Ինստիտուտ
Դաս 18. Ուսուցչի նյութ․ Վերջին Օրերի Սրբերի կանայք և Սփոփող Միությունը


«Դաս 18․ Ուսուցչի նյութ. Վերջին Օրերի Սրբերի կանայք և Սփոփող Միությունը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 18․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 18․ Ուսուցչի նյութ

Դաս 18. Վերջին Օրերի Սրբերի կանայք և Սփոփող Միությունը

Սփոփող Միությունը հնագույններից է և ունի ավելի քան 7,1 միլիոն անդամ, որը կանանց ամենամեծ կազմակերպություններից մեկն է աշխարհում: Սփոփող Միությունը Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցու բաղկացուցիչ մասն է: Այս դասը կօգնի ուսանողներին կիսվել, թե ինչպես են Վերջին Օրերի Սուրբ կանանց եզակի ունակությունները և ներդրումները կարևոր Տիրոջ աշխատանքի համար: Ուսանողները կհասկանան նաև, թե ինչպես կարող են ավելի լիարժեք մասնակցել կամ աջակցելու Սփոփող Միությանը՝ իր նպատակները իրականացնելու հարցում:

Ուսուցման առաջարկներ

Ուխտ պահող կանայք եզակի և կարևոր ներդրում ունեն Աստծո արքայությունը կառուցելու գործում:

Ցուցադրեք կամ նկարագրեք ձեր կյանքում տեղ գտած մի արդար կնոջ օրինակ։ Դասարանին հակիրճ ներկայացրեք, թե ինչն է նրան օրինակելի կին դարձնում և ինչպես է նա նպաստել Աստծո թագավորությունը կառուցելու գործում:

Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց ծանոթ որևէ արդար կնոջ մասին, և թե ինչպես է նա բարի ազդեցություն ունենում Աստծո արքայությունը կառուցելու գործում: (Սա այն էր, ինչ ուսանողներին առաջարկվեց մտածել նախապատրաստական նյութն անցնելիս:)

Ցուցադրեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն, իսկ դասարանի անդամներն ուշադրություն դարձնեն, թե ինչ է Նախագահ Նելսոնն ուսուցանում Եկեղեցու արդար կանանց մասին։

Իմ սիրելի քույրեր, … այս վերջին օրերի մեր կարևոր գործընկերներն եք։ … Ձեր առաքինությունը, լույսը, սերը, գիտելիքը, քաջությունը, բնավորությունը, հավատքը և արդարակյաց կյանքը՝ աներևակայելի թվով աշխարհի լավ կանանց իրենց ընտանիքների հետ միասին կգրավի դեպի Եկեղեցին:

Մենք, ձեր եղբայրները, ձեր ուժի, ձեր դարձի, ձեր ղեկավարելու ունակության, ձեր իմաստության և ձեր ձայների կարիքն ունենք: Աստծո արքայությունը չի կարող լիարժեք լինել առանց կանանց, ովքեր սուրբ ուխտեր են կապում և ապա պահում, կանայք, ովքեր կարողանում են խոսել Աստծո զորությամբ և իշխանությամբ: (Ռասսել Մ․ Նելսոն, «Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2015, 96)

  • Այդ հայտարարության մեջ ի՞նչն է ավելի տպավորիչ ձեզ համար։

  • Ինչպե՞ս կամփոփեք այն ճշմարտությունը, որը մենք կարող ենք սովորել Նախագահ Նելսոնի ուսմունքներից՝ Եկեղեցում ուխտ պահող կանանց մասին: (Ուսանողների խոսքերն օգտագործելով՝ տախտակի վրա գրեք կամ ցույց տվեք մի ճշմարտություն, որը նման է հետևյալին. Ուխտ պահող կանանց հատկանիշները, առաջնորդությունը և ձայներն անհրաժեշտ են Աստծո արքայությունը կառուցելու համար:)

  • Ինչո՞ւ եք կարծում, որ Աստծո արքայությունը «լիարժեք չէ և չի կարող լիարժեք լինել» առանց ուխտ պահող կանանց ձայների և մասնակցության:

Բացատրեք, որ ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 25-ում, Տերը կանչեց Էմմա Սմիթին օգտագործել իր ձայնը, տաղանդներն ու կարողությունները՝ օգնելու կառուցել Իր արքայությունը: Հրավիրեք ուսանողներին կրկնել Վարդապետություն և Ուխտեր 25․5–7, 10–16, որը նրանք ուսումնասիրել են նախապատրաստական նյութի բաժին 1-ում և և խնդրեք նրանց բացահայտել այն ցուցումներն ու պարտականությունները, որոնք Տերը տվեց Էմմային:

Խնդրեք ուսանողներին կիսվել, թե այդ հատվածներում ինչը տպավորություն գործեց նրանց վրա։ Հատկացրեք մեկ րոպե, որպեսզի ուսանողները մտածեն, թե Տերն այդ ցուցումների որ կետերը կցանկանար, որ նրանք լիովին ընդունեին և ապրեին։

Տերը Սփոփող Միությունը կազմավորեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Ցուցադրեք Ջոզեֆ Սմիթի Նավու, Իլինոյսում գտնվող «Կարմիր աղյուսե վաճառատունը» և բացատրեք, որ հենց այստեղ էր, որ Սփոփող Միությունը կազմավորվեց 1842 թվականի, մարտ ամսին:

Նկար
Ջոզեֆ Սմիթի «Կարմիր աղյուսե վաճառատունը» Նավու, Իլինոյսում

Խնդրեք ուսանողներին պատմել նախապատրաստական նյութի բաժին 2-ից (կամ դասը սկսելուց առաջ հրավիրեք որևէ ուսանողի անել դա) այն հանգամանքները, որոնք պատճառ հանդիսացան Սփոփող Միության կազմավորմանը։

  • Ըստ Ջոզեֆ Սմիթի, ի՞նչ օրինակով է Սփոփող Միությունը կազմավորված։ (Սփոփող Միությունը կազմավորված է քահանայության օրինակով

  • Ի՞նչ ենք հասկանում, երբ ասում ենք, որ Սփոփող Միությունը կազմավորված է քահանայության օրինակով։ Մեզ համար ինչու՞ է կարևոր իմանալ դա։ (Անհրաժեշտության դեպքում կարող եք հրավիրել ուսանողներին հիշել այն, ինչ նրանք սովորել են նախապատրաստական նյութի բաժին 2-ից:)

  • Ինչպե՞ս կամփոփեիք Սփոփող Միության նպատակները։ (Դուք կարող եք հանձնարարել ուսանողներին վերանայել բաժին 3-ի Քույր Զինա Դ․ Հ․ Յանգի և Քույր Ջուլի Բ. Բեքի խոսքերը, որոնք կօգնեն նրանց հասկանալ նմանատիպ մի սկզբունք․ Սփոփող Միությունը կազմավորվել էր, որպեսզի սփոփեր աղքատներին և փրկեր հոգիները:)

  • Որո՞նք են այն եղանակները, որոնցով Սփոփող Միության կանայք իրականացնում են այդ նպատակները: (Կարող եք կիսվել նաև մի իմաստալից օրինակով կամ ձեր անձնական փորձառությամբ:)

Ժամանակ տրամադրեք դասարանում գտնվող մի քանի քույրերի՝ կիսվելու Սփոփող Միության օրհնությունների վերաբերյալ իրենց զգացմունքներով։

Խնդրեք մի քանի ուսանողներին կիսվել հետևյալ հարցի վերաբերյալ իրենց պատասխաններով, որոնց մասին նրանց խնդրել էին մտածել։

  • Ի՞նչ կարող են անել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, որպեսզի հասկանան Սփոփող Միության տեսլականը և միասին աշխատելով իրականացնեն նրա նպատակները։

Ցուցադրեք հետևյալ հարցերը և ուսանողներին հրավիրեք աղոթքով մտածել դրանց մասին, որից հետո իրենց օրագրում կամ նոթատետրում գրել մի նպատակ:

  • Քույրե՛ր, ինչպե՞ս ավելի լիարժեք կմասնակցեք Սփոփող Միության նպատակների իրականացմանը՝ ձեր կարողությունների, հավատքի, ձայների և առաջնորդության միջոցով:

  • Եղբայրներ, ի՞նչ կարող եք անել, որպեսզի ավելի լավ աջակցեք, խրախուսեք և աշխատեք կանանց հետ Աստծո արքայությունը կառուցելու գործում:

Եթե ժամանակը թույլ է տալիս, կարող եք հրավիրել մի քանի ուսանողի` կիսվել իրենց գրածով:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Հարմարեցնել ուսուցման առաջարկները։ Դուք կարող եք օգտագործել սուրբ գրության մասի համար նախատեսված ուսուցման բոլոր առաջարկները կամ դրանցից մի քանիսը, կամ հարմարեցնել առաջարկությունները՝ համաձայն Հոգու առաջնորդության և ձեր ուսանողների կարիքների ու հանգամանքների։ Ուսուցման առաջարկությունները հարմարեցնելիս կամ դրանք ձեր սեփական մտքերով փոխարինելիս, հաշվի առեք ուսանողների ուսուցման նախանշված արդյունքները և ընտրեք այլընտրանքային ուսուցման մի գաղափար, որը կհանգեցնի նախատեսված արդյունքի:

Եզրափակելով դասը՝ կատարեք հետևյալ քայլերից մեկը կամ մի քանիսը։

  1. Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կարձագանքեն մեկին, ով պնդում է, որ կանայք նվազ տեղ և դեր ունեն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։

  2. Վկայեք դասի ընթացքում բացահայտած ճշմարտությունների վերաբերյալ։

  3. Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հրավերը․

Դարձի եկած, ուխտ պահող կանանց … արդարակյաց կյանքն ավելի ակնհայտ կդառնա բարոյալքվող աշխարհում, և այդպիսով նրանք կտարբերվեն և կառանձնանան լավագույն առումներով:

… Ես աղերսում եմ ձեզ՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու քույրեր, շարունակեք գործել: Ավելի քան երբևէ, ձեր օրինական և կարևոր տեղը զբաղեցրեք ձեր տանը, ձեր համայնքում և Աստծո արքայությունում: (Ռասսել Մ․ Նելսոն, «Մեկ կարևոր խնդրանք իմ քույրերին», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2015, 97, շեղագիրը բնօրինակն է)

Հաջորդ անգամ

Բացատրեք ուսանողներին, որ հաջորդ դասի ժամանակ նրանք կանդրադառնան վերականգնված ավետարանի այն մասի վրա, որը Մարգարե Ջոզեֆ Սմիթն անվանել է այս աշխարհի ամենամեծ պարտականություններից մեկը, որը Աստված տվել է Վերջին Օրերի Սրբերին (տես Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 475)։ Հրավիրեք ուսանողներին ուշադիր ուսումնասիրել 19-րդ դասի նախապատրաստական նյութը և պատրաստ լինել քննարկելու այն մարդկանց տված մարգարեական հրաշալի խոստումները, ովքեր օգնում են կատարել տաճարային աշխատանքը մահացածների համար։