Ինստիտուտ
Դաս 2. Դասարանի նախապատրաստական նյութ․ Առաջին Տեսիլքը


«Դաս 2. Դասարանի նախապատրաստական նյութ. Առաջին Տեսիլքը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 2․ Դասարանի նախապատրաստական նյութ

Առաջին Տեսիլքը

Նկար
Առաջին Տեսիլքը

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն Առաջին Տեսիլքը նկարագրել է որպես «ամենամեծ իրադարձությունը… Աստծո Որդու հարությունից ի վեր» (Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ [1998], 14)։ Երբ ուսումնասիրեք Առաջին Տեսիլքը, մտածեք այս սրբազան իրադարձության նշանակության և այն ազդեցության մասին, որը այն ունեցել է ձեր կյանքի և աշխարհի վրա:

Բաժին 1

Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքից:

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի մասին խոսելիս, Յոթանասունից Երեց Ռիչարդ Ջ. Մեյնզն ուսուցանել է․

Զարմանալի և ուսանելի է, երբ մենք մտորում ենք այն մասին, թե ինչ ենք սովորում այս սրբազան և հիացմունքի արժանի փորձառությունից … մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հավերժական բնույթի վերաբերյալ, սատանայի իրական լինելու, բարի ու չարի պայքարի և փրկության մեծ ծրագրի այլ կարևոր կողմերի մասին։ …

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքը բանալին է այն ճշմարտությունների, որոնք թաքցրած են եղել դարերի ընթացքում։ Եկեք չմոռանանք և ըստ արժանվույն գնահատենք բազմաթիվ թանկ ճշմարտություններ, որոնք սովորել ենք Առաջին Տեսիլքից։ (Richard J. Maynes, “The First Vision: Key to Truth,” Ensign, June 2017, 64, 65)։

Ջոզեֆ Սմիթը մեծացել է կրոնական մեծ խառնաշփոթի ժամանակ: Նրա համայնքի տարբեր քրիստոնեական եկեղեցիներ պայքարում էին նորադարձների համար և եռանդուն վիճում էին միմյանց հետ վարդապետության և կրոնական սովորույթների շուրջ: Երբ ուսումնասիրեք 1838 թվականին գրված Առաջին Տեսիլքի հետևյալ պատմությունը, որն այժմ ներառված է կանոնիկ աշխատություններում Ջոզեֆ Սմիթ - Պատմություն վերնագրով, գրի առեք այն գաղափարները, որոնք կստանաք, և նշեք ավետարանի այն ճշմարտությունները, որոնք ձեզ համար իմաստալից են։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․8, 11–19։

Նկար
Սրտիս ցանկությունները (Առաջին Տեսիլք), Վոլթեր Ռեյն
Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Օրագրում կամ ստորև տրամադրած տողերում գրի առեք այն ճշմարտությունները, որոնք դուք կարողացաք բացահայտել Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆ Սմիթի 1838 թվականի պատմությունից։ Գրեք նաև, թե ձեր կարծիքով ինչու է կարևոր հասկանալ այդ ճշմարտությունները։ Դասարան եկեք պատրաստ՝ ձեր գրածով կիսվելու համար։

Բաժին 2

Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆ Սմիթի տարբեր պատմություններն ինչպե՞ս են լրացուցիչ գաղափարներ ավելացնում այս սրբազան իրադարձությանը։

Նկար
տեքստ՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի թղթերից

1832 թվականի Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆ Սմիթի ձեռագրերը։

Ջոզեֆ Սմիթ—Պատմության մեջ գրված 1838 թվականի Առաջին Տեսիլքի պատմությունը, որը թելադրվել է Ջոզեֆ Սմիթի կողմից ընդդիմության ժամանակ, որպեսզի «բոլոր ճշմարտություն փնտրողներին տեղեկացնի փաստերին» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․1)։ Դա Առաջին Տեսիլքի նշանավոր պատմությունն է և գրվել է որպես Ջոզեֆ Սմիթի Եկեղեցու պաշտոնական պատմության մաս։ Այն կանոնիկ աշխատություն է դարձել Թանկագին Մարգարիտ գրքի հետ մասին 1880 թվականին և այդ ժամանակ դարձել է Եկեղեցու կանոնիկ աշխատությունների մաս:

Բացի 1838 թվականի պատմությունից, Մարգարե Ջոզեֆ Սմիթը գրել կամ թելադրել է իր փորձառության երեք այլ պատմություններ: Նաև կան երրորդ անձանց կողմից գրված Առաջին Տեսիլքի պատմություններ, որոնք գրվել են Ջոզեֆ Սմիթի ժամանակակիցների կողմից:

Առաջին տեսիլքի տարբեր արձանագրությունների պատմությունները ներդաշնակ են, չնայած որ, բնականաբար, իրականում դրանք տարբերվում են շեշտադրումներով և մանրամասներով։ Պատմաբաններն ակնկալում են, որ երբ անհատը վերապատմում է մի փորձառություն բազմաթիվ միջավայրերում տարբեր ունկնդիրների համար երկար տարիների ընթացքում, յուրաքանչյուր պատմություն պետք է շեշտադրի փորձառության տարբեր կողմերը և պարունակի առանձնահատուկ մանրամասներ։ Իսկապես, այնպիսի տարբերություններ, ինչպիսիք առկա են Առաջին Տեսիլքում, գոյություն ունեն սուրբ գրքերի բազմաթիվ պատմություններում, ինչպես օրինակ Դամասկոսի ճանապարհի Պողոսի տեսիլքում և Այլակերպության Սարի վրա՝ Առաքյալների փորձառության մեջ։ Չնայած տարբերություններին՝ Առաջին Տեսիլքի բոլոր զեկույցներում պահպանվում է հիմնական հետևողականությունը։ Ոմանք սխալ կարծիք կազմելով` վիճաբանում են, թե պատմությունը վերապատմելիս ցանկացած տարբերություն փաստում է կեղծիքի մասին։ Սակայն հակառակը, հարուստ պատմական զեկույցները մեզ թույլ են տալիս ավելին սովորել այս նշանակալից իրադարձության մասին, քան մենք կկարողանայինք, եթե այն ավելի քիչ փաստագրված լիներ։ (“First Vision Accounts,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org

Երբ կարդաք հետևյալ հատվածները Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի լրացուցիչ պատմություններից, կարող եք նշել այն մանրամասներն ու ճշմարտությունները, որոնք կարևորվեցին ձեզ համար։ Հնարավոր է նաև ցանկանաք գրանցել ձեր ունեցած հարցերը և դրանք բարձրացնել դասարանում:

Նշում․ Յուրաքանչյուր պատմության ամբողջական գրառումը հասանելի է «Առաջին Տեսիլքի մասին Ջոզեֆ Սմիթի պատմությունները»՝ josephsmithpapers.org կայքում։

1832 թվականի պատմությունը

Այս պատմությունը գրվել է Ջոզեֆ Սմիթի նամակների գրքի սկզբում և միակ պատմությունն է, որը պարունակում է իր ձեռագրի մի մասը։ Դրա մի մասը նաև գրված էր Ջոզեֆի դպիրի ձեռագրով։

Մոտ տասներկու տարեկան հասակում ես [սկսեցի] լրջորեն մտածել այն ամենի մասին, ինչը կարևոր էր իմ անմահ հոգու բարօրության համար։ …

… Միտքս չափազանց դառնացած էր էր, քանի որ ես սկսում էի գիտակցել իմ մեղքերը։ … Ես վշտացած էի թե՛ իմ մեղքերի համար և թե՛ աշխարհի մեղքերի համար: …

Հետևաբար, ես դիմեցի Տիրոջը ողորմության համար, քանի որ չկար մեկը, որին կարող էի դիմել և ողորմություն ստանալ: Եվ Տերը լսեց իմ աղաղակն անապատում, և երբ ես իմ տասնվեցերորդ տարում կանչեցի Տիրոջը՝ ցերեկվա արևից ավելի լուսավոր մի սյուն ցած իջավ վերևից և ընկավ ինձ վրա: Ես լցված էի Աստծո Հոգով, և Տերը բացեց երկինքներն ինձ համար, և ես տեսա Տիրոջը:

Եվ նա խոսեց ինձ հետ՝ ասելով. «Ջոզեֆ, որդի՛ս, քո մեղքերը ներված են քեզ: Գնա՛ քո ճանապարհով, քայլիր իմ կանոններով և պահիր իմ պատվիրանները: Ահա, ես եմ փառավոր Աստվածը: Ես խաչվեցի աշխարհի համար, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատում են իմ անվանը, կարողանան ունենալ հավերժական կյանք: Աշխարհն ընկած է մեղքի մեջ այս պահին, և ոչ ոք բարիք չի անում, այո՝ ոչ-ոք։ Նրանք շեղվել են ավետարանից և չեն պահում իմ պատվիրանները: Նրանք դեպի ինձ են հակված իրենց շուրթերով, մինչդեռ նրանց սրտերը հեռու են ինձանից։ Եվ իմ զայրույթը բորբոքվում է երկրի բնակիչների դեմ և պետք է այցելեմ նրանց ըստ նրանց անօրենության և ի կատար ածեմ այն, ինչը խոսվել է մարգարեների և առաքյալների բերանով: Ահա ես գալիս եմ արագ, ինչպես գրված է իմ մասին, ամպի մեջ՝ հագած իմ Հոր փառքը»։

Իմ հոգին լցվեց սիրով և երկար ժամանակ ես շատ ուրախ էի։ Տերն ինձ հետ էր, բայց ես չէի կարողանում գտնել որևէ մեկին, ով կհավատար երկնային տեսիլքին: Այնուամենայնիվ, ես խորհում էի այս բաների մասին իմ սրտում:

1835 թվականի պատմությունը

Այս պատմությունը մի գրառում է, որտեղ Ջոզեֆն Առաջին Տեսիլքը նկարագրում է մեկին, ով այցելել էր իր տուն: Այն գրվել է Ջոզեֆի օրագրում իր դպիրի կողմից։

Ես կանչեցի Տիրոջը հզոր աղոթքով: Իմ գլխավերևում հայտնվեց կրակի մի սյուն։ Այդ պահին այն ընկավ ինձ վրա և սիրտս լցրեց անասելի ուրախությամբ։ Մի անձնավորություն հայտնվեց կրակի սյան մեջտեղում, որը տարածվում էր ամենուր, բայց այնուամենայնիվ ոչինչ չէր վառում: Շուտով ևս մեկ անձնավորություն հայտնվեց, ինչպես առաջինը: Նա ասաց ինձ. «Քո մեղքերը ներված են քեզ»: Նա վկայեց ինձ, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է: Եվ ես տեսա շատ հրեշտակներ այս տեսիլքում: Ես մոտ տասնչորս տարեկան էի, երբ ստացա այս առաջին հաղորդակցումը:

1842 թվականի պատմությունը

Այս պատմությունը մի հատված է նամակից, որը գրվել է ի պատասխան Չիկագոյի թերթի խմբագիր Ջոն Ուենթվորթի պատասխանների։

Ես առանձնացա պուրակի մի մեկուսացված վայրում սկսեցի աղաղակել առ Տերը։ Մինչ տարված էի բուռն աղերսանքով, միտքս հեռու քշվեց շրջապատող առարկաներից, և ես պարուրվեցի երկնային տեսիլքի մեջ ու տեսա երկու փառահեղ անձնավորությունների, ովքեր ճշգրտորեն նման էին միմյանց հատկություններով և տեսքով և շրջապատված էին պայծառ լույսով, որը խավարեցնում էր կեսօրվա արևը: Նրանք ինձ ասացին, որ բոլոր կրոնական դավանանքները հարում էին սխալ վարդապետությունների, և որ դրանցից ոչ մեկն Աստծո կողմից չի ճանաչվում որպես Նրա եկեղեցին և թագավորությունը: Եվ ինձ հստակ հրամայվեց, որ «չհետևեմ նրանց» և միևնույն ժամանակ խոստացան, որ ժամանակի ընթացքում Ավետարանի լրիվությունը կբացահայտվի ինձ համար:

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս են այդ լրացուցիչ պատմությունները մեծացնում Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի մասին ձեր հասկացողությունն ու երախտագիտությունը։ Ի՞նչ լրացուցիչ ճշմարտություններ կարող եք ավելացնել ձեր ցանկին, այս նյութի բաժին 1-ից։ Ինչպե՞ս է այդ սուրբ իրադարձության մասին ձեր վկայությունը փոխել ձեր կյանքը։