Ինստիտուտ
Դաս 7. Դասարանի նախապատրաստական նյութ. Քահանայության վերականգնումը


«Դաս 7. Դասարանի նախապատրաստական նյութ. Քահանայության վերականգնումը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 7․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 7․ Դասարանի նախապատրաստական նյութ

Քահանայության վերականգնումը

Նկար
Ջոզեֆ Սմիթը մկրտում է Օլիվեր Քաուդերիին, ըստ՝ Դել Փարսոնի

Հիշեք, թե վերջին անգամ ե՞րբ եք մասնակցել քահանայության որևէ արարողության կամ ստացել քահանայության օրհնություն։ Ի՞նչ զգացիք այդ փորձառության պահին: Ուսումնասիրելու ժամանակ մտածեք, թե քահանայության իշխանությունն ու բանալիներն ինչպես են ձեզ թույլ տվել ստանալու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի օրհնությունները:

Բաժին 1

Ինչպե՞ս Տերը վերականգնեց քահանայության իշխանությունը Երկրի վրա:

Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին հարցեր ունեին քահանայության իշխանության հետ կապված, երբ թարգմանում էին Մորմոնի Գիրքը: Ջոզեֆը և Օլիվերը 3 Նեփիում կարդացին, որ, երբ Հիսուսը սովորեցրեց Նեփիացի տասներկու աշակերտներին, որ մկրտությունն անհրաժեշտ է փրկության համար, Նա աշակերտներին քահանայության իշխանություն տվեց մկրտելու համար (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․68, 3 Նեփի 11․21–27

Ջոզեֆն ու Օլիվերը ցնցված էին այդ ուսմունքներից: … Ջոզեֆը երբևէ չէր մկրտվել, և նա ցանկանում էր ավելին իմանալ այդ արարողության և այն իրականացնելու անհրաժեշտ իշխանության մասին:

1829 թվականի մայիսի 15-ին անձրևները դադարել էին և Ջոզեֆն ու Օլիվերը գնացին Սասքուեհանա գետի մոտակա անտառը։ Ծնկի իջնելով՝ նրանք հարցրին Աստծուն մկրտության և մեղքերի թողության մասին: Երբ նրանք աղոթում էին, Քավիչի ձայնը խաղաղությամբ խոսեց նրանց հետ, և լույսի ամպի մեջ մի հրեշտակ հայտնվեց։ Նա ներկայացավ որպես Հովհաննես Մկրտիչ և իր ձեռքերը դրեց նրանց գլխին։ Ուրախությունը լցրեց նրանց սիրտը, մինչ նրանք օղակված էին Աստծո սիրով։: (Սրբեր․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատ. 1, Ճշմարտության չափանիշը, 1815–1846 [2018], 66–67

Նկար
Իմ ընկերակի՛ց ծառաներ … ես շնորհում եմ ձեզ, Լինդա Քըրլի Քրիսչենսեն

Ապա Հովհաննես Մկրտիչը նրանց շնորհեց Ահարոնյան Քահանայությունը, ինչպես գրված է Ջոզեֆ Սմիթ-Պատմություն և Վարդապետություն և Ուխտեր 13-ում։

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․68-70, 72։ (Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 13

Որոշ ժամանակ անց Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին Ահարոնյան Քահանայություն ստացան Հովհաննես Մկրտչից, իսկ Մելքիսեդեկյան Քահանայությունը ստացան Պետրոսից, Հակոբոսից և Հովհաննեսից (տես Վարդապետություն և Ուխտեր 27․12–13)։ Այս իրադարձության ճշգրիտ ամսաթիվն անհայտ է։ Սակայն, պատմական ապացույցները ցույց են տալիս, որ այն տեղի է ունեցել 1829 թվականի մայիսին կամ հունիսին։ (See Larry C. Porter, “The Restoration of the Aaronic and Melchizedek Priesthoods,” Ensign, Dec. 1996, 30–47.)

Նկար
Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի ձայները, Լինդա Քըրլի Քրիսչենսեն

Տերն աստիճանաբար ավելի շատ բաներ հայտնեց քահանայության և նրա գործառույթների մասին և ուղարկեց սուրհանդակներ, որոնք քահանայության լրացուցիչ բանալիներ հանձնեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին։ Հետևյալ աղյուսակը ներկայացնում է այդ վերականգնումը։

Քահանայության իշխանության, բանալիների և գիտելիքի վերականգնումը

Ամսաթիվը

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Ամսաթիվը

1829

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Հովհաննես Մկրտիչը

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Շնորհեց Ահարոնյան Քահանայության իշխանությունը և բանալիները (Վարդապետություն և Ուխտեր 13

Ամսաթիվը

1829

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Շնորհեցին Մելքիսեդեկյան Քահանայությունը և արքայության բանալիները (Վարդապետություն և Ուխտեր 27․12–13

Ամսաթիվը

1830

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Վարդապետություն և Ուխտեր 20

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Հայտնությամբ տրվեց մկրտության և հաղորդության ընթացակարգերը և ընդգծվեց քահանայություն կրողների պարտականությունները։

Ամսաթիվը

1832

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Վարդապետություն և Ուխտեր 84

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Հայտնությամբ տրվեց քահանայության պատմությունը, նպատակը և ուխտերը։

Ամսաթիվը

1831, 1835

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Վարդապետություն և Ուխտեր 107

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Հայտնությամբ տրվեց քահանայության պաշտոնների և քվորումների անունները, պաշտոնավարումը և կառուցվածքը։

Ամսաթիվը

1836

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Մովսեսը

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Հանձնեց Իսրայելի տունը հավաքելու բանալիները (Վարդապետություն և Ուխտեր 110․11

Ամսաթիվը

1836

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Եղիասը

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Հանձնեց «Աբրահամի ավետարանի տնտեսությունը» (Վարդապետություն և Ուխտեր 110․12

Ամսաթիվը

1836

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Եղիան

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Հանձնեց կնքման զորության բանալիները (Վարդապետություն և Ուխտեր 110․13–16

Ամսաթիվը

1839

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Վարդապետություն և Ուխտեր 121․34-46

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Հայտնությամբ տրվեցին գիտելիքներ քահանայության կրողների վարքի մասին։

Ամսաթիվը

Անհայտ

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Ադամը, Գաբրիելը, Ռաֆայելը և տարբեր հրեշտակներ

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Հայտարարեցին իրենց տնտեսությունները, իրավունքները, բանալիները և իրենց քահանայության զորությունը (Վարդապետություն և Ուխտեր 128․21

Ամսաթիվը

1978

Երկնային սուրհանդակներ և հայտնություններ

Պաշտոնական Հայտարարություն 2

Վերականգնվեցին քահանայության իշխանությունը, բանալիները և գիտելիքը։

Հայտնությամբ տրվեց, որ Հիսուս Քրիստոսի եկեղեցու բոլոր արժանի արական սեռի անդամները կարող են ստանալ քահանայությունը։

Նշում․ Քահանայության հատուկ բանալիների նշանակությունը ավելի մանրամասն կքննարկվի դաս 16-ում՝ «Կիրթլենդի տաճարը և քահանայության բանալիները»։

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Ինչպե՞ս կարող է քահանայության վերաբերյալ ձեր վկայությունն ամրապնդվել, իմանալով, թե ինչպես է այն վերականգնվել երկրի վրա:

Բաժին 2

Ո՞րն է կապը քահանայության իշխանության և քահանայության բանալիների միջև:

Նախագահ Ջոզեֆ Ֆ․ Սմիթն ուսուցանել է.

Ընդհանրապես Քահանայությունը իշխանություն է, որը տրվում է մարդուն` գործելու Աստծո համար: Այս իշխանությունը տրվում է յուրաքանչյուր տղամարդու, որը կարգված է Քահանայության որևէ աստիճանի:

Սակայն անհրաժեշտ է, որ այս իշխանության ներքո կատարված յուրաքանչյուր գործողություն կատարվի պատշաճ ժամանակին և տեղում, պատշաճ ձևով և կարգով: Այդ գործերն ուղղորդող զորությունը կազմում է Քահանայության բանալիները։ Եկեղեցու նախագահների Ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ [1998], 224

Առաջին Նախագահությունից Նախագահ Դալլին Հ. Օուքսը նույնպես սովորեցրել է.

«Քահանայության բանալիները Աստծո իշխանությունն են, որը Նա տվել է քահանայություն [կրողներին]՝ երկրի վրա Իր քահանայության օգտագործումը ղեկավարելու, վերահսկելու և կառավարելու համար» [Handbook 2: Administering the Church [2010], 2.1.1]։ Եկեղեցում տեղի ունեցող ցանկացած գործողություն կամ արարողություն կատարվում է այդ գործողության համար պատասխանատու բանալիներ կրողի ուղղակի կամ անուղղակի լիազորության ներքո։ Երեց Մ․ Ռասսել Բալլարդը բացատրել է․ «Նրանք ովքեր ունեն քահանայության բանալիներ … հնարավոր են դարձնում իրենց ղեկավարության ներքո գտնվող ցանկացած հավատարիմ ծառայողի կիրառել քահանայության իշխանությունը և օգտվել քահանայության զորությունից»։ …

Վերջին հաշվով՝ Հիսուս Քրիստոսը, ում քահանայությունն է մեզ շնորհվում, կրում է քահանայության բոլոր բանալիները։ Նա միակն է, ով որոշում է, թե ինչ բանալիներ պատվիրակել մահկանացուներին և ինչպես այդ բանալիները օգտագործել։ (Դալլին Հ. Օուքս, «Քահանայության բանալիները և իշխանությունը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2014, 49-50)։

Բաժին 3

Ինչպե՞ս են քահանայության արարողություններն օգնում մեզ ստանալ Փրկիչի քավիչ զորությունը։

Եկեղեցում արարողությունը սրբազան, կանոնակարգված գործողություն է, որը կատարվում է քահանայության իշխանությամբ։ Որոշ արարողություններ կարևոր են մեր վեհացման համար: Այս արարողությունները կոչվում են փրկարար արարողություններ։ Դրանք են՝ մկրտությունը, հաստատումը, Մելքիսեդեկյան Քահանայության կարգումը (տղամարդկանց համար), տաճարի օժտումը և ամուսնության կնքումը: Յուրաքանչյուր նման արարողության ժամանակ մենք հանդիսավոր ուխտ ենք կապում Տիրոջ հետ։։ (“Ordinances,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյլ Գ. Ռենլանդը մեկնաբանել է այն զորությունը, որը մենք ստանում ենք քահանայության արարողությունների շնորհիվ․

Երկնային Հոր ծրագրի իրականացման համար Քրիստոսի քավիչ զորությունը պետք է հասանելի լինի Աստծո զավակների համար [տես 1 Նեփի 11․31, 2 Նեփի 2․8]։ Քահանայությունը հասանելի է դարձնում այդ հնարավորությունները։ … Քահանայությունը էական է, որովհետև երկրի վրա անհրաժեշտ արարողություններն ու ուխտերը սպասավորվում են միայն նրա իշխանությամբ։ Եթե քահանայությունը թերանա հասանելի դարձնել Փրկիչի քավիչ զոհաբերությունից օգտվելու հնարավորությունը, ուրիշ ի՞նչ գործառույթ կունենա այն։ …

… Քահանայության միջոցով աստվածայնության զորությունն է բացահայտվում բոլոր նրանց կյանքում, ովքեր կապում և պահում են ավետարանի ուխտերը և ստանում են ուղեկից արարողությունները [տես Վարդապետություն և Ուխտեր 84․19–21]։ Այդպես է մեզանից յուրաքանչյուրը գալիս Քրիստոսի մոտ, մաքրագործվում և հաշտվում Աստծո հետ։ Քրիստոսի քավիչ զորությունը հասանելի է քահանայության միջոցով։ (Դեյլ Գ. Ռենլանդ, «Քահանայությունը և Փրկիչի քավող զոհաբերությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2017, 65)։

Նախագահ Օուքսը նաև առաջարկել է հետևյալ բացատրությունը, թե ինչպես է Ահարոնյան Քահանայությունը ուղի հանդիսանում Տիրոջ մաքրագործող զորության ստացման համար։

Մկրտությունը մեղքերի թողության համար է, իսկ հաղորդությունը մկրտության ուխտերի և օրհնությունների նորոգումն է: Երկուսին էլ պետք է նախորդի ապաշխարությունը:

[Մեզանից] ոչ մեկը չի ապրել առանց մեղքի՝ [մեր] մկրտությունից հետո: Մեր մկրտությունից հետո հետագա մաքրման համար առանց որոշակի նախապատրաստության մեզանից յուրաքանչյուրը կորած կլինի հոգևոր բաների համար:

Մեզ պատվիրված է ապաշխարել մեր մեղքերի համար և գալ դեպի Տերը կոտրված սրտով ու փշրված հոգով և ճաշակել հաղորդությունը՝ համապատասխան դրա ուխտերի: Երբ մենք այս եղանակով նորոգում ենք մեր մկրտության ուխտերը, Տերը նորոգում է մեր մկրտության մաքրագործող ազդեցությունը:

Մենք չենք կարող այս գործում թերագնահատել Ահարոնյան Քահանայության կարևորությունը: Մեղքերի թողությանը վերաբերող այս բոլոր կարևոր քայլերը կատարվում են մկրտության փրկող արարողության և հաղորդության նորոգող արարողության միջոցով: (Dallin H. Oaks, “The Aaronic Priesthood and the Sacrament,” Ensign, Nov. 1998, 38)

Նկար
քահանան ներկաներին է բաժանում հաղորդությունը
Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը