Ինստիտուտ
Դաս 9. Դասարանի նախապատրաստական նյութ. Հիսուս Քրիստոսը՝ մեր Աստվածային Քավիչը


«Դաս 9. Դասարանի նախապատրաստական նյութ. Հիսուս Քրիստոսը՝ մեր Աստվածային Քավիչը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 9․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 9․ Դասարանի նախապատրաստական նյութ

Հիսուս Քրիստոսը՝ մեր Աստվածային Քավիչը

Նկար
մանրամասներ Քրիստոսի և հարուստ երիտասարդ կառավարիչի մասին, ըստ՝ Հեյնրիխ Հոֆմանի

Ոմանք մտածում են, որ Հիսուս Քրիստոսը պարզապես լավ օրինակ է հետևելու համար, ոմանք՝ որպես հին մարգարե, իսկ ոմանք՝ որպես աշխարհի Փրկիչ: Որո՞նք են ամենատարածված համոզմունքներն ու դիրքորոշումները Տիրոջ մասին այն վայրում, որտեղ դուք ապրում եք: Ո՞րն է ձեր կարծիքն ու համոզմունքը Նրա մասին։ Երբ ուսումնասիրեք տեսիլքները, հայտնությունները և սուրբ գրությունները, որոնք Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել է Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, մտածեք, թե ինչպես կարող են դրանք խորացնել ձեր հավատն ու վկայությունը Նրա նկատմամբ՝ որպես ձեր աստվածային Քավիչ:

Բաժին 1

Ջոզեֆ Սմիթն ու Վերականգնումն ինչպե՞ս են մեծացնում Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հասկացողությունը։

Ջոզեֆ Սմիթի անձնական կապը Տիրոջ հետ սկսվել է Ջոզեֆի պատանեկության տարիներից։ Նա գրել է, որ մոտավորապես 12 տարեկանում․ «միտքս չափազանց մտատանջվում էր, քանի որ ես սկսում էի գիտակցել իմ մեղքերը։ … Ես վշտացած էի թե՛ իմ մեղքերի համար և թե՛ աշխարհի մեղքերի համար»։

Նկար
Ջոզեֆն աղոթելիս, ըստ՝ Բրայան Քոլի

Ավելի ուշ, երիտասարդ Ջոզեֆը «աղաղակեց Տիրոջը ողորմածության համար» և Տերը տեսիլքում խոսեց նրա հետ, ասելով՝ «Ջոզեֆ, որդի՛ս, քո մեղքերը ներված են քեզ։ Գնա՛ քո ճանապարհով, քայլիր իմ կանոններով և պահիր իմ պատվիրանները: Ահա, ես եմ փառավոր Աստվածը: Ես խաչվեցի աշխարհի համար, որպեսզի բոլոր նրանք, ովքեր հավատում են իմ անվանը, կարողանան ունենալ հավերժական կյանք»:

Առաջին Տեսիլքի այդ փորձառության միջոցով Ջոզեֆն անձամբ իմացավ, որ Հիսուս Քրիստոսը և Երկնային Հայրը ողորմած և ներողամիտ են: Տիրոջ հետ խոսելուց և Իր մեղքերի համար ներում ստանալուց հետո Ջոզեֆը վկայեց. «Իմ հոգին լցվեց սիրով և երկար ժամանակ ես շատ ուրախ էի։ Տերն ինձ հետ էր» (“Joseph Smith’s Accounts of the First Vision,” Circa Summer 1832 History, josephsmithpapers.org

Հիշեք այն ժամանակների մասին, երբ ունեցել եք մտահոգություններ, որոնք նման են եղել Ջոզեֆի մահոգություններին։ Գուցե դուք կարողանաք նմանություն գտնել ներված լինելու նրա ցանկության հետ և նաև այն ուրախության հետ, երբ իմացավ, որ Տերն իր հետ էր։

Ջոզեֆ Սմիթի բազմաթիվ տեսիլքները Փրկիչի մասին թույլ էին տալիս, որ նա ծառայեր որպես Հիսուս Քրիստոսի վերջին օրերի զորեղ վկա։ 1832 թվականի փետրվարի 16-ին, երբ աշխատում էր Աստվածաշնչի ոգեշնչված փոփոխությունների վրա (որը հայտնի է որպես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն), Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան մի տեսիլք, որտեղ «տեսան փառքը Որդու, Հոր աջ կողմում»։ Խոսելով Հիսուս Քրիստոսի մասին նրանք վկայել են․ «Նա ապրում է։» (Վարդապետություն և Ուխտեր 76․20, 22–23

Ուշադրություն դարձրեք, թե Հիսուս Քրիստոս Մարգարեի մասին ինչ այլ ճշմարտություններ են ցուցադրվել այս տեսիլքում:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76․23-24:

Նկար
Տերը հայտնվում է Կիրթլենդի Տաճարում, Դել Փարսոն:

Չորս տարի անց Մարգարեն կրկին վկայեց այն մասին, որ տեսել է Փրկիչին Կիրթլենդի տաճարում և հայտարարեց, որ «նրա դեմքը փայլում էր արևի պայծառությունից վառ. և նրա ձայնն ասես շառաչյուն մեծ ջրերի հնչում լիներ» (Վարդապետություն և Ուխտեր 110․3

Տերը Սրբերին ուսուցանեց, որ երբ նրանք ուսումնասիրեն Հոգու միջոցով տրված հայտնությունները․ «Դուք կարող եք վկայել, որ լսել եք իմ ձայնը և գիտեք իմ խոսքերը» (Վարդապետություն և Ուխտեր 18․36

Անդրադառնալով, թե Ջոզեֆ Սմիթն ինչ ներդրում է ունեցել Հիսուս Քրիստոսի մասին մեր պատկերացումների վրա, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ասել է.

Տիրոջ հետ նրա անձնական հաղորդակցության շնորհիվ` Մորմոնի Գրքի նրա թարգմանության և հրատարակության ու իր վկայությունը իր նահատակության արյամբ կնքելու շնորհիվ, Ջոզեֆը դարձավ Հիսուս Քրիստոսի` որպես աստվածային Քավիչի ճշմարիտ հայտնողը։ (D. Todd Christofferson, “Born Again,” Ensign or Liahona, May 2008, 79)։

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ջոզեֆ Սմիթին տրված տեսիլքների, հայտնությունների և սուրբ գրությունների շնորհիվ, մենք շատ ավելի լավ պատկերացում ունենք Փրկիչի բնավորության մասին:

  • Փրկիչի մասին ի՞նչ գիտելիքներ կկորսվեին առանց մարգարե Ջոզեֆ Սմիթի: Ի՞նչ ազդեցություն կունենար այն ձեր կյանքի վրա, եթե այդ գիտելիքը տրված չլիներ: (Հիշեք այս հարցերը, երբ շարունակում եք ուսումնասիրել):

Բաժին 2

Փրկիչի Քավության վերաբերյալ ի՞նչ վերականգնված ճշմարտություններ կարող են մեծացնել իմ հավատքը Նրա հանդեպ:

Նշում․ Երբ կարդաք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և մարգարեական ուսմունքները, կարող եք ձեզ համար նշել Փրկիչի Քավությանն առնչվող այն ճշմարտությունները, որոնք կարևորվեցին ձեզ համար։

Փրկիչի ավետարանի և Քավության վերաբերյալ շատ պարզ և արժեքավոր ճշմարտություններ վերականգնվել են Ջոզեֆ Սմիթի կողմից Մորմոնի Գրքի թարգմանության շնորհիվ (տես 1 Նեփի 13․34, 40

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ալմա 34․10, 12 հատվածները և ուշադրություն դարձրեք, թե Փրկիչի քավիչ զոհաբերության մասին Զորամացիներին ինչ ուսուցանեց Մորմոնի Գրքի Ամուղեկ մարգարեն։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը բացատրել է, թե ինչի շնորհիվ է Հիսուս Քրիստոսի քավությունն անսահման․

Նրա Քավությունն անսահման է՝ առանց վերջի [տես 2 Նեփի 9․7, 25․16, Ալմա 34․10, 12, 14]։ Այն նաև անսահման էր այն առումով, որ ողջ մարդկությունը կարող էր փրկվել անվերջանալի մահից: Այն անսահման էր Նրա ահռելի տառապանքի առումով: Այն անսահման էր ժամանակի առումով, վերջ դնելով կենդանիների զոհաբերության նախորդ նախատիպին: Այն անսահման էր գործունեության շրջանակով. այն պետք է կատարվեր մեկ անգամ՝ բոլորի համար [տես Եբրայեցիս 10․10]։ Եվ Քավության ողորմածությունը տարածվում է ոչ միայն անսահման քանակությամբ մարդկանց վրա, այլև Նրա կողմից ստեղծված անթիվ աշխարհների վրա [տես Վարդապետություն և Ուխտեր 76․24, Մովսես 1․33]։ Այն անսահման էր՝ վեր մարդկային ցանկացած չափման սանդղակից կամ մահկանացուի հասկացողությունից:

Հիսուսը միակն էր, ով կարող էր առաջարկել այսպիսի անսահման քավություն, քանի որ Նա ծնվել էր մահկանացու մորից և անմահ Հորից: Այդ յուրօրինակ ծնունդի պատճառով Հիսուսն անսահման Էակ էր։ (Russell M. Nelson, “The Atonement,” Ensign, Nov. 1996, 35)

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Ալմա մարգարեն նաև Գեդեոնի ժողովրդին կարևոր ճշմարտություններ սովորեցրեց Փրկիչի Քավության վերաբերյալ: Կարդացեք Ալմա 7․11–13։

Ալմա 7-ից մեջբերում անելուց հետո Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է․

Չկա ոչ մի ֆիզիկական ցավ, ոչ էլ հոգևոր վերք, ոչ հոգու տվայտանք, ոչ սրտի ցավ, ոչ թուլություն, ոչ էլ տկարություն, որին ես կամ դուք դիմակայել ենք մահկանացու կյանքում, որը մինչ այդ Փրկիչը տարած չլինի: Տկարության պահին մենք, հնարավոր է, բարձրաձայնենք. «Ո՛չ ոք չգիտի, թե ինչով եմ ես անցնում: Ո՛չ ոք չի կարող հասկանալ»: Սակայն Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է, քանզի Նա զգացել և կրել է մեր անհատական բեռը: Եվ Իր անսահման և հավերժական զոհաբերության շնորհիվ (տես Ալմա 34.14) Նա ունի կատարյալ կարեկցանք և կարող է մեկնել մեզ Իր ողորմած ձեռքը: Նա կարող է հասնել, դիպչել, սատարել, բուժել և ամրացնել մեզ։ (Դեյվիդ Ա․ Բեդնար, «Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 90)։

Ջոզեֆ Սմիթը մի հայտնություն ստացավ, որը կապում էր Տիրոջ անհասկանալի տառապանքը հոգիների արժեքի հետ: Կանչելով Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին՝ քարոզելու ապաշխարություն, Տերը ցուցումներ տվեց նրանց։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18․10–11, 13։

Նկար
Քրիստոսը ծնկի իջած աղոթում է Գեթսեմանի պարտեզում

Տերը շարունակեց մեկնաբանել Իր քավիչ զոհաբերությունը՝ Մարտին Հարրիսի համար տրված հայտնության մեջ: Մարտինը դժվարանում էր կորցնել իր ագարակը, որպեսզի վճարեր Մորմոնի Գրքի հրատարակության համար: Հայտնության մեջ Տերը Մարտինին պատվիրեց ապաշխարել, ապա հայտնեց եզակի մի պատմություն, թե ինչպես է Ինքը տառապել։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 19․16-19։

Երբ խորհեք այն տառապանքի մասին, որը Հիսուս Քրիստոսը կրեց հանուն ձեզ, կարդացեք կամ լսեք օրհներգի խոսքերը «Ես մնում եմ զարմացած» (օրհներգ, հր. 22)։

Նկար
պատկերակ, գրել

Ինչպե՞ս կարող եմ ավելի լավ ճանաչել Հիսուս Քրիստոսին:

Ձեր օրագրի հատկացված տարածքում գրեք մի քանի ճշմարտություններ, որոնք դուք կարևորել եք սուրբ գրություններից և այս բաժնի ուսմունքներից, ինչպես նաև բոլոր այն մտքերն ու հարցերը, որոնք դուք ունեք Փրկիչի քավիչ զոհաբերության վերաբերյալ։ Դասարան եկեք պատրաստված՝ ձեր սովորած ճշմարտություններով և գափարներով կիսվելու համար։