Ինստիտուտ
Դաս 17․ Դասարանի նախապատրաստական նյութ․ Հավատարիմ մնալ ընդդիմության և տառապանքի ժամանակ


«Դաս 17․ Դասարանի նախապատրաստական նյութ. Հավատարիմ մնալ ընդդիմության և տառապանքի ժամանակ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 17․ Դասարանի նախապատրաստական նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 17․ Դասարանի նախապատրաստական նյութ

Հավատարիմ մնալ ընդդիմության և տառապանքի ժամանակ

Նկար
Միսսուրիի ցրտաշունչ երեկո, Ջոզեֆ Բրիքի

Մենք բոլորս էլ հանդիպում ենք փորձառությունների, որոնք փորձում են մեր հավատը։ Կյանքում մեր մարտահրավերներից մեկն այն է, որ մենք մնանք համարձակ և հաստատուն Աստծո հանդեպ, երբ բախվենք այդ ծանր ժամանակների հետ: Երբ ուսումնասիրեք հետևյալ նյութը, ուշադրություն դարձրեք այն սկզբունքներին, որոնք կառաջնորդեն ձեզ հավատքի փորձությունների ժամանակ:

Բաժին 1

1830 թվականների վերջին Սրբերն ի՞նչ դժվարություններ ունեցան Կիրթլենդում (Օհայո)։

«Եկեղեցու ամենաուժեղ տղամարդկանց ծնկները երերացին»,- ասել է Բրիգամ Յանգը 1837 թվականին Եկեղեցուն սպառնող ճգնաժամի մասին (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ [2007], 317)։ Միայն անցյալ տարի Սրբերը Կիրթլենդի տաճարի նվիրագործման ժամանակ վայելում էին խաղաղություն ու հորդող հայտնություն։ Բայց նվիրագործմանը հաջորդող ամիսներին «շահարկման ոգին», որը տիրում էր ազգի վրա, նույնպես սկսեց գերակշռել Սրբերի շրջանում: Կիրթլենդը «թվում էր, թե մեծապես բարգավաճում էր»,- գրել է Հիբեր Ս․ Քիմբելը,- «և կարծես թե բոլորը վճռականորեն ձգտում էին հարստանալ․ իմ կարծիքով դրանք արհեստական կամ երևակայական հարստություններ էին։ Բարգավաճման այդ երևույթը Սրբերից շատերին ստիպում էր հավատալ, որ եկել է ժամանակը, որպեսզի Տերը նրանց հարստացնի երկրի գանձերով, և այդ հավատքը ոգևորում էր նրանց այնպիսի մեծ ջանք գործադրել, որ Տասներկուսից երկուսը՝ Լիման Է. Ջոնսոնը և Ջոն Ֆ. Բոյթոնը, գնացին Նյու Յորք, գնեցին 20,000 դոլար արժողությամբ ապրանք և առևտուր սկսեցին՝ զգալի գումարներ վերցնելով Պոլլի Վոչից և Բոստոնի և նրա շրջակայքում գտնվող այլ Սրբերից, որը նրանք երբեք հետ չվճարեցին» (in Orson F. Whitney, The Life of Heber C. Kimball [1888], 111–12)։

Հպարտության, ուրացության և թերություններ գտնելու ոգին սկսեց տարածվել Սրբերից շատերի մեջ։ Էլիզա Ռ․ Սնոուն հիշում է․

Շատերը, ովքեր ցանկացած ծառայության մեջ խոնարհ ու հավատարիմ էին գտնվել, իրենց հոգում դառնում էին գոռոզ և բարձրացնում իրենց սրտերի հպարտությունը։ Մինչ Սրբերն արբած էին աշխարհի սիրուց և ոգուց, Տիրոջ Հոգին հեռացավ նրանց սրտերից։ (Եկեղեցու Նախագահների Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 317)

Չնայած բարգավաճման պատրանքին, Եկեղեցին ֆինանսական մեծ կարիքի մեջ էր՝ տաճար կառուցելու և հող գնելու պատճառով, որի արդյունքում Եկեղեցին կուտակել էր տասնյակ հազարավոր դոլարների պարտք: Այժմ, Կիրթլենդում և Միսսուրիում Սրբերը դժվարանում էին հետևել Տիրոջ հրամանին՝ ձեռք բերելով ավելի շատ հողեր և կառուցելով նոր բնակավայրեր Հեռավոր Արևմուտքում և Ջեքսոն գավառում: Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու մյուս ղեկավարները, փորձելով մեղմել Եկեղեցու ֆինանսական կարիքները, ստեղծեցին մի փոքր բանկ, որը կոչվում էր Կիրթլենդի անվտանգության ընկերություն: Մի քանի Սրբեր գնեցին բաժնետոմսեր նոր բանկում, այդ թվում՝ Ջոզեֆը։ Շատ Սրբերը հավատում էին, որ ապագայում կունենան բարգավաճում և հարստություն, եթե հավատարիմ լինեն:

Նկար
Կիրթլենդի բանկի հինգ դոլարանոց թղթադրամը

1837 թվականի սկզբում լայն տարածում գտած տնտեսական ճգնաժամի հետևանքով շատ բանկեր փակվեցին ողջ Միացյալ Նահանգներով մեկ։ Համազգային տնտեսական խուճապը, ինչպես նաև ոչ անդամ մի շարք քաղաքացիների ծանր ընդդիմությունը, նպաստեցին Կիրթլենդի անվտանգության ընկերության ձախողմանը՝ այն բացելուց յոթ ամիս անց: Բանկի երկու հարյուր ներդրողներ կորցրին գրեթե ամեն ինչ, իսկ Ջոզեֆ Սմիթն ունեցավ ամենամեծ կորուստները։

Չնայած Սրբերի մեծամասնությունը դրսևորեց հավատք, հավատարիմ մնալով իրենց վկայություններին այդ փորձության ընթացքում, շատերը, ներառյալ՝ Եկեղեցու որոշ առաջնորդներ, մեղադրում էին Ջոզեֆ Սմիթին իրենց ֆինանսական խնդիրների մեջ: Ոմանք պնդում էին, որ նա ընկած մարգարե է և ցանկանում էին նրա տեղում Եկեղեցու նոր Նախագահ նշանակել:

Բաժին 2

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ամուր և հաստատուն մնամ, երբ իմ հավատքը փորձվում է։

Նկար
Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքի քարտեզը

1837 թվականի սկզբին Թոմաս Բ. Մարշը, որը Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահն էր, օգնում էր առաջնորդել Եկեղեցին Միսսուրիում: Իմանալով, որ քվորումի որոշ անդամներ քննադատել են Ջոզեֆ Սմիթին և սկսել են վիճել իրար հետ, Թոմասը գնաց Կիրթլենդ (Օհայո)՝ հույս ունենալով միավորվել Տասներկուսին:

Կիրթլենդի ճանապարհին Թոմասն իմացավ, որ Մարգարեն քվորումի երկու անդամներին կանչել է ծառայելու Անգլիայի միսիայում։ Թոմասը մտածում էր, որ որպես քվորումի նախագահ, իր պարտականությունն է եղել նրանց միսիա կանչելը: Երբ Թոմասը հասավ Կիրթլենդ, նա իր մտահոգությունները կիսեց Ջոզեֆ Սմիթի հետ, և Մարգարեն հայտնություն ստացավ Թոմասի խորհրդով (see Revelations in Context [2016], 55–57

Երբ կարդում եք Թոմասին ուղղված Տիրոջ խոսքերը, մտածեք, թե այս հատվածից ինչ խորհուրդներ և ճշմարտություններ կարող են օգնել այն մարդուն, ով դժվարություններ ունի իր հավատքի մեջ: Կարող եք ընդգծել ձեր գտած բառերը:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 112․10, 12-15-ը:

Նկար
պատկերակ, խորհել

Մտածեք դասին նախապատրաստվելիս

Այդ հայտնության մեջ գրված ո՞ր սկզբունքները կարող են օգնել ձեզ մնալ ամուր և հաստատուն ձեր հավատքի փորձությունների ժամանակ:

Բաժին 3

Ինչպե՞ս կարող են ձախորդությունները պատրաստել մեզ մեր ամենակարևոր ուսումնառության համար։

Կիրթլենդի անդամներից մի քանիսը, ովքեր լքել էին Եկեղեցին, փորձում էին սպանել Ջոզեֆ Սմիթին: Տիրոջ կողմից հայտնության միջոցով նախազգուշացվելուց հետո, նա և Սիդնի Ռիգդոնը հեռացան մի գիշերվա ընթացքում և ուղևորվեցին Միսսուրի նահանգի Ֆար Վեսթ՝ ժամանելով 1838 թվականի մարտին: Այդ տարվա ամռանը և աշնանը Միսսուրիի բնակիչների և Եկեղեցու անդամների միջև թյուրիմացությունները և լարվածությունը հանգեցրեցին զինված բախման Միսուրիի հյուսիսում: Հենվելով այս հակամարտության մասին չափազանցված լուրերի վրա, Միսուրիի նահանգապետը բնաջնջման հրամանագիր ստորագրեց՝ Սրբերին նահանգից ուժով հեռացնելու մասին: Դրանից կարճ ժամանակ անց, 1838 թվականի նոյեմբերին, Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Եկեղեցու այլ ղեկավարներ ձերբակալվեցին և նրանց կեղծ մեղադրանք ներկայացվեց պետության դեմ դավաճանության մեջ և, ի վերջո, բանտարկվեցին Միսսուրի նահանգի Քլեյ գավառում գտնվող Լիբերթի բանտում:

Նկար
Լիբերթի բանտի լուսանկարը

Միսսուրի նահանգի Լիբերթիում գտնվող Լիբերթի բանտի պատմական լուսանկարը։

Կյանքը բանտում վհատեցրեց Ջոզեֆին։ Հալածողները նայում էին ճաղավանդակների միջով, որպեսզի ծաղրեն ու անպարկեշտ բառեր ասեն նրան։ Նա և մյուս բանտարկյալները հաճախ ուտելու այլ բան չունեին, բացի եգիպտացորենի մի փոքր հացից։ Դեկտեմբերից ի վեր անկողնու համար օգտագործված ծղոտը նստել էր և հարմարավետություն չէր ապահովում: Երբ նրանք կրակ վառեցին, որպեսզի փորձեն տաքանալ, բանտը լցվեց ծխով և խեղդեց նրանց: …

Իր աստվածային կոչը ստանալուց ի վեր, Ջոզեֆն առաջ էր մղվել ընդդիմության դեմ՝ ձգտելով հնազանդվել Տիրոջը և հավաքել Սրբերին: Եվ այնուամենայնիվ, տարիների ընթացքում բարգավաճելուց հետո, Եկեղեցին այժմ կարծես թե գտնվում էր փլուզման եզրին։

Ամբոխը Սրբերին դուրս էր վռնդել Ջեքսոն գավառի Սիոնից։ Ներքին տարաձայնության պատճառով Կիրթլենդում Եկեղեցին պառակտվել էր, իսկ տաճարը հանձնել պարտատերերի ձեռքը։ Իսկ այժմ, իրենց հարևանների հետ սարսափելի պատերազմից հետո Սրբերը ցրվեցին Միսիսիպի գետի արևելյան ափի երկայնքով՝ վհատված և անօթևան:

[Ջոզեֆը զգում էր,] որ Սրբերը լավ մարդիկ էին, ովքեր սիրում էին Աստծուն։ Նրանք արժանի չէին, որ դուրս քշվեին իրենց տներից, ծեծվեին և մեռնեին։: (Սրբեր. Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հ. 1, Ճշմարտության չափանիշը, 1815–1846 [2018], 384-85):

Նկար
Ջոզեֆ Սմիթը Լիբերթիի բանտում, Գրեգ Ք. Օլսեն

Թիկունքում գտնվող Եկեղեցու ղեկավարներին և Սրբերին ուղղված իր նամակում Ջոզեֆն աղոթքով աղաղակեց. «Ո՜վ Աստված, որտե՞ղ ես դու։ … Որքա՞ն պիտի քո ձեռքը հետ պահվի, և քո աչքը, … հավերժական երկինքներից նայի քո ժողովրդի և քո ծառաների հանդեպ անարդարություններին, և քո ականջը թափանցեն նրանց աղաղակները:» (Վարդապետություն և Ուխտեր 121․1–2

Մտաբերեք մի ժամանակ, երբ ձախորդություն եք ունեցել և օգնության համար աղաղակել եք առ Աստված։ Երբ ուսումնասիրեք հետևյալ խոսքերը, որոնք Տերը հայտնեց Ջոզեֆին Լիբերթիի բանտում, պատկերացրեք, որ Տերը դրանք ձեզ է ասում։ Կարող եք նշել այն արտահայտությունները և սկզբունքները, որոնք նշանակալից են ձեզ համար:

Նկար
պատկերակ, ուսումնասիրել

Ուսումնասիրեք դասին նախապատրաստվելիս

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 121․7–10 և Վարդապետություն և Ուխտեր 122․7–9։

Նկար
պատկերակ, գրել

Գրի առեք ձեր մտքերը

Ձեր օրագրում կամ տրամադրված տեղում գրեք այն բառերն ու սկզբունքները, որոնք վերոնշյալ հատվածներում տպավորել են ձեզ։ Պատրաստ եղեք դասարանի հետ կիսվելու ձեր սովորածով։ Ինչպե՞ս եք անձամբ զգացել այն սկզբունքների ճշմարտացիությունը, որոնք Տերն ուսուցանեց Ջոզեֆ Սմիթին Լիբերթիի բանտում։