Ինստիտուտ
Դաս 22․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Բազմակի ամուսնություն


«Դաս 22. Դասարանի նախապատրաստական նյութ. Բազմակի ամուսնություն», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 22․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 22․ Դասարանի նախապատրաստական նյութ

Բազմակի ամուսնություն

Նկար
Աբրահամը Մամբրէի հարթավայրերում, Գրանտ Ռոմնի Քլաուսոն

Տերն ուսուցանել է Աբրահամին, որ մահկանացու կյանքի նպատակներից մեկը «ստուգելն» է Աստծո զավակներին, «որպեսզի տեսնեն, թե արդյոք նրանք կանեն այն ամենը, ինչ Տերը՝ իրենց Աստվածը, կպատվիրի նրանց» (Աբրահամ 3․25)։ Աստծո պատվիրաններից մի քանիսը կարող են շատ դժվար թվալ, հատկապես, երբ դրանք հակառակ են մշակութային կանոններին կամ մեր սեփական սպասումներին: Ուսումնասիրելիս խորհեք, թե ինչ կարող եք սովորել բազմակի ամուսնությունը կիրառելու Տիրոջ պատվիրանի հանդեպ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և վաղ Սրբերի արտակարգ հավատքի և հնազանդվելու մասին։

Բաժին 1

Ինչու Մարգարե Ջոզեֆ Սմիթը և վաղ օրերի Սրբերից շատերը կիրառեցին բազմակի ամուսնությունը:

1831 թվականին, երբ Ջոզեֆ Սմիթն աշխատում էր Հին Կտակարանի ոգեշնչված թարգմանության վրա, նա աղոթեց, որ հասկանար, թե ինչու հնադարյան որոշ մարգարեներ և իսրայելացի թագավորներ կիրառել են բազմակի ամուսնությունը (տես բաժնի վերնագիրը և հատված 1-ը՝ Վարդապետություն և Ուխտեր 132-ում)։ Տերը հայտնություն տվեց Մարգարեին։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 132.34-37:

37-րդ հատվածում հարճ բառը վերաբերում է Նոր Կտակարանի այն կանանց, ովքեր օրինական ամուսնացած էին տղամարդու հետ, սակայն ունեին կնոջից ցածր սոցիալական կարգավիճակ։ Մեր տնտեսության մեջ հարճերը բազմամուսնության մաս չեն հանդիսանում:

Երբ Տերը բացահայտեց բազմակի ամուսնության սկզբունքը Ջոզեֆ Սմիթին, Նա պատվիրեց Մարգարեին ապրել այդ սկզբունքով և ուսուցանել այն ուրիշներին: Չնայած մենք չենք հասկանում Աստծո բոլոր նպատակները Եկեղեցու վաղ օրերին բազմակնությունը սկսելու վերաբերյալ, դրա ներկայացումը վերջին օրերի «բոլոր բաների» վերականգնման մասն էր (Վարդապետություն և Ուխտեր 132․40, 45, տես նաև Գործք Առաքելոց 3․19–21

Բաժին 2

Ի՞նչ գիտենք Մարգարե Ջոզեֆ Սմիթի բազմակի ամուսնության փորձառության մասին:

Ջոզեֆ Սմիթին մոտ կանգնած անձինք հայտնում են, որ նա պատմել է նրանց, որ 1834-1842 թվականներին Աստծո հրեշտակը հայտնվել է նրան երեք անգամ և պատվիրել նրան ապրել բազմակի ամուսնության սկզբունքով: «Հատվածական ապացույցները ցույց են տալիս, որ Ջոզեֆ Սմիթը գործեց հրեշտակի առաջին պատվիրանի համաձայն՝ 1830-ականների կեսերին Կիրթլենդում (Օհայո) բազմակնության վերցնելով Ֆանի Ալջեր անունով մի կնոջ: … Այդ ամուսնության մասին շատ բան հայտնի չէ, և Ջոզեֆի ու Էմմայի միջև Ալջերի վերաբերյալ խոսակցությունների մասին ոչինչ հայտնի չէ: Երբ Ալջերի հետ ամուսնությունն ավարտվեց բաժանումով, Ջոզեֆը, կարծես թե, մի կողմ թողեց բազմակնության մասին թեման մինչև այն պահը, երբ եկեղեցին տեղափոխվեց Նավու (Իլինոյս)» (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org

1841 թվականից սկսած, Մարգարե Ջոզեֆ Սմիթը հնազանդվելով Տիրոջ պատվիրանին, ամուսնացավ ուրիշ կանանց հետ և բազմակի ամուսնության սկզբունքը ներկայացրեց Եկեղեցու սահմանափակ թվով այլ անդամների:

Էլիզա Ռ․ Սնոուն, ով կնքված էր Մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ, իսկ ավելի ուշ ծառայեց Սփոփող Միության երկրորդ խորհրդական, պատմել է․

Մարգարե Ջոզեֆը … նկարագրել է այն հոգեվարքը, որ նա ապրում էր իր զգացմունքների հակակրանքը հաղթահարելու համար՝ բազմակնությունը ներկայացնելու վերաբերյալ։ Նա ճանաչում էր Աստծո ձայնը, գիտեր, որ իրեն տրված Ամենակարողի պատվիրանը առաջ գնալն էր։ … Նա գիտեր, որ ոչ միայն ստիպված էր պայքարել և հաղթահարել իր անձնական նախապաշարմունքները [համոզմունքները], այլ նաև պայքարել ողջ քրիստոնյա աշխարհի դեմ, ով նայում էր իրեն, բայց Աստված, ով ամենից բարձր էր, պատվիրան էր տվել և նա պիտի հնազանդվեր։ (Eliza R. Snow, in Biography and Family Record of Lorenzo Snow [1884], 69)

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Այդպիսի դժվարին պատվիրանին Մարգարե Ջոզեֆ Սմիթի պատրաստակամ հնազանդությունն ի՞նչ էր բացահայտում նրա հավատքի և բնավորության մասին:

Ջոզեֆ Սմիթի՝ բազմակնություն կիրառելու գործելակերպը չհասկանալու պատճառներից մեկն այն է, որ նա և մյուսները, ովքեր Նավույում կիրառել են բազմակնությունը, հազվադեպ էին դրա մասին նշումներ արել գրավոր գրառումներում: Բազմակնության կիրառման շատ մանրամասներ գաղտնի են պահվել, և պատմական գրառումները պարզապես չեն պատասխանում մեր բոլոր հարցերին։

Ավետարանի թեմաների հոդվածներից բազմակնության մասին սովորում ենք․

Բազմակնության կիրառման դարաշրջանում Վերջին Օրերի Սրբերը տարբերակում էին ժամանակի և հավերժության համար կատարվող կնքումները և միայն հավերժության համար կատարվող կնքումները։ Ժամանակի և հավերժության համար կնքումները ներառում էին պարտավորություններ և հարաբերություններ այս կյանքի ընթացքում` հիմնականում ներառելով սեռական հարաբերությունների հնարավորությունը։ Միայն հավերժության համար կնքումներում նշվում էր հարաբերությունները միայն հաջորդ կյանքում։ …

Որոշ կանայք, ովքեր կնքվել էին Ջոզեֆ Սմիթի հետ, հետագայում վկայում էին, որ իրենց ամուսնությունները ժամանակի և հավերժության համար էին, մինչդեռ մյուսները նշում էին, որ իրենց հարաբերությունները միայն հավերժության համար էին։

Ջոզեֆ Սմիթի հետ կնքվածների մեծ մասը նրա հետ կնքվելիս 20-40 տարեկան էին։ Ամենամեծը՝ Ֆանի Յանգը 56 տարեկան էր: Ամենաերիտասարդը Հելեն Մար Քիմբալն էր, … ով կնքվել էր Ջոզեֆի հետ իր 15 տարին լրանալուց մի քանի ամիս առաջ։ Ամուսնությունն այդ տարիքում, որն անպատշաճ է ըստ մեր օրերի չափանիշների, օրինական էր այդ ժամանակ, և որոշ կանայք ամուսնանում էին դեռահաս տարիքում։ Հելեն Մար Քիմբալը խոսել է Ջոզեֆի հետ իր կնքման մասին որպես «միայն հավերժության համար», ակնարկելով, որ նրանց միջև բացակայում էր սեռական հարաբերությունը։ …

… Ջոզեֆ Սմիթը կնքվել է մի շարք կանանց հետ, ովքեր արդեն իսկ ամուսնացած են եղել։ Ոչ այս կանայք, ոչ էլ Ջոզեֆը շատ բացատրություն չեն տվել այս կնքումների մասին, չնայած մի քանի կանայք ասել են, որ դրանք եղել են միայն հավերժության համար։ …

Այս կիրառությունն ունի մի քանի հնարավոր բացատրություններ։ Այս կնքումները միգուցե ուղի են պատրաստել` ստեղծելու հավերժական կապ Ջոզեֆի ընտանիքի և Եկեղեցու մյուս ընտանիքների միջև։ …

Այս կնքումները կարող են բացատրվել նաև այն պատճառով, որ Ջոզեֆը դժկամությամբ է բազմակի ամուսնություններ կնքել, որպեսզի չվշտացնի իր կնոջը՝ Էմմային: Միգուցե նա հավատացել է, որ ամուսնացած կանանց հետ կնքումները կհամապատասխանեն Տիրոջ պատվիրանին՝ առանց պահանջելու սովորական ամուսնական հարաբերություններ ունենալ։ …

Մեկ այլ հնարավորությունն այն է, որ մի դարաշրջանում, երբ կյանքի տևողությունն ավելի կարճ էր, քան այսօր է, հավատարիմ կանայք զգացել են քահանայության իշխանությամբ կնքվելու հրատապությունը: Այս կանանցից մի քանիսն ամուսնացած էին ոչ անդամների կամ նախկին անդամների հետ, և բազմաթիվ կանայք հետագայում դժգոհություն են հայտնել իրենց ներկայիս ամուսնություններից: Ապրելով մի ժամանակաշրջանում, երբ ամուսնալուծությունը դժվար էր, այդ կանայք միգուցե հավատում էին, որ Ջոզեֆ Սմիթի հետ կնքումը իրենց օրհնություններ կշնորհի, որոնք նրանք այլ կերպ չեն ստանա հաջորդ կյանքում: …

… Ջոզեֆի մահից հետո, նրա հետ կնքված կանանց մեծ մասը Սրբերի հետ տեղափոխվեց Յուտա և մնացին Եկեղեցու հավատարիմ անդամներ ու պաշտպանեցին ինչպես բազմակի ամուսնությունը, այնպես էլ՝ Ջոզեֆին: (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” topics.ChurchofJesusChrist.org)

Բաժին 3

Եկեղեցու անդամներն ինչպե՞ս արձագանքեցին բազմակի ամուսնության սկզբունքին։

Նկար
Յուրաքանչյուր փորձություն կարող է ավելի մեծ հավատք շնորհել, Ջեյմս Ջոնսոն

Բազմակի ամուսնությունների կիրառությունը նույնքան օտար և դժվար էր վաղ Սրբերի համար, որքան դա կլինի Եկեղեցու անդամների համար մեր օրերում: «Աշխարհի շատ մասերում բազմակի ամուսնությունները ընդունելի էին հասարակության մեջ և օրենքով թույլատրելի էին։ Բայց Միացյալ Նահանգներում մարդկանց մեծամասնությունը կարծում էր, որ դրա կիրառությունը բարոյապես սխալ է» (“The Manifesto and the End of Plural Marriage,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)։ Բազմակնությունը կիրառելու պատվիրանը «վերականգնման առավել դժվարին կողմերից էր՝ ինչպես Ջոզեֆի, այնպես էլ Եկեղեցու մյուս անդամների համար: Ջոզեֆ Սմիթի կնոջ՝ Էմմայի համար դա վրդովվեցուցիչ հոգեվարք էր։ Նա բազմիցս փոխել էր բազմակնության մասին իր տեսակետը, որոշ դեպքերում սատարելով այն, իսկ երբեմն էլ՝ դատապարտելով այն» (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” topics.ChurchofJesusChrist.org

Ոչ բոլոր Վերջին օրերի Սրբերից էր ակնկալվում կիրառել բազմակի ամուսնությունները։ Եվ Եկեղեցու որոշ անդամներ, ովքեր պայքարում էին բազմակի ամուսնության սկզբունքի դեմ, օրհնվեցին հոգևոր վկայությամբ, որը նրանց քաջություն տվեց առաջ ընթանալ և կիրառել այն: Երկու նման անդամների փորձառություններն ամփոփված են այստեղ.

Բրիգամ Յանգն ասել է, որ լսելով բազմակի ամուսնության մասին,- «իմ կյանքում առաջին անգամ ցանկանում էի մեռնել»: «Ես ստիպված էի աղոթել անդադար»,- ասել է նա, - «և ես պետք է հավատք գործադրեի և Տերը հայտնեց ինձ դրա ճշմարտության մասին, և դա ինձ բավարարեց»:…

Լյուսի Վոքերը հիշում էր իր հոգու շփոթմունքը, երբ Ջոզեֆ Սմիթը առաջարկեց նրան դառնալ իր կինը։ «Իմ հոգու յուրաքանչյուր զգացում ապստամբեց դրա դեմ»,- գրել է նա։ Սակայն մի քանի անհանգիստ գիշերների ծնկաչոք աղոթքից հետո նա հանգստություն գտավ, երբ նրա սենյակը «լցվեց սուրբ ներգործությամբ», որը նման էր «արևի փայլուն շողերին»։ Նա ասել է․ «Իմ հոգին լցվեց հանգիստ, քաղցր խաղաղությամբ, որը ես երբեք չէի զգացել» և «իմ ողջ էությանը տիրեց գերագույն երջանկությունը»։

Ոչ բոլորն են նման փորձառություն ունեցել։ Վերջին Օրերի Սրբերից ոմանք մերժեցին բազմակի ամուսնության սկզբունքը և հեռացան Եկեղեցուց, իսկ մյուսները հրաժարվեցին գործելակերպից, բայց մնացին հավատարիմ: Այնուամենայնիվ, շատ կանանց և տղամարդկանց համար նախնական վրդովմունքին և տառապանքին հաջորդեցին պայքարը, լուծումը և, ի վերջո, լույսն ու խաղաղությունը: Սրբազան փորձառությունը հնարավորություն տվեց Սրբերին առաջ շարժվել հավատքով։ (“Plural Marriage in Kirtland and Nauvoo,” topics.ChurchofJesusChrist.org)

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Եկեղեցու վաղ անդամների այս փորձառություններն ինչպե՞ս կարող են օգնել այն մարդուն, ով հարցեր ունի այն մասին, թե արդյոք Ջոզեֆ Սմիթը գործել է Աստծո ներշնչված մարգարեի նման, երբ իրականացրել է բազմակի ամուսնության կիրառումը:

Բաժին 4

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ինչպե՞ս ավարտվեց բազմակի ամուսնության կիրառությունը:

1844 թ-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից շատ չանցած, Սրբերը գաղթեցին Միացյալ Նահանգների արևմտյան տարածքի Սոլթ Լեյքի հովիտը, որտեղ, ի վերջո, եկեղեցու անդամները բացահայտորեն կիրառեցին բազմակի ամուսնությունները: 1860-ական թվականներից 1880-ական թվականներին Միացյալ Նահանգների կառավարությունն օրենքներ ընդունեց այդ կիրառության դեմ և, ի վերջո, դաժան պատիժներ կիրառեց նրանց համար, ովքեր չէին ենթարկվում այդ օրենքներին՝ ներառյալ ազատազրկումը: Տիրոջ առաջնորդությունը փնտրելուց և Նրա ցուցումները ստանալուց հետո Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆը 1890 թվականի սեպտեմբերին պատրաստեց մի հայտարարություն, որը հայտնի դարձավ «Հռչակագիր» անվամբ (Պաշտոնական հայտարարություն 1), որն, ի վերջո, հանգեցրեց Եկեղեցու անդամների կողմից բազմակի ամուսնությունը կիրառելու ավարտին։

Հռչակագրից հետո Վերջին Օրերի Սրբերից քչերն էին շարունակում նոր բազմակի ամուսնություններ կնքել։ 1904 թվականի գերագույն համաժողովի ժամանակ, Մարգարե Ջոզեֆ Ֆ․ Սմիթը հրապարակեց երկրորդ հռչակագիրը և հայտարարեց «որ բոլոր [բազմակի] ամուսնություններն արգելվում են, և եթե Եկեղեցու որևէ պաշտոնյա կամ անդամ պաշտոնապես տոնի կամ կնքի այդպիսի ամուսնություն, նա Եկեղեցուց … կհեռացվի» (in Conference Report, Apr. 1904, 75)։ Այդ քաղաքականությունը շարունակվում է այսօր։

Բաժին 5

Արդյո՞ք վեհացման համար անհրաժեշտ է բազմակի ամուսնությունը։

Յոթանասունից Երեց Մարկուս Բ. Նաշն ուսուցանել է․

Ոմանք [սխալ են կարդում սուրբ գրությունները] և ասում են, որ բազմակի ամուսնությունն անհրաժեշտ է վեհացման համար: … Սակայն դա հաստատված չէ հայտնությամբ։ … Հավերժական կյանքը խոստացված է այն մոնոգամ զույգին, ով կնքված է քահանայության իշխանությամբ և մնում է ուխտի մեջ՝ առանց որևէ լրացուցիչ պայմանի կամ պահանջի» [տես Վարդապետություն և Ուխտեր 132․19]։ … Եկեղեցին հաստատում է, որ մոնոգամ ամուսնությունն Աստծո չափանիշն է ամուսնության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Նա թույլ է տալիս կամ այլ բան պատվիրում Իր մարգարեի միջոցով: Եկեղեցին չի ուսուցանում, որ բազմակի ամուսնություն կնքելը անհրաժեշտ է վեհացման համար։ (“The New and Everlasting Covenant,” Ensign, Dec. 2015, 44, 46)

Կրկին, մենք չենք հասկանում Աստծո բոլոր նպատակները Եկեղեցու վաղ օրերին բազմակնություն ներկայացնելու վերաբերյալ։ Բայց վերջին օրերի Սրբերն այսօր հարգում են այն մարդկանց զոհաբերությունները և նվիրված ջանքերը, ովքեր կիրառել են բազմակի ամուսնություններ՝ հնազանդվելով Աստծո պատվիրանին։

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ելնելով ձեր սովորածից, ինչպե՞ս էր այս տնտեսության ժամանակ վաղ օրերի Սրբերի կողմից բազմակի ամուսնության կիրառությունը՝ Տիրոջ հավատքի, վստահության և սիրո նշան հանդիսանում: