Ինստիտուտ
Դաս 4․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Հայտնության վարդապետությունը


«Դաս 4․ Դասարանի նախապատրաստական նյութ. Հայտնության վարդապետությունը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 4․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 4․ Դասարանի նախապատրաստական նյութ

Հայտնության վարդապետությունը

Նկար
դեռահաս աղջիկն աղոթելիս

Խորհեք Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի հետևյալ մարգարեական հրավերի շուրջ․ «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության։ … Ես խնդրում եմ ձեզ բարձրացնել ձեր հոգևոր կարողությունը՝ հայտնություն ստանալու համար» («Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 96)։

Այս նյութն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեք ճշմարտությունների վրա, որոնք կարող են օգնել ձեզ մեծացնել հայտնությունը ստանալու և ճանաչելու ձեր հոգևոր կարողությունը:

Բաժին 1

Ինչպե՞ս կարող եմ հասկանալ, թե երբ է Աստված խոսում ինձ հետ։

Նկար
Օլիվեր Քաուդերիի նկարը

1828–1829 թվականների ձմռանը Օլիվեր Քաուդերի անունով 22 տարեկան դպրոցի մի ուսուցիչ Նյու Յորքի Պալմիրա քաղաքում Ջոզեֆի ծնողների հետ նավ նստելիս իմացավ Մարգարե Ջոզեֆ Սմիթի և ոսկե թիթեղների մասին։ Առանձին աղոթելուց հետո, որպեսզի իմանար՝ արդյոք իր լսած լուրը ճշմարիտ էր, Օլիվերը խաղաղության համոզիչ հավաստիացում զգաց: Նա գնաց Հարմոնիա, Փենսիլվանիա, որտեղ հանդիպեց մարգարեին: Համոզված լինելով, որ վերականգնված ավետարանի ուղերձը, որով կիսվում էր Ջոզեֆը, ճշմարիտ էր, Օլիվերը որպես դպիր ծառայեց Ջոզեֆին՝ Մորմոնի Գիրքը թարգմանելու գործում: Շատ չանցած, երբ Օլիվերը սկսեց օգնել թարգմանության գործում, Մարգարեն ստացավ հայտնություններ, որոնք հրահանգներ էին տալիս Օլիվերին և անդրադառնում էին թարգմանությանն օգնելու նրա ցանկությանը։ Օլիվերին տված Տիրոջ խոսքերը, որոնք գտնվում են Վարդապետություն և Ուխտեր 6․14–15, 22–23 հատվածներում, օգնում են մեզ ավելի լավ հասկանալ, թե Նա ինչպես կարող է խոսել մեզ հետ։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 6․14–15, 22–23։

Երբ Ջոզեֆը ստացավ այս հայտնությունը․ «Օլիվերը զարմացավ։ Նա անմիջապես պատմեց Ջոզեֆին իր [ավելի վաղ] աղոթքի և իր ստացած աստվածային վկայության մասին: Ոչ ոք չէր կարող իմանալ դրա մասին, բացի Աստծուց» (Սրբեր․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատ. 1, Ճշմարտության չափանիշը, 1815–1846 [2018], 62

Երբ Օլիվերը ցանկացավ թարգմանել թիթեղների մի մասը, Տերը նրան ավելին սովորեցրեց հայտնություն ստանալու մասին:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 8․2-4: Կարող եք նշել այդ հատվածները ձեր սուրբ գրություններում:

Խոսելով այն մասին, թե Սուրբ Հոգու զորությամբ ինչպես է Տերը խոսում մեր մտքի և սրտի հետ, Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը բացատրել է մի տարբերակ՝ երբ դա կարող է պատահել.

Սրտի հետ հաղորդակցումն ավելի ընդհանուր տպավորություն է: Տերը հաճախ սկսում է՝ տալով տպավորություններ: Երբ դրանց կարևորությունը հասկացվում է և դրանց հնազանդվում են, մարդը ձեռք է բերում մտքում ավելի մանրամասն հրահանգ ստանալու ավելի մեծ կարողություն: (Richard G. Scott, “Helping Others to Be Spiritually Led” [address to CES religious educators, Aug. 11, 1998, 4], ChurchofJesusChrist.org

Յոթանասունից Երեց Քրեյգ Ս. Քրիսչենսենը նաև ուսուցանել է․

Բոլորս էլ փորձառություն ենք ունեցել Սուրբ Հոգու հետ, անգամ եթե միշտ չէ, որ ընկալել ենք դա: Երբ մեր գլխում ոգեշնչված մտքեր են ծագում, դրանց իսկությունը իմանում ենք մեր սիրտ թափանցող հոգևոր զգացողություններից: (Քրեյգ Ս. Քրիսչենսեն, «Սուրբ Հոգու անասելի պարգև», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2012, 14)։

Հնարավոր է, երբեմն մտածեք՝ արդյո՞ք տվյալ միտքը կամ զգացողությունն իրականում Աստծուց է: Տասներկու Առաքյալների Քվորումի Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը քննարկել է, թե ինչպես կարող ենք տարբերակել Սուրբ Հոգու և մեր սեփական մտքերի միջև եղած տարբերությունը՝ Patterns of Light, Part 2: Discerning Light (2:12) տեսանյութում։

Բաժին 2

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի իմ կյանք հրավիրեմ հայտնության հոգին։

Նկար
դեռահաս տղան ուսումնասիրում է սուրբ գրությունները

Ժամանակ առ ժամանակ, գուցե դուք հիասթափված զգաք, երբ թվա, որ ձեր փնտրած հայտնությունը չի գալիս։ Երբ դա տեղի ունենա, դուք կարող եք հիշել Օլիվեր Քաուդերիին տված Տիրոջ հրահանգի մասին, երբ նա հիասթափված էր, որ չկարողացավ ստանալ թիթեղները թարգմանելու համար անհրաժեշտ հայտնությունը (տես Սրբերը, 1․62–64

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք, թե Տերն ինչպես ուսուցանեց Օլիվերին, ինչպես գրված է Վարդապետություն և Ուխտեր 9․7–8-ում։

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը բացատրել է մի սկզբունք, որը կարող ենք սովորել Օլիվեր Քաուդերիին տված Տիրոջ ուսմունքներից։

Մենք հուշումներ կստանանք Հոգուց, երբ անենք այն ամենը, ինչ կարող ենք, ավելի շուտ, երբ մենք դրսում արևի տակ աշխատում ենք, քան ստվերում նստած աղոթում ենք՝ առաջին քայլն անելու վերաբերյալ ուղղորդման համար։ …

Այսպիսով, մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք: Այնուհետև մենք սպասում ենք Տիրոջը՝ Նրա հայտնության համար: Նա ունի իր ժամանակացույցը:

… Հոգով ուսուցանվելու համար անհրաժեշտ է գործել։ Հաճախ Տիրոջ խոսքը չենք ստանում, քանի դեռ մենք չենք ուսումնասիրել խնդիրները մեր մտքում: Ապա մենք ստանում ենք հաստատում։ (Dallin H. Oaks, “In His Own Time, in His Own Way,” Ensign, Aug. 2013, 24, 26)։

Նույնիսկ այն ժամանակ, երբ ձեր արժանավորության և հավատարիմ գործողությունների միջոցով պատրաստվել եք հայտնություն ստանալ, Տիրոջ պատասխանները կարող են անմիջապես չգալ:

Երեց Սքոթը խորհուրդ է տվել․

Ի՞նչ եք անում, երբ խնամքով պատրաստվել եք, ջերմեռանդ աղոթել, բավականին ժամանակ սպասել եք պատասխանի և դեռ չեք զգում պատասխան: Գուցե դուք ցանկանաք շնորհակալություն հայտնել, երբ դա տեղի է ունենում, քանի որ դա Նրա վստահության ապացույցն է: Երբ ապրում եք արժանի և ձեր ընտրությունը Փրկիչի ուսմունքների համաձայն է, և դուք պետք է գործեք, առաջ գնացեք վստահությամբ: … Երբ արդար եք ապրում և գործում վստահորեն, Աստված թույլ չի տա, որ դուք շատ հեռուն գնաք՝ առանց նախազգուշացնելու ձեզ, եթե դուք սխալ որոշում եք ընդունել։ (Ռիչարդ Գ. Սքոթ, «Օգտագործել աղոթքի մեծագույն պարգևը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2007, 10)։

Նկար
պատկերակ, խոսքի պղպջակներ

Մտածեք և քննարկեք դասին նախապատրաստվելիս

Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերն ակնկալում, որ դուք հայտնություն փնտրելիս ձեր մտքում քննենք հարցերը։

Հնարավորության դեպքում, ընկերոջը կամ ընտանիքի անդամներից մեկին խնդրեք կիսվել փորձով, թե նա ինչ է արել հայտնություն ստանալու համար։ Կարող եք հարցնել այդ մարդուն, թե անցյալում ինչպես է հայտնություն տրվել նրան, երբ իր համար մեծ որոշումներ է կայացրել: Դասարան եկեք պատրաստված՝ ձեր սովորածով կիսվելու համար։

Բաժին 3

Սովորաբար ինչպե՞ս ենք հայտնություն ստանում։

Դիտեք Patterns of Light: Spirit of Revelation (3:04) տեսանյութը, կամ ուսումնասիրեք ստորև բերված Երեց Բեդնարի հայտարարությունը․

Որոշ հայտնություններ ստացվում են անմիջապես. մյուսները ճանաչվում են աստիճանաբար: …

Մութ սենյակում լույսը վառելը նման է Աստծուց անմիջապես և ամբողջական ստացվող ուղերձի: Մեզանից շատերն են ունեցել այս օրինակի փորձառությունը, մինչ պատասխան է տրվել մեր անկեղծ աղոթքներին կամ տրվել է անհրաժեշտ ուղղորդում և պաշտպանություն՝ համաձայն Աստծո կամքի ու ժամանակի: … Սակայն հայտնության այս ձևն ավելի հազվադեպ հանդիպող երևույթ է, քան հաճախակի հանդիպող:

Ծագող արևի լույսի ճառագայթների աստիճանաբար ի հայտ գալը նման է Աստծուց «տող առ տող, ցուցում առ ցուցում» ուղերձ ստանալուն (2 Նեփի 28․30)։ Ավելի հաճախ հայտնությունը գալիս է ժամանակ առ ժամանակ փոքր ավելացումներով և տրվում է համաձայն մեր ցանկության, արժանավորության և պատրաստվածության: … Հայտնության այս ձևն ավելի հաճախ է հանդիպում, քան հազվադեպ:

Լույսի հետ կապված մեկ այլ հաճախակի հանդիպող փորձառություն մեզ օգնում է սովորել ևս մեկ ճշմարտություն հայտնության «տող առ տող, ցուցում առ ցուցում» տրվող եղանակի մասին: Երբեմն արևը ծագում է ամպամած կամ մառախլապատ առավոտյան: Ամպերով ծածկված լինելու պատճառով դժվար է լինում լույսը տեսնել և հնարավոր չի լինում նկատել ճշգրիտ պահը, երբ արևը բարձրանում է հորիզոնում։ Սակայն այդպիսի առավոտյան մենք, այնուամենայնիվ, ունենում ենք բավականաչափ լույս՝ նոր օրը տեսնելու և մեր գործերը վարելու համար:

Նման ձևով շատ անգամներ մենք հայտնություն ենք ստանում՝ առանց հստակ իմացության, թե ինչպես կամ երբ ենք մենք ստանում հայտնությունը: (Դեյվիդ Ա. Բեդնար, «Հայտնության Հոգին», Ensign կամ Լիահոնա, մայիս 2011, 88–89)։

Նկար
պատկերակ, գրել

Խորհեք և գրի առեք ձեր մտքերը դասին նախապատրաստվելիս

Հիշեք այն ժամանակների մասին, երբ դուք ստացել եք առաջնորդություն և հայտնություն: Մտածեք, թե ինչ եք սովորել հայտնություն ստանալու ձեր փորձառությունից, ինչպես նաև, թե ինչ եք սովորել այսօրվա ձեր անձնական ուսումնասիրությունից: Այնուհետև մի քանի րոպե հատկացրեք և գրեք օրագրում կամ տրված տողերում, թե ինչպես կարող են այդ սկզբունքներն ազդել ձեր ընթացիկ հարցերի պատասխանների որոնման վրա: