Ինստիտուտ
Դաս 17․ Ուսուցչի նյութ․ Հավատարիմ մնալ ընդդիմության և տառապանքի ժամանակ


«Դաս 17․ Ուսուցչի նյութ. Հավատարիմ մնալ ընդդիմության և տառապանքի ժամանակ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 17․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 17․ Ուսուցչի նյութ

Մնալ հավատարիմ ընդդիմության և տառապանքի ժամանակ

1837-1839 թվականներին ուրացության ոգին էր տիրում Սրբերի շրջանում՝ Կիրթլենդում (Օհայո), իսկ Միսսուրիում՝ սաստիկ հալածանքներ։ Այս դասը կօգնի ուսանողներին որոշել, թե Նրանք ինչպես կարող են դժվարին և ընդդիմության ժամանակ դիմել, վստահել և ավելի լիարժեք ապավինել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին։

Ուսուցման առաջարկներ

Օհայո նահանգի Կիրթլենդի որոշ անդամներ լքեցին Եկեղեցին, իսկ մյուսները հավատարիմ մնացին:

Դասը սկսեք՝ ուսանողներին խնդրելով նկարագրել, թե իրենց ճանաչած մարդիկ ինչպես են արձագանքել իրենց կյանքի դժվար փորձություններին: Կարող եք նաև հարցնել, թե նրանք ինչ են սովորում նման օրինակներից:

Հրավիրեք ուսանողներին խորհել այն փորձությունների մասին, որոնք նրանք կամ իրենց սիրելիները այժմ ունեն, և մտածեն, թե Տերն ինչ կարող է սովորեցնել նրանց այսօր նման փորձություններին արձագանքելու վերաբերյալ:

  • Ի՞նչ փորձություններ և դժվարություններ են ունեցել վաղ օրերի Սրբերն Օհայոյում։ (Որպեսզի օգնեք ուսանողներին վերհիշել պատմությունը, կարող եք վկայակոչել իրենց նախապատրաստական նյութը:) Ի՞նչ կարող ենք սովորել Օհայոյում փորձությունների արդյունքում տուժած մարդկանցից:

Հիշեցրեք ուսանողներին, որ 1837 թվականի ամռանը Թոմաս Բ. Մարշը՝Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը, Միսսուրիից ուղևորվեց Կիրթլենդ՝ հանդիպելու այդ քվորումի անդամների և մարգարե Ջոզեֆ Սմիթի հետ:

  • Որո՞նք էին Թոմաս Բ. Մարշի մարտահրավերներն ու մտահոգությունները Կիրթլենդ ժամանելուց առաջ:

Բացատրեք, որ, երբ Թոմաս Բ Մարշը և Ջոզեֆ Սմիթը հանդիպեցին և լուծեցին իրենց տարաձայնությունները, Մարգարեն Թոմասին վերաբերող հայտնություն ստացավ Տիրոջից։ Հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ կամ կրկնել Վարդապետություն և Ուխտեր 112․10–15 հատվածները և ուշադրություն դարձնել, թե Տերն ինչ ցուցումներ և սկզբունքներ ուսուցանեց Թոմաս Բ․ Մարշին և Տասներկուսի Քվորումի մյուս անդամներին։ Հրավիրեք ուսանողներին կիսվել և քննարկել իրենց կարդացած նյութով։

Անհրաժեշտության դեպքում, օգնեք ուսանողներին հետևյալ հարցերի միջոցով բացահայտել և քննարկել 13-րդ հատվածի սկզբունքը։

  • Ի՞նչ խոստացավ Տերը Տասներկուսի այն մարդկանց, ովքեր չեն խստացնի իրենց սիրտը, երբ իրենց հավատը փորձվի: (Ուսանողների պատասխանից հետո ցույց տվեք հետևյալ սկզբունքը կամ գրեք այն գրատախտակին․ Եթե չխստացնենք մեր սրտերը, երբ մեր հավատը փորձվի, Տերը մեզ հետ կլինի և կօգնի ամրապնդել մեր դարձը։)

  • Ինչպե՞ս կարող են ոմանք կարծրացնել իրենց սրտերը, երբ իրենց հավատը փորձվում է։ Ի՞նչ վտանգներ է դա պարունակում։

  • Երբ եք ականատես եղել, որ ինչ-որ մեկը հավատի փորձությանը պատասխանել է փափուկ սրտով և բաց մտքով։ Ի՞նչ փոփոխություն եք նկատել այդ մարդու մոտ, երբ նա այդ ձևով է արձագանքել հավատի փորձությանը։

Մարգարե Ջոզեֆ Սմիթն օրհնվեց իր հավատարմության համար Լիբերթի բանտում իր փորձությունների ժամանակ։

Ցուցադրեք հետևյալ հարցը․ Ինչո՞ւ է Աստված թույլ տալիս, որ վատ բաներ պատահեն լավ մարդկանց հետ:

Հարցրեք ուսանողներին, թե նրանք երբևէ մտածե՞լ են այդ հարցի շուրջ կամ որևէ մեկը տվե՞լ է նրանց այդ հարցը։ Բացատրեք, որ Ջոզեֆ Սմիթը նմանատիպ մի հարց տվեց՝ Միսսուրի նահանգի Լիբերթիում անարդարացիորեն բանտարկվելուց հետո: Ջոզեֆի փորձառությունը քննարկելու ժամանակ հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչպես կպատասխանեին, եթե իրենց ընկերն այդ հարցը տար:

Ցուցադրեք Լիբերթի բանտի հետևյալ նկարները․

Նկար
Լիբերթի բանտը ձմռանը, Ալ Ռաունդս
Նկար
Լիբերթի բանտի կրկնօրինակը

Հանձնարարեք ուսանողներին պատմել այն իրադարձությունները, որոնք հանգեցրին Լիբերթի բանտում Ջոզեֆ Սմիթի բանտարկությանը: (Անհրաժեշտության դեպքում ուսանողներին խորհուրդ տվեք վերանայել նախապատրաստական նյութի բաժին 3-ը:)

  • Ինչպիսի՞ն էին պայմանները Ջոզեֆ Սմիթի և մյուսների համար Լիբերթի բանտում:

Հիշեցրեք ուսանողներին, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթն ավելի քան չորս ամիս անցկացրեց Լիբերթի բանտում ցրտաշունչ ձմռան ժամանակ: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121․1-3 հատվածները: Դասարանին հրավիրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե Մարգարեն ինչ հարցեր տվեց այդ աղոթագիր նամակի մեջ։

  • Ի՞նչ են այդ հարցերը բացահայտում այդ ժամանակ Ջոզեֆ Սմիթի զգացմունքների մասին։

  • Ինչպե՞ս կարող էր այդ ժամանակահատվածը Ջոզեֆի հավատքի փորձություն լինել։

Հիշեցրեք ուսանողներին, որ բանտում գտնվելու ընթացքում Ջոզեֆ Սմիթը երկու նամակ է ուղարկել Եկեղեցուն: Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի: Հրավիրեք նրանց վերանայել կամ կարդալ Վարդապետություն և Ուխտեր 121․7–10, 122․7–9-ը, ապա կարող են կիսվել այն արտահայտություններով և սկզբունքներով, որոնք նշանակալից են նրանց համար։

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել այն արտահայտությունով կամ սկզբունքով, որոնք նրանք քննարկել են իրենց խմբերի հետ: Կարող եք ցուցադրել այդ սկզբունքները կամ արտահայտությունները, կամ կարող եք գրել դրանք գրատախտակին: Ուսանողների բացահայտած որոշ սկզբունքներ կարող են արտահայտվել կամ ամփոփվել հետևյալ եղանակներով. Երբ մենք դիմենք Տիրոջը և ապավինենք Նրան մեր փորձությունների ժամանակ, Նա կօրհնի մեզ հայտնությամբ, հանգստությամբ և քաջալերանքով: Եթե մնանք հավատարիմ, տառապանքներն ու ձախորդությունները մեզ փորձառություն կտան և կլինեն մեր օգտի համար:

  • Ինչպե՞ս կարող են ձեր կողմից բացահայտած սկզբունքներն ու արտահայտություններն օգնել մեկին, ով ձախորդության կամ հավատքի փորձության մեջ է։

Ձեր քննարկման ընթացքում կարող եք ցուցադրել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդի հետևյալ խոսքերը և հրավիրել որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Տիրոջ հետ դուք կարող եք ունենալ սրբազան, հայտնությամբ ստացված, խորը ուսուցողական փորձառություն ձեր կյանքի ամենաթշվառ փորձությունների ժամանակ՝ամենավատ վիճակներում, երբ կրում եք ամենախոցելի անարդարությունները, երբ բախվում եք ամենատառապալից տարաձայնություններին և դիմադրությանը, որը դուք երբևէ ունեցել եք։ …

… 1838–39 թվականների ձմռան դասերը մեզ սովորեցնում են, որ յուրաքանչյուր փորձառություն կարող է դառնալ փրկագնող մի փորձառություն, եթե մենք այդ դժվարության միջով անցնելիս մնանք կապված մեր Երկնային Հոր հետ: Այս դժվարին դասերը մեզ սովորեցնում են, որ մարդու ծայրահեղ պահերն Աստծո համար հնարավորություն են, և եթե մենք լինենք խոնարհ և հավատարիմ, եթե մենք հավատանք և չանիծենք Աստծուն մեր խնդիրների համար, Նա կարող է մեր կյանքի անարդար, անմարդկային և թուլացնող բանտերը վերածել տաճարների, կամ գոնե դարձնել այնպիսի մի պայման, որը կարող է բերել մխիթարություն և հայտնություն, աստվածային ընկերակցություն և խաղաղություն: (Jeffrey R. Holland, “Lessons from Liberty Jail,” Ensign, Sept. 2009, 28)

  • Ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում է, որ փորձությունները կարող են դառնալ «փրկագնող» մի փորձառություն։

  • Կյանքի փորձություններին հավատարմորեն դիմանալով, ինչպե՞ս կարող ենք ավելի նմանվել մեր Երկնային Հորը և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին:

  • Որո՞նք են այն եղանակները, որոնցով դուք դիմել եք և լիովին ապավինել եք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին այնպիսի փորձությունների ժամանակ, որոնք փորձել են ձեր հավատքը: Ի՞նչ եք սովորել դրա արդյունքում։

Հրավիրեք ուսանողներին դասընկերոջ հետ կիսվել, թե ինչպես կպատասխանեն ձեր կողմից նախկինում ցուցադրված այն հարցին, թե ինչու է Աստված թույլ տալիս, որ վատ բաներ պատահեն Իր զավակների հետ:

Այնուհետև, հրավիրեք ուսանողներին ավելի վաղ քննարկած սուրբ գրությունների հատվածներից ընտրված բառերով ու արտահայտություններով կիսվել այն վայրերում, որտեղ նրանք կարող են հաճախ տեսնել դրանք, անգիր անել կամ կիսվել դրանցով սոցիալական լրատվամիջոցներում: Վկայեք, որ եթե մեր փորձությունների ժամանակ դիմենք Փրկիչին, Նա մեզ կտա խաղաղություն, կմխիթարի մեզ և կամրապնդի մեր դարձը:

Հաջորդ անգամ

Ավարտելով դասը, բացատրեք, որ այսօր աշխարհում կանանց ամենամեծ կազմակերպություններից մեկը՝ Սփոփող Միությունը, հիմնադրվել է 1842 թվականին Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից: Ասացեք ուսանողներին, որ հաջորդ դասին նախապատրաստվելիս նրանք հնարավորություն կունենան ավելին իմանալ այն մասին, թե ինչպես և ինչու է ստեղծվել այս համաշխարհային կազմակերպությունը: Քաջալերեք ուսանողներին, որ պատրաստ լինեն՝ կիսվելու իրենց սովորածով: