Ինստիտուտ
Դաս 1․ Ուսուցչի նյութ․ Վերականգնմանը նախորդող իրադարձությունները


«Դաս 1․ Ուսուցչի նյութ. Վերականգնմանը նախորդող իրադարձությունները», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 1․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 1․ Ուսուցչի նյութ

Վերականգնմանը նախորդող իրադարձությունները

Տեր Հիսուս Քրիստոսը վերջ դրեց Մեծ Ուրացությանը, երբ Նա վերականգնեց Իր ավետարանը և Իր Եկեղեցին կրկին կազմավորեց երկրի վրա: Այս դասին մասնակցելուց հետո ուսանողները կկարողանան ճանաչել Տիրոջ ձեռքը Վերականգնմանը նախորդող իրադարձություններում և կկարողանան բացատրել Աստծո զավակներին ճշմարտությունը կրկին տարածելու անհրաժեշտությունը մեր օրերում։

Նշում․ Հնարավորության դեպքում, նախքան դասի առաջին օրը, կապվեք այն ուսանողների հետ, ովքեր գրանցվել են այս դասընթացին և հրավիրեք նրանց նախքան դասի գալը կարդալ դաս 1-ի նախապատրաստական նյութը։ Եթե դուք դաս 1 և 2 միասին եք ուսուցանելու, հրավիրեք ուսանողներին նաև սովորել դաս 2-ի նյութը։

Ուսուցման առաջարկներ

Ուսանողներին, ովքեր ծանոթ չեն նախապատրաստական նյութի հետ, ցույց տվեք՝ ինչպես մուտք գործել այնտեղ էլեկտրոնային եղանակով։ Կարող եք նաև թղթային օրինակներ տրամադրել այն ուսանողներին, ովքեր չունեն էլեկտրոնային սարքեր:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Պատրաստվելիս մտածեք ուսանողների մասին։ Երբ պատրաստվում եք ուսուցանել, մտածեք, թե ինչ եք ակնկալում, որ ուսանողները կզգան և կանեն, և նրանց կյանքն ինչպես կփոխվի տվյալ դասի և դասընթացի շնորհիվ։ Աղոթքով մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին և պատրաստվելիս լսեք Հոգու առաջնորդությունը։ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է ուսուցիչներին, որ «ուսանողը տարա չէ, որը պետք է լցնել․ ուսանողը կրակ է, որ պետք է բոցավառել» (“Angels and Astonishment,” Church Educational System training broadcast, June 12, 2019)։

Մեծ Ուրացության պատճառով ավետարանի Վերականգնումն անհրաժեշտություն դարձավ։

Որևէ ուսանողի հրավիրեք բարձրաձայն կարդալ նախապատրաստական նյութի դաս 1-ի նախաբանը։

Ցուցադրեք կենդանի բույս և մահացած կամ մահացող որևէ բույս (կամ հողոտ մեռած ճյուղ): Կամ ցուցադրեք ուղեկցող պատկերները, եթե իրական բույսերն առկա չեն։

Նկար
կենդանի բույս
Նկար
մեռած բույս
  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այդ բույսերն իրարից տարբերվում։ Այդ բույսերի օրինակով ինչպիսի՞ համանմանություն կարող ենք կատարել մեր հոգևոր վիճակի մասին:

Բացատրեք, որ Հին Կտակարանի Ամովս մարգարեն զգուշացրեց Իսրայելի ամբարիշտ մարդկանց, որ նրանք սովի կմատնվեն։ Հրավիրեք ուսանողներին կարդալ Ամովս 8․11–12 հատվածները և ուշադրություն դարձնել, թե ինչպիսի սովի մասին էր զգուշացնում Ամովսը։

Հանձնարարեք ուսանողներին ուսումնասիրել նախապատրաստական նյութի բաժին 1-ը և ուշադրություն դարձնել, թե ինչը կորսվեց Մեծ Ուրացության ժամանակ։ Թող ուսանողները զեկուցեն` ինչ գտան:

Ուսանողներին ցույց տվեք «Տնտեսություններ՝ Ուրացության և Վերականգնման օրինաչափությունը» տեսանյութը (6:52)։ Դիտելուց հետո հրավիրեք ուսանողներին մտածել, թե տեսանյութում պատկերված ուրացության և վերականգնման օրինաչափությունն ինչ է մեզ սովորեցնում Երկնային Հոր մասին։

  • Ի՞նչ եք կարծում, ուրացության և վերականգնման այս օրինաչափությունը մեզ ինչ է սովորեցնում Երկնային Հոր մասին:

  • Ինչո՞ւ է Ժամանակների լրության տնտեսությունը տարբերվում այլ տնտեսություններից։ Ինչպիսի՞ մտքեր և զգացումներ եք ունենում, երբ մտածում եք այս ժամանակահատվածում ապրելու մասին։

Տերն ուղի նախապատրաստեց ավետարանի Վերականգնման համար։

Ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը․ Տերն ուղի նախապատրաստեց ավետարանի Վերականգնման համար։

Ուսանողներին հրավիրեք փոքր խմբեր կազմել, իսկ հետո հերթով կարդալ նախապատրաստական նյութի բաժին 2-ից և ուշադրություն դարձնել, թե ո՞ր իրադարձություններն ուղի նախապատրաստեցին ավետարանի Վերականգնման համար։ (Եթե ձեր ուսանողների մեծ մասը կարողացել է կարդալ նախապատրաստման նյութը դասից առաջ, գուցե դուք հրավիրեք նրանց ամփոփել բաժին 2-ի բովանդակությունը): Ցուցադրեք հետևյալ հարցերը և ժամանակ տրամադրեք, որ յուրաքանչյուր խումբ միասին քննարկի դրանք:

  • Տերն ինչպե՞ս ուղի նախապատրաստեց Վերականգնումն իրականացնելու համար:

  • Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ մասին այն փաստից, թե Նա ինչպես ուղի նախապատրաստեց Ջոզեֆ Սմիթի և Վերականգնման համար:

Ուսանողները կարող են ակտիվ դերակատարում ունենալ ավետարանի իրենց ուսումնասիրության մեջ:

Դասընթացի համար ցուցադրեք դասերի վերնագրերի ցուցակը (դրանք կարող եք գտնել բովանդակության ցանկում): Բացատրեք, որ այս դասընթացը կկենտրոնանա Վերականգնման հիմնարար իրադարձությունների, վարդապետության և սուրբ գրությունների վրա, ինչպես նաև կանդրադառնա դժվար թեմաների, որոնք երբեմն հանդիպում ենք Եկեղեցու պատմության մեջ: Կարող եք ուսանողներին հրավիրել կարդալ առաջիկա դասերի ցանկը և դասարանի հետ կիսվել, թե որ թեմաների մասին նրանք ավելին կցանկանային սովորել: Նշեք նրանց պատասխանները, որպեսզի դուք իմանաք, թե որ դասերին կարող եք մի փոքր ավելի շատ ուշադրություն դարձնել դասընթացի ընթացքում:

Բացատրեք, որ նախապատրաստական նյութն այս դասընթացի բաղկացուցիչ մասն է և կարող է օգնել, որ ուսանողները լավացնեն ավետարանի իրենց ուսումնասիրությունը և կնախապատրաստի, որ նրանք իմաստալից մասնակցություն ունենան դասի ընթացքում։

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն օրհնությունները, որոնք կարող են ստանալ, եթե նախապատրաստվեն յուրաքանչյուր դասի համար, ցուցադրեք Յոթանասունից Երեց Քիմ Բ. Քլարկի հետևյալ հայտարարությունը․

Եթե իսկապես ցանկանում եք խորապես ուսումնասիրել, եթե ձեր սիրտը և միտքը բաց են սովորելու համար, և եթե գործեք ըստ այդ ցանկության, Տերը կօրհնի ձեզ: Երբ կատարեք ձեր բաժինը՝ հավատքով աղոթեք, նախապատրաստվեք, ուսումնասիրեք, ակտիվորեն մասնակցեք և ամեն ինչ անեք, ապա Սուրբ Հոգին կսովորեցնի ձեզ, կմեծացնի սովորած նյութը կիրառելու ձեր կարողությունը և կօգնի ձեզ դառնալ այն, ինչ Տերն ուզում է, որ դառնաք։ (Kim B. Clark, “Learning for the Whole Soul,” Ensign, Aug. 2017, 27)։

Հրավիրեք ուսանողներին ուշադիր խորհել, թե ինչպես կպատասխանեն հետևյալ հարցերին.

  • Իմ անկեղծ մասնակցությունն այս դասընթացին ինչպե՞ս կօգնի իմ հոգևոր աճին:

  • Պատրա՞ստ եմ արդյոք ինքնուրույն ուսումնասիրել յուրաքանչյուր դասից առաջ, որպեսզի կարողանամ պատրաստ լինել ավելի խորը ուսումնասիրության: Իմ ժամացուցակի սահմաններում արդյո՞ք ես կպարտավորվեմ առաջնահերթություն դարձնել իմ անձնական ուսումնասիրությունը և նախապատրաստությունը։

Կարող եք խրախուսել ուսանողներին գրի առնել այս հարցերի հետ կապված իրենց նպատակները: Կարող եք նաև դասարանով քննարկել, թե նրանք ինչպես կարող են միմյանց օգնել և գալ պատրաստ՝ ավելի շատ սովորելու համար։ (Գաղափարները կարող են ներառել՝ դասարանի տեքստային հաղորդագրությունների խմբերի ստեղծում, ուսումնական խմբերի ստեղծում, միմյանց նպատակները հիշեցնելու եղանակներ կամ քննարկումների ֆորումներ, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց ուսումնասիրած նյութի մասին մտքերով):

Հաջորդ անգամ

Բացատրեք ուսանողներին, որ հաջորդ դասի նախապատրաստական նյութը ներառում է մասեր Մարգարե Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի մասին իր առաջին պատմությունից: Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող ենք սովորել տարբեր պատմություններից, ինչպես նաև այն մասին, թե ինչ առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար Առաջին Տեսիլքի իրականության վերաբերյալ մեր անձնական վկայությունները։