Ինստիտուտ
Դաս 19. Դասարանի նախապատրաստական նյութ. Մահացածների փրկագնումը


«Դաս 19. Դասարանի նախապատրաստական նյութ. Մահացածների փրկագնումը», Վերականգնման հիմունքերը. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 19․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 19․ Դասարանի նախապատրաստական նյութ

Մահացածների փրկագնումը

Նկար
Աղջիկը նայում է իր նախնիներից մեկի նկարին

Հիշեք այն մասին, երբ ինչ-որ մեկը որևէ գործ է արել ձեզ համար, որը դուք միայնակ չէիք կարող անել։ Ի՞նչ եք զգացել այդ անձի հանդեպ: Ուսումնասիրելու ժամանակ կարող եք մտածել, թե ինչ կարող են զգալ ձեր ընտանիքի մահացած անդամները ձեր հանդեպ, երբ նրանց համար անեք այն, ինչը նրանք չեն կարող ինքնուրույն անել՝ կատարել կարևոր արարողություններ իրենց փրկության համար:

Բաժին 1

Ի՞նչ է տեղի ունենում այն մարդկանց հետ, ովքեր մահանում են առանց ավետարանի իմացության:

Նշում․ Այս դասի առաջին բաժինը կարդալու փոխարեն, դուք կարող եք ընտրել դիտել այս տեսանյութը, այնուհետև մտածել այս բաժնի վերջում գրված հարցերի շուրջ։

17 տարեկանում Ջոզեֆ Սմիթին խիստ վշտացրեց իր ավագ եղբոր՝ Ալվինի հանկարծակի մահը, որին նա շատ էր սիրում և որով հպարտանում էր: Սմիթների ընտանիքը «խնդրեց Երիցական եկեղեցու մի ծառայողի Պալմիրայում, Նյու Յորք, պաշտոնավարելու Ալվինի հուղարկավորությունը։ Քանի որ Ալվինն այդ սպասավորի ծխական համայնքի անդամ չէր, իր քարոզում նա պնդեց, որ Ալվինը չէր կարող փրկվել։ Վիլյամ Սմիթը` Ջոզեֆի փոքր եղբայրը, հիշում է. «[Ծառայողը ] … ազդարարեց շատ խստորեն, որ [Ալվինը] գնացել է դժոխք», քանի որ Ալվինը մկրտված չէր (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 429

Հոգևորականի պատասխանը Ալվինի մահվան վերաբերյալ գուցե կոպիտ է հնչել: Սակայն, նրա ուսմունքը հիմնված էր այն ճշմարտության վրա, որ բոլոր մարդիկ պետք է ընդունեն Քրիստոսին և մկրտվեն, որպեսզի փրկվեն (տես Հովհաննես 3․5

1836 թվականի հունվարին, Ալվինի մահից ավելի քան 12 տարի անց, Մարգարե Ջոզեֆ Սմիթն իր հոր և Եկեղեցու մյուս առաջնորդների հետ հանդիպեց գրեթե ավարտին հասցված Կիրթլենդի տաճարի վերնահարկում: Այդ ժողովի ընթացքում Մարգարեն ապագայի վերաբերյալ մի տեսիլք տեսավ, որն այժմ արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 137-ում։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 137․1, 5-8:

Ջոզեֆը «զարմացավ», երբ իր եղբայր Ալվինին տեսավ սելեստիալ արքայության մեջ, քանի որ Ալվինը մկրտված չէր: Չորս տարի անց, 1840 թվականի օգոստոսին, Մարգարեն սկսեց Սրբերին ուսուցանել մահացածների մկրտության վարդապետությունը: Պողոս առաքյալը Նոր Կտակարանի մեջ ուսուցանել էր այդ վարդապետությունը՝ նախքան Տերը կվերականգներ այն մեր օրերում (տես Ա Կորնթացիս 15․29

Իր ամուսնուն ուղղված նամակում Վայլեյթ Քիմբալը գրել է այդ նոր վերականգնված ուսմունքի վերաբերյալ Սրբերի ոգևորության մասին։

Նախագահ Սմիթը խոսեց մի նոր ու հիանալի թեմայի շուրջ: … Նա ասում է, որ այս եկեղեցու արտոնությունն է մկրտվել իրենց բոլոր նախնիների համար, ովքեր մահացել են նախքան այս ավետարանի ստեղծումը: … Այսպես վարվելով, մենք հանդես ենք գալիս որպես գործակալներ նրանց համար և առաջին հարության մեջ առաջ գալու արտոնություն ենք տալիս նրանց: Նա ասում է, որ Ավետարանը բանտում քարոզվելու է նրանց։ … Այդ կարգն այստեղ քարոզվելուց ի վեր, գետի ջրերը շարունակաբար օգտագործվել են։ Համաժողովի ընթացքում գետի մեջ երբեմն մկրտվում էին ութից տասը երեցներ: … Մի՞թե սա փառավոր վարդապետություն չէ: (Vilate Kimball, in Janiece Johnson and Jennifer Reeder, The Witness of Women: Firsthand Experiences and Testimonies from the Restoration [2016], 181)

Սմիթների ընտանիքը, անկասկած, մեծ ուրախություն զգաց, երբ Հայրումը մկրտվեց իր եղբոր՝ Ալվինի համար:

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ձեր կարծիքով, ի՞նչն է մահացածների փրկագնումն այդպիսի «փառավոր վարդապետություն» դարձնում: Ի՞նչ է այս վարդապետությունը սովորեցնում ձեզ Երկնային Հոր և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի բնավորության և ցանկությունների մասին:

Հաջորդ տարի՝ 1841 թվականին, Տերը հայտարարեց, որ «այդ արարողությունը պատկանում է իմ տանը», և որ տաճարի ավազանը պատրաստ լինելուց հետո Սրբերը պետք է դադարեցնեն գետում մահացածների համար մկրտություններ կատարելը (տես Վարդապետություն և Ուխտեր 124․29–34)։ Ջոզեֆ Սմիթը երկու նամակով հետագա հրահանգներ տվեց մահացածների փրկագնման վերաբերյալ, որոնք նա գրեց Սրբերին, երբ նա թաքնվում էր կեղծ մեղադրանքների պատճառով։ Այդ նամակների բովանդակությունը կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 127 և 128 բաժիններում։ Մարգարեն ուսուցանել է, որ, երբ ավետարանի արարողությունը, ինչպիսին է մահացածների համար մկրտությունը, կատարվում է քահանայության իշխանությամբ և պատշաճ գրանցում է պահվում, միայն այդ ժամանակ արարողությունը կապված կլինի երկրի և երկնքի միջև (տես Վարդապետություն և Ուխտեր 127․5–7, 128․1–9

Բաժին 2

Ի՞նչ շարունակեց հայտնել Տերը մահացածների փրկագնման մասին այն տեսիլքում, որը նա տվեց Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթին:

Մարգարե Ջոզեֆ Սմիթի մահից հետո Տերը շարունակեց Իր ծրագրի մասին «տող առ տող» ճշմարտություններ հայտնել մահացածներին փրկագնելու վերաբերյալ (Վարդապետություն և Ուխտեր 98․12)։ 1918 թվականին Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տեսիլք տեսավ, որը բացահայտում էր լրացուցիչ ճշմարտություններ մահացածների փրկագնման մասին։ Այդ տեսիլքը գրված է Վարդապետություն և Ուխտեր 138 բաժնում:

Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ Մ. Ռասսել Բալարդը բացատրել է, թե ինչպես էր Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը նախապատրաստվել՝ այդ հիանալի տեսիլքը ստանալու համար։

Իր կյանքի ընթացքում Նախագահ Սմիթը կորցրել է իր հորը [5 տարեկանում], մորը [13 տարեկանում], մի եղբորը, երկու քրոջը, երկու կանանց և 13 զավակներին: Նա լավ գիտեր, թե ինչ է վիշտը և սիրելիների կորուստը: …

[1918 թվականը] հատկապես ծանր էր նրա համար: Նա սգում էր Առաջին Համաշխարհային Պատերազմի զոհերի մահը, որոնց թիվը հասնում էր 20 միլիոնի: Ի լրումն դրա, գրիպի համաճարակը տարածվում էր ամբողջ աշխարհում, խլելով ավելի քան 100 միլիոն մարդու կյանք:

Տարվա ընթացքում Նախագահ Սմիթը կորցրեց իր համար … թանկ իր ընտանիքի ևս երեք անդամների: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Հայրում Մաք Սմիթը՝ նրա անդրանիկ որդին, նաև իմ պապիկը, հանկարծակի մահացավ կույր աղիքի սուր բորբոքումից:

Նախագահ Սմիթը գրել է. «Ես կարկամել և [անզգայացել] եմ վշտից: … Սիրտս կոտրված է, և կյանքը մեռել է իմ մեջ: O՜, Ես սիրում էի նրան: … Իմ հոգու խորքում ես շնորհակալ եմ Աստծուն նրա համար: Բայց … ավա՜ղ: Ես ունեի նրա կարիքը: Մենք բոլորս ունեինք նրա կարիքը: Նա շատ օգտակար էր Եկեղեցուն: … Իսկ հիմա, … Օ՜, ես ինչ, կարող եմ անել: … O՜, Աստվա՛ծ, օգնի՜ր ինձ …»։

Եվ այսպիսով, խորը վիշտ զգալով միլիոնավոր մարդկանց մահվան պատճառով, ովքեր մահացել էին պատերազմի ընթացքում և հիվանդություններից, ինչպես նաև իր ընտանիքի անդամների կորստից հետո, 1918թ.-ի հոկտեմբերի 3-ին Նախագահ Սմիթը երկնային հայտնություն ստացավ, որը հայտնի է որպես «մահացածների փրկագնման տեսիլքը»: (Մ․ Ռասսել Բալլարդ, «Մահացածների փրկագնման տեսիլքը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 72)

Ջոզեֆ Ֆ. Սմիթն իր աստվածային տեսիլքը ստացավ, երբ խորհում էր Փրկիչի քավիչ զոհաբերության մասին և կարդում էր Պետրոս առաքյալի նկարագրությունն այն մասին, երբ Հիսուսն Իր խաչելությունից հետո ծառայում էր հոգևոր աշխարհում (տես Վարդապետություն և Ուխտեր 138․1–11

Նկար
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի, Հայրում Մակ Սմիթի և Ջոզեֆ Ֆ․ Սմիթի դիմանկարը

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն իր որդի Հայրումի և թոռան՝ Ջոզեֆի հետ։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 138․30, 33–34, 57, և նշեք, թե Տերն ինչ ուսուցանեց Նախագահ Սմիթին այն մասին, թե ինչպես է ավետարանը քարոզվել հոգևոր աշխարհում։

Մեկ այլ պարագայում Նախագահ Սմիթը սովորեցրեց, որ հավատարիմ կանայք նույնպես կանչված են քարոզելու ավետարանը հոգևոր աշխարհում (see Gospel Doctrine, 5th ed. [1939], 461)։

Բաժին 3

Մահացածների փրկագնման գործին մասնակցելն ինչպե՞ս կարող է ինձ մոտեցնել Փրկիչին։

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը ուսուցանել է.

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին հայտնել է. «Կարծում եմ, որ մահացածների համար փոխարինող աշխատանքն ավելի շուտ է նման հենց Փրկիչի փոխարինող զոհաբերությանը, քան իմ իմացած ցանկացած այլ աշխատանք» … [“Excerpts from Recent Addresses of President Gordon B. Hinckley,” Ensign, Jan. 1998, 73]։

Մահացածներին փրկագնելու մեր մեծ ցանկությունը և այդ պարտավորության համար տրամադրվող ժամանակն ու միջոցները առաջին հերթին արտահայտում են մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Դա նույնքան հզոր է, որքան Նրա աստվածային բնույթի և առաքելության վերաբերյալ մեր վկայությունը:

Գտնելով մեր նախնիներին և նրանց համար կատարելով փրկող արարողություններ, որոնք նրանք չէին կարող կատարել, մենք վկայում ենք Հիսուս Քրիստոսի Քավության հասանելիության անսահմանության մասին։ (D. Todd Christofferson, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 10)

Նկար
պատկերակ, քննարկել

Մտածեք և քննարկեք դասին նախապատրաստվելիս

Մահացածների փրկագնման գործին մասնակցելն ինչպե՞ս է արտացոլում Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության մասին ձեր վկայությունը:

Հնարավորության դեպքում, խնդրեք ընտանիքի անդամին կամ ընկերոջը կիսվել ընտանեկան պատմության իր փորձով: Հարցեր տվեք այն մասին, թե ինչպես սկսել կամ ինչպես առավել արդյունավետ կատարել ընտանեկան պատմությունը: Դասարան եկեք պատրաստված՝ ձեր սովորածով կիսվելու համար։