Ինստիտուտ
Դաս 9․ Ուսուցչի նյութ. Հիսուս Քրիստոսը՝ մեր Աստվածային Քավիչը


«Դաս 9․ Ուսուցչի նյութ. Հիսուս Քրիստոսը՝ մեր Աստվածային Քավիչը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (20190)

«Դաս 9․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 9․ Ուսուցչի նյութ

Հիսուս Քրիստոսը՝ մեր Աստվածային Քավիչը

Վերականգնման ժամանակ Ջոզեֆ Սմիթին և Սրբերին ավելի ճշգրիտ ուսուցանեցին Հիսուս Քրիստոսի բնավորության և առաքելության մասին: Այս դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան մեծացնել իրենց հավատը Փրկիչի և Նրա Քավության հանդեպ և կորոշեն, թե ինչպես կարող են ավելի լիարժեք իրենց կյանք հրավիրել Նրա զորությունը:

Ուսուցման առաջարկներ

Ջոզեֆ Սմիթը սովորում է Հիսուս Քրիստոսի բնավորության մասին:

Նկար
Առաջին Տեսիլքը, ըստ Վոլտեր Ռեյնի

Ցույց տվեք Առաջին Տեսիլքը պատկերող որևէ նկար: Հիշեցրեք ուսանողներին, որ այս առիթով Ջոզեֆ Սմիթի աղոթելու նպատակներից մեկն այն էր, որ հարցներ Աստծուն, թե որ եկեղեցուն միանար (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․13–19)։ Սակայն, տեսիլքի մասին 1832 թվականի իր պատմության մեջ Ջոզեֆը նշել էր ևս մեկ պատճառ, թե ինչու է գնացել պուրակ՝ այդ օրը աղոթելու համար:

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ նախապատրաստական նյութի բաժին 1-ի առաջին պարբերությունը։

Մեկ րոպե հատկացրեք, որպեսզի ուսանողները հիշեն իրենց կյանքից մի դրվագ, երբ նրանք վշտացել էին իրենց մեղքերի կամ թուլությունների պատճառով։ Ապա խնդրեք ուսանողներին մտքում կարդալ նախապատրաստական նյութի բաժին 1-ի երկրորդ և երրորդ պարբերությունները։

  • Ջոզեֆն ի՞նչ սովորեց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի բնավորության մասին: (Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ողորմած և ներողամիտ են):

Բացատրեք, որ Ջոզեֆը և Սրբերը շարունակեցին սովորել Հիսուս Քրիստոսի բնավորության մասին Նրա հայտնությունների միջոցով։ Ցուցադրեք հետևյալ հղումները կամ գրեք դրանք գրատախտակին․ Վարդապետություն և Ուխտեր 3․10, 38․14, 58․42, 61․2, 62․1, 64․2–4։ Ժամանակ տվեք, որ ուսանողները կարդան հատվածներից մի քանիսը և խնդրեք նրանց կարդալ այնպես, կարծես Տերն ուղղակիորեն խոսում է իրենց հետ: Հորդորեք նրանց մտածել, թե այս հատվածներում Փրկիչի խոսքերն ինչպես են մեծացրել նրանց հասկացողությունը Փրկիչի ողորմած և ներողամիտ բնավորության մասին։ Կարդալուց հետո ուսանողներին խնդրեք կիսվել իրենց սովորածով։

  • Ձեր կարծիքով, մեզ համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը ողորմած և ներողամիտ են։

Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքն այն բազմաթիվ փորձառություններից մեկն էր, որը պատրաստեց Ջոզեֆին դառնալ Հիսուս Քրիստոսի զորեղ վկա։ Հիշեցրեք ուսանողներին, որ համաձայն Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնի, Ջոզեֆ Սմիթը «գլխավոր հայտնողն է Հիսուս Քրիստոսի՝որպես աստվածային Քավիչի, Իր իրական բնավորությամբ հանդերձ» (Դ. Թոդ Քրիստոֆերսոն,,, ««Վերստին ծնված»», Ensign կամ Լիահոնա, մայիս 2008, 79, շեղագիրն ավելացված է)։

  • Ինչպե՞ս են Ջոզեֆ Սմիթը և Վերականգնումն ազդել Հիսուս Քրիստոսի մասին ձեր պատկերացումների և զգացմունքների վրա:

Հիսուս Քրիստոսի Քավությունը անսահման և անձնական է։

Բացատրեք ուսանողներին, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Մորմոնի Գրքի ի հայտ գալը աշխարհին թույլ տվեց այնպես հասկանալ Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը, որը դարերով հնարավոր չէր: Բազմաթիվ հատվածների թվում են նաև Ալմայի և Ամուղեկի ուսմունքները, որոնք մեզ սովորեցնում են մարդկության համար Փրկիչի զոհաբերության մասին: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Ալմա 34․10, 12, և 14 հատվածները և ուշադրություն դարձնել, թե Ամուղեկն ինչպես նկարագրեց Փրկիչի քավիչ զոհաբերությունը։ Խնդրեք նրանց կիսվել իրենց գտած նյութով:

Գծեք կամ ցուցադրեք հետևյալ գծապատկերը․

Նկար
գծապատկեր, Հիսուս Քրիստոսի Քավությունը, մաս 1
  • Ի՞նչ առումներով է Փրկիչի Քավությունը «անսահման և հավերժական»։ (Խրախուսեք ուսանողներին գծել այն, ինչ նրանք սովորել են նախապատրաստական նյութի բաժին 2-ից

Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Երեց Սեսիլ Օ. Սամուելսոն Կրտսերի հետևյալ հայտարարությունը, ով ծառայել է Յոթանասունի Նախագահությունում, և խնդրեք դասարանի անդամներին ուշադրություն դարձնել այն բառերին, որոնցով նա նկարագրել է Տիրոջ Քավությունը։

Նրա Քավությունն իսկապես ընդգրկում է աշխարհը և ողջ մարդկությունը` սկզբից մինչև վերջ: Սակայն եկեք չմոռանանք, որ իր համապարփակությամբ և լիարժեքությամբ այն նաև խիստ անձնական է և առանձնահատուկ կերպով ուղղված է կատարելապես համապատասխանելու մեր անհատական հանգամանքներին: Հայրը և Որդին մեզանից յուրաքանչյուրին գիտեն ավելի լավ, քան մենք գիտենք ինքներս մեզ, և այնպիսի Քավություն են պատրաստել մեզ համար, որը լիովին համապատասխանում է մեր կարիքներին, դժվարություններին և հնարավորություններին:

Փառք Աստծուն՝ Իր Որդու պարգևի համար, և Փառք Փրկիչին՝ Իր Քավության համար: Այն ճշմարիտ է, գործում է և մեզ կառաջնորդի այնտեղ, ուր մենք ցանկանում ենք գնալ և պետք է լինենք: (Cecil O. Samuelson Jr., “What Does the Atonement Mean to You?Ensign, Apr. 2009, 51)

  • Ի՞նչ բառերով է Երեց Սամուելսոնը նկարագրել Փրկիչի Քավությունը։

Գծապատկերին ավելացրեք անձնական բառը և մյուս բառերը, որոնք ուսանողները կգտնեն․

Նկար
գծապատկեր, Հիսուս Քրիստոսի քավությունը, մաս 2
  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հիշել, որ չնայած Փրկիչի քավիչ զոհաբերությունն ընդգրկում է անսահման թվով մարդկանց և աշխարհներ, այն նաև խիստ անձնական է։

Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութի բաժին 2-ում նրանց խնդրեցին նշել այն ճշմարտությունները, որոնք նշանակալից էին նրանց համար։ Անհրաժեշտության դեպքում ուսանողներին որոշ ժամանակ տրամադրեք վերանայելու այդ բաժնում իրենց նշած սուրբ գրությունների հատվածներն ու մարգարեական ուսմունքները:

  • Ո՞ր ճշմարտություններն էին նշանակալից ձեզ համար և ինչո՞ւ։ (Ցուցադրեք այդ ճշմարտությունները կամ գրեք դրանք գրատախտակին):

Ուսանողների պատասխաններից հետո կարող եք նրանց խնդրել անձնավորված վերաձևակերպել (կամ վերաշարադրել) այդ սկզբունքները, օգտագործելով առաջին դեմքի դերանուններ, ինչպիսիք են՝ Ես, ինձ, և իմ։ Ճշմարտությունները կարող են կարդացվել հետևյալ կերպ․ Հիսուս Քրիստոսն Իր վրա է վերցրել իմ մեղքերը, չարչարանքները, ցավերը, և գայթակղությունները, որպեսզի Նա կարողանա իմանալ, թե ինչպես սատարի ինձ։ Իմ արժեքն այնքան մեծ է, որ Հիսուս Քրիստոսը տանջվեց և մահացավ, որպեսզի ես կարողանամ ապաշխարել։ Հիսուս Քրիստոսը տառապեց իմ մեղքերի համար, որպեսզի ես կարողանամ ապաշխարել և չտառապել Նրա նման։

  • Այդ ճշմարտությունները հասկանալուց և դրանց հավատալուց հետո, ինչպե՞ս կարող եք ավելի մեծ հավատք ունենալ Հիսուս Քրիստոսի հանդեպ։

  • Ի՞նչ մտքեր և զգացողություններ եք ունենում, երբ մտածում եք, թե Փրկիչն ինչ տառապանքներ կրեց ձեզ համար և ինչո՞ւ Նա այդ արեց։

Ցուցադրեք հետևյալ հարցը․ Ես ի՞նչ կանեմ, որ Հիսուս Քրիստոսի զորությունը հրավիրեմ իմ կյանք։

Ժամանակ տրամադրեք, որ ուսանողներն աղոթքով խորհեն այս հարցի շուրջ և պատասխանը գրեն իրենց օրագրերում կամ նոթատետրերում: Մինչ նրանք մտածում են, կարող եք ցուցադրել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերը։ Հրավիրեք ուսանողներին խորհուրդ փնտրել այն մասին, թե ինչը կօգնի նրանց Փրկիչի զորութունն իրենց կյանք հրավիրել։

Մենք սկսում ենք սովորել [Հիսուս Քրիստոսի] մասին։ «Անհնար է, որ [մենք] փրկվենք անգիտության մեջ»: [Վարդապետություն և Ուխտեր 131․6]։ Որքան շատ ենք իմանում Փրկիչի ծառայության և առաքելության մասին [տես Վարդապետություն և Ուխտեր 76․40–41], որքան շատ ենք հասկանում Նրա վարդապետությունը, [տես 2 Նեփի 31․2–21] և թե ինչ է արել Նա մեզ համար, այնքան ավելի շատ ենք հասկանում, որ Նա կարող է զորություն տալ մեզ, որի կարիքն ունենք այս կյանքում: …

Նվիրելով մեր ժամանակը Փրկիչի և Նրա քավիչ զոհաբերության մասին ուսումնասիրությանը, մենք մասնակցում ենք Նրա զորությունից օգտվելու մեկ այլ առանցքային տարրին. մենք ընտրում ենք հավատք ունենալ Նրա հանդեպ և հետևել Նրան:…

Մենք նաև ավելացնում ենք Փրկիչի զորությունը մեր կյանքում, երբ սրբազան ուխտեր ենք կապում և ճշգրտությամբ պահում ենք այդ ուխտերը: Մեր ուխտերը մեզ կապում են Նրա հետ և մեզ աստվածային զորություն են տալիս: …

Երբ Փրկիչը գիտի, որ դուք իսկապես ուզում եք հասնել Նրան, երբ Նա զգում է, որ ձեր սրտի մեծագույն ցանկությունն է Իր զորությունը ձեր կյանք հրավիրել, Սուրբ Հոգու զորությամբ դուք ճշգրիտ կիմանաք, թե ինչ պիտի անեք [տես Վարդապետություն և Ուխտեր 88․63]։ (Ռասսել Մ. Նելսոն, «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2017, 39–42)։

Ավարտեք դասը՝ վկայելով, որ Իր Քավության շնորհիվ, Հիսուս Քրիստոսը զորություն ունի ամրացնելու, մխիթարելու, բուժելու և ողորմություն ու ներողամտություն տարածելու մեզ վրա:

Հաջորդ անգամ

Հրավիրեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպիսին կլիներ իրենց կյանքն առանց ապրող մարգարեների: Խնդրեք ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը և պատրաստ լինել՝ քննարկելու ապրող մարգարեների կողմից առաջնորդվելու օրհնությունները: