Ինստիտուտ
Դաս 23. Դասարանի նախապատրաստական նյութ․ Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունը և նահատակությունը


«Դաս 23․ Դասարանի նախապատրաստական նյութ. Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունը և նահատակությունը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 23․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 23․ Դասարանի նախապատրաստական նյութ

Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունը և նահատակությունը

Նկար
Եղբայր Ջոզեֆ, Դեյվիդ Լինդսլի

Մտածեք սուրբ գրությունների այն մարդկանց մասին, ովքեր պատրաստ էին զոհաբերել իրենց կյանքը՝ Տիրոջ կամքը կատարելու համար: Ի՞նչ են այդպիսի զոհաբերությունները սովորեցնում ձեզ այդ մարդկանց վկայության և համոզմունքի մասին: Երբ ուսումնասիրեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելությունն ու նահատակությունը, մտածեք այն մասին, թե ինչպես են նրա ներդրումներն ու ժառանգությունն փոխել ձեր կյանքը:

Բաժին 1

Ո՞ր իրադարձությունները նախորդեցին Քարթեջի բանտում Մարգարե Ջոզեֆ Սմիթի բանտարկությանը։

«Ջոզեֆը և Հայրումը մահացան։ [Ջոն] Թեյլորը վիրավորվեց։ … Ես լավ եմ»: Այդ խոսքերն այն ուղերձի մի մասն է, որը Վիլարդ Ռիչարդսն ուղարեկց Էմմա Սմիթին և Նավույում գտնվող մյուս Սրբերին այն բանից հետո, երբ Ջոզեֆ և Հայրում Սմիթները դաժանորեն սպանվեցին Քարթեջի բանտում՝ 1844 թվականի, հունիսի 27-ի երեկոյան (Willard Richards letter, Carthage Jail, June 27, 1844, Church History Library, Salt Lake City)։ Պատկերացրեք այն մտքերն ու զգացողությունները, որոնք Էմման և Սրբերը կարող էին ունենալ այս բառերը կարդալիս:

Սրբերի մեծացող քաղաքական և տնտեսական ազդեցությունը հարևան համայնքների կողմից դիտարկվում էր որպես սպառնալիք: 1844 թվականի ամռանը, Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցուն նկատմամբ ընդդիմությունը մեծապես աճեց: Ոմանք, ովքեր հեռացել էին Եկեղեցուց, դավադրություն էին նյութում՝ հասարակության կարծիքը բորբոքելով Մարգարեի դեմ: Իլինոյսի որոշ քաղաքացիներ ցանկանում էին նահանգից վտարել Սրբերին, մինչ մյուսները ծրագրում էին սպանել Մարգարեին։

1844 թվականի հունիսի 10-ին Ջոզեֆ Սմիթը, ով Նավուի քաղաքապետն էր, և Նավուի քաղաքային խորհուրդը հրամայեցին ոչնչացնել Nauvoo Expositor (Նավուի բացահայտիչը) և այն տպագրահաստոցը, որի վրա թերթը տպագրվել էր: Nauvoo Expositor-ը հակամորմոնական լրագիր էր, որը զրպարտում էր Մարգարեին և մյուս Սրբերին, և կոչ էր անում չեղարկել Նավուի կանոնադրությունը: Քաղաքային իշխանությունները մտավախություն ունեին, որ այդ հրատարակությունը կհանգեցնի ամբոխի գործողությունների: «Ի հետևանք քաղաքապետի և խորհրդի որոշման, Իլինոյսի իշխանությունները Մարգարեի, նրա եղբայր Հայրումի և Նավու քաղաքի մյուս պաշտոնյաների դեմ խռովության անհիմն մեղադրանք հարուցեցին: Իլինոյսի նահանգապետ Թոմաս Ֆորդը հրաման արձակեց, որ այդ տղամարդիկ դատվեն Իլինոյս նահանգի Քարթեջ գավառի կենտրոնում, և նրանց պաշտպանություն խոստացավ: Ջոզեֆը գիտեր, որ եթե գնար Քարթեջ, իր կյանքը մեծ վտանգի տակ կդրվեր խաժամուժի կողմից, որը սպառնում էր նրան: …

… Հունիսի 24-ին Ջոզեֆ և Հայրում Սմիթները մնաս բարով ասացին իրենց ընտանիքներին, և Նավու քաղաքի մյուս պաշտոնյաների հետ հաջորդ օրը գնացին Քարթեջ։ (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 529–30

Կատարեք այս վարժություններից մեկը կամ երկուսը․

  1. Դիտեք Ministry of Joseph Smith: Sealed His Testimony with His Blood (1:14) տեսանյութը։

  2. Ուսումնասիրեք մնացած բաժին 1-ը։

Երբ Մարգարեն մյուսների հետ գնում էր Քարթեջ, նա մարգարեացավ իր նահատակության մասին:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ուսումանսիրեք Վարդապետություն և Ուխտեր 135․4:

Ջոզեֆը և Հայրումը «հաջորդ օրը կամավոր հանձնվեցին գավառի պաշտոնյաներին Քարթեջում: Եղբայրներին սկզբնական մեղադրանքի համար երաշխավորությամբ ազատ արձակելուց հետո, նրանց դեմ կեղծ մեղադրանք հարուցվեց Իլինոյս նահանգի դեմ դավաճանության մեջ, ապա նրանք ձերբակալվեցին և բանտարկվեցին Քարթեջի բանտում՝ լսման սպասելու համար: Երեցներ Ջոն Թեյլորը և Վիլլարդ Ռիչարդսը՝ Տասներկուսի միակ անդամները, ովքեր այդ ժամանակ միսիայում չէին ծառայում, կամավոր միացան նրանց» (Ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 561-62):

Նկար
Քարթեջի բանտի արտաքին տեսքը

Բաժին 2

Ի՞նչ տեղի ունեցավ Քարթեջի բանտում։

Կատարեք այս վարժություններից մեկը կամ երկուսը․

  1. Դիտեք «Ջոզեֆ Սմիթ․ ՎերականգնմանՄարգարեն», որը պատկերում է Ջոզեֆի և Հիրումի մահվան դեպքերը, սկսած՝ 0:00-3:20։

  2. Կարդացեք հետևյալ պատմությունը՝ Սրբեր. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցու պատմությունը գրքից։

Այդ օրը ժամանակը դանդաղ էր անցնում Քարթեջի բանտում։ Ամառվա տապին տղամարդիկ հանեցին վերարկուները և բացեցին պատուհանները, որպեսզի քամի խաղար: Դրսում ութ մարդ… հսկում էր բանտը, իսկ ոստիկանների մյուս մասը մոտակայքում էր: Մեկ այլ պահակ նստած էր հենց դռան դիմաց:

Նկար
Քարթեջի բանտի ներքին տեսքը

Ստեֆան Մարկհամը, Դեն Ջոնսոնը և ուրիշները կատարում էին Ջոզեֆի հանձնարարությունները: Այն մարդկանցի, ովքեր այդ գիշեր մնացել էին այդտեղ, միայն Վիլարդ Ռիչարդսը և Ջոն Թեյլորն էին շարունակում էին մնալ Ջոզեֆի և Հայրումի հետ: Ավելի վաղ այդ օրը, այցելուները երկու ատրճանակ էին գաղտնի փոխանցել բանտարկյալներին՝ վեց փամփուշտանի թմբուկային ատրժանակ և մեկ փամփուշտանի ատրճանակ, եթե հարձակման վտանգ առաջանար: Ստեֆանը նաև իր գնալուց հետո թողել էր ամուր ձեռնափայտը, որը նա անվանում էր «չարաճճի մարդկանց ծեծիչ»։

Տրամադրությունը բարձրացնելու և ժամանակը սպանելու համար, Ջոնը երգեց մի անգլիական երգ։ …

[Ջոն Թեյլորի երկրորդ անգամ այդ երգը երգելուց քիչ անց] բանտարկյալները դռան մոտ լսեցին ոտքերի ձայներ և հնչեց երեք կամ չորս կրակոց: Վիլարդը նայեց բաց պատուհանից և ներքևում տեսավ հարյուրավոր տղամարդկանց, որոնց դեմքերը ցեխով ու սև ածուխով պատված էր, ովքեր ներխուժում էին բանտի մուտքից ներս: Ջոզեֆը վերցրեց ատրճանակներից մեկը, իսկ Հայրումը ճանկեց մյուսը: … Բոլոր չորս տղամարդիկ հրեցին դուռը, երբ ամբոխը բարձրանում էր աստիճաններով և փորձում ուժով ներս մտնել։

Աստիճանավանդակի վրա հնչեց ամբոխի կրակոցները։ … Փամփուշտն անցավ փայտի միջով։ Այն հարվածեց Հայրումի դեմքին և նա շրջվեց ու երերալով հետ գնաց դռնից։ Մեկ այլ փամփուշտ հարվածեց նրա ծոծրակին։ …

«Եղբա՜յր Հայրում»։ Աղաղակեց Ջոզեֆը Վերցնելով իր վեց թմբուկանի ատրժանակը, նա մի քանի սանտիմետր բացեց դուռը և մի անգամ կրակեց։ Մուշկետի ևս մի քանի փամփուշտներ ներխուժեցին սենյակ և Ջոզեֆը պատահական կրակում էր ամբոխի վրա, իսկ Ջոն [Թեյլորը] ձեռնափայտի օգնությամբ փորձում էր վայր գցել դռան արանքից դուրս ցցված ինքնաձիգների փողերը։

Նկար
Ոչ ով նորանից աւելի մեծ սէր չունի, Քեյսի Չայլդս

Երբ Ջոզեֆի ատրճանակը երկու-երեք անգամ կրակեց, Ջոնը վազեց դեպի պատուհանը և փորձեց բարձրանալ ընդարձակ պատուհանագոգի վրայով: Մուշկետի փամփուշտն անցավ սենյակի երկայնքով և դիպավ նրա ոտքին՝ խախտելով հավասարակշռությունը։ Նրա մարմինը թմրեց և նա ընկավ պատուհանագոգից՝ ջարդելով գրպանի ժամացույցը ժամը հինգ անց տասնվեց րոպեի վրա։

«Ինձ գնդակահարել են», - գոչեց նա:

Ջոնն իրեն քարշ տալով հատակին գլորվեց մահճակալի տակ, քանի որ ամբոխը նորից ու նորից էր կրակ արձակում: Գնդակը դիպավ նրա ազդրին և պոկեց միսը։ Եվս երկու գնդակ կպավ նրա դաստակին և ծնկի անմիջապես վերևի ոսկրին։

Սենյակի մյուս կողմում Ջոզեֆը և Վիլարդը ձգտում էին իրենց մարմնի ամբողջ ծանրությամբ փակել դուռը, մինչ Վիլարդը զարկում էր իր առջև գտնվող ինքնաձիգերի փողերին և սվիններին։ Անսպասելիորեն, Ջոզեֆը ցած գցեց իր ինքնաձիգը հատակին և նետվեց դեպի պատուհանը։ Երբ նա բարձրացավ պատուհանագոգին, երկու փամփուշտ մխրճվեց նրա մեջքին։ Մեկ այլ փամփուշտ թափանցեց պատուհանի միջով և խոցեց սրտից ներքև։

«Օ՜ Տեր՝ իմ Աստված», - աղաղակեց նա: Նրա մարմինը թեքվեց առաջ և նա գլուխը հանեց պատուհանից:

Վիլարդը վազեց սենյակի մյուս կողմը և գլուխը հանեց պատուհանից դուրս, մինչ նրա շուրջը սուլում էին կապարե գնդակները։ Ներքևում նա տեսավ ամբոխին, որոնք խմբվել էին Ջոզեֆի արյունաքամ մարմնի շուրջը։ …

Ջոզեֆ Սմիթը՝ Տիրոջ մարգարեն և տեսանողը, մեռած էր: (Սրբեր․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատ. 1, Ճշմարտության չափանիշը, 1815–1846 [2018], 548–552, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 135․1–2)

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ի՞նչ մտքեր ու զգացմունքներ են առաջ գալիս, երբ մտածում եք այն զոհաբերության մասին, որը Ջոզեֆ և Հայրում Սմիթները պատրաստ էին կատարել՝ հանուն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին իրենց վկայությունների

Բաժին 3

Ինչպե՞ս է Ջոզեֆ Սմիթի մարգարեական առաքելությունն օրհնել իմ կյանքը:

Տասներկու Առաքյալների Քվորումի ղեկավարության ներքո պատրաստվեց նահատակության մասին գրավոր հայտարարություն՝ ելնելով ականատեսներ Երեց Ջոն Թեյլորի և Երեց Վիլարդ Ռիչարդսի պատմածներից։ Այդ հայտարարությունն այժմ գրված է որպես Վարդապետություն և Ուխտեր 135 գլուխը։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ուսումանսիրեք Վարդապետություն և Ուխտեր 135․3: Նշեք այն բառերն ու արտահայտությունները, որոնք նշանակալից են ձեզ համար:

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Մտածեք Մարգարե Ջոզեֆ Սմիթի վերաբերյալ ձեր վկայության մասին և թե ինչ եղանակներով է նրա մարգարեական առաքելությունն ազդեցություն ունեցել և օրհնել ձեր կյանքը։ Կարող եք ձեր մտքերը գրի առնել ձեր օրագրում: