Ինստիտուտ
Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ. Մորմոնի Գրքի ստեղծումը


«Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ. Մորմոնի Գրքի ստեղծումը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 5․ Դասարանի նախապատրաստական նյութ

Մորմոնի Գրքի ստեղծումը

Նկար
Ջոզեֆը և Օլիվերը թարգմանում են Մորմոնի Գիրքը

Երբ Մորոնին թաքցրեց նեփիացիների հիշատակարանը, նա մարգարեացավ, որ վերջին օրերը գալու են. «Ոչ ոք զորություն չի ունենա ի լույս բերելու այն, մինչև դա տրված չլինի Աստծո կողմից» (Մորմոն 8․15)։ Մտածեք, թե ինչու էր Երկնային Հայրն ընտրել մի երիտասարդի՝ կրթություն չստացած մի ֆերմեր տղայի, որ նա թարգմանի և հրատարակի մեր ժամանակների ամենաազդեցիկ գրքերը:

Բաժին 1

Ջոզեֆ Սմիթն ինչպե՞ս ի հայտ բերեց Մորմոնի Գիրքը Աստծո զորությամբ։

Մի քանի զարմանալի իրադարձություններ տեղի ունեցան Մորմոնի Գրքի ի հայտ գալու ժամանակ, որոնք վկայում են, որ այն թարգմանվել է Աստծո զորությամբ (տես Սրբեր․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատ. 1, Ճշմարտության չափանիշը, 1815–1846 [2018], 21–30, 39–64

Հրեշտակը սպասավորեց Ջոզեֆ Սմիթին և նրան պատմեց հնագույն հիշատակարանի մասին։

1823թ․ սեպտեմբերի 21-ի երեկոյան Մորոնի հրեշտակը հայտնվեց Ջոզեֆ Սմիթին և նրան պատմեց, որ Աստված աշխատանք ուներ նրա համար (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․33

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.34-35:

Նկար
Մորոնի հրեշտակը հայտնվում է Ջոզեֆ Սմիթին, Թոմ Լովել

Ջոզեֆ Սմիթը թարգմանեց գիրքը, չնայած երիտասարդ էր և լավ կրթություն չուներ:

Ջոզեֆ Սմիթը 17 տարեկան էր, երբ Մորոնի հրեշտակն առաջին անգամ այցելեց նրան, և երբ Նա առաջին անգամ տեսավ ոսկե թիթեղները: 18-21 տարեկանում Մորոնին այցելում էր նրան տարին մեկ անգամ և տալիս էր «ցուցումներ ու գիտելիք» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․54)։ 21 տարեկանում Ջոզեֆին թույլատրվեց վերցնել թիթեղները, որպեսզի դրանք թարգմանվեն: 22 տարեկան հասակում նա թարգմանեց թիթեղների մի մասը, իսկ Մարտին Հարրիսը հանդես էր գալիս որպես դպիր: (116 էջից բաղկացած այս ձեռագիրն այնուհետև կորել է և չի վերաթարգմանվել։) 23 տարեկան հասակում Ջոզեֆը ավարտեց թարգմանության մնացած մասը, իսկ Օլիվեր Քաուդերին և մյուսները հանդես էին գալիս որպես դպիրներ։

Մարգարե Ջոզեֆ Սմիթի կինը՝ Էմմա Սմիթը, բացատրել է. «Ջոզեֆ Սմիթը [այդ ժամանակ] … չէր կարող ոչ գրել, ոչ էլ թելադրել որևէ տրամաբանական նամակ, էլ չեմ ասում Մորմոնի Գիրքը թելադրելու մասին։ Եվ չնայած ես ակտիվ մասնակցում էի իրականացվող գործողություններին և ներկա էի թիթեղների թարգմանության ընթացքում ․․․, ինձ համար դա նույնքան զարմանալի էր՝ «զարմանալիք և զարմանք», որքան բոլորի համար:․․․ Մորմոնի Գիրքն աստվածային վավերականություն ունի, ես դրա մասին փոքրագույն կասկած անգամ չունեմ: (“Last Testimony of Sister Emma,” The Saints’ Herald, Oct. 1, 1879, 290)։

Ջոզեֆ Սմիթն ավարտեց թարգմանությունը բացառիկ կարճ ժամանակահատվածում:

Մոտավոր հաշվարկով Ջոզեֆ Սմիթն ավարտել է թարգմանությունը «վաթսունհինգ կամ ավելի քիչ աշխատանքային օրում», թարգմանելով մի գիրք, «որի ներկայիս հրատարակությունը պարունակում է 531 էջ։ Ըստ այդ հաշվարկի մոտավորապես կազմում է օրական ութ էջ։ Խորհեք այս մասին, երբ դուք գիրք թարգմանեք, կամ երբ նախատեսեք Մորմոնի Գրքի ձեր ընթերցանությունը» (Russell M. Nelson, “A Treasured Testament,” Ensign, July 1993, 61–62)։

Ջոզեֆ Սմիթը թարգմանեց առանց նշումների և առանց վերանայելու ձեռագիրը:

Նկար
Էմման օգնում է թարգմանության ժամանակ

Էմման թարգմանության գործընթացը նկարագրել է իր որդուն՝ Ջոզեֆ Սմիթ III-ին, իր մահից անմիջապես առաջ՝ 1879 թվականին։

[Ես] հավատում եմ, որ Եկեղեցին հիմնադրվել է ըստ աստվածային ցուցումի: Ես լիակատար հավատ ունեմ դրանում: …

[Ջոզեֆը] ոչ ձեռագիր ուներ, ոչ էլ՝ գիրք, որից կարող էր կարդալ [թարգմանելիս]։ …

Եթե նա նման բաներ ունենար, չէր կարող թաքցնել ինձանից»: …

Թիթեղները հաճախ սեղանին էին դրված, առանց թաքցնելու որևէ փորձի, փաթաթված փոքրիկ վուշե սեղանի սփռոցի մեջ, որը ես տվել էի նրան թիթեղները փաթաթելու համար։ Մի անգամ ես դիպա թիթեղներին, երբ նրանք դրված էին սեղանին, շոշափելով նրանց ուրվագիծն ու ձևը։ Նրանք կարծես ճկուն էին հաստ թղթի պես և մետաղի [զնգ] ձայն էին հանում, երբ եզրերը շարժում էի բութ մատով, ինչպես երբեմն մարդը կպնում է գրքի եզրերին։ …

Ես համոզված եմ, որ ոչ մի մարդ չէր կարող թելադրել ձեռագրերի գրվածքները, եթե ոգեշնչված չլիներ, քանզի, երբ ես ծառայում էի որպես նրա դպիր, քո հայրը թելադրում էր ժամերով, և երբ ճաշելուց կամ ընդմիջումներից հետո վերադառնում էր, նա միանգամից սկսում էր այնտեղից, որտեղ կանգ էր առել, անգամ առանց տեսնելու ձեռագիր էջերը կամ լսելու որևէ մեկին այն կարդալիս: Դա սովորական բան էր նրա համար։ Անհավատալի կլիներ, որ ուսյալ մարդը կարող էր դա անել. իսկ մեկի համար, ով նրա նման այնքան անտեղյակ և ոչ ուսյալ էր, պարզապես անհնար էր։ (Emma Smith, in “Last Testimony of Sister Emma,” The Saints’ Herald, Oct. 1, 1879, 289–90)։

Ջոզեֆ Սմիթին տրվել էին գործիքներ, որոնք կօգնեին նրան թարգմանել:

Ջոզեֆը սովորական ձևով չէր թարգմանել Մորմոնի Գիրքը: Նա չգիտեր թիթեղների սկզբնական լեզուն, որ հետո այդ լեզվից անգլերեն թարգմաներ: Փոխարենը, նա տեքստը մի լեզվից մյուսը վերածեց հայտնության միջոցով՝ «Աստծո պարգևով ու զորությամբ» (Վարդապետություն և Ուխտեր 135․3

Ջոզեֆն ու իր դպիրները գրել են երկու գործիքների մասին, որոնք օգտագործվել են Մորմոնի Գիրքը թարգմանելու ժամանակ: Մի գործիք, որը Մորմոնի Գրքում կոչվում էին «մեկնիչներ» (Մոսիա 8․13), և ավելի հայտնի է Վերջին Օրերի Սրբերին որպես «Ուրիմ և Թումիմ» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․35)։ Օլիվեր Քաուդերին նշել է, որ «նայելով [Ուրիմ ու Թումիմի] միջով» Ջոզեֆը կարողանում էր «կարդալ վերափոխված եգիպտերեն տառերը անգլերեն, որոնք փորագրված էին թիթեղների վրա» (“Book of Mormon Translation,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org

Հետագայում որոշ պատմություններ ցույց են տալիս, որ Ջոզեֆը, երբեմն, օգտագործում էր մեկ այլ գործիք՝ Մորմոնի Գիրքը թարգմանելու համար: Այդ գործիքը փոքրիկ օվալաձև քար էր, որը երբեմն կոչում էին «տեսանողի քար», որը Ջոզեֆը գտել էր ոսկե թիթեղները ձեռք բերելուց տարիներ առաջ։ Այդ պատմությունը նշում է, որ Ջոզեֆը դնում էր՝ կա՛մ մեկնիչները, կա՛մ տեսանողի քարը գլխարկի մեջ, որպեսզի լույսը ներս չթափանցեր, որը թույլ էր տալիս նրան ավելի լավ տեսնել բառերը, որոնք հայտնվում էին գործիքի վրա։ (See “Book of Mormon Translation,” topics.ChurchofJesusChrist.org; see also Richard E. Turley Jr., Robin S. Jensen, and Mark Ashurst-McGee, “Joseph the Seer,” Ensign, Oct. 2015, 51.)

Մորմոնի Գրքի լույս տեսնելուց ավելի քան մեկ տարի անց, ժողովի ժամանակ Ջոզեֆին խնդրել են պատմել Մորմոնի Գրքի ի հայտ գալու որոշ առանձնահատկությունների մասին: Այդ ժողովի գրառումներում նշվում է, որ նա «ասել է, որ նախատեսված չի եղել աշխարհին պատմել Մորմոնի Գրքի ի հայտ գալու բոլոր առանձնահատկությունները և որ նպատակահարմար չի եղել այդ բաներն ասել» (“Minutes, Oct. 25–26, 1831,” in Minute Book 2, 13, josephsmithpapers.org

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Ա. Մաքսվելը բացատրել է.

Շատերը, ովքեր կարդացել են Մորմոնի Գիրքը, հասկանալիորեն ցանկանում են իմանալ ավելին դրա ի հայտ գալու մասին, ներառյալ՝ թարգմանության իրական գործընթացի մասին: Այն, ինչ մենք իրականում գիտենք Մորմոնի Գրքի ի հայտ գալու մասին, բավարար է, բայց ոչ համապարփակ: …

… Հավանաբար թարգմանության մանրամասները պահվել են … այն պատճառով, որ նախատեսված էր, որպեսզի մենք ընկղմվեինք գրքի էության մեջ, այլ ոչ թե չափից դուրս մտահոգվեինք այն ստանալու գործընթացով։ (Neal A. Maxwell, “By the Gift and Power of God,” Ensign, Jan. 1997, 39, 41)։

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ պետք է ավելի շատ մտահոգվենք «գրքի էությամբ», այլ ոչ թե «այն ստանալու գործընթացով»։

Բաժին 2

Ինչպե՞ս են Մորմոնի Գրքի վկաների ցուցմունքները լրացուցիչ ապացույցներ տրամադրում դրա ճշմարտացիության մասին:

Նկար
Ջոզեֆն ու երեք վկաները աղոթելիս

Մորմոնի Գրքի թարգմանության ժամանակ Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին իմացան, որ Տերը ցույց կտա թիթեղները երեք հատուկ վկաների (տես Եթեր 5․2–4)։ Օլիվերը, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը «մղվել էին ոգեշնչված ցանկությամբ՝ լինել երեք հատուկ վկաները» (Վարդապետություն և Ուխտեր 17, բաժնի վերնագիր)։

1829 թվականի հունիսին, Դեյվիդին ու Մարտինին հրաշագործ ձևով ցույց են տրվում թիթեղները։ Նրանք վկայել են, «որ Աստծո մի հրեշտակ երկնքից իջավ ներքև, և նա բերեց ու դրեց մեր աչքերի առջև, որ մենք նայեցինք ու տեսանք թիթեղները և դրանց վրայի փորագրությունները» («Երեք վկաների վկայությունը», Մորմոնի Գիրքը)։

Երբ երեք վկաները տեսան հրեշտակին, Ջոզեֆ Սմիթը վերադարձավ Ուիթմերների տուն և բացականչեց իր ծնողներին․ «Հայրի՛կ, մայրի՛կ, դուք չեք պատկերացնի, թե [որքան] երջանիկ եմ ես. Տերն այժմ ցույց է տվել թիթեղները ևս երեք հոգու բացի ինձանից: Նրանք հրեշտակ են տեսել, որը նրանց վկայել է, և նրանք պետք է վկայություն բերեն այն ճշմարտության վերաբերյալ, որի մասին ես ասել եմ, քանի որ հիմա նրանք ինքնուրույն գիտեն, որ ես չեմ շրջում, խաբելով մարդկանց։ Եվ ես այնպես եմ զգում, կարծես, բեռից ազատվել եմ, որը [խիստ] ծանր էր կրել, և սիրտս ցնծում է, որ ես այլևս ամբողջովին միայնակ չեմ աշխարհում»։ (“Lucy Mack Smith, History, 1845,” 153–54, josephsmithpapers.org

Ավելի ուշ Ջոզեֆը ցույց տվեց թիթեղները ևս ութ վկաների։ Նրանք հայտարարել են, որ «մենք վերցրինք [թիթեղները] մեր ձեռքերով, և նաև տեսանք դրանց վրայի փորագրությունները, … և հաստատ գիտենք, որ [Ջոզեֆ Սմիթը] ունի թիթեղները, որոնց մասին մենք խոսեցինք» («Ութ վկաների վկայությունը», Մորմոնի Գիրքը)։

Չնայած Ջոզեֆ Սմիթի հետ ունեցած տարաձայնություններին, որոնք երեք վկաներից յուրաքանչյուրին դրդեցին Եկեղեցու հեռանալ ([Օլիվեր Քաուդերին և [Մարտին] Հարրիսը հետագայում վերադարձան), իրենց ամբողջ կյանքում նրանք շարունակում էին որպես վկա հաստատել իրենց վկայությունները։ Ութ վկաներից յուրաքանչյուրը նույնպես վերահաստատեց իր վկայությունը թիթեղների զննության վերաբերյալ, չնայած որ, ի վերջո, ոմանք հեռացան Եկեղեցուց: Տարիներ շարունակ նրանց բազմաթիվ հայտարարությունների համատեղ կշիռը, չնայած Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու նկատմամբ նրանց փոփոխվող վերաբերմունքին, ուժեղ վկայություն է Մորմոնի Գրքում նրանց հրապարակած հայտարարությունների հուսալիության մասին:: (“Witnesses of the Book of Mormon,” Church History Topics, ChurchofJesusChrist.org)

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Գրեք ձեր ունեցած ունեցած փորձառությունները, որոնք օգնեցին ձեզ իմանալ Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը: Ձեզ կտրվի հնարավորություն, եթե դուք ցանկանաք, դասարանի հետ կիսվել ձեր անձնական վկայությամբ։