Ինստիտուտ
Դաս 19․ Ուսուցչի նյութ. Մահացածների փրկագնումը


«Դաս 19. Ուսուցչի նյութ. Մահացածների փրկագնումը», Վերականգնման հիմունքերը. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 19․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 19․ Ուսուցչի նյութ

Մահացածների փրկագնումը

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է, որ Վերջին օրերի Սրբերին Աստծո տված ամենամեծ պարտականություններից մեկն է՝ օգնել փրկագնել մահացածներին (տես Եկեղեցու նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 475)։ Այս դասը նախատեսված է օգնել ուսանողներին հասկանալ և կիսվել, թե ինչու է մահացածների փրկագնումն Աստծո ծրագրի այդպիսի կարևորագույն մասը հանդիսանում, և մեծացնի ընտանեկան պատմությանն ու տաճարային ծառայությանն ավելի լիարժեք մասնակցելու նրանց ցանկությունը:

Ուսուցման առաջարկներ

Տերը հայտնում է մահացածների փրկագնման վարդապետությունը Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Ցուցադրեք ուղեկցող պատկերը և բացատրեք, որ այն պատկերում է Ալվին Սմիթին, ով տանում է իր կրտսեր եղբորը՝ Ջոզեֆին, ոտքի վիրահատությունից հետո: Հրավիրեք ուսանողներին պատմել, թե իրենց նախապատրաստական դասից ինչ են սովորել իր եղբայր Ալվինի հանդեպ Ջոզեֆի զգացմունքների մասին, և թե ինչ պատահեց Ալվինի հետ։

Նկար
Ալվին Սմիթը տանում է փոքրիկ Ջոզեֆ Սմիթին
  • Երիցական եկեղեցու մի սպասավոր ի՞նչ ասաց Սմիթների ընտանիքին Ալվինի հուղարկավորության ժամանակ։

  • Դուք ի՞նչ կզգայիք այդ խոսքերը լսելիս, եթե լինեիք Ջոզեֆի ընտանիքի անդամը։

Հիշեցրեք ուսանողներին, որ այդ սպասավորի խոսքերն արտացոլում են Նոր Կտակարանում ուսուցանված համոզմունքն այն մասին, որ փրկության համար անհրաժեշտ է մկրտություն (տես Հովհաննես 3․5)։ Հանձնարարեք ուսանողներին վերանայել 1836 թվականի Ջոզեֆ Սմիթի տեսիլքը սելեստիալ արքայության մասին, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 137․1, 5–8, ուշադրություն դարձնելով, թե Ջոզեֆ Սմիթն ի՞նչ իմացավ իր եղբայր Ալվինի մասին։ Խնդրեք ուսանողներին պատմել` ինչ գտան:

  • Փրկության ծրագրի մասին ի՞նչ ճշմարտություններ է օգնում վերականգնել կամ պարզաբանել այս հայտնությունը։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ մտքեր և զգացումներ կարող էր Ջոզեֆն ունենալ, երբ նա սովորեց այդ ճշմարտությունների մասին։

Բացատրեք, որ սելեստիալ արքայությունում Ալվինի տեսիլքը տեսնելուց չորսուկես տարի անց, Ջոզեֆը Նավուի Սրբերին ուսուցանեց այն մասին, թե Ալվինի նման մեկը, ով այս կյանքում չէր մկրտվել, ինչպես կարող է փրկվել Աստծո արքայությունում: Մարգարեն ներկայացրեց մահացածների համար մկրտության վարդապետությունը 1840 թվականի օգոստոսի 15-ին՝ հուղարկավորության քարոզի ժամանակ (see Church History Topics, “Baptism for the Dead,” ChurchofJesusChrist.org

Հրավիրեք ուսանողներին զույգերով կամ փոքր խմբերով կարդալ Վայլեյթ Քիմբալի նամակից մի քաղվածք, որը գտնվում է նախապատրաստական նյութի բաժին 1-ում։ Ապա ցուցադրեք հետևյալ հարցերը (որոնք նաև գտնվում են նախապատրաստական նյութի բաժին 1-ում), և հրավիրեք ուսանողներին քննարկել դրանք․

  • Ձեր կարծիքով, ի՞նչն է մահացածների փրկագնումը այդպիսի «փառավոր վարդապետություն» դարձնում:

  • Ի՞նչ կարող է այս վարդապետությունը մարդուն սովորեցնել Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի բնավորության և ցանկությունների մասին:

Հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ Մարգարե Ջոզեֆ Սմիթի ուսմունքները, որոնք գրված են Վարդապետություն և Ուխտերի 128․15 հատվածում: Դասարանին խնդրեք հետևել նրան և ուշադրություն դարձնել, թե ինչու է մահացածների փրկագնման գործին մասնակցելն այդքան կարևոր մեզ համար։

  • Ըստ այդ հատվածի, ինչու՞ է կարևոր, որ մենք փրկագնող արարողություններ կատարենք մահացածների համար: (Ուսանողները կարող են բացահայտել որոշ ճշմարտություններ, այդ թվում հետևյալը․ Առանց ավետարանի փրկագնման արարողությունների, մեր նախնիները, ովքեր մահացել են առանց ավետարանի իմացության, չեն կարող առաջ ընթանալ դեպի վեհացում։ Մեր մահացած նախնիների փրկությունը կարևոր է մեր փրկության համար։)

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է մեր նախնիների փրկությունը «անհրաժեշտ և էական» մեր փրկության համար։

Ձեր քննարկման ընթացքում կարող եք ցուցադրել Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ խոսքերը, ապա խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը զորություն ունի օրհնելու ոչ միայն նրանց, ովքեր վարագույրի այն կողմում են, այլև նրանց, ովքեր ապրում են: Այն մաքրագործող ազդեցություն ունի նրանց վրա, ովքեր զբաղված են դրանով: Նրանք բառիս բուն իմաստով օգնում են իրենց ընտանիքներին վեհանալ:

Մենք վեհանում ենք, երբ մենք կարող ենք միասին ապրել մեր գերդաստանի հետ՝ Ամենազոր Աստծո ներկայության մեջ: (Ռասսել Մ. Նելսոն, «Սիրով կապված սերունդներ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 93–94, շեղագիրն ավելացված է):

Ջոզեֆ Ֆ. Սմիթը մի տեսիլք տեսավ մահացածների փրկագնման մասին։

Բացատրեք, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո Տերը շարունակեց «տող առ տող» ճշմարտություններ հայտնել՝ մահացածներին փրկագնելու Իր ծրագրի վերաբերյալ (Վարդապետություն և Ուխտեր 98․12)։ 1918 թվականին Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը մի տեսիլք տեսավ մահացածների փրկագնման մասին։

  • Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի ո՞ր փորձառությունները և աշխարհում տեղի ունեցող ո՞ր իրադարձություններն էին այդ տեսիլքն այդքան պատեհ դարձնում։ (Խրախուսեք ուսանողներին գծել այն, ինչ նրանք սովորել են նախապատրաստական նյութի բաժին 2-ից

Հիշեցրեք ուսանողներին, որ երբ Նախագահ Սմիթը խորհում էր Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության և Փրկիչի հոգևոր աշխարհ այցելության վերաբերյալ Պետրոս առաքյալի ուսմունքների մասին, նա տեսավ այդ տեսիլքը (տես Վարդապետություն և Ուխտեր 138․1–11)։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 138․28-34, 57 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ արեց Փրկիչը հոգևոր աշխարհ իր կարճատև այցելությունից հետո, և ինչ ազդեցություն ունեցավ դա։

  • Այս հատվածների ճշմարտություններն ինչպե՞ս են օգնում մեզ ավելի լավ հասկանալ Երկնային Հոր ծրագիրն Իր զավակների համար:

Ուշադրությունը հրավիրեք «փոխարինող մկրտություն» արտահայտությանը (հատված 33-ում): Բացատրեք, որ փոխարինող նշանակում է հանդես գալ ուրիշի փոխարեն։

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը, որոնք գտնվում են նախապատրաստական նյութի բաժին 3-ում։ Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե Երեց Քրիստոֆերսոնն ինչ սովորեցրեց փրկության փոխարինող աշխատանքի մասին, որը մենք կատարում ենք տաճարում մեր ընտանիքի հանգուցյալ անդամների համար:

  • Ինչպե՞ս կամփոփեք այն սկզբունքը, որը մենք սովորում ենք Երեց Քրիստոֆերսոնի ուսմունքներից։ (Ուսանողները կարող են բացահայտել նմանատիպ ճշմարտություն․ Մենք վկայում ենք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին, երբ մասնակցում ենք այդ աշխատանքին, որպեսզի օգնենք փրկագնելու մեր ընտանիքի մահացած անդամներին

  • Մեր մահացածների փրկագնման գործին մասնակցելն ինչպե՞ս է արտացոլում Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին մեր վկայությունը:

  • Ընտանեկան պատմության և տաճարային ծառայության գործին մասնակցելը ինչպե՞ս է օգնում մեզ ավելի նմանվել Փրկչին:

Տիրոջ մարգարեները զորավոր օրհնություններ են խոստանում նրանց, ովքեր օգնում են փրկագնել մահացածներին:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ անավարտ սկզբունքը. երբ ես մասնակցում եմ ընտանեկան պատմության և տաճարային ծառայության գործին …

Ցուցադրեք The Promised Blessings of Family History (3:22) տեսանյութը։ Հրավիրեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն օրհնություններին, որոնք սպասվում են նրանց, ովքեր կատարում են ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք։ Կարող եք ուսանողների բացահայտած օրհնությունները գրել գրատախտակին գրված նախադասության տակ։

  • Խոստացված ո՞ր օրհնությունն է նշանակալից ձեզ համար։

  • Ինչպիսի՞ եղանակներով եք դուք և ձեր ընտանիքը մասնակցում ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքին։ Ի՞նչ օրհնություններ եք ստացել դրա արդյունքում։

Կարող եք հրավիրել ուսանողներին մտածել այն մարդու մասին, ով կարող է լինել նրանց խորհրդատուն՝ օգնելով կատարել ընտանեկան պատմության աշխատանք։ Եթե որոշ ուսանողներ արդեն փորձառու են ընտանեկան պատմություն կատարելու գործում, հրավիրեք նրանց լինել դասարանի որևէ անդամի խորհրդատուն։ Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք նաև ուսանողներին ցույց տալ ընտանեկան պատմության կայքէջը ChurchofJesusChrist.org/family-history և խրախուսեք նրանց լրացուցիչ գաղափարների համար ուսումնասիրել այդ կայքը, որ իմանան, թե ինչպես ավելի շատ մասնակցեն ընտանեկան պատմության աշխատանքին:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Գործեք ըստ հոգևոր հուշումների։ Եթե ավետարանի վարդապետությունը կամ ավետարանի որևէ սկզբունք սովորում են, սակայն չեն կիրառում, ուսումը լիարժեք չէ: Մենք կիրառում ենք ավետարանի ուսուցում, երբ ընդունում ենք ճշմարտությունը մեր սրտում, և հետո գործում ենք այդ ճշմարտության համաձայն։ Հրավիրեք ուսանողներին գործել համաձայն իրենց ստացած հոգևոր հուշումների, որպեսզի կիրառեն իրենց սովորած ավետարանի ճշմարտությունները:

Կիսվեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությամբ․

Ես հրավիրում եմ ձեզ աղոթքով խորհել, թե ինչպիսի զոհաբերություն, և ցանկալի է ժամանակի զոհաբերություն, դուք կարող եք անել այս տարի, որպեսզի ընտանեկան պատմության և տաճարային ավելի շատ աշխատանք կատարեք։ (Russell M. Nelson, RootsTech Family Discovery Day—Opening Session 2017, ChurchofJesusChrist.org)

Դասն ավարտեք՝ հրավիրելով ուսանողներին աղոթքով խորհել, ապա գրի առնել, թե ինչ հատուկ զոհաբերություններ են կատարելու, կամ ինչպիսի հատուկ քայլեր են ձեռնարկելու՝ ընտանիքի պատմության և տաճարային ծառայությանն ավելի լիարժեք մասնակցելու համար:

Հաջորդ անգամ

Ցուցադրեք տաճարի մի նկար: Բացատրեք, որ հնագույն ժամանակներից ի վեր, Տերը պատվիրել է Իր ժողովրդին տաճարներ կառուցել: Վերջին օրերի մարգարեները սովորեցրել են, որ ավետարանի լավագույն օրհնությունները կարելի է ստանալ Տիրոջ տաճարներում: Ուսանողներին հանձնարարեք ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը և պատրաստ լինել քննարկելու, թե ինչպես է Տերն օրհնում մեզ տաճարային արարողությունների և տաճարային երկրպագության միջոցով: