Ինստիտուտ
Դաս 11․ Ուսուցչի նյութ․ Իսրայելի հավաքումը


«Դաս 11․ Ուսուցչի նյութ. Իսրայելի հավաքումը», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 11․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 11․ Ուսուցչի նյութ

Իսրայելի հավաքումը

Հիսուս Քրիստոսը խոստացավ հավաքել Իր ժողովրդին վերջին օրերում (տես 3 Նեփի 21․22–29)։ Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե որն է Իսրայելի հավաքման գործում Տիրոջն օգնելու նրանց դերը։ Այն նաև կօգնի ուսանողներին ծրագրել, թե նրանք ինչպես լիարժեք կմասնակցեն այս հավաքին:

Ուսուցման առաջարկներ

Տերը պատվիրել է Իր ժողովրդին հավաքվել։

Ցուցադրեք հետևյալ նկարը և ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29․1–2 հատվածները։

Նկար
Քանի անգամ, Լիզ Լեմոն
  • Այդ հատվածների պատկերավոր նկարագրությունն ի՞նչ կարող է ուսուցանել մեզ Փրկիչի մասին: Ի՞նչ է Հիսուս Քրիստոսը ցանկանում անել Իր ժողովրդի համար։

Ուշադրությունը հրավիրեք հատված 1-ի «քավել» բառին։ Բացատրեք, որ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է, որ «եբրայերենով քավության հիմնական բառը՝ կաֆար բայն է, որը նշանակում է «փակել (“The Atonement,” Ensign, Nov. 1996, 34)։

  • Համաձայն հատված 2-ի, ովքե՞ր են Տիրոջ ժողովուրդը, ում Նա ուզում է հավաքել և փակել իր ողորմության թևերով:

Բացատրեք, որ Աստվածաշունչը, Մորմոնի Գիրքը և Ջոզեֆ Սմիթին տրված մի քանի հայտնություններ սովորեցնում են, որ Տերը վերջին օրերում կհավաքի Իր ժողովրդին՝ ցրված Իսրայելին (տես Եզեկիել 28․25, 2 Նեփի 10․8, Վարդապետություն և Ուխտեր 33․6

Հրավիրեք ուսանողներին բացատրել, թե նրանք ինչ գիտեն Իսրայելի հավաքման մասին։ (Խրախուսեք նրանց վերանայել նախապատրաստական նյութի բաժին 1-ը։) Դուք կարող եք տալ նմանատիպ հարցեր՝ քննարկումը խորացնելու համար․

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է Նախագահ Նելսոնն այդ հավաքումը կոչեր «այսօր Երկրի վրա գոյություն ունեցող մեծագույն մարտահրավեր, մեծագույն նպատակ և մեծագույն աշխատանք»: («Իսրայելի հույսը» [համաշխարհային հոգևոր հավաք, հունիս 3, 2018], Ensign և New Era, 8 ամսագրերի լրացում, ChurchofJesusChrist.org, շեղագիրն ըստ բնօրինակի)։

  • Ի՞նչ կարող ենք սովորել Տիրոջ և Նրա բնավորության մասին՝ Իր ուխտի ժողովրդին ցրելու և հավաքելու շնորհիվ։

  • Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ Իր Սրբերը հավաքվեն միասին։

Բացատրեք, որ 1830 թվականի դեկտեմբերին Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որտեղ Սրբերին պատվիրվեց տեղափոխվել Օհայո (տես Վարդապետություն և Ուխտեր 37․1–3)։ 1831 թվականի հունվարին, Եկեղեցու համաժողովի ժամանակ Ջոզեֆը լրացուցիչ հայտնություն ստացավ՝ մեկնաբանելով, թե Տերն ինչու էր պատվիրել Սրբերին հավաքվել, և բացատրեց խոստացված օրհնությունները դա անելու համար:

Խնդրեք դասարանի անդամներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 38․28, 31–33, ուշադրություն դարձնելով, թե սրբերն ինչպես են օրհնվելու, հնազանդվելով Օհայոյում հավաքվելու պատվիրանին: Հրավիրեք ուսանողներին կիսվել իրենց գտած նյութով:

Կարող եք ընդգծել հետևյալ ճշմարտությունը․ Տերը հավաքում է Իր ժողովրդին, որպեսզի պաշտպանի նրանց և հոգեպես ամրացնի։

  • Այսօր մեր ճյուղերում, ցցերում և տաճարներում հավաքվելով, մենք ինչպե՞ս հնարավորություն կունենանք պաշտպանություն և հոգևոր ուժ ստանալ:

  • Ինչպիսի՞ պաշտպանություն եք զգացել, երբ հավաքվել եք մյուս Սրբերի հետ։

Տերը կանչում և օգնում է Իր ծառաներին հավաքել Իսրայելը։

Կրկին անդրադարձեք իր ճտերին թևերի տակ հավաքող հավի նկարին։ Ցուցադրեք հետևյալ ճշմարտությունը․ Տերը կանչել է մեզ և կօգնի մեզ հավաքել Իսրայելը։

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29․4-7 և 84․86–88 հատվածները, ուշադրություն դարձնելով, թե Տերը ինչ եղանակներով կօգնի մեզ, երբ մենք աջակցենք Իսրայելի հավաքման գործին։ Թող ուսանողները կիսվեն իրենց սովորածով։

Որպեսզի իմանաք, թե Տերը ինչպես կօգնի մեզ հավաքել Իսրայելը, հրավիրեք ուսանողներին պատմել կամ միասին կարդալ Հեբեր Չ․ Քիմբալի Անգլիայի միսիայի պատմությունը, որը կարող եք գտնել նախապատրաստական նյութի 2-րդ բաժնում։ Սա կարելի է անել փոքր խմբերով։ Հրավիրեք յուրաքանչյուր խմբին (կամ դասարանին) Երեց Քիմբալի պատմությունն ուսումնասիրելուց հետո միասին քննարկել հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ կարող եմ սովորել Հեբեր Քիմբալի փորձառությունից, որն ինձ ավելի մեծ վստահություն կտա, որպեսզի օգնեմ հավաքել Իսրայելը՝ ավետարանով կիսվելով ուրիշների հետ:

  • Ե՞րբ եմ զգացել Տիրոջ օգնությունըավետարանը հռչակելու ժամանակ։

  • Ի՞նչ կարող եմ անել հավատքս գործադրելու և ավետարանով ուրիշների հետ ավելի շատ կիսվելու համար։

Ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ խոսքերը․ Հրավիրեք ուսանողներին կարդալ խոսքերը, այնուհետև պատմել այն մասին, թե ինչպես են նրանք արդյունավետ, բայց բնական եղանակներով ավետարանի ուղերձով կիսվել ուրիշների հետ:

Որտեղ էլ գտնվեք այս աշխարհում, կան շատ հնարավորություններ Հիսուս Քրիստոսի ավետարանի բարի լուրով կիսվելու համար այն մարդկանց հետ, որոնց հանդիպում եք, ում հետ սովորում, ապրում, աշխատում և շփվում եք։ … Կան շատ սովորական և բնական եղանակներ դա անելու համար։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Միսիոներական աշխատանք. կիսելով այն, ինչ կա Ձեր սրտում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2019, 15, 17):

Մենք կարող ենք միանալ Իսրայելի հավաքման հրաշալի գործին։

Ցուցադրեք Նախագահ Նելսոնի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Ամեն անգամ, երբ դուք անում եք ինչ-որ բան, որն օգնում է որևէ մեկինվարագույրի այս կամ այն կողմում՝ կատարելու քայլ Աստծո հետ ուխտեր կապելու համար, … դուք օգնում եք Իսրայելի հավաքմանը։ (Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» 15, շեղագիրը բնօրինակն է)։

  • Ելնելով Նախագահ Նելսոնի ուսմունքներից, ուրիշ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի Տերն օգնի հավաքել Իսրայելը: (Օգնեք ուսանողներին բացահայտել նմանատիպ մի ճշմարտություն. Մենք հավաքում ենք Իսրայելը, երբ օգնում ենք Աստծո զավակներին քայլեր ձեռնարկել Նրա հետ ուխտեր կնքելու և պահելու ուղղությամբ

Նշում․ Ուսանողները հնարավորություն կունենան «Մահացածների փրկագնումը» վերնագրով 19-րդ դասի ժամանակ շարունակել քննարկել Իսրայելի հավաքումը ընտանեկան պատմության և տաճարային ծառայության միջոցով։

Հրավիրեք ուսանողներին բացահայտել մի քանի հատուկ եղանակներ, որոնք կօգնեն հավաքել Իսրայելը: Նրանց պատասխանները թվարկեք գրատախտակին: Կարող եք խնդրել ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, որոնք վերաբերում են այդ ցուցակի կետերին։

Ժամանակ հատկացրեք ուսանողներին խորհել նախապատրաստական նյութի բաժին 2-ի հետևյալ հարցի շուրջ և գրել մի նպատակ, որն իրենց կարծիքով, կարող են իրականացնել։ Միգուցե նրանք ցանկանան ծրագիր կազմել, որպեսզի իրականացնեն իրենց այդ նպատակն ընկերոջ կամ դասարանի որևէ խմբի հետ։ Կարող եք նաև հարցնել, թե արդյոք ուսանողներից ոմանք կցանկանան կիսվել իրենց փորձով հետագա քննարկման ընթացքում:

  • Առաջիկա օրերին և շաբաթներին ի՞նչ եք անելու, որպեսզի ավելի եռանդուն մասնակցեք Իսրայելի հավաքման գործին։

Վերջում կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ Տերը հավաքում է Իսրայելը վերջին օրերում։ Հավաստիացրեք ուսանողներին այն պաշտպանության և ուժի մասին, որն Աստված կտա նրանց, երբ նրանք հավաքվեն այլ Սրբերի հետ, և երբ նրանք օգնեն հավաքել Իսրայելը:

Հաջորդ անգամ

Բացատրեք, որ Իսրայելի հավաքումը սերտորեն կապված է երկրի վրա Սիոն հիմնելու Տիրոջ աշխատանքի հետ՝ որպես նախապատրաստություն Նրա Երկրորդ Գալուստին: Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը և պատրաստ լինել քննարկելու, թե ինչ է Սիոնը, և ինչ օրհնություններ կստանան, եթե օգնեն Սիոնը հաստատել իրենց տներում և ցցերում։