Ինստիտուտ
Դաս 20․ Ուսուցչի նյութ. Տաճարային արարողություններ և երկրպագություն


«Դաս 20․ Ուսուցչի նյութ. Տաճարային արարողություններ և երկրպագություն», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 20․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 20․ Ուսուցչի նյութ

Տաճարային արարողություններ և ուխտեր

Երբ Նավուի տաճարը կառուցվում էր, Մարգարե Ջոզեֆ Սմիթն ուսուցանեց. «Եկեղեցին լիովին կազմակերպված չէ, … մինչև տաճարը չավարտվի» (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007],416)։ Այս դասի նպատակն է մեծացնել ուսանողների հասկացողությունը տաճարային արարողությունների նշանակության վերաբերյալ և հրավիրել նրանց լավացնել տաճարային երկրպագության հաճախականությունն (ինչպես հանգամանքները թույլ կտան) ու որակը:

Ուսուցման առաջարկներ

Տերը վերականգնել է տաճարային փրկարար արարողությունները Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Ցուցադրեք որևէ տաճարի նկար, որը ուսանողները կճանաչեն: Հրավիրեք մի քանի ուսանողների, ովքեր բավականություն են ստացել՝ երկրպագելով տաճարում, կիսվել, թե իրենք ինչպես են մտել Տիրոջ տունը: Կարող եք նաև հարցնել, թե նրանք ինչ են զգում, երբ հեռանում են տաճարից:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Տվեք հարցեր, որոնք խրախուսում են կիրառումը: Հրավիրեք ուսանողներին պատասխանել հարցերին, որոնք խրախուսում են կիրառումը: Նմանատիպ հարցերը կարող են կարևոր դեր կատարել, երբ օգնում եք ուսանողներին տեսնել, թե քննարկված ճշմարտություններն ինչպես են կիրառվում իրենց ներկայիս իրավիճակներում, ինչպես նաև դիտարկում եք, թե նրանք ինչպես կարող են կիրառել ապագայում (տես Gospel Teaching and Learning [2012], 5.1.4):

Բացատրեք, որ երբ Սրբերը հաստատվել էին Նավուում (Իլինոյս), Մարգարե Ջոզեֆ Սմիթը տաճար կառուցելու պատվիրան ստացավ։ Ինչպես Կիրթլենդի տաճարի դեպքում, այս հանձնարարությունը ևս Վերջին Օրերի Սրբերից մեծ զոհաբերություններ էր պահանջում։ Երբ Նավուի Տաճարը կառուցվում էր, Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է. «Եկեղեցին լիովին կազմակերպված չէ, … մինչև տաճարը չավարտվի» (Ուսմունքներ. Ջոզեֆ Սմիթ, 416):

  • Ձեր կարծիքով, Փրկիչի Եկեղեցու վերականգնումն ինչո՞ւ ավարտված չէր առանց տաճարի: (Հուշեք ուսանողներին կիսվել նախապատրաստական նյութի ուսումնասիրությունից իրենց սովորածով։)

Բացատրեք, որ Սրբերին տված Նավուի տաճարի կառուցման պատվիրանի հայտնության մեջ Տերը բացահայտեց, թե տաճարն ինչու այդքան կարևոր կլինի Սրբերի համար: Նա բացատրեց, որ լվացումները, օժտումները, մկրտությունները մահացածների համար և այլ արարողություններ պատկանում են Նրա սուրբ տանը: Հրավիրեք ուսանողներին մի քանի րոպե ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 124.31, 34, 40–41, 55-ը, փնտրելով, թե Տերն ինչպես խոստացավ օրհնել Իր ժողովրդին տաճարներում:

Թող ուսանողները զեկուցեն` ինչ գտան: Օգտագործելով ուսանողների խոսքերը, ցուցադրեք կամ գրատախտակին գրեք նմանատիպ մի ճշմարտություն․ Տաճարում Տերն օրհնում է մեզ կարևոր արարողություններով, որպեսզի մենք կարողանանք պսակվել փառքով, անմահությամբ և հավերժական կյանքով:

  • Ձեր կարծիքով, տաճարային արարողություններն ինչպե՞ս են մեզ պատրաստում փառքի, անմահության և հավերժական կյանքի համար:

Նկար
Կարմիր աղյուսից վաճառատունը

Ցուցադրեք Ջոզեֆի Կարմիր աղյուսից վաճառատունը Նավուում և խնդրեք ուսանողներին բացատրել, թե ինչ գիտեն տաճարային օժտման արարողության վերականգնման մասին: Խնդրեք նրանց անհրաժեշտության դեպքում կրկնել նախապատրաստական նյութի բաժին 2-ը:

  • Ի՞նչ սովորեցիք օժտման օրհնությունների մասին նախապատրաստական նյութի բաժին 3-ից:

Երբ քննարկեք օժտումը, տվեք ներքևում թվարկված լրացուցիչ հարցերից մի քանիսը. Նշեք, որ Երեց Բեդնարը ուսուցանել է, որ երբ մենք խոսում ենք տաճարի մասին, մենք չպետք է «բացահայտենք կամ նկարագրենք տաճարային սուրբ արարողությունների ժամանակ ստացած ուխտերին վերաբերող հատուկ խորհրդանիշները», այլ մենք «կարող ենք քննարկել տաճարի արարողություններին և ուխտերին վերաբերող հիմնական նպատակները, սկզբունքներն ու վարդապետությունը» («Պատրաստվել ստանալու ամեն անհրաժեշտ բան», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 103):

  • Ի՞նչ է ներառում օժտման պարգևը: (Տես նախապատրաստական նյութի բաժին 3:)

  • Ո՞րն է կապը արարողությունների և ուխտերի միջև:

  • Նախապատրաստական նյութն ուսումնասիրելիս ի՞նչ սովորեցիք այն ուխտերի մասին, որը մենք կապում ենք օժտման արարողության ժամանակ:

  • Ձեր կարծիքով, Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք օժտում ստանանք տաճարում:

Ուսանողներին մի քանի րոպե հատկացրեք, որպեսզի մեկ այլ ուսանողի հետ իրենց խոհերով կիսվեն նախապատրաստական նյութի վերջում տրված հետևյալ հարցերի մասին:

  • Ի՞նչ կառաջարկեիք ինչ-որ մեկին անել, որպեսզի պատրաստվի ստանալ իր օժտումը: Տաճարն ու նրա արարողություններն ինչո՞ւ են կարևոր ձեզ համար:

Տաճարային երկրպագությունը մեր կյանք է հրավիրում Տիրոջ զորությունն ու օրհնությունները:

Նկար
Կիրթլենդի տաճարը

Հիշեցրեք ուսանողներին, որ Կիրթլենդի տաճարը առաջին տաճարն էր, որի կառուցումն ավարտվեց մեր տնտեսությունում: Դրա նպատակը տարբերվում էր հաջորդ տաճարների նպատակներից. այն Տիրոջ համար տեղ էր հատկացնում՝ վերականգնելու գիտելիքներ և քահանայության բանալիներ ապագա տաճարային երկրպագության համար: Այդ տաճարի նվիրագործման աղոթքի ժամանակ Ջոզեֆ Սմիթը խնդրեց Տիրոջից որոշակի օրհնություններ տալ նրանց, ովքեր երկրպագում են տաճարում: Հանձնարարեք ուսանողներին կրկնել Վարդապետություն և Ուխտեր 109.13, 22–26-ը և փնտրել օրհնությունները, որոնք նրանք կարող են ստանալ տաճարային երկրպագության միջոցով:

  • Համաձայն այս հատվածների, մենք ի՞նչ օրհնություններ կարող ենք ստանալ, երբ երկրպագում ենք տաճարում: (Ուսանողների պատասխանները գրեք գրատախտակին և խնդրեք նրանց բացատրել, թե այդ օրհնություններն ինչու են կարևոր նրանց համար: Կարող եք օգնել ուսանողներին բացահայտել նմանատիպ մի սկզբունք. Երբ մենք երկրպագենք Տիրոջ տաճարում, Նա կզինի մեզ Իր զորությամբ և պաշտպանությամբ:)

Ուսանողների հետ քննարկեք պատճառները, թե մենք ինչու ունենք Տիրոջ զորության և պաշտպանության կարիքը մեր օրերում: Ուսանողներին, ովքեր հարցրել են ընտանիքի անդամի կամ որևէ ընկերոջ, թե ինչ հատուկ օրհնություններ էր նա զգացել տաճարային արարողությունների և երկրպագության միջոցով, խնդրեք կիսվել, թե նրանք ինչ են սովորել (տես նախապատրաստական նյութի բաժին 1-ի վերջում տրված հրավերը): Կարող եք նաև հրավիրել ուսանողներին վկայել այն օրհնությունների մասին, որոնք նրանք զգացել են իրենց տաճարային երկրպագության ժամանակ:

Ցուցադրեք և ուսանողների հետ կարդացեք Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Խնդրում եմ, որ աղոթքով քննեք, թե ինչպես եք ծախսում ձեր ժամանակը։ … Եթե տաճարը մոտ է գտնվում ձեր տանը, ես կոչ եմ անում գտնել եղանակներ Տիրոջ հետ պարբերաբար պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, լինել Նրա սուրբ տանը, իսկ հետո պահել այդ պայմանավորվածությունները ճշգրտությամբ և ուրախությամբ: Ես ձեզ խոստանում եմ, որ երբ զոհաբերություններ կատարեք, ծառայեք ու երկրպագեք Տիրոջ տաճարներում, Նա ցույց կտա հրաշքներ, որոնք, Իր կարծիքով, ձեզ անհրաժեշտ են: (Ռասսել Մ. Նելսոն, «Դառնալ օրինակելի Վերջին Օրերի ՍրբերEnsign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 114)

Որպեսզի օգնեք ուսանողներին խորապես մտածել Տիրոջ հանդեպ իրենց պարտականության և տաճարի հետ իրենց փորձառության մասին, ցուցադրեք հետևյալ հարցերը և հրավիրեք ուսանողներին խորհել այն հարցերի մասին, որոնք առնչվում են իրենց ներկայիս հանգամանքներին: Ուսանողներին բավարար ժամանակ տվեք մտածելու և նույնիսկ իրենց տպավորությունները գրանցելու համար:

  1. Արդյո՞ք անարժան լինելու վերաբերյալ շեղող հարցերն ու խնդիրները ինձ հետ են պահում տաճարից: Ես ի՞նչ պետք է անեմ այս խոչընդոտները վերացնելու համար:

  2. Ինչպիսի՞ զոհաբերություններ է Տերը ցանկանում, որ ես կատարեմ, որպեսզի ավելի շատ օրհնություններ ստանամ տաճարային երկրպագության միջոցով:

  3. Ինչպե՞ս կարող եմ ավելի իմաստալի դարձնել իմ տաճարային երկրպագությունը:

  4. Ըստ Տիրոջ, ես ի՞նչ եղանակներով պետք է օգնեմ ուրիշներին՝ ստանալու տաճարային օրհնությունները:

Հաջորդ անգամ

Նշեք, որ հաջորդ դասին ուսանողները հնարավորություն կունենան քննարկելու տաճարային բարձրագույն արարողությունը՝ հավերժական ամուսնությունը: Խրախուսեք ուսանողներին ուշադիր կարդալ նախապատրաստական նյութի դաս 21-ը և քննարկել, թե ամուսնությունն ու ընտանիքը ինչու են այդքան կարևոր Երկնային Հոր երջանկության ծրագրում: