Ինստիտուտ
Դաս 6․ Ուսուցչի նյութ․ Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը


«Դաս 6․ Ուսուցչի նյութ. Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 6․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 6․ Ուսուցչի նյութ

Մորմոնի Գիրքը` մեր կրոնի պորտաքարը

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է, որ Մորմոնի Գիրքը հանդիսանում «մեր կրոնի պորտաքարը» (Մորմոնի Գրքի Նախաբանը)։ Այս դասը նախատեսված է, որպեսզի օգնի ուսանողներին բացատրել, թե ինչու է Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարը, և ամրապնդի դրա դեմ ուղղված քննադատություններին արձագանքելու նրանց կարողությունը:

Ուսուցման առաջարկներ

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Կենտրոնանալ ուսանողների վրա։ Ուսուցանելիս հիշեք, որ պետք է կենտրոնանաք ուսանողների անհատական կարիքների վրա: Զգույշ եղեք, որ դասի նյութն ավելի կարևոր չդառնա, քան դասարանում սովորող աշակերտները: Անընդհատ գնահատեք ուսանողների ներգրավվածությունը և թույլ տվեք, որ քննարկման ընթացքում բավականաչափ ճկունություն պահպանվի՝ նրանց կարիքները բավարարելու համար:

Մորմոնի Գիրքն առանցքային դեր ունի Աստծո Եկեղեցում և մեր վկայություններում։

Կարող եք դասը սկսել՝ ցույց տալով Մորմոնի Գրքի օրինակը և կարճ քննարկում ունենալ հետևյալ հայտարարության և հարցի շուրջ.

Եկեղեցու քննադատներից եկող շատ հարձակումներ ուղղված են Մորմոնի Գրքի դեմ։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ է դա այդպես։

Հրավիրեք ուսանողներին բացել կամ գտնել Մորմոնի Գրքի նախաբանի էջը։ Բացատրեք, որ 1841 թվականի նոյեմբերի 28-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը օրն անցկացրեց Տասներկու Առաքյալների հետ խորհրդակցության մեջ՝ այդ քվորումի նախագահ Բրիգամ Յանգի տանը (տես History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume C-1, 1255, josephsmithpapers.org)։ Հանձնարարեք ուսանողներից մեկին բարձրաձայն կարդալ Մորմոնի գրքի նախաբանի վեցերորդ պարբերությունը, որպեսզի հասկանաք, թե Ջոզեֆն ինչ ասաց առաքյալներին։ Կարող եք առաջարկել ուսանողներին նշել Ջոզեֆի ուսուցանած ճշմարտությունները։

  • Ինչ-որ մեկը պատրաստ կլինի՞ կիսվել իր մտքերով կամ վկայություններով այս ուսմունքներից որևէ մեկի վերաբերյալ: (Նշում․ Երբ ուսանողները պատասխանեն, հաշվի առեք ուսուցման հետևյալ գաղափարները, որպեսզի օգնեք նրանց հասկանալ Տասներկուսին ուսուցանած Ջոզեֆի ճշմարտությունները):

Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից։

Անհրաժեշտության դեպքում օգնեք ուսանողներին հասկանալ «Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից» արտահայտությունը՝ օգտագործելով նախապատրաստական նյութի 2-րդ բաժնի տեղեկությունը։

Ուսանողներին կարող եք բացատրել նաև, որ Ջոզեֆ Սմիթի հայտարարությունը չի նշանակում, որ Մորմոնի Գրքի տպագրված հրատարակությունները զերծ էին սխալներից: 1829 թվականից սկսած ուղղումներ են արվել Մորմոնի Գրքի յուրաքանչյուր հրատարակության մեջ։ Ուղղումներն առնչվել են աննշան փոփոխություններին՝ բառերի, ուղղագրության, կետադրության կամ մեծատառերի հետ կապված։ Այս հայտարարության մեջ ճիշտ բառը վերաբերում է Մորմոնի Գրքի ազդեցիկ ճշմարտություններին, բայց չի նշանակում, որ տպագրված տեքստը զերծ էր սխալներից։

Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է:

Երբ ուսանողները նշեն, որ Մորմոնի Գիրքը հանդիսանում է «մեր կրոնի պորտաքարը», կարող եք ցույց տալ պորտաքարի մի նկար, ինչպես այն մեկը, որը գտնվում է նախապատրաստական նյութում։ Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե իրենց կարծիքով, ինչու է պորտաքարը լավ փոխաբերություն հանդիսանում Մորմոնի Գրքի համար։

Հրավիրեք որևէ ուսանողի կարդալ և ամփոփել Նախագահ Էզրա Թաֆթ Բենսոնի հետևյալ խոսքերը, որը գտնվում է նախապատրաստական նյութի 3-րդ բաժնում։ (Այդ հայտարարությունը երեք եղանակներով բացատրում է, որ Մորմոնի Գիրքը «մեր կրոնի պորտաքարն է»): Կարող եք տալ հետևյալ հարցերը կամ դրանցից մի քանիսը, որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ Մորմոնի Գրքի պորտաքար լինելու մասին Նախագահ Բենսոնի ուսմունքները։

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գիրքը զորացրել ձեր վկայությունը Փրկիչ Հիսուս Քրիստոսի մասին:

  • Ինչպե՞ս է Եկեղեցին կանգնում կամ ընկնում Մորմոնի Գրքի ճշմարտացիության շնորհիվ։

  • Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի մասին ձեր վկայությունն ամրապնդել Եկեղեցու այլ վարդապետությունների և ուսմունքների մասին ձեր վկայությունը։:

  • Արդյո՞ք Մորմոնի Գիրքը պորտաքար է դարձել ձեր անձնական վկայության համար։ Եթե այո, ապա՝ ինչպե՞ս:

Մենք կարող ենք ավելի մոտենալ Աստծուն, երբ հետևենք Մորմոնի Գրքի ուսմունքներին։

Ուսանողներին բաժանեք փոքր խմբերի և հրավիրեք նրանց կիսվել և բացատրել Մորմոնի Գրքի այն հատվածները, որոնք օգնել են նրանց ավելի մոտենալ Աստծուն: (Ուսանողները, ովքեր ուսումնասիրել են նախապատրաստական նյութը, կարող են անդրադառնալ իրենց գրածին, երբ ավարտեն 4-րդ բաժինը): Կարող եք նաև հրավիրել, որ ուսանողներն իրենց խմբերում քննարկեն, թե իրենց ընտրած հատվածներում արձանագրված ուսմունքների կիրառությունն ինչպես է օգնում նրանց ավելի շատ նմանվել Հիսուս Քրիստոսին:

Եկեղեցու թշնամիները փորձում են վարկաբեկել Մորմոնի Գիրքը:

Ցուցադրեք Կիրակնօրյա դպրոցի նախկին գերագույն նախագահ՝ Եղբայր Թեդ Ռ. Քալիսթերի հետևյալ խոսքերը և հրավիրեք մի ուսանողի բարձրաձայն կարդալ դրանք.

[Մորմոնի Գիրքը] ճշմարտության կշեռքի նժարի վրա այնպիսի քաշ ունի, որ գերակշռում է բոլոր քննադատների փաստարկները: Ինչո՞ւ: Որովհետև, եթե այն ճիշտ է, ապա Ջոզեֆ Սմիթը մարգարե էր, և սա Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցին է, անկախ նրանից, պատմական, թե այլ բնույթի ինչ հակառակ փաստարկներ կան: Այս պատճառով քննադատները ձգտում են հերքել Մորմոնի Գիրքը, սակայն նրանց առջև կանգնող խոչընդոտները անհաղթահարելի են, քանի որ այս գիրքը ճշմարիտ է:։ («ՄորմոնիԳիրքը որպես Աստծո զորավոր վկա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 107)։

Օգնեք ուսանողներին էլեկտրոնային տարբերակով գտնել հետևյալ հուսալի աղբյուրները կամ անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրեք թղթային օրինակները: Բաժանեք նյութերն ուսանողներին և խնդրեք նրանց վերհիշել ու փնտրել Մորմոնի Գրքի դեմ քննադատների որոշ փաստարկներ և մտածել, թե մենք ինչպես կարող ենք օգտագործել հետևյալ նյութերը նման քննադատություններին արձագանքելու համար, երբ մենք ձգտում ենք ձեռք բերել հոգևոր գիտելիք և մեծացնել վկայությունը: Խնդրեք ուսանողներին կիսվել իրենց հասկացած մտքերով։ Նրանք կարող են դա անել փոքր խմբերով կամ դասարանի բոլոր անդամներով:

  • Մորմոն 8․14–22։ Մորոնին ավարտում է իր հոր՝ Մորմոնի գրառումը, նախազգուշացնելով նրանց, ովքեր քննադատում են Մորմոնի Գիրքը վերջին օրերին:

  • Եթեր 12․23–29։ Մորոնին մտահոգություն է հայտնում, որ ոմանք կարող են քննադատել նրա գրածի թուլությունը և բաց թողնել Մորմոնի Գրքի ուղերձի զորությունը։

  • Թադ Ռ. Քալիսթեր, «Մորմոնի Գիրքը որպես Աստծո զորավոր վկա», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 107–9։ (Կարող եք օգտվել Եղբայր Քալիստերի ելույթի առաջին կեսից): Կամ ուսանողները կարող են դիտել “Compelling Witness” (7:46) տեսանյութը։

  • Critics of the Book of Mormon,” Church History Topics, history.ChurchofJesusChrist.org.

  • The Book of Mormon and DNA Studies,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org. (Պարզապես կարող եք օգտագործել “The Ancestors of the American Indians” և “Conclusion” բաժինները)։

  • Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Ապահովություն հոգու համար», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2009, 88–90։ (Կարող եք ուսումնասիրել Երեց Հոլլանդի ելույթի միայն երկրորդ կեսը):

Իրենց գտածի վերաբերյալ ուսանողների քննարկումներից հետո տվեք հետևյալ հարցերից մեկը կամ մի քանիսը․

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Աստված պարզապես լիարժեք նյութական ապացույցներ չի ներկայացնում այն մասին, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիք ընկերոջը կամ ընտանիքի անդամին, ով ձեզ ասում է, որ ինքը խնդիրներ ունի Մորմոնի Գրքի քննադատությունների հետ կապված։ Ուրիշ ի՞նչ կարող եք դուք անել օգնելու համար:

  • Ի՞նչ եք անում (կամ ինչ կարող եք անել), եթե կարծես թե լավ պատասխան չեք ստանում ձեր լսած քննադատության համար:

Մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի ուսանողները մտածեն Մորմոնի Գրքի իրենց անձնական ուսումնասիրության արդյունավետության մասին և փոփոխություններ կատարելու ծրագրեր կազմեն, ինչպես հուշում է Հոգին: Խրախուսեք ուսանողներին իրենց ծրագրերում նպատակ դնել, որ ուսումնասիրեն և աղոթեն, որքան անհրաժեշտ է, որպեսզի Մորմոնի Գիրքը հանդիսանա նրանց վկայության պորտաքարը: Մինչ նրանք մտածում են, կարող եք ցուցադրել Յոթանասունից Երեց Քեվին Վ. Փիրսոնի հետևյալ հայտարարությունը։

Եթե դուք մաքառում եք, շփոթված եք կամ հոգևորապես մոլորված եք, ես ձեզ հորդորում եմ անել այն բանը, որ ես գիտեմ ձեզ կօգնի վերադառնալ: Սկսեք նորից աղոթքով ուսումնասիրել Մորմոնի գիրքը և ապրեք նրա ուսմունքներով՝ ամեն օր, ամեն օր, ամեն օր: Ես վկայում եմ Մորմոնի գրքում եղած շատ մեծ ուժի մասին, որը կփոխի ձեր կյանքը և կուժեղացնի ձեր ցանկությունը՝ հետևել Քրիստոսին: Սուրբ Հոգին կփոխի ձեր սիրտը և կօգնի ձեզ տեսնել «իրերն այնպես, ինչպես նրանք իրականում կան» [Հակոբ 4․13]։ Նա ցույց կտա ձեզ, թե դուք ինչ պետք է անեք հաջորդիվ: (Քեվին Վ. Փիրսոն, «Մնալ կենաց ծառի մոտ», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 116)։

Հրավիրեք մի քանի ուսանողների, ովքեր կցանկանային կիսվել Մորմոնի Գրքի մասին կարճ վկայությամբ, բերել իրենց վկայությունները։ Դուք նույնպես կարող եք կիսվել ձեր վկայությամբ։

Հաջորդ անգամ

Հորդորեք ուսանողներին մտածել, թե շաբաթվա ընթացքում որքան հաճախ են նրանք զգում քահանայության իշխանության և քահանայության բանալիների օրհնությունները: Խրախուսեք նրանց ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը քահանայություն վերականգնման մասին և ուշադրություն դարձնել, թե քահանայության շնորհիվ ինչպես կարող են ստանալ Հիսուս Քրիստոսի փրկարար զորությունը։