Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 18


Տնային ուսումնասիրության դաս

Ալմա 25–32 (Մաս 18)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Հետևյալ վարդապետությունների և սկզբունքների համառոտ բովանդակությունը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Ալմա 25–32գլուխները (մաս 18), չի նախատեսվում ուսուցանվել որպես ձեր դասի մաս: Դասը, որը դուք ուսուցանում եք, կենտրոնացած է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, որպեսզի հաշվի առնեք ուսանողների կարիքները:

Օր 1 (Ալմա 25–29)

Ուսանողները սովորեցին հետևյալ սկզբունքները, երբ նրանք ուսումնասիրեցին այն ուրախության մասին, որ Ամմոնն ու նրա եղբայրները զգացին ավետարանը քարոզելիս ունեցած հաջողության համար. Երբ մենք խոնարհեցնում ենք մեզ, Տերը զորացնում է մեզ և օգտագործում մեզ որպես գործիք Իր ձեռքում, մենք ուրախություն ենք զգում, երբ մենք հավատարմորեն ծառայում ենք Տիրոջը և Նրա զավակներին: Երբ Լամանացիները դարձի եկան դեպի ավետարանը և հրաժարվեցին զենքեր վերցնել, ուսանողները սովորեցին, որ երբ մենք լիովին դարձի ենք գալիս դեպի Տերը, մենք պահում ենք ուխտերը, որոնք մենք արել ենք Նրա հետ: Ալմայի օրինակից ելնելով, ուսանողներն ընդունում են, որ մենք ուրախություն կզգանք, երբ մենք օգնենք ուրիշներին ապաշխարել և գալ դեպի Հիսուս Քրիստոս:

Օր 2 (Ալմա 30)

Կարդալով Կորիհորի՝ հակաքրիստոսի ուսմունքների մասին, ուսանողները սովորեցին, որ սատանան օգտագործում է կեղծ վարդապետություններ՝ մեզ գայթակղելու մեղք գործել: Ալման պատասխանեց Կորիհորի ուսմունքներին, հայտարարելով, որ բոլոր բաները վկայում են, որ Աստծված Գերագույն Արարիչն է: Կարդալուց հետո, որ Կորիհորը ոտնակոխ արվեց ի մահ, ուսանողները հասկացան Մորմոնի արձանագրած սկզբունքը. «Եվ այսպես, մենք տեսնում ենք վերջը նրա, ով խեղաթյուրում է Տիրոջ ուղիները, և այսպես, մենք տեսնում ենք, որ դևը չի աջակցի իր զավակներին վերջին օրը» (Ալմա 30.60):

Օր 3 (Ալմա 31)

Երբ ուսանողները կարդացին Զորամացիներին ուխտադրժությունից դարձի բերելու Ալմայի մտադրության մասին, նրանք սովորեցին հետևյալ սկզբունքները. Երբ մենք ուսումնասիրենք Աստծո խոսքը, այն մեզ կառաջնորդի անել այն, ինչը ճիշտ է: Աղոթելու և պատվիրանները պահելու ամենօրյա ջանքերն ամրացնում են մեզ գայթակղության դեմ: Եթե աղոթում ենք և գործում հավատքով, ապա մենք կստանանք աստվածային օգնություն մեր փորձություններում:

Օր 4 (Ալմա 32)

Երբ ուսանողները կարդացին աղքատ Զորամացիների մեջ Ալմայի քարոզելու հաջողության մասին, նրանք սովորեցին, որ համեստությունը պատրաստում է մեզ ստանալ Աստծո խոսքը: Ալման համեմատեց հավատք գործադրելը սերմ ցանելու և այն սնուցելու հետ: Ուսանողները սովորեցին, որ երբ մենք ջանասիրաբար մեր սրտերում սնուցում ենք մեր հավատքը Աստծո խոսքի, Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ, մեր հավատքը և մեր վկայությունը աճում են:

Նախաբան

Սկսեք այս դասը մի միջոցառմամբ՝ օգնելու ուսանողներին ձգտել գործիքներ լինել Աստծո ձեռքում: Սակայն դասի մեծ մասը կկենտրոնանա կեղծ գաղափարների հավատալու և դրանց հիման վրա գործելու հատևանքների վրա՝ ի հակադրություն հավատալուն և Աստծո խոսքի հիման վրա գործելուն, ինչպես լուսաբանվում է Ալմա 30–32-ում:

Ուսուցանման առաջարկներ

Ալմա 25–29

Ամմոնը և Մոսիայի որդիները փառաբանում են Տիրոջը, երբ շատ Լամանացիներ դարձի են գալիս դեպի ավետարանը:

Ինչպես գրված է Ալմա 26-ում, Ամմոնը և նրա եղբայրներն ուրախանում էին Աստծո աշխատանքում իրենց հաջողությամբ: Հանձնարարեք ուսանողներին կարդալ Ալմա 26.1–4, 11–13 և որոնել, թե Ամմոնը և նրա եղբայրները ի՞նչ իրականացրեցին և ինչպե՞ս կարողացան իրականացնել այն: Հիշեցրեք ուսանողներին, որ այս հատվածներն ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Երբ մենք խոնարհեցնում ենք մեզ, Տերը զորացնում է մեզ և օգտագործում մեզ որպես գործիքներ Իր ձեռքերում:

Ալմա 30

Կորիհորը ծաղրում է Քրիստոսի վարդապետությունը

Դասարանին ցույց տվեք մի սերմ: Խնդրեք նրանց սերմից դուրս եկող այն բաների օրինակներ թվել, որոնք իրենք սիրում են: Ի հակադրություն որոշ բույսերի, մրգերի և բանջարեղենների, որոնք կարող է նշեն ուսանողները, մատնանշեք, որ հնարավոր է , որ որևէ սերմ աճի և դառնա բույս, որն առաջ կարող է բերել դառը կամ նույնիսկ թունավոր պտուղ, կամ որը կարող է խեղդել այլ լավ բույսերի:

Գրատախտակին գրեք գաղափար և հավատք բառերը և հարցրեք. Ինչպե՞ս կարող է որևէ գաղափար կամ հավատալիք նման լինել սերմի:

Բացատրեք, որ երբ այսօր դասարանում ուսանողներն ուսումնասիրեն և քննարկեն Ալմա 30–32 գլուխները, նրանք կհակադրեն կեղծ գաղափարներին հետևելու հետևանքները Աստծո խոսքին հետևելու հետևանքներին:

Հարցրեք ուսանողներին, թե ո՞վ էր Կորիհորը: Հրավիրեք նրանց կարդալ Ալմա 30.12–18, 23 և մատնանշեք այն կեղծ գաղափարները, որոնք ուսուցանում էր Կորիհորը: Կարդալու համար ժամանակ տրամադրելլուց հետո, հրավիրեք նրանց գրի առնել գրատախտակին կամ մի կտոր թղթի վրա Կորիհորի կեղծ գաղափարներից երկուսը կամ երեքը, որոնք, նրանց կարծիքով, կարող են հատկապես վտանգավոր լինել ինչ որ մեկի կրոնական հավատալիքների համար: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Որո՞նք են այն գորոծողությունները, որոնց կարող են տանել այս գաղափարները:(Երբ ուսանողները պատասխանեն, մատնանշեք, որ գաղափարը, որը տանում է դեպի գործողություն, նման է սերմի, որն աճում է, դառնալով բույս:)

  • Համաձայն Ալմա 30.18-ի, ի՞նչ գործողությունների առաջնորդեցին մարդկանց Կորիհորի ուսմուքները: (Երբ ուսանողները պատասխանեն, շեշտեք, որ սատանան օգտագործում է կեղծ գաղափարներ՝ հրապուրելու մեզ մեղք գործել: )

Հրավիրեք որևէ ուսանողի ամփոփել, թե ինչ պատահեց Կորիհորի հետ: (Եթե ուսանողներն օգնության կարիք ունեն, հրավիրեք նրանց օգտագործել Ալմա 30-ի գլխի ենթավերնագիրը կամ կարդալ Ալմա 30.52–53, 59–60 հատվածները:)

Ալմա 31

Ալման առաջնորդում է միսիան՝ դարձի բերելու ուխտադրուժ Զորամացիներին:

Հիշեցրեք ուսանողներին, որ Զորամացիները հավատում էին կեղծ գաղափարների և ընկել էին կեղծ կամ ուխտադրուժ գործերի մեջ: Մենք սովորում ենք Ալմա 31.5-ում, որ երբ ուսումնասիրում ենք Աստծո խոսքը, այն առաջնորդում է մեզ անելու այն, ինչը ճիշտ է:

Ալմա 32

Ալման ուսուցանում է Զորամացիների աղքատներին, թե ինչպես գործադրեն հավատք:

Հիշեցրեք ուսանողներին, որ չնայած Զորամացիներից շատերը հրաժարվեցին ընդունել Աստծո խոսքը, Ալման սկսեց հաջողություն ունենալ աղքատների մեջ: Նա ուսուցանեց նրանց, թե ինչպես գործադրեին հավատք: Հանձնարարեք ուսանողներին վերանայել Ալմա 32.21, որը սուրբ գրության սերտման հատվածը է: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչ է այս հատվածն ուսուցանում հավատքի մասին:

Հիշեցրեք ուսանողներին, որ Ալման օգտագործեց սերմը ուսուցանելու համար հավատքի զարգացման գործընթացը: Ապա տվեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ արտահայտություններ են Ալմա 32.28 հատվածում ցույց տալիս, որ սերմը կամ՝ այս դեպքում Աստծո խոսքը, բարի է:

  • Ի՞նչ ազդեցություն է ունենում Աստծո խոսքը մեզ վրա, երբ մենք թույլ ենք տալիս, որ այն սերմանվի մեր սրտերում:

Ասացեք ուսանղներին, որ Ալման հորդորում էր Զորամացիներին փորձարկել խոսքը, կամ սերմանել այն իրենց սրտերում՝ հավատալով դրան և դրա վրա հիմնվելով գործել: Հրավիրեք նրանց կարդալ Ալմա 33.22–23 , փնտրելով առանձնապես այն «խոսքը», որն Ալման էր ցանկանում, որպեսզի մարդիկ սերմանեին իրենց սրտերում: Դուք կարող եք խրախուսել ուսանողներին գրել այս հատվածները որպես խաչաձև հղում Ալմա 32.28 հատվածի կողքին:

Հանձնարարեք ուսանողներին կարդալ Ալմա 32.28–29, 31, 37, 41–43 հատվածները, որոնելով այն վարձքերը, որոնք մենք ստանում ենք հավատալուց և Աստծո խոսքի հիման վրա գործելուց: Երբ ուսանողները պատասխանեն, հատևեք, որ հետևյալ սկզբունքը պարզ լինի.Եթե մենք ջանասիրաբար սնուցենք մեր հավատքը Աստծո խոսքի հանդեպ մեր սրտերում, մեր հավատքը և մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ կաճի:

Այս դասը եզրափակելու համար հրավիրեք ուսանողներին կիսվել 4-րդ դասի 4-րդ հանձնարարության վերաբերյալ իրենց պատասխաններով իրենց սուրբ գրությունների ուսումանսիրության օրագրերում՝ այն արդյունքների մասին, երբ նրանք հետևել են Ալմայի փորձարկմանը, որն Ալման նկարագրել է Ալմա 32 գլխում:

Հաջորդ Մաս (Ալմա 33–38)

Ո՞րն է ապաշխարությունը հետաձգելու վտանգը: Ամուղեկը պատասխանում է այս հարցին և տալիս նախազգուշացում: Ալման նաև խորհուրդ է տալիս իր որդիներից երկուսին, երբ նա մոտենում է իր կյանքի ավարտին: Նա տալիս է մանրամասներ իր դարձի մասին, երբ մի մարդուց, որը պայքարում էր Աստծո դեմ, դարձավ այն մարդը, որը պայքարում էր հանուն Աստծո, և իր զգացմուքների մասին, երբ ազատվեց իր մեղքերի համար հանցանքի ու ցավի զգացումից: