Ինստիտուտ
Դաս 21. Ուսուցչի նյութ․ Հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետությունը


«Դաս 21․ Ուսուցչի նյութ. Հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետությունը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 21․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 21․ Ուսուցչի նյութ

Հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետությունը

Որպես Վերականգնման մաս, Տերը հայտնեց Իր կամքը՝ հավերժական ամուսնության և ընտանիքի վերաբերյալ։ Այս դասը նախատեսված է, որպեսզի օգնի ուսանողներին ավելի լավ բացատրել հավերժական ամուսնության և ընտանիքի վարդապետությունը որոշել, թե ինչ կարող են անել այս օրհնությունները ստանալու համար:

Ուսուցման առաջարկներ

Տղամարդու և կնոջ ամուսնությունը նպատակ ունի Աստծո ծրագրի մեջ։

Նկար
նորապսակ զույգը ձեռքները բռնած

Դասը սկսեք հետևյալ հարցով (հիշեցրեք ուսանողներին զերծ մալ մարդկանց հասցեին քննադատակ դիտողություններ անելուց)․

  • Ներկայումս աշխարհում ի՞նչ տեսակետներ ու վերաբերմունք եք տեսնում ամուսնության վերաբերյալ։

Բացատրեք, որ ինչպես մեր օրերում, Ջոզեֆ Սմիթի օրոք որոշ մարդիկ տարբեր տեսակետներ ունեին ամուսնության վերաբերյալ։ Հանձնարարեք ուսանողներին նախապատրաստական նյութի բաժին 1-ից հիշել, թե ինչ են նրանք սովորել ամուսնության վերաբերյալ Շեյքերների համոզմունքներից։

Ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 49.15-17 հատվածները: Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել այն վարդապետությանը, որը Տերը հայտնեց ամուսնության վերաբերյալ։

  • Այդ հատվածում Տերն ի՞նչ ուսուցանեց ամուսնության վերաբերյալ։ (Ուսանողները կարող են բացահայտել մի քանի ճշմարտություններ, այդ թվում նաև հետևյալը. Ամուսնությունը կարգված է Աստծո կողմից: Ամուսիններին ու կանանց պատվիրված է երեխաներ ունենալ։ Երբ տղամարդիկ ու կանայք ամուսնանում և երեխաներ են ունենում, նրանք օգնում են իրականացնել երկիրը ստեղծելու Աստծո նպատակը։ Կարող եք գրատախտակի վրա ցուցադրել կամ գրել այդ մտքերից մի քանիսը կամ բոլորը:)

Կարող եք բացատրել, որ «մարդկանց քանակը» արտահայտությունը հատված 17-ում վերաբերում է Աստծո այն հոգևոր զավակներին, որոնց Նա պատրաստել էր Երկիրը բնակեցնելու համար։ Բացատրեք նաև, որ «ամուսնությունն Աստծո կողմից է կարգված» արտահայտությունը 15-րդ հատվածում նշանակում է, որ ամուսնությունը հրահանգվում և հաստատվում է Աստծո կողմից։ 1995 թվականին Տերն Իր մարգարեների միջոցով «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին»-ում վերակարևորեց այն, որ (ChurchofJesusChrist.org) «տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված Աստծո կողմից»։

Հրավիրեք ուսանողներին համառոտ կարդալ նախապատրաստական նյութի Երեց Դեյվիդ Ա. Բեդնար հայտարարությունը բաժին 1-ից։ Խնդրեք դասարանին ուշադրություն դարձնել, թե ինչու է ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև էական դեր կատարում Երկնային Հոր ծրագրում:

  • Երեց Բեդնարի ուսմունքներն ինչպե՞ս են ամրապնդում ձեր գիտելիքն առ այն, որ տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը էական դեր է կատարում Աստծո ծրագրում:

Վաղ օրերի Սրբերն իմացել են հավերժական ամուսնության օրհնությունների մասին։

Եթե ունեք ուսանող, ով ամուսնացած է եղել տաճարում, կարող եք հարցնել նրան, թե ինչ է նրա համար նշանակում ամուսնանալ հավերժության համար: Բացատրեք, որ Նավուի Տաճարի կառուցումից առաջ, Ջոզեֆն ուսուցանեց հավերժական ամուսնության վարդապետությունը Եկեղեցու հավատարիմ անդամներին և կնքեց նրանց իրար հետ։ Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 131․1-4 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել և ուշադրություն դարձնել, թե ինչ ուսուցանեց Մարգարեն։

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այս հատվածներից հավերժական ամուսնության մասին: (Ուսանողների պատասխանից հետո ցույց տվեք հետևյալ սկզբունքը․ Որպեսզի հասնենք սելեստիալ արքայության ամենաբարձր աստիճանին, մենք պետք է մտնենք ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ: Կարող եք նշել, որ սելեստիալ արքայության միայն ամենաբարձր աստիճանում կարող ենք վեհացում ստանալ:)

Ուսանողներին մատնանշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 132․19 հատվածում Տերը շարունակեց ուսուցանել, որ մենք պետք է «մնանք [Իր] ուխտի մեջ», որպեսզի ստանանք վեհացման օրհնությունը։

  • Ի՞նչ է նշանակում ձեզ համար «մնալ [Իր] ուխտի մեջ», որը վերաբերում է հավերժական ամուսնությանը։

Կարող եք ընդգծել, որ միայն տաճարում կնքվելը բավարար չէ: Ամուսիններից երկուսն էլ պետք է ջանասեր պահեն իրենց տաճարային ուխտերը և հաստատեն ամուր ու կայուն հարաբերություններ:

«Եվ մնանք» բառակապակցությունն ավելացրեք ցուցադրված սկզբունքի մեջ, որպեսզի կարդացվի այսպես․ «․․․ մենք պետք է մտնենք և մնանք ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ»։

Ուսանողներին խնդրեք գրատախտակի վրա թվարկել հավերժական ամուսնության օրհնություններից մի քանիսը։ (Հրավիրեք ուսանողներին նկարել այն, ինչ նրանք սովորել են նախապատրաստական նյութի բաժին 2-ից:)

  • Այդ օրհնություններից որո՞նք են հատկապես նշանակալից ձեզ համար: Ինչո՞ւ:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուսանողներին օգնեք պատրաստվել դասին։ Դասին ինքնուրույն պատրաստվող ուսանողները գործադրում են իրենց հավատքը Տիրոջ հանդեպ և առ այն, որ Նա կարող է օգնել նրանց ավելի խորիմաստ ուսումնական փորձառություն ունենալ։ Հիշեցրեք ուսանողներին, որ նրանք կարող են կատարել ուսման գործընթացի իրենց մասը, եթե ուսումնասիրեն նախապատրաստական նյութը և ավարտեն ուսումնական վարժությունները: Կարող եք անդրադառնալ առաջիկա դասին կամ դասերին, որպեսզի ուսանողներին տեղեկացնեք, թե ինչ կարող են անել հաջորդ դասին պատրաստվելու համար:

Հիշեցրեք ուսանողներին, որ նախապատրաստական նյութն անցնելիս նրանց խնդրել էին զրուցել իրենց ծանոթ որևէ ամուսնական զույգի հետ, ովքեր ունեն ամուր և սիրով միություն: Ուսանողներին խնդրել էին քննարկելու, թե ինչ է արել այդ զույգը հավերժական ամուսնություն հաստատելու համար և ինչպես է նրանց ամուսնությունն իմաստացրել նրանց կյանքը: Հրավիրեք մի քանի ուսանողի դասարանի հետ կիսվել, թե ինչ են սովորել այդ զրուցների ընթացքում:

Հրավիրեք ուսանողներին աղոթքով խորհել, թե ինչ հատկանիշներ, բնութագրեր կամ գործողություններ կօգնեն նրանց մնալ ամուսնական ուխտի մեջ և հաստատել սիրառատ, արդարակյաց ամուսնություններ: Ժամանակ հատկացրեք ուսանողներին գրի առնել և գործելու ծրագիր կազմել՝ հետևելով իրենց ստացած հուշումներին։

Աստված կամենում է, որ մենք պաշտպանենք ամուսնության և ընտանիքի վարդապետությունը։

Հարցրեք հետևյալը.

  • Ինչու՞ է կարևոր մեզ համար պաշտպանել ամուսնության և ընտանիքի վարդապետությունը։ (Ուսանողները կարող են կրկնել նախապատրաստական նյութի 3-րդ բաժինը, որը նրանց կօգնի պատասխանել այս հարցին)։

  • Արդյո՞ք երբևէ պաշտպանել եք ամուսնության կամ ընտանիքի վարդապետությունը։ Եթե այո, ապա կպատմե՞ք ձեր փորձառության մասին։

Հետևյալ տեքստը ցուցադրեք ուսանողներին և խնդրեք նրանց հիշել, թե արդյոք նրանք երբևէ լսել են որևէ բան, որն արտացոլում է հետևյալ վերաբերմունքը.

«Ինչո՞ւ եք ցանկանում ամուսնանալ հիմա։ Ձեր ողջ կյանքն առջևում է։ Ինչո՞ւ չեք ցանկանում այս ժամանակն օգտագործել զվարճանալու և կյանքում ավելի շատ բաների հասնելու համար»։

Հիշեցրեք ուսանողներին, որ հոգևոր գիտելիք ձեռք բերելու սկզբունքներից մեկը հասկացությունները և հարցերը հավերժական տեսանկյունից քննելն է։ Հետևյալ վարժությունը կարող է օգնել ուսանողներին գործնականում կիրառել այս սկզբունքը, քանի որ այն առնչվում է ամուսնությանը վերաբերող հարցերին։

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և հրավիրեք նրանց քննարկել, թե ինչպես կպատասխանեն այն մարդուն, ով ունի այդ հեռանկարը: Ուսանողներին տվեք հետևյալ հարցերի օրինակները (կամ ցուցադրեք դրանք), որը կուղղորդի նրանց քննարկումը։

  • Ի՞նչ ենթադրություններ կարող է ունենալ այդ անձը, ինչը կարող է սահմանափակել ամուսնության և ընտանիքի կարևորության մասին նրա տեսակետը:

  • Ամուսնությունն ու ընտանիքը Աստծո փրկության ծրագրի տեսանկյունից հասկանալն ինչպե՞ս է օգնում արձագանքել այդ մարդու կարծիքին:

  • Ի՞նչ վարդապետություններ, սուրբ գրություններ կամ մարգարեական ուսմունքներ կարող եք մեջբերել, որոնք կօգնեն այդ մարդուն ամուսնությունն ու ընտանիքը տեսնել հավերժական տեսանկյունից:

Բավականաչափ ժամանակ տրամադրելուց հետո խնդրեք մի քանի ուսանողների կիսվել իրենց խմբերի քննարկումներով։

Դասի վերջում կիսվեք այս դասին բացահայտված ճշմարտությունների վերաբերյալ ձեր վկայությամբ:

Հաջորդ անգամ

Ավարտելով դասը, հիշեցրեք ուսանողներին, որ Տերը նաև Մարգարե Ջոզեֆ Սմիթին հայտնեց բազմակի ամուսնության վարդապետությունը: Խրախուսեք ուսանողներին ուշադիր կարդալ դաս 22-ի նախապատրաստական նյութը և պատրաստ ներկայանալ դասին, որպեսզի քննարկեն, թե ինչու են վաղ օրերի Սրբերը կիրառել բազմակի ամուսնությունները։