճիշտ այդպես է լինում նաև մեր կյանքում: Հաստատուն երթուղուն հետևելու փոխարեն ինչ-որ սխալ գաղափար շեղում է մեզ դեպի այլ ուղիներ: Սկզբնական ուղուց մեր շեղումը կարող է շատ փոքր լինել, սակայն, երբ այն շարունակվում է, այդ փոքր շեղումը դառնում է մեծ անդունդ և մենք գտնում ենք մեզ շատ հեռու այն վայրից, որտեղ մենք նախատեսել էինք գնալ:

Դուք երբևէ նայե՞լ եք ագարակի 16 ոտնաչափանոց դարպասներին: Երբ այն բացում են, այն լայնածավալ ճոճվում է: Ծխնիների ծայրը շատ թեթևակի է շարժվում, մինչդեռ պարագծով մեկ շարժը մեծ է: Փոքր բաներն են, որ մեր կյանքում մեծ փոփոխություններ են առաջ բերում, իմ սիրելի երիտասարդ ընկերներ» (“A Prophet’s Counsel and Prayer for Youth,” Ensign, Jan. 2001, 5–7):

Ալմա 37.35: «Քո երիտասարդության տարիներին սովորիր պահել Աստծո պատվիրանները»:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Լ. Թոմ Փերին պատմել է Քրիդ Հեյմոնդի պատմությունը՝ մի մարդու, ով սովորել էր պահել Աստծո պատվիրաններն իր երիտասարդության տարիներին.

«Քրիդ Հեյմոնդը մի երիտասարդ Մորմոն [էր], ով դիմեց և ընդունվեց Պենսիլվանիայի Համալսարան: Նա մի մարզիկ էր, ով ճանաչված էր իր արագության համար, և իր գործելակերպի ու մասնակցության եղանակի շնորհիվ նա ընտրվել էր լինելու թիմի ավագը:

Ամերիկայի Համալսարանների Միության Սիրողական Մարզիկների հանդիպումը տեղի ունեցավ Հարվարդի Մարզադաշտում՝ 1919թ. մայիսի վերջին: Քեմբրիջ էին եկել համալսարանի լավագույն 1700 մարզիկները: Փորձերի ժամանակ Փեննից մրցության հաջորդ փուլ էին անցել 17 տղամարդիկ: Քորնելից՝ այդ տարվա նրանց ամենաուժեղ մրցակցից, մրցության հաջորդ փուլ էին անցել միայն 10-ը: Փենն թիմը գտնվում էր այնպիսի դիրքում, որ պետք է լավագույն չեմպիոնները տար: Հինգ՝ առաջինի համար, չորս՝ երկրորդի համար, երեք՝ երրորդի համար, երկու՝ չորրորդի համար և մեկ՝ հինգերորդի համար: Բնականաբար, այն թիմը, որից ավելի շատ մարդիկ էին անցել մրցության հաջորդ փուլին, ուներ մեծագույն հնարավորությունը հաղթելու այդ հանդիպման ժամանակ:

Փեննի մարզիչը հանդիպումից մի օր առաջ երեկոյան հարբել էր: Նա խմիչք էր պատրաստել իր թիմի անդամների համար նախքան կգնար քնելու: Նա եկավ Քրիդի սենյակ և ասաց. «Քրիդ, եթե մենք վաղը անենք մեր լավագույնը, մենք այդպես էլ կշարունակենք մինչև վերջ»:

Մարզիչը տատանվեց մի պահ: «Քրիդ, ես տղաներին այս երեկո մի փոքր հարավիսպանական գինի եմ տալու, որ խմեն: Ես ուզում եմ, որ դու էլ խմես, իհարկե, ընդամենը մի փոքր»:

«Ես դա չեմ անի, մարզիչ»:

«Բայց, Քրիդ, ես չեմ պատրաստվում քեզ հարբեցնել: Ես գիտեմ ձեր՝ Մորմոններիդ համոզմունքները: Ես սա տալիս եմ քեզ որպես կազդուրիչ միջոց»:

«Դա ինձ ոչ մի բանով օգտակար չի լինի, մարզիչ: Ես չեմ կարող այն ըմպել»:

Մարզիչը պատասխանեց. «Հիշիր, Քրիդ, դու թիմի ավագն ես և մեր ամենաշատ միավորներ հավաքողը: Տասնչորս հազար ուսանողներ անձամբ նայում են քեզ, որ հաղթեն այս հանդիպման ժամանակ: Եթե դու ձախողես մեզ, մենք կպարտվենք: Ես գիտեմ, թե ինչն է լավ քեզ համար»:

Քրիդը գիտեր, որ մյուս մարզիչները կարծում էին, որ մի փոքր գինին օգտակար էր, երբ տղամարդիկ մարզել էին իրենց մկանները և ջղերը գրեթե մինչև վերջին կետը: Նա նաև գիտեր, որ այն, ինչ մարզիչը խնդրում էր իրեն անել, դեմ էր այն ամենին, ինչ նա սովորել էր դեռ մանկուց: Նա նայեց իր մարզչի աչքերին և ասաց. «Ես չեմ խմի»:

Մարզիչը պատասխանեց. «Դու ծիծաղելի մարդ ես, Քրիդ: Դու թեյ չես խմում մարզման սեղանի մոտ: Դու ունես քո սեփական գաղափարները: Լավ, ես թույլ կտամ քեզ վարվել ինչպես ուզում ես»:

Մարզիչն այնուհետև հեռացավ թիմի ավագից շատ անհանգիստ վիճակում: Ենթադրում էր, որ նա վաղը վատ արդյունքներ էր ցուցադրելու: Ի՞նչ կարող էր նա ասել իր մարզչին: Նա մրցում էր աշխարհի ամենաարագավազ տղամարդկանց հետ: Միայն լավագույն ջանքերը կարող էին օգնել։ Նրա համառության արդյունքում Փեննը կարող էր պարտություն կրել այդ հանդիպման ժամանակ: Նրա թիմակիցներին ասվել էր ինչ անել, և նրանք արձագանքել էին: Նրանք հավատացել էին իրենց մարզչին: Ի՞նչ իրավունք ուներ ինքը չհնազանդվելու: Կար միայն մեկ պատճառ: Նա իր ողջ կյանքի ընթացքում ուսուցանվել էր հնազանդվել Իմաստության Խոսքին:

Այս երիտասարդ տղամարդու կյանքում խիստ կարևոր պահ էր: Իր հոգու ողջ զորությամբ ներշնչված ՝ նա ծնկի իջավ և անկեղծորեն խնդրեց Տիրոջը վկայություն տալ իրեն որպես աղբյուր այս հայտնության համար, որին նա հավատում էր և հնազանդվում: Ապա նա անկողին մտավ և հանգիստ քնեց:

Հաջորդ առավոտ մարզիչը եկավ նրա սենյակ և հարցրեց. «Ինչպե՞ս ես քեզ զգում, Քրիդ»:

«Լավ»,- բարձր տրամադրությամբ պատասխանեց ավագը:

«Մնացած բոլորը հիվանդ են: Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում նրանց հետ»,- լուրջ դեմքով ասաց մարզիչը:

«Միգուցե պատճառը գինին է, որ դուք նրանց տվեցիք, մարզիչ»:

«Հնարավոր է»,- պատասխանեց մարզիչը:

Ժամը երկուսին 20000 հանդիսատեսներ իրենց նստատեղերում սպասում էին հանդիպման սկսվելուն: Երբ իրադարձությունները սկսեցին դուրս գալ հսկողությունից, պարզ երևաց, որ հրաշալի Փենն թիմում ինչ-որ բան այն չէր: Մրցումից մրցում Փենն թիմը ներկայանում էր սպասվածից բավական վատ: Որոշ անդամներ նույնիսկ շատ հիվանդ էին մասնակցելու համար:

100 և 220 յարդ վազքում մրցում էր Քրիդը: Փենն թիմին խիստ անհրաժեշտ էր նրա հաղթանակը: Նա մրցում էր Ամերիկյան համալսարանների հինգ ամենաարագավազ տղամարդկանց հետ: Երբ տղամարդիկ պատրաստվեցին 100 յարդ վազքին և ատրճանակը կրակեց, յուրաքանչյուր տղամարդ վեր սլացավ օդում և վազելիս միայն հպվում էր գետնին. այդպես վազեցին բոլորը, բացի մեկից՝ Քրիդ Հեյմոնդից: Վազորդը, որը փորձերի ժամանակ օգտագործել էր երկրորդ վազքուղին, որն այդ պահին զբաղեցնում էր Քրիդը, մեկ կամ երկու մատնաչափ փոս էր փորել իր ոտնամատի համար այն տեղի հետևում, որը Հեյմոնդն ընտրել էր իր համար: Այդ ժամանակներում նրանք չէին օգտագործում մեկնակետեր: Քրիդի ուժգին հրման արդյունքում գետինը ճեղքվեց և նա իր ծնկների վրա ընկավ շարքի հետևում:

Նա վեր կացավ և փորձեց շտկել անհաջող մեկնարկը: 60 յարդում նա վերջին տեղում էր գտնվում: Ապա նա առաջ անցավ հինգերորդ տղամարդուց, հետո չորրորդից, հետո երրորդից, հետո երկրորդից: Եզրագծին մոտ, երբ քիչ էր մնում լարվածությունից սիրտը պայթեր, նա սրընթաց մղվեց դեպի վերջնակետը և անցավ վերջին տղամարդուց՝ տանելով հաղթանակ:

Ծրագրերի հետ կապված որոշակի թերությունների արդյունքում 220-ի կիսաեզրափակիչը չավարտվեց մինչև գրթե հանդիպման ավարտը: Ճիշտ ինչպես անհաջողությունը հետևում էր Փենն թիմին այդ ողջ օրվա ընթացքում, Քրիդ Հեյմոնդը պետք է 220 յարդ վազքը կատարեր վերջինը: Ապա, այնտեղ հաղթանակ տանելուց հինգ րոպե հետո, նրան կանչեցին սկսելու 220-ի եզրափակիչը՝ այդ օրվա վերջին մրցմանը: Տղամարդկանցից մեկը, ով վազել էր նախորդ մրցավազքերից մեկում, արագ մոտեցավ նրան: «Ասա մեկնարկչին, որ դու հանգիստ ես պահանջում կրկին վազելուց առաջ: Դու օրենքով կարող ես անել դա: Ես հազիվ եմ ուշքի եկել, սակայն ես վազում եմ քեզանից առաջ»:

Քրիդը, հևալով գնաց մեկնարկչի մոտ և մի փոքր ժամանակ խնդրեց: Պաշտոնակատարն ասաց, որ նրան կտար 10 րոպե: Սակայն ամբոխը աղմուկով պահանջում էր, որ եզրափակիչ վազքը սկսեր: Նա ստիպված կանչեց վազորդներին իրենց նշանների մոտ: Սովորական պայմաններում Քրիդը չէր վախենա այս մրցավազքից: Նա հավանաբար աշխարհի ամենաարագավազ մարդն էր այդ պահին, սակայն նա արդեն իսկ այդ ցերեկ վազել էր երեք մրցավազք, որոնցից մեկը սիրտ կանգնեցնող 100 յարդ մրցավազքն էր:

Մեկնարկիչը շունչը կտրվող մարդկանց պատվիրեց մոտենալ իրենց նշաններին, բարձրացնելով իր ատրճանակը, և երբ ծուխ դուրս եկավ դրանից, մրցավազքը սկսվեց: Այս անգամ Փեննի ավագը պարզապես դուրս ցատկեց իր նշաններից: Շուտով Քրիդը դուրս եկավ ամբոխից և դարձավ առաջատարը: Նա առավելագույն արագությամբ վազեց մինչև մարզադաշտի վերջը և մոտակա վազորդից հեռու լինելով ութ յարդ, կտրեց ժապավենը, հաղթանակ տանելով երկրորդ՝ 220 յարդ մրցավազքում:

Փեննը պարտություն էր կրել այդ հանդիպման ժամանակ, սակայն նրանց ավագը ապշեցրել էր երկրպագուներին իր հրաշալի վազքերով:

Այդ տարօրինակ օրվա վերջում, երբ Քրիդ Հեյմոնդը պատրաստվում էր քնել, նա հանկարծ հիշեց մի օր առաջ երեկոյան նրա տված հարցը Իմաստության Խոսքի աստվածայնության վերաբերյալ: Ապա նա մտաբերեց յուրահատուկ իրադարձությունների շարքը . նրա թիմակիցները գինի էին խմել և պարտվել, իսկ նրա զգաստությունը բերել էր հաղթանակներ, որոնք նույնիսկ զարմացրեցին հենց իրեն: Նա զգաց Հոգու քաղցր պարզ հաստատումը՝ Իմաստության Խոսքն Աստծուց է (adapted from Joseph J. Cannon, “Speed and the Spirit,” Improvement Era, Oct. 1928, 1001–7)” (“Run and Not Be Weary,” Ensign, Nov. 1996, 37–38):

Ալմա 37.38–46: Սուրբ Հոգին նման է Լիահոնային

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը Լիահոնան համեմատել է Սուրբ Հոգու հետ.

«Երբ մեզանից յուրաքանչյուրն առաջ է շարժվում կյանքի արահետով, մենք առաջնորդվում ենք Սուրբ Հոգով ճիշտ այնպես, ինչպես Լեքին էր առաջնորդվում Լիահոնայի միջոցով:…

Սուրբ Հոգին գործում է մեր կյանքում նույնքան ճշտգրիտ, որքան Լիահոնան Լեքիի և նրա ընտանիքի համար՝ համաձայն մեր հավատքի և ջանասիրության և ուշադրության:…

Եվ Սուրբ Հոգին մեզ համար այսօր միջոցներ է ապահովում, որոնցով մենք «փոքր և հասարակ բաներով» (Ալմա 37.6) կարող ենք ստանալ ավելի շատ հասկացողություն Տիրոջ ճանապարհների մասին:

Տիրոջ Հոգին կարող է լինել մեր ուղեկիցը և կօրհնի մեզ առաջնորդությամբ, ցուցումներով և հոգևոր պաշտպանությամբ մեր մահկանացու կյանքի ընթացքում: Սուրբ Հոգուն մենք հրավիրում ենք մեր կյանք իմաստալից անձնական և ընտանեկան աղոթքներով, Քրիստոսի խոսքերով սնվելով, ջանասեր և ճշգրիտ հնազանդությամբ, հավատարմությամբ և ուխտերը մեծարելով և առաքինության, համեստության և ծառայության միջոցով: Եվ մենք հաստատակամորեն պետք է խուսափենք բաներից, որոնք անհամեստ են, անքաղաքավարի, գռեհիկ, մեղսալի կամ չար, որոնք մեզ հեռու են վանում Սուրբ Հոգուց:

Մենք նաև հրավիրում ենք Սուրբ Հոգու մշտական ընկերակցությունը, երբ արժանիորեն ճաշակում ենք հաղորդությունից ամեն Հանգստյան օր» (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign or Liahona,, May 2006, 30–31):