Ինստիտուտ
Դաս 8. Ուսուցչի նյութ․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը


«Դաս 8. Ուսուցչի նյութ. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 8․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 8․ Ուսուցչի նյութ

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու կազմավորումը

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը կրկին կազմավորեց Իր Եկեղեցին Երկրի վրա։ Այս դասը կօգնի ուսանողներին բացատրել, թե ինչն է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին դարձնում «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին» (Վարդապետություն և Ուխտեր 1․30)։ Ուսանողները կհասկանան նաև, թե ինչպես կարող են ավելի լիարժեք մասնակցել Տիրոջ վերականգնված եկեղեցում:

Ուսուցման առաջարկներ

Տերը վերականգնել է Իր Եկեղեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով:

Հրավիրեք ուսանողներին պատկերացնել, որ երբ իրենց ընկերոջը հրավիրեն եկեղեցի հաճախել, նա կասի․ «Եկեղեցին լավ է, բայց ես կարծում եմ, որ ես կարող եմ լավ մարդ լինել առանց կազմակերպված կրոնի: Մենք յուրաքանչյուրս մեր ճանապարհն ունենք դեպի Աստծված, այնպես չէ՞»:

  • Որո՞նք են այն սխալ պատկերացումները, որոնք կարող են խանգարել ձեր ընկերոջը հասկանալ Տիրոջ Եկեղեցու արժեքը:

Թույլ տվեք ուսանողներին մի քանի րոպե փոքր խմբերով քննարկել՝ ինչպես կարող են այդ ընկերոջը բացատրել, թե ինչու է Տերը երկրի վրա եկեղեցի հիմնել: (Խրախուսեք ուսանողներին կիրառել այն, ինչ նրանք սովորել են նախապատրաստական նյութի ուսումնասիրությունից)։

Ցուցադրեք Նյու Յորքի Ֆայեթ քաղաքում գտնվող Պիտեր Ուիթմեր Ավագի տան կից նկարները: Հրավիրեք ուսանողներին հիշել, թե ինչ են նրանք սովորել նախապատրաստական նյութի բաժին 1-ում, որպեսզի նկարագրեն, թե ինչ է տեղի ունեցել Ուիթմերների տանը Եկեղեցու կազմավորման օրը:

Նկար
Պիտեր Ուիթմերի փայտաշեն տան արտաքին տեսքը
Նկար
Ջոզեֆ Սմիթը ուսուցանում է համայնքին

Դասարանով կարդացեք Հավատո Հանգանակ 1․6 հատվածը և ուշադրություն դարձրեք նրան, ինչ ժամանակին գրել էր Ջոզեֆ Սմիթը Հիսուս Քրիստոսի եկեղեցու կազմավորման մասին: Անհրաժեշտության դեպքում կարող եք նշել, որ «ավետարանիչները» կարող են վկայակոչել հայրապետներին, իսկ «հովիվները» կարող են վկայակոչել նախագահող կոչումներին, ինչպես՝ եպիսկոպոսներին:

  • Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք սովորել այս հայտարարությունից։ (Մի ճշմարտություն, որը մենք կարող ենք սովորել այն է, որ Տիրոջ եկեղեցին վերջին օրերին կազմավորված է այնպես, ինչպես դա եղել է Հիսուսի օրոք

Հրավիրեք որևէ ուսանողին բարձրաձայն կարդալ բաժին 2-ում Եղբայր Թադ Ռ. Քալիստերի հայտարարության երկրորդ պարբերությունը, որը սկսվում է «Եթե մեկը ցանկանա համեմատել …»

Ցուցադրեք սուրբ գրությունների հետևյալ հղումները։ Հրավիրեք ուսանողներին ընտրել դրանցից մեկը կամ մի քանիսը և լուռ կարդալ՝ ուշադրություն դարձնելով, թե ինչ են դրանք բացահայտում Փրկիչի Նոր Կտակարանի Եկեղեցու կազմավորման, գործելակերպի և ուսմունքների վերաբերյալ:

Նշում․ Այդ վարժությունը չպետք է համապարփակ կամ ժամանակատար լինի։ Այն պարզապես կօգնի ուսանողներին ճանաչել, թե ինչպես է Տիրոջ վերականգնված Եկեղեցին կազմավորվել Նրա հնագույն եկեղեցու օրինակով:

  • Ի՞նչ նմանություններ եք տեսնում Քրիստոսի սկզբնական Եկեղեցու և մեր օրերի Եկեղեցու միջև։ Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ այսօր Տիրոջ Եկեղեցին կազմավորվել է համաձայն Նրա հնագույն Եկեղեցու օրինակի։

Բացատրեք, որ Եկեղեցու կազմավորումից մոտավորապես մեկ ու կես տարի անց, Տերն ուսուցանեց Իր Վերականգնված Եկեղեցու յուրահատկության վերաբերյալ: Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 1․30 և ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ հայտարարեց։

  • Ինչպե՞ս է Տերը նկարագրել Իր Եկեղեցին հատված 30։ (Ուսանողներին օգնեք բացահայտել վարդապետության հետևյալ պնդումը․ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի վրա

Որպեսզի ամրապնդեք ուսանողների հասկացողությունն այս ճշմարտության վերաբերյալ, կարող եք խնդրել դասարանին քննարկել հետևյալ հարցերից մի քանիսը: (Խրախուսեք ուսանողներին վերանայել և մտածել, թե քննարկման ընթացքում ինչ են սովորել նախապատրաստական նյութի բաժին 2-ից

  • Ինչպե՞ս կարող եք զգույշ, բայց համարձակորեն ինչ-որ մեկին բացատրել, թե ինչ է նշանակում, որ այս Եկեղեցին «միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին է ողջ երկրի երեսին»:

  • Ի՞նչն է այս եկեղեցին «կենդանի» դարձնում։ (Օգտակար կլինի, եթե ցույց տաք կենդանի մի բան, օրինակ բույսը, և ուսանողներին խնդրեք նկարագրել կենդանի բույսի հատկանիշները՝ համեմատած այն բանի հետ, որը չի ապրում կամ մեռած է)։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ թեև Փրկիչի ավետարանի հավերժական ճշմարտությունները չեն փոխվում, Եկեղեցին շարունակում է աճել և հարմարվել Տիրոջ հայտնության միջոցով:

  • Ինչ փորձառություններ են օգնել ձեզ հասկանալ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Փրկիչի ճշմարիտ և կենդանի Եկեղեցին է։

Տիրոջ Եկեղեցին ավետարանի օրհնությունները հասանելի է դարձնում բոլորին։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի հետևյալ խոսքերը։ Խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն․

Արժե դադար տալ և խորհել, թե ինչու է Հիսուս Քրիստոսը ընտրում օգտագործել եկեղեցի՝ Իր Եկեղեցին, … որպեսզի կատարի Իր և Իր Հոր աշխատանքը: («Ինչո՞ւ Եկեղեցին», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2015, 108)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը օգտագործում եկեղեցի՝ Իր Եկեղեցին, որպեսզի կատարի Իր և Իր Հոր աշխատանքը:

Դասարանով կարդացեք Մորոնի 6․3–6 և Վարդապետություն և Ուխտեր 43․8–9 հատվածները՝ ուշադրություն դարձնելով այն նպատակներին և օրհնություններին, որոնք ստանում ենք Տիրոջ Եկեղեցում անդամակցության և ծառայության շնորհիվ։ Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչ են սովորել այս հատվածներից

Մի րոպե տվեք ուսանողներին, որպեսզի համառոտ քննարկեն նախապատրաստական նյութի բաժին 3-ում տրված Երեց Քրիստոֆերսոնի և Քույր Բոնի Լ. Օսկարսոնի հայտարարությունները։

  • Այդ հայտարարություններից ո՞ր ուսմունքներն էին նշանակալից ձեզ համար: (Ուսանողների պատասխանից հետո ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը․ Տերը կազմավորեց Իր Եկեղեցին, որպեսզի օգնի, որ մենք գանք Իր մոտ, ստանանք Իր ավետարանի ամբողջ օրհնությունները և հնարավորություն ունենանք ծառայելու ուրիշներին

Խնդրեք ուսանողներին մտածել այս ճշմարտության յուրաքանչյուր հիմունքի մասին։ Հրավիրեք ուսանողներին կիսվել, թե ինչպես է այս ճշմարտությունն իրականացել իրենց կյանքում: Կարող եք ստուգիչ հարցեր տալ, ինչպիսիք են՝

  • Որո՞նք են Տիրոջ ավետարանի «ամբողջ օրհնությունները»։

  • Ի՞նչ դեր է խաղում Եկեղեցին ձեզ օգնելու գործում, որ ավելի նմանվեք ձեր Երկնային Հորը:

Ուսանողներին որոշ ժամանակ տրամադրեք հետևյալ հարցի շուրջ խորհելու և իրենց մտքերը գրելու համար․

  • Ես ի՞նչ եղանակներով կարող եմ ակտիվորեն մասնակցել Եկեղեցում և օգնել իրականացնել դրա նպատակները:

Բավարար ժամանակից հետո կարող եք ուսանողներին հարցնել, թե ինչ են սովորել այսօր, որը կարող է օգնել նրանց պատասխանել ընկերոջ հարցերին, ինչպես օրինակ դասի սկզբում նկարագրված սցենարի հարցերն են: Դուք կարող եք ամփոփել` վկայելով այն ճշմարտությունների մասին, որոնք քննարկվեցին այս դասին։

Հաջորդ անգամ

Բացատրեք, որ ավետարանի վերականգնման շնորհիվ մենք կարող ենք ավելին իմանալ Փրկիչի բնավորության և քավիչ զոհաբերության մասին, քան մոտավորապես 2000 տարի առաջ ապրած որևէ մարդ։ Հորդորեք ուսանողներին մտածել իրենց Փրկիչին՝ Հիսուս Քրիստոսին ավելի մոտենալու օրհնությունների մասին։ Հրավիրեք նրանց ամրապնդել իրենց հասկացողությունն ու հավատը Նրա հանդեպ՝ ուշադիր ուսումնասիրելով հաջորդ դասի նախապատրաստական նյութը: