Ինստիտուտ
Դաս 13․ Ուսուցչի նյութ․ Աստծո օրենքները


«Դաս 13․ Ուսուցչի նյութ. Աստծո օրենքները», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ (2019)

«Դաս 13․ Ուսուցչի նյութ», Վերականգնման հիմունքները. Ուսուցչի նյութ

Դաս 13․ Ուսուցչի նյութ

Աստծո օրենքները

Տերը իր օրենքներն ու պատվիրաններն այս տնտեսության մեջ կրկին հայտնեց Ջոզեֆ Սմիթի և նրան հաջորդող մարգարեների միջոցով: Այս դասը կնախապատրաստի, որ ուսանողները բացատրեն Աստծո զավակներին պատվիրաններ տալու Նրա աստվածային նպատակները: Ուսանողներին նաև կառաջարկվի որոշել, թե ինչ կարող են անել՝ Տիրոջ պատվիրաններն ավելի հավատարիմ պահելու համար:

Ուսուցման առաջարկներ

Տերն օրենքներ ու պատվիրաններ է տալիս մեզ մեր փրկության համար։

Ուսանողներին ցուցադրեք Why Does God Give Us Commandments? (0:39) տեսանյութը և խնդրեք նրանց ուշադրություն դարձնել, թե դա ինչ է լուսաբանում Աստծո պատվիրանների վերաբերյալ որոշ մարդկանց տեսակետի մասին։

  • Ինչպե՞ս է այս տեսանյութը լուսաբանում մի քանի չափահաս երիտասարդների վերաբերմունքն Աստծո օրենքների և պատվիրանների նկատմամբ:

  • Ի՞նչը կարող են սխալ հասկանալ այն մարդիկ, ովքեր Աստծո օրենքը դիտում են որպես սահմանափակող:

Բացատրեք, որ Աստծո օրենքների համար կան ավելի կարևոր նպատակներ, քան պարզապես ֆիզիկական պաշտպանությունը կամ մահկանացու փորձությունն է: Մարգարե Ջոզեֆ Սմիթին տրված հայտնություններում Տերը Սրբերին ուսուցանեց այն ավելի հիմնավոր պատճառները, թե ինչու է Աստված Իր զավակներին օրենքներ և պատվիրաններ տալիս։ Դասարանի մի կեսին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 93.19-20 հատվածները, իսկ մյուս կեսին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 130.20-21: Հորդորեք ուսանողներին ուշադրություն դարձնել այն մարդկանց ուղղված Տիրոջ խոստումներին, ովքեր պահում են Աստծո օրենքներն ու պատվիրանները: Թող ուսանողները կիսվեն իրենց սովորածով:

Նշեք, որ Վարդապետություն և Ուխտեր 93․19–20 հատվածներում Աստծո «լիությունը» բառերը հավերժական կյանքի խոստումն է՝ մտնել Աստծո ներկայության մեջ և նմանվել Հորն ու Որդուն (տես Վարդապետություն և Ուխտեր 76․94

  • Ինչպե՞ս կամփոփեք սուրբ գրությունների այս հատվածներից մի ճշմարտություն այն մասին, թե ինչու է Երկնային Հայրն Իր զավակներին պատվիրաններ տալիս: (Ուսանողների խոսքերով գրատախտակին գրեք կամ ցուցադրեք վարդապետության մի պնդում, որը նման է հետևյալին. Երկնային Հայրը Իր զավակներին պատվիրաններ է տալիս, որպեսզի Նա կարողանա օրհնել նրանց և օգնել նրանց դառնալ Իր նման)

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այդ ճշմարտությունը, ցուցադրեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Դեյլ Գ. Ռենլանդի հետևյալ խոսքերը և խնդրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ այն.

Աստծո ծրագիրը ներառում է ուղղորդումներ մեզ համար, որոնք սուրբ գրություններում նշվում են որպես պատվիրաններ: Այս պատվիրանները ոչ քմահաճ շարք են, ոչ էլ հարկադրական կանոնների ինքնակամ հավաքածու, որոնք նախատեսված են միայն մեզ վարժեցնելու համար, որ հնազանդ լինենք: Դրանք կապված են մեր մեջ բարեպաշտության հատկանիշներ զարգացնելու, մեր Երկնային Հոր մոտ վերադառնալու և հարատև ուրախություն ստանալու հետ:(«Ընտրեք այսօր», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2018, 105)

  • Ինչպե՞ս են պատվիրանները ցույց տալիս մեր Երկնային Հոր և Փրկիչի սերը մեր հանդեպ:

  • Ի՞նչը կարող է փոխվել մեր կյանքում, եթե պատվիրաններն ընդունենք որպես սիրով տրված հրահանգներ, որոնք կօգնեն մեզ ձեռք բերել աստվածային հատկանիշներ և ուրախություն ստանալ:

Տերն Իր օրենքը տալիս է Սրբերին

Հիշեցրեք ուսանողներին, որ մարգարե Ջոզեֆ Սմիթը Կիրթլենդ (Օհայո) տեղափոխվելուց շատ չանցած ստացավ մի հայտնություն, որը պարունակում է Տիրոջ օրենքը Իր Եկեղեցու համար (տես Վարդապետություն և Ուխտեր 42)։ Հաջորդ տարիներին Տերը Սրբերին ավելի շատ բան սովորեցրեց Իր օրենքից:

  • Որո՞նք են հնագույն օրենքներն ու պատվիրանները, որոնք Տերը վերահաստատել է մեր տնտեսության մեջ:

Հիշեցրեք ուսանողներին այն հանձնարարության մասին, որը նրանք ստացան նախապատրաստական նյութն անցնելիս։ Մի քանի րոպե հատկացրեք, որ ուսանողները կրկնեն իրենց ուսումնասիրած օրենքը կամ օրենքները: Հրավիրեք այն ուսանողներին, ովքեր գուցե չեն ուսումնասիրել նախապատրաստական նյութում նշված օրենքներից որևէ մեկը, այս ընթացքում ուսումնասիրել այն:

ԲԱՐԵԼԱՎԵԼ ՄԵՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ

Փոքր խմբերով քննարկումներն ու հանձնարարությունները կարող են օգնել ուսանողներին խորությամբ սովորել: Դասարանի բաժանումը զույգերի կամ փոքր խմբերի թույլ է տալիս, որ ավելի շատ ուսանողներ արտահայտեն իրենց մտքերն ու զգացմունքները և ուսուցանեն միմյանց: Որպեսզի օգնեք ուսանողներին միասին իմաստալի փորձառություն ունենալ, համոզվեք, որ նախքան սկսելը նրանք հասկանում են իրենց քննարկման նպատակը և արդիականությունը: Կարող եք նաև նշանակել քննարկման ղեկավար կամ հանձնարարել մի ուսանողի առաջինը կիսվել:

Բավարար ժամանակ տրամադրելուց հետո դասարանը բաժանեք փոքր խմբերի (յուրաքանչյուր խմբում երկուսից-հինգ ուսանող)՝ ըստ իրենց ընտրած օրենքի: Օրինակ՝ երկուսից-հինգ ուսանողներ, ովքեր ուսումնասիրել են Նվիրաբերման օրենքը, կստեղծեն մի խումբ: Հնարավոր է, անհրաժեշտ լինեն մի քանի խմբեր, որոնք կքննարկեն նույն օրենքը, եթե հինգից ավելի ուսանողներ որոշեն ուսումնասիրել նույն օրենքը: (Եթե ձեր դասարանը փոքր է, կամ եթե միայն մեկ ուսանող է որոշում ուսումնասիրել տվյալ օրենքը, ապա հարմարեցրեք այս վարժությունը՝ ձեր դասի կարիքները բավարարելու համար: Օրինակ, դուք կարող եք հրավիրել որևէ ուսանողի ձեզ հետ կամ մեկ ուրիշ թեմա ուսումնասիրած խմբի հետ կիսվելնրանով, ինչ նա սովորել է:)

Հանձնարարեք ուսանողներին յուրաքանչյուր խմբից ընտրել խմբի ղեկավար։ Յուրաքանչյուր խմբի ղեկավարի տվեք «Աստծո օրենքները» թերթիկի մեկական օրինակ։

Աստծո օրենքները

Խմբի ղեկավարի ցուցումներ. Խնդրում ենք հետևյալ հարցերի միջոցով իմաստալի քննարկում անցկացնել ձեր խմբի հետ։ Համոզվեք, որ խմբի բոլոր անդամներին ընդգրկեք ձեր քննարկման մեջ։

  1. Ի՞նչ ճշմարտություն կամ ճշմարտություններ եք սովորել ձեր ուսումնասիրությունից:

  2. Ի՞նչ մարտահրավերներ կարող են առաջ գալ այսօր օրենքին հնազանդվելիս, և ինչպե՞ս կարող են դրանք հաղթահարվել:

  3. Ի՞նչ օրհնություններ եք դուք անձամբ կամ ձեր ընտանիքը ստացել՝ այդ օրենքին հնազանդվելու շնորհիվ։

  4. Հնազանդվելով այդ օրենքին, ինչպե՞ս է այն օգնում ձեզ ավելի շատ նմանվել Երկնային Հորը։

Ավարտելով դասը, խնդրեք որևէ մեկին դասարանի կետ կիսվել ձեր խմբային քննարկումների մի քանի կարևորագույն կետով:

Աստծո օրենքները

Նկար
Աստծո օրենքները օժանդակ թերթիկ

Խմբերին տվեք 10 րոպե կամ բավականաչափ ժամանակ, որպեսզի բովանդակային քննարկում ունենան: Նրանց բավարար ժամանակ հատկացնելուց հետո, յուրաքանչյուր խմբից հրավիրեք մեկական ներկայացուցչի, ով դասարանի հետ կկիսվի իրենց քննարկումներից մի քանի կարևոր մտքերով։ Խմբերի ներկայացուցիչներին կարող եք հորդորել, որ նրանք կիսվեն, թե իրենց ուսումնասիրած օրենքին հնազադնվելով ինչպես կարող ենք ավելի նմանվել Երկնային Հորը:

Կիսվեք ձեր վկայությամբ և փորձով, թե հնազանդվելով Աստծու օրենքներին և պատվիրաններին, ձեր կյանքն ինչպես է օրհնվել և օգնել ավելի շատ նմանվել Երկնային Հորը:

Ցուցադրեք հետևյալ հարցերը. Ուսանողներին ժամանակ տվեք մտածել հարցերի մասին, գրել իրենց տպավորությունները և բացահայտել այն գործողությունները, որոնք զգում են՝ պետք է կատարեն։ Խրախուսեք ուսանողներին աղոթքով փնտրել Երկնային Հոր օգնությունը և առաջնորդությունը՝ գործելու ըստ իրենց ստացած տպավորությունների։ Կարող եք նաև հրավիրել նրանց որոշել այն ժամանակահատվածը, երբ կարող եք ստուգել իրենց պարտավորությունների կատարումը:

  • Այսօր քննարկված Տիրոջ պատվիրաններից ես ո՞ր մեկը կարող եմ ավելի հավատարմորեն պահել:

  • Ի՞նչ պետք է հատկապես փոխեմ և սկսեմ անել կամ դադարնել անել, որպեսզի ավելի լիարժեք պահեմ այս պատվիրանը:

  • Աստվածապաշտության և ուրախության ի՞նչ օրհնություններ կստանամ իմ կյանքում, եթե այս պատվիրանին ավելի ուշադիր և անկեղծորեն հետևեմ:

Հաջորդ անգամ

Բացատրեք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անզուգական համոզմունքներից մեկն այն է, որ Աստված շարունակում է առաջնորդել Իր զավակներին՝ լրացուցիչ սուրբ գրություններ տրամադրելով: Հրավիրեք ուսանողներին ուսումնասիրել հաջորդ դասի նախապատրաստական նյութը և պատրաստ լինել քննարկելու, թե ինչպես են լրացուցիչ սուրբ գրությունները պարզաբանում և ամրապնդում Փրկիչի ավետարանի մասին մեր հասկացողությունը։